ՕրաԹԵՐԹ – Telegram
ՕրաԹԵՐԹ
8.32K subscribers
1.29K photos
578 videos
49 links
Օրվա բոլոր նորությունները` մեկ հպումով
Download Telegram
Forwarded from DOMUS / ԴՈՄՈՒՍ
#ԳտելեմԴոմուսում 🔥Ծալվող սեղան և աթոռներ 𝐃𝐎𝐌𝐔𝐒-ում։🤩

Այս ծալովի պլաստիկե սեղանն ու աթոռները կարող են բացօթյա հանգիստը դարձնել ավելի հարմարավետ և հաճելի:🌳

Սեղան - 244x75x74 սմ 35 900 դրամ
Աթոռ - 10 500 դրամ

Հավաքածու սեղան+8 աթոռ՝ 119 900 դրամ

❗️Շտապե՛ք քանակը սահմանափակ է։❗️

Արի՛ Դոմուս