Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – Telegram
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
4.93K subscribers
389 photos
62 videos
123 links
Ministry of Labor & Social Affairs of Armenia
Download Telegram
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ Ազգային ժողովում տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեմայով։

Օրակարգում ներառված է եղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ մշակված ու ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքն ընդունելու և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Ավելին՝ https://mlsa.am/news/1017
1👍1
📌 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայկական Կարմիր Խաչիընկերության (ՀԿԽԸ) նախագահ Դավիթ Ներսիսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարեցների հիմնահարցերի ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Հայկական կարմիր խաչիընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի բնակիչներին մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանն ու որակի բարելավմանն առնչվող մի շարք հարցերի։

Նշենք, որ Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնը պետության կողմից արտապատվիրակման միջոցով շուրջօրյա խնամքի ծառայություններ է մատուցում ավագ սերնդի 160 ներկայացուցչի։ Ծառայությունները ներառում են՝ կացարան, խնամք, առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն, ինչպես նաև իրավական խորհրդատվություն։ Տարեցներն ապահովվում են սննդով, հագուստով, կենցաղային և անձնական հիգիենայի պարագաներով։
4
📢 Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակի և նպաստի 12 % հետվճարի ծրագրի 2025 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարման գործընթացն ապահովելու նպատակով կհատկացվի ևս 3 մլրդ 219 մլն դրամ։ Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծը հավանության է արժանացել։

Հետվճարի ծրագրից օգտվում է շուրջ 350,000 շահառու․ միայն 2025թ․ պետական բյուջեից արդեն իսկ հատկացվել է 13 մլրդ 152 մլն դրամ։ 2025 թ. փետրվար-օգոստոս ամիսների միջոցառման շահառուների թվի ամսական աճը կազմել է 2.9%, իսկ մեկ շահառուի հաշվով հետվճարի գումարի փետրվար-օգոստոս ամիսների միջին ամսական աճը՝ 1.3 %։

📌 Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկվում է նախորդ ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների 12%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 6000 դրամը: Հետվճարը փոխանցվում է յուրաքանչյուր ամիս՝ մինչև տվյալ ամսվա 25-ը։
6👍1
📌 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացված ծրագրերի ընթացքն ու արդյունքները։

🔻 Նախարար Թորոսյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը, և պատրաստակամություն հայտնել առկա համագործակցությունն ամրապնդել ոլորտային հուշագրերի շրջանակում։ Նախարարը նաև բարձր է գնահատել Քուվեյթի Պետության կողմից տրամադրված աջակցության դերը՝ ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում նոր մասնաշենքի կառուցման և կահավորման գործում։

Դեսպան Ալ-Օրայֆանը ևս շեշտել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել ոլորտային համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։
👍32
📌 Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3020 ընտանիք, որից 1044-ն արդեն իրացրել է հավաստագիրը։

🔻 Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

• բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
• անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
• գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։

Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում։
5
📌 Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում նախկին 430-ի փոխարեն 800 շահառու հնարավորություն կունենա օգտվել աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման բաղադրիչից։ Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծը հավանության է արժանացել։

2025 թվականի ընթացքում հոկտեմբերի 9-ի դրությամբ ծրագրից օգտվել է 633 անձ․ ընդհանուր առմամբ պետական բյուջեից հատկացվել է 439 մլն դրամ։ Ըստ այդմ, աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման բաղադրիչի շրջանակում տրամադրվող ֆինանսական միջոցների չափը կավելացվի՝ հաշվի առնելով այդ ուղղության նկատմամբ առկա պահանջարկը․ այս նպատակով կիրականացվի միջոցառման տարեկան գումարների միջհոդվածային վերաբաշխում։

🔻 Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/Programs-And-Services/114
3
Media is too big
VIEW IN TELEGRAM
👧 ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հոկտեմբերի 11-ը սահմանվել է որպես Աղջիկ երեխաների միջազգային օր: Օր, որը աղջիկ երեխաների մասին լինելուց զատ՝ խտրականության բացառման, սոցիալական արդարության և հավասար հնարավորությունների մասին է:

