Infocom
⚖️ Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու կինը՝ Լուսինե Թադևոսյանը, այսօր հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ 📣 Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրության։ Դատախազություն…
⚖️ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայցադիմումով պահանջում է նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից եւ կնոջից բռնագանձել՝
🔸 3 անշարժ գույք Երևանում,
🔸 1 ավտոմեքենա,
🔸 մոտ 48 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
🔸 մոտ 43 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: |hetq.am|

👍7😁5❤1
🇦🇲🇦🇿 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ:
📞 Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ և նշել լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
🔸Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը և մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
[ՀՀ ԱԳՆ]

👍42😡16❤12👎5😁1
🇺🇸🇮🇷 Թրամփը Իրանի անվտանգության ուժերին հորդորել է օգնել տապալել 1989 թվականի Իրանական հեղափոխությունից ի վեր երկիրը կառավարող կառավարությունը։
🗣️ «Դուք լիովին անվտանգ կլինեք՝ լիակատար անձեռնմխելիությամբ, հակառակ դեպքում ձեզ կսպառնա բացարձակապես երաշխավորված մահ: Եվ ես չեմ ուզում դա տեսնել», - ասաց նա։
📣 Թրամփը նաև կոչ է արել արտերկրում տեղակայված իրանցի դիվանագետներին ապաստան խնդրել և օգնել Իրանի ապագան ձևավորելուն։
📌 Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է դեր ունենալ Իրանի հաջորդ առաջնորդի ընտրության գործընթացում՝ ինչպես դա եղել է Վենեսուելայի դեպքում։
🔸 ԱՄՆ նախագահը նշել էր, որ սպանված Ալի Խամենեի որդին, որն Իրանի նոր Գերագույն հոգևոր առաջնորդի ամենահավանական թեկնածուն է, ընդունելի չէ իր համար։ |azatutyun.am|

😁10😡8❤5👎4
📣 Այսօր պատերազմի 7-րդ օրն է։ Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն, Իսրայելն ու Իրանը շարունակել են փոխադարձ հարվածները։ Հզոր պայթյուններ են տեղի ունեցել Իրանի մայրաքաղաք Թեհրանում։
🇱🇧 Գիշերը իսրայելական կործանիչները ռմբակոծել են Լիբանանի հարավային և արևելյան քաղաքները, այդ թվում Բեյրութը։
🇰🇼 Քուվեյթում հզոր պայթյունների մասին հաղորդագրությունների ֆոնին օդային տագնապի ազդանշաններ են հնչել։
🇶🇦 Կատարի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության ուժերը հաջողությամբ կասեցրել են Դոհայում ավիաբազայի դեմ ուղղված անօդաչու թռչող սարքի հարձակումը։

👍8❤2😡2
❓🗳 Ո՞ւմ կքվեարկեին հայաստանցիները, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի. ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումը
🔸 Հարցվածների 24 տոկոսը ասել է, որ կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի օգտին։
🔸 Երկրորդ տեղում 9 տոկոսով նշվում է Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» / «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը։
🔸 «Հայաստան» դաշինքը և Ռոբերտ Քոչարյանը ստացել են 3%, նույնքան՝ նաև Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը»։
🔸 Մնացած քաղաքական ուժերից Վարդան Ղուկասյանը (ԴՈԿ), Գուրգեն Սիմոնյանի Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, Արման Թաթոյանի «Միասնության թևերը» և Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը ստացել են մեկական տոկոս։
📌 Ուշագրավ է, որ IRI-ի 2025-ի հունիսյան հարցման ժամանակ Նիկոլ Փաշինյանի օգտին պատրաստ էր քվեարկել հարցվածների 17%-ը։ Այդ նույն հարցման մեջ երկրորդ տեղում «Հայաստան» դաշինքն էր՝ 4 տոկոսով, իսկ Ռոբերտ Քոչարյանը որպես անհատ քաղաքական ընտրություն ստացել էր 2 տոկոս։ |civilnet.am|

❤14😡9👍4😁3
📣 IRI-ի հարցումներով՝ 84%-ը հավանական է համարել, որ կմասնակցի 2026-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։
👤 18-35 տարիքի քաղաքացիների շրջանում հարցվածների 80 տոկոսն է նշել, որ «Շատ հավանական է» կամ «Ավելի շուտ հավանական է», որ կմնասնակցի ընտրություններին։ 56 և բարձր տարեկանների շրջանում այս ցուցանիշը 88 տոկոս է, 36-55 տարեկանների շրջանում՝ 85։
📌 Ընտրություններին չմասնակցելու պատճառների շարքում 20%-ը նշել է, որ չի վստահում որևէ կուսակցության կամ առաջնորդի, 13%-ը կարծում է, որ իր ձայնը նշանակություն չի ունենա, 11%-ը պատասխանել է, որ ընտրություններն իր համար կարևոր չեն, իսկ 10%-ը նշել է, որ որևէ քաղաքական ուժ իրեն չի ոգեշնչում։

😁7👎4👍2❤1
✈️ Մարտի 4-5-ը ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ «FlyDubai» ավիաընկերության կողմից իրականացված երկու թռիչքներով։
📣 Այսօր իրականացվող թռիչքով (օդում է) նախատեսվում է ՀՀ քաղաքացու անձնագրով ճամփորդող ևս 45 անձի վերադարձ:
[ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան]

👍9❤2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚔 Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
👮♂️ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է, որ Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, ոստիկանները վնասազերծել են հանցագործությունը կատարողին։ Վերջինս ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։
📌 Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ մարտի 6-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Կա վիրավոր։
Տեսանյութը՝ ՆԳՆ ոստիկանության

😁20👎4👍3❤2
Infocom
‼️ Ադրբեջանը փակել է Իրանին հարակից օդային սահմանը՝ Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո։ 🇦🇿🇮🇷 Ամբողջությամբ դադարեցվել է նաեւ բեռնատարների (ներառյալ տարանցիկ տրանսպորտային միջոցների) տեղաշարժը Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանի բոլոր…
🇦🇿🇮🇷 Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատունը և Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը։
📣 Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ տարհանման վերաբերյալ հրահանգներ են տրվել։

😁9👍1
🛬 Հնդկաստանում անցկացված «Seaside Startup Summit»-ի հերթական միջոցառման մասնակիցներն ու զբոսաշրջային խմբի անդամները («Vardan Travel»)՝ թվով 104 ՀՀ քաղաքացի, մարտի 5-ի ուշ երեկոյան Գոայից ուղևորվել են Երևան: Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում։
📣 Այս պահի դրությամբ ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Շրի Լանկայից ՀՀ 12 քաղաքացի, Գոայից՝ 6 քաղաքացի, ովքեր այնտեղ են գտնվում հիմնականում զբոսաշրջային կամ գործարար նպատակներով։ Նյու Դելիում ՀՀ դեսպանությունը բոլորի հետ գտնվում է ամենօրյա կապի մեջ, հրատապ մեկնելու ցանկության դեպքում առաջարկվել է դիտարկել տարբեր գործող ուղղություններ։
📌 Նյու Դելիում դեսպանության հետ կապ է հաստատել նաև Մալդիվներում գտնվող ՀՀ 2 քաղաքացի, ում ներկայացվել են այդ պահի դրությամբ առկա տարբերակները։

👍11❤1😁1
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇮🇱 Իսրայելը պնդում է, որ «ոչնչացրել է Խամենեիի ստորգետնյա բունկերը»:
📣 Իսրայելի զինված ուժերը պնդում են, որ իրենց 50 կործանիչներ հարվածել են Թեհրանում գտնվող այն ստորգետնյա բունկերին, որը կառուցվել էր առաջնորդի համար։
📌 Հայտարարության մեջ նշվում է, որ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները շարունակել են օգտագործել բունկերը Խամենեիի սպանությունից հետո։

👍7😡7❤1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇮🇷 Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը թիրախավորել են մեկ այլ տարրական դպրոց Թեհրանում։ «X»-ում գրառման մեջ Իսմայիլ Բաղային կադրեր է հրապարակել։
📌 Իրանը հայտնում է նաև, որ հարված է հասցվել նաև Շիրազ քաղաքում գտնվող բնակելի շենքերի։
📣 Իրանական կողմը հայտնում է, որ իրենք թիրախավորել են Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներ, և նոր հատվածներ ևս լինելու են։ Իրանը նշում է, որ թիրախավորում է Իսրայելի տարածքը։
📹 Տեսանյութը՝ Իրանի ԱԳ նախարար Իսմայիլ Բաղայիի էջից

😡12😢1
🇦🇲🇹🇷 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:
📣 Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։
📌 Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը:

👍12👎2😡2❤1
Մշակութային ցեղասպանություն՝ Դեր Զորից մինչև Շուշի | Հանրագիտ
🔸2014-ի սեպտեմբերի 21-ին Սիրիայում պայթեցվեց Դեր Զորի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, իսկ 6 տարի անց թիրախավորվեց Շուշիի Ղազանչեցոց տաճարը։
🔸Սա պատահականությո՞ւն է, թե՞ մշակութային զտման համակարգված ծրագիր։
🔸 «Դեր Զորի հուշահամալիրից մինչև Շուշիի մայր տաճար. մշակութային զտում և անդրազգայնացում» հետազոտությունը ներկայացնում է, թե ինչպես է Սիրիայում բախումների և Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության կորուստն ու թիրախավորումն ազդում մարդկանց հավաքական հիշողության ու ժամանակակից հակամարտությունների դինամիկայի վրա:
🔗 Կարդալ ավելին

👍5❤1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔥 Արարատի մարզում հրդեհ է բռնկվել: ՆԳՆ-ից հայտնել են, որ նախնական տեղեկություններով՝ այրվում է եղեգ:
📣 «ՆԳՆ փրկարար ծառայության երկու մարտական հաշվարկ իրականացնում է հրդեհաշիջում, կրակը վերահսկելի է»,- 1lurer.am-ին հայտնել են ՆԳՆ-ից:
📌 Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ հրդեհը Խոր Վիրապի մոտակայքում է։

👍3👎2❤1
🇩🇪🇮🇷 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել պահպանել Իրանի տարածքային ամբողջականությունը:
🗣 «Իրանական պետությունը պետք է շարունակի գործել, պետք է պահպանվեն հասարակական կարգը և հիմնական ծառայությունները։ Իրանի տնտեսությունը չպետք է փլուզվի, դա որևէ մեկի շահերից չի բխում։ Պետք է կանխել Իրանից անվերահսկելի միգրացիան»,- ասել է Մերցը։
🔸 Նա հավելել է, որ պատժամիջոցները կարող են վերացվել, և Իրանին կարող է օգնություն տրամադրվել, եթե այն կատարի անհրաժեշտ պայմանները։

👍11😁2
💬 Ձեր կարծիքը կարևո՛ր է։ Մասնակցեք 5-րոպեանոց հարցմանն այս հղումով և օգնեք համապատասխանեցնել մեր լրատվամիջոցը ձեր նախասիրություններին։
❤1😡1
🇦🇲🇬🇪 Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
🗣 Նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները։
📌 Երկուստեք կարևորվել է կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։
[ՀՀ ՊՆ]

👍4
Infocom
‼️ Վերջին երկու օրվա ընթացքում իրականացված թռիչքներով Մերձավոր Արևելքից Հայաստան է վերադարձել 110 քաղաքացի։ Այս մասին ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ 🗣️ «Օգտվելով ԱՄԷ-Օման ցամաքային սահմանից՝ կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխումը ԱՄԷ-ից դեպի…
📣 ՀՀ ԱԳՆ-ն աջակցություն է ցուցաբերել Մասկատ-Երևան թռիչքների թույլտվությունների ստացման հարցում։
🔸 Դեսպանության դիվանագետը ներկա է գտնվել ԱՄԷ-Օման սահմանին` ՀՀ քաղաքացիների՝ ԱՄԷ-ից Օման մուտքը դյուրացնելու նպատակով։
❗️ Բացի Մասկատ-Երևան չվերթների ուղևորների, ռազմական գործողությունների սկսվելու պահին Օմանում գտնվող 3 քաղաքացի արդեն իսկ վերադարձել է ՀՀ։ Օմանում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Օմանում գտնվող ՀՀ 5՝ մայրաքաղաք Մասկատում «Qatar Airways»-ով Հեռավոր Արևելքի երկրից ժամանած 2 քաղաքացի և 3 քաղաքացի ք. Սալալայում։
🔸 Բոլորի հետ դեսպանությունը կապի մեջ է: Ավիաընկերությունների կողմից ապահովված են կեցության պայմանները, քննարկվում են ՀՀ մեկնելու տարբերակները։
[ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ]

❤5