Yerevan Live! – Telegram
Yerevan Live!
2.54K subscribers
13.4K photos
5.29K videos
3.89K links
Մայրաքաղաքի ամենահետաքրքիր նորություններն ու ամենահետաքրքիր պատմությունները։ Միջոցառումներ, համերգներ, տոնակատարություններ։
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հրմշտոց, վիրավորանքներ, ի՞նչ է կատարվում ավագանու նիստի ժամանակ
🔴Ադրբեջանում բանտարկված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է․ վիճակը ծանր է

Ադրբեջանում շինծու մեղադրանքով բանտարկված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Դեկտեմբերի 22-ին 70-ամյա Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Ունեցել է շնչառության դժվարացում և սրտի ցավեր, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։

Նրա վիճակը գնահատվում է ծանր, ինտենսիվ թերապիան շարունակվում է։
😢41
🔵Սիսական ջոկատի հրամանատարին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին, որպեսզի տեղափոխեն կալանավայր

Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է․ «Այս պահին Սիսական ջոկատի հրամանատար, բանաստեղծ Աշոտ Մինասյանին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին, որպեսզի տեղափոխեն կալանավայր, թե որտեղ, հայտնի չի։

Հիշեցնենք, որ Արցախը հանձնած ահաբեկչական խումբը Աշոտ Մինասյանին գերեվարել է առյուծի վանդակում «ապօրինի» զենք գտնելու թեմայով՝ 1 տարի 10 ամիս 2 օրով:

Իսկ 2022թ. սեպտեմբերին պետությունը նրանց ջոկատին զենք չհատկացրեց, որ գնան Սյունիքի սահմանները պահեն»։
🔵Այսօր մենք ասում ենք բոլորին՝ Հայաստանը թույլ չէ, պարզապես ունի թույլ ղեկավարություն. Սամվել Կարապետյան

«Ձեզ հետ հպարտանում եմ այս կարճ ժամանակահատվածում՝ ընդամնեը 4 ամսում կատարված ահռելի ու կարևոր աշխատանքով»,- «Մեր ձևով» շարժման 2025 թվականի հաշվետու ժողովի ժամանակ գործարարա, բարերար Սամվել Կարապետյանի ուղերձն ընթերցեց Արամ Վարդևանյանը։

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում չկա մի բնակավայր, որտեղ չիմանան «Մեր ձևով» շարժման և նրա բարի նպատակների մասին, այսօր դժվար է գտնել քաղաքական վերլուծաբանի, ով Հայաստանի մոտ ապագայի հասարակական և քաղաքական գործընթացները կքննարկի՝ չնշելով «Մեր ձևավ» շարժման և նրա համախոհների վճռական ազդեցությունը։

«Վերջապես մեր երկրում այլևս դժվար է գնտել մի սթափ ընտրողի, ով որոշակի հույսեր է կապում ՀՀ-ի լավ ապագայի հետ, և այդ կապացությամբ չի հիշատակում մեր շարժումը։ Սա շատ տպավորիչ արդյուքն է»։

Ուղերձում ասվում է, որ ձևավորվում է սկզբունքորեն նոր քաղաքական ուժ և առաջնորդություն. «Մենք ուժեղ Հայաստանի մեր պատկերացումն ունենք, և այն հենց մենք կարող ենք իրականություն դարձնել։Մեր կարևորագույն առաքելությունը մարդկանց հուսախաբ չանելն է։ Մարդիկ հյուսեր են կապում մեր գործունեության հետ։ Հույսեր, որ կապված են նրանց ընտանիքների բարեկեցության, առողջության, երկրի անվտանգության, ազգային արժանապատվության հետ։ Մենք իրավունք չունենք հուսախաբ անել նրանց։ Այսօր մենք ասում ենք բոլորին՝ Հայաստանը թույլ չէ, պարզապես ունի թույլ ղեկավարություն»։

Ըստ Կարապետյանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կռացած բարեկամություն անելով իրական խաղաղություն չենք ունենա, Ռուսաստանի դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա, Իրանի և Վրաստանի կենսական շահերն անտեսելով դժվար օրերի բարեկամ չենք ուեննա։

«Այդպես ենք անելու, ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ մեր օգտին։ Արդարարությունն է յուրաքանչյուր հայի երազանքը ու մենք հաստատելու ենք այդ արդարաությունը մեր երկրում… Անցյալում ենք թողնելու կառավարական, դատական, բանկային կոռուպցիոն ուժային «բեսպրեդելը»»,- ասվում է ուղերձում։
💯1
🔴ՀՀ քայլերը Եկեղեցու հետ հարաբերություններում պիտի տեղավորվեն սահմանադրական և իրավական շրջանակներում

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ջենի Չապմանը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան հետևում է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին և ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները կհամապատասխանեն սահմանադրական և իրավական շրջանակներին։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

Լորդերի պալատի անդամ, անգլիկան եկեղեցու եպիսկոպոս Քրիստոֆեր Չեսանը հարցրել է, թե ինչպես է Լոնդոնը գնահատում կրոնական ազատության հետ կապված իրավիճակը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնի՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալությունից հետո։

«Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև հարաբերությունների իրավիճակին։ Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրական և իրավական շրջանակներին», – ասված է Չապմանի գրավոր պատասխանում։

Լոնդոնը հույս ունի, որ օրենքին համապատասխան` Երևանը կապահովի արդարացի վերաբերմունք բոլոր անձանց նկատմամբ, իսկ դատական վարույթները կմնան թափանցիկ և անկողմնակալ։

«Միացյալ Թագավորության կառավարությունը նախկինի պես հաստատակամորեն հավատարիմ է ամբողջ աշխարհում կրոնի և համոզմունքների ազատության իրավունքների պաշտպանությանը։ Նախարարներն ու պաշտոնյաները պարբերաբար քննարկում են մի շարք հարցեր մեր հայ գործընկերների հետ», – հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալը։
🔵Մասիս համայնքի մանկապարտեզներն այսուհետ գործելու են անվճար

Մասիսի համայնքապետ Նորայր Հակոբյանը գրում է. «Մասիս համայնքի սիրելի բնակիչներ,

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստում կայացվել է կարևոր որոշում. համայնքի մանկապարտեզներն այսուհետ գործելու են ԱՆՎՃԱՐ:

Ուրախ եմ, որ կատարեցի ընկերոջս` Դավիթ Համբարձումյանի հանձնարարականը` ի նպաստ մեր համայնքի երեխաների և ընտանիքների»։
1
🔴ՔՊ-ականների համար չկա Նիկոլ Փաշինյան, չկա նաև Աստված. Mediahub

Բոլոր ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, հավատացնում էին, որ կիրակնօրյա պատարագներին մասնակցելն իրենց մշտական սուրբ պարտականությունն է եղել, սակայն բավական եղավ ընդամենը մի կիրակի, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չլինի, և ոչ մի ՔՊ-ական Աստծո խորանի առջև չկանգնեց։

Ըստ երևույթին, ՔՊ-ականների համար չկա Նիկոլ Փաշինյան, չկա նաև Աստված։

Մանրամասները՝ հղմամբ
😁4👍21
🔴Ալիևը բենզինով հող է ստեղծում մեքենայով ՀՀ մտնելու համար

Մանրամասները՝ մեկնաբանությունում։

https://www.youtube.com/watch?v=dG3DifM57k4&t=1s
1
🔵Վարույթ ՔՊ պատգամավորի նկատմամբ, ապա զգուշացում Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովից. «Ժողովուրդ»

Մանրամասները՝ հղմամբ
1
🔵Կընդգրկվի արդյոք Փարաքարի նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ ՔՊ նախընտրական ցուցակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քրեական սկանդալի կենտրոնում հայտնված ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը ևս առաջադրել է իր թեկնածությունը 2026 թվականի ընտրությունների՝ ՔՊ պատգամավորական նախընտրական ցուցակում ընդգրկվելու:

Տեղեկացանք, որ Գյուլնազարյանին արդեն հրավիրել են ՔՊ վարչություն՝ «հարցաքննության» ու մեծամասնությունը դեմ է եղել, որ վերջինս ընդգրկվի ՔՊ նախընտրական ցուցակում:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Գյուլնազարյանից պարզել՝ արդյոք ՔՊ վարչությունից արդեն ունի պատասխան, մերժե՞լ, թե՞ հաստատել են նրա թեկնածությունը:

«Ես դեռևս տեղեկավություն այդ հարցով չեմ ստացել, վարչություն հրավիրվել եմ, բայց դեռ պատասխան չունեմ»,- շեշտեց Գյուլնազարյանը:

Նշենք, որ հաստաման դեպքում վարչությունից պաշտոնապես նամակ են ուղարկում թեկնածուին՝ տեղեկացնելով, որ ընդգրկվելու է նախընտրական ցուցակում կամ մերժվել է, իսկ Գյուլնազարյանի «հարցաքննությունից» արդեն 4 օր է անցել:
🔵Քաղբանտարկյալներին վերջին վատությունն են արել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արագածոտնի թեմի առաջ­նորդի, Վեհափառի քրոջ որդու` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տեսակցությունները դեռ արգելված են․ նրան կարող է տեսակցել միայն մայրը: Մյուս հարազատներին, ԱԺ պատգամավորներին արգելված է, քանի որ նախաքննության մարմինն ընտանիք ասելով շատ նեղ մարդկանց շրջանակ է հասկանում: Օրինակ, Նարեկ Կարապետյանին արգելում են այցելել Սամվել Կարապետյանին, քանի որ «եղբորորդին ընտանիք չէ»:

Փակ են նաեւ Արշակ սրբազանի այցելությունները, որը դեկտեմբերի 5-ից կալանավորված է։ Նրան կարող են այցելել միայն եղբայրը` Արարատյան թեմի հոգեւոր սպասավոր Տեր Հակոբը, եւ տարեց մայրը: Բաց են տեսակցությունները Բագրատ սրբազանի համար` նախաքննության մարմինը թույլատրել է, եւ Միքայել սրբազանի համար, որի նկատմամբ արդեն առաջին ատյանի դատավճիռ կա, եւ իրավունք չունեն տեսակցություններն արգելել: Նկատենք, որ սրբազանները տարբեր ՔԿՀ-ներում են գտնվում. 2 ամիս առաջ կալանավորված Մկրտիչ սրբազանը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է, Բագրատ եւ Արշակ սրբազանները՝ ԱԱԾ-ին կից ՔԿՀ-ում, Միքայել սրբազանն այս պահին «Իզմիրլյան» ԲԿ-ում է, պատրաստվում է վիրահատության:
🔵Ընդդիմադիրները տոներից հետո փակագծեր կբացեն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2026-ի ընտրություններին ընդառաջ, ընդդիմադիրները տեւական ժամանակ է, ինչ ակտիվ քննարկումների, բանակցությունների մեջ են` հնարավոր մեծ ճակատներով մասնակցելու շուրջ: Բայց մինչ այս պահը որեւէ միավոր չի ձեւավորվել, ընդդիմադիրները որոշ փակագծեր կբացեն տոներից հետո։ Սակայն տեղեկություններ կան, որ ՀՀ առաջին նախագահի ՀԱԿ-ում ներքին քննարկումներում իշխում է այն դիրքորոշումը, որ դեմ չեն միավորմանը, բայց միայն իրենց առանցքի շուրջ։ Խոսակցություններ կային, որ ՀԱԿ-ը «Մեր ձեւով» շարժման հետ է նաեւ բանակցում, սակայն մեզ ասացին, որ չի ստացվել։

Իսկ Արման Թաթոյանի հետ համագործակցության էջը փակված են համարում, որովհետեւ վիրավորվել են ասուլիսում նրա արած հայտարարությունից, թե Փաշինյանին հեռացնելու միակ ճանապարհը ՀՀ 3 նախկին նախագահների չառաջադրվելն է։ Երեկ ՀԱԿ անդամների հետ չհաջողվեց խոսել, թեեւ Լեւոն Զուրաբյանը բազմիցս է հայտարարել, որ քաղաքական տարբեր ուժերի հետ բանակցություններ են ընթանում, որոնք դեռ արդյունք չեն տվել։ Ամիսներ առաջ էլ ՀԱԿ-ի, Ա. Թաթոյանի, ԼՀԿ-ի, Սուրեն Սուրենյանցի, «Ապրելու երկրի» եւ Վիկտոր Մնացականյանի միջեւ էին կոնսուլտացիաներ ընթանում` միավորման օրակարգով: Այս ցանկից հայտնի է, որ Սուրենյանցը Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ճակատում կլինի, իսկ մյուս ուժերի հարցում դեռ անորոշություն է։
🔵Կոնջորյանի առանձնատան թեման Հակակոռուպցիոնը ստուգում է. կհամարձակվե՞ն ասել իրականությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից շքեղ առանձնատան գնման աղմկահարույց պատմությունը նոր զարգացում ունի: Մեր տեղեկություններով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Կոնջորյանի գործարքը ստուգման է ենթարկվում, քննարկվում է՝ առկա՞ են արդյոք կոռուպցիոն բնույթի գործողությունների հատկանիշներ, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ հետաքննող լրագրողները հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն՝ Կոնջորյանը և կինը 2024 թվականի հուլիսին Առինջում ձեռք են բերել առանձնատուն, որը հայտարարագրում ներկայացվել է 54 մլն դրամով՝ հիպոթեքային վարկով (նշվում է նաև՝ վարկը տրամադրել է «Հայէկոնոմբանկ»-ը)։ «Հետք»-ը հաշվարկ է ներկայացրել, որ նույն կառուցապատողի հայտարարած գներով նման գույքի արժեքը կարող է ստացվել շուրջ 75.6 մլն դրամ, այսինքն՝ տարբերությունը կազմի մոտ 21.6 մլն դրամ։

Նույն հրապարակման մեջ նշվում է նաև, որ 54 մլն դրամը պատահական թիվ չէ, քանի որ եկամտահարկի վերադարձի գործող մեխանիզմով (հիպոթեքի մասով) գործարքի պայմանագրային արժեքի համար առկա է 55 մլն դրամ շեմ՝ հարկային արտոնությունից օգտվելու համար։ Այսինքն , ստացվում է, հարմարացրել են տան գինը այնպես, որ եկամտահարկի վերադարձ լինի շքեղ առանձնատան համար և Կոնջորյանն էժանով դառնա դղյակի տեր:
1
🔵ՔՊ-ում նոր կարգախոս են գտել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ավելի քան կես տարի է՝ ՔՊ-ում քննարկում են նախընտրական կարգախոսի հարցը: Թե ինչ մոգոնեն, որ հանրությանը կարողանան մոլորեցնել, մոռացնել տալ բոլոր արհավիրքները։ Կանգ են առել խաղաղության վրա, որը, ըստ իրենց, այսօր միակ աշխատող կարգախոսն է, եւ որին հանգել են հարցումների արդյունքում: Համոզված են, որ Արցախի կորստից եւ մյուս աղետալի իրադարձություններից հետո ժողովուրդը միայն մեկ բան է ուզում` խաղաղություն:

Թե ինչ տեսք ու ձեւակերպում կունենա կարգախոսը, առայժմ տարբերակներ են քննարկվում: Սակայն մոտավորապես հետեւյալով են առաջնորդվելու, թե 2021-ին ասել ենք՝ «Ապագա կա», ահա՝ բերել ենք այդ ապագան՝ խաղաղությունը։
👍2
🔵Վրթանես եպիսկոպոսը պետք է հեռանա. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախի քաղաքական եւ հասարակական կառույցները, ինչպես նաեւ՝ շարքային քաղաքացիները, չեն համակերպվում այն մտքի հետ, որ թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը «դավաճանել» է իրենց եւ Արցախին ու միացել տասը տիրադավներին՝ աջակցելով Նիկոլ Փաշինյանի եկեղեցաքանդ գործունեությանը։ Մենք տեղեկացանք, որ Արցախի թեմական խորհուրդը շարունակում է ակտիվ աշխատանք տանել Մայր Աթոռի հետ` Արցախի հոգեւոր առաջնորդին փոխարինելու հարցով։ Արցախցիներն այլեւս նրան չեն ընկալում որպես թեմի առաջնորդ եւ ուզում են, որ առաջնորդ նշանակվի մարդկային ու հոգեւոր բարձր արժեքներ ունեցող մի հոգեւորական։

Բանն այն է, որ Արցախի թեմում Վրթանես եպիսկոպոսից բացի այլ եպիսկոպոս չկա, որը պարտադիր պահանջ է թեմի առաջնորդի համար: Մեզ ասացին, որ արցախցիները համաձայն են անգամ, որ հայաստանցի սրբազան դառնա իրենց թեմի առաջնորդ, օրինակ, Բագրատ սրբազանը։ Նշենք, որ Նաիրի Հոխիկյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ից ստորագրահավաք է անցկացվում՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի պարտականություններից ազատելու համար․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդն իր գործողություններով դեմ է դուրս եկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններին եւ միացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ազգուրաց քայլերին, մենք՝ ՀԱԵ Արցախի թեմի հավատավոր զավակներս, հրաժարվում ենք Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ընդունել որպես Արցախի թեմի առաջնորդի եւ դիմում ենք Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ կաթողիկոսին՝ խնդրելով նրան ազատել Արցախի թեմի առաջնորդի պարտականություններից եւ նրա փոխարեն նշանակել ՀԱԵ կանոններին հավատարիմ ուրիշ հոգեւորականի»։ Նախօրեին Հոխիկյանը տեղեկացրեց, որ 300 մարդ ստորագրել է այս տեքստը։
👍1
🔵Դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ:
1
Խստագույնս դատապարտում եմ ութը եպիսկոպոսների մասնակցությամբ կազմակերպված ամոթալի ու սրբապիղծ արշավը Մայր Աթոռի դեմ

Անիրավության վրա հիմնված ցանկացած քայլ դատապարտված է փլուզման, իսկ այդ ճանապարհն ընտրածները՝ պատմական խայտառակության։

Այս մարդիկ մոռացել կամ միտումնավոր ոտնահարել են այն իրողությունը, որ իրենք ոչ թե փողոցային ակտիվիստներ են և ոչ էլ իշխանական կամակատարներ, այլ Աստծու Սուրբ Խորանի առաջ հավատարմության երդում տված հոգևորականներ, որոնց կոչումն է պահպանել Եկեղեցու միասնությունը, այլ ոչ թե պառակտել այն։

Արագածոտնի Թեմի Բարեխնամ Առաջնորդ
Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Քաղաքացիները Օպերայի և Բալետի թատրոնի փոխտնօրեն Դուրգարյանին նվեր են փոխանցել՝ 30Ag (արծաթ) հզորությամբ  AG (AնԴուր Gարյան) ապրանքանիշի օդափոխիչ,
«Made in Հուդա» արտադրության
Հ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից

ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին ֆինանսավորվող «Հանրային» հեռուստաընկերությունը ամանորյա զարդարանքներ ու տոնածառեր է գնել՝ 1.420.000 դրամի գումարով։

Փաստինֆոյի հաղորդմամբ՝ սա պարզ է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված տվյալներից։

Դեկտեմբերի 15-ին 1.420.000 դրամը փոխանցվել է Արտակ Հովհաննիսյան անհատ ձեռնարկատիրոջը։ Այս ԱՁ-ից ձեռք են բերվել՝
2 հատ 90 սմ ձյունով տոնածառ,
6 հատ 1.8 մ տոնածառ,
4 հատ 1.5 մ տոնածառ,
10 հատ 2.1 մ տոնածառ,
8 հատ 2.4 մ տոնածառ,
20 հատ լույս, լարեր։

Հետաքրքրական է, որ «Հանրային» հեռուստաընկերությունը պետբյուջեի միջոցները հաճախ օգտագործում է տարատեսակ ապրանքներ ձեռք բերելու համար՝ այդ թվում հագուստ, կոշկեղեն, զարդեր և այլն։