❤️ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մի խումբ փոքրիկ առաջնորդների ենք հյուրընկալել, ովքեր մեզ պատմեցին իրենց երազանքների, նպատակների ու մտահոգությունների մասին: Երեխաները վստահ են՝ նպատակներ սահմանելը ու դրանց հետևից գնալը պարտադիր է, դրանց մասին խոսելը՝ կարևոր:

Մեր երկրի նորարարներն ու առաջնորդները, վաղվա որոշում կայացնողները նաև աղջիկներն են։ Թող յուրաքանչյուր աղջիկ վստահ լինի՝ իր ձայնը կարևոր է, իսկ նպատակները՝ իրականանալի։

#ԱղջիկԵրեխաներիՕր #ԱղջկաՈւժը #ՀավասարՀնարավորություններ #UNFPAArmenia #OxygenFoundation
10👍1
Հարգելի՛ քաղաքացիներ,

📌 նոր գործարկված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների էլեկտրոնային համակարգի կիրարկման ընթացքում որոշ դեպքերում կարող են առաջանալ տեխնիկական կամ տվյալների համադրման խնդիրներ։

Եթե այս գործընթացների հետ կապված բախվել եք որևէ խնդրի, ապա կարող եք կապ հաստատել 114 զանգերի կենտրոնի հետ կամ գրել benefits@mlsa.am էլեկտրոնային հասցեին։
5
📌 Կառավարության այսօրվա որոշմամբ պարզեցվել են կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը։

Նախագծի ընդունմամբ էականորեն արագանալու է կենսաթոշակների նշանակման գործընթացը, կրճատվելու է քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը։

Ընդլայնվել է այն կազմակերպությունների ցանկը, որտեղ աշխատելու դեպքում 1992-2014 թթ. աշխատանքային ստաժը կհաստատվի միայն աշխատանքային գրքույկով՝ առանց սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող տեղեկանքի։ Ցանկն ընդլայնվել է ի հաշիվ 1992-2004 թթ․ գործունեություն իրականացրած բյուջետային հիմնարկների, բանկերի, առողջապահական հիմնարկների, կուլտուր-մշակութային, ուսումնական հաստատությունների, որոնց աշխատանքներն այդ տարիներին հիմնականում չեն դադարեցվել։

Առավել մանրամասն՝ https://mlsa.am/news/1070
17
📌 Ի պատասխան մամուլում շրջանառվող այն հրապարակումների, թե իբր Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են իրականացվել, հայտնում ենք, որ բնակապահովման ծրագրում ոչինչ չի փոխվել․ միջոցառման շրջանակում հայրենակիցներին շարունակվում է տրամադրվել 3–ից 5 մլն դրամ աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար։

Ավելին՝ հանրային քննարկման է ներկայացվել բոլորովին նոր ծրագիր՝ 1–3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար։ Միջոցառման շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել վարձակալության վճարի երկարաժամկետ մասնակի փոխհատուցման եղանակով՝ 120 ամսվա ընթացքում, յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար՝ ամսական 40,000 դրամ։

🔻 Նոր ծրագիրը ներկայում գտնվում է հանրային քննարկման փուլում՝ e-draft․am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (հղում՝ https://www.e-draft.am/projects/9349
16👍1
📌 2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20 % հետվճար՝ գործող 12 %-ի փոխարեն։

Արդյունքում՝ կենսաթոշակի կամ նպաստի չափը կարող է բարձրանալ մինչև 10,000 դրամով՝ գործող 6,000-ի փոխարեն։ Միաժամանակ, ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թ.դեկտեմբերի 31-ը։ Այսօրվա նիստում Կառավարությունը հաստատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծը։

🔻 Նշենք, որ 2025 թ. հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրից օգտվում է 366 հազար 432 քաղաքացի․ մեկ շահառուի ստացած հետվճարի միջին չափը 4,157 դրամ է։

Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է 314 մլրդ 194 մլն դրամի անկանխիկ գործարք, և հետվճարի տեսքով շահառուներին հետ է վերադարձվել շուրջ 30 մլրդ դրամ։
7👍4
Մի շարք լրատվամիջոցներով տարածվել են «Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ» և «Հայաստանում գործատուներին կբաժանեն «բարեխիղճ» և «ոչբարեխիղճ» խմբերի. ի՞նչ է դա ենթադրում» վերնագրով հրապարակումներ, որոնցում նշվում է, թե Կառավարությունը պատրաստվում է գործատուներին բաժանել «բարեխիղճ» և«անբարեխիղճ» խմբերի՝ քաղաքական նպատակներով։ Նշվում է, թե իբր՝ իշխանությունները «յուրային» ընկերություններին ներկայացնելու են որպես բարեխիղճ, իսկ ընդդիմախոսների ձեռնարկությունները դասակարգվելու են որպես անբարեխիղճ։

Ի պատասխան վերոնշյալ հրապարակումների՝ հայտնում ենք, որ այս հրապարակումները հորինվածք են և ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Պետության նպատակը շատ պարզ է՝ խթանել, որ բոլոր գործատուները գրանցեն իրենց աշխատողներին և ապահովեն օրինական աշխատանքային հարաբերություններ։ Սա որևէ քաղաքական ենթատեքստ չունի․ խոսքը աշխատանքի իրավունքի պաշտպանության մասին է, որը միտված է աշխատողների սոցիալական երաշխիքների ապահովմանը։
5
«Հրապարակը» հերթական մանիպուլյատիվ հոդվածն է հրապարակել՝ այս անգամ չխորշելով թիրախավորել անգամ մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ նրանց փորձելով դնել շփոթության մեջ՝ մի քանի դրվագով ակնհայտ սուտ ու կեղծիք տարածելով։

Ամենամեծ սուտը, սակայն, վերաբերում է մեր մոտ 58000 այն քաղաքացիներին, որոնք այսօր իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանում են կանխիկ եղանակով։

Ապրիլի 1-ից բոլոր տեսակի կենսաթոշակները և նպաստները վճարվելու են անկանխիկ, բայց մեր քաղաքացիներն այսօր էլ հնարավորություն ունեն դիմել և անցնել անկանխիկ վճարման եղանակի՝ սկսելով օգտվել նաև հետվճարի ծրագրից։

Ուստի հոդվածի վերնագրում նշված պնդումը, թե «թոշակառուներին քցեցին 30,000 դրամով» ակնհայտ կեղծիք է, քանի որ մեր քաղաքացիները կարող են չսպասել ապրիլի 1-ին և այսօր էլ անցում կատարելով անկանխիկ վճարման տարբերակին՝ սկսել օգտվել սեփական կենսաթոշակը կամ նպաստը ամսական մինչև 10,000 դրամ բարձրացնելու հնարավորությունից։
8🤬4
📌 Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական նպաստների մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու որոշումը, ըստ որի`

Օրենքով սահմանվում է նոր նպաստ ընտանիքում ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի մինչև 6 տարեկան լրանալը (ամսական 50,000 դրամ), որը ուժի մեջ կմտնի 2026թ․ հունվարի 1-ից։

2026թ․ սեպտեմբերի 1-ից հետո ծնված երեխաներին տրվող ծննդյան միանվագ նպաստը անկախ երեխայի կարգաթվից կվճարվի նույն չափով (500,000 դրամ)։

2026թ․ ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով։
14👎9👍3🤬2
Media is too big
VIEW IN TELEGRAM
📌 Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դու՜ ես. Արսեն Թորոսյանը «Մեր ժամանակների հերոսը» 2025թ. մրցանակը հանձնել է երաժիշտ, մեղվաբույծ Ռազմիկ Հարությունյանին:
👍7👎41🔥1🤬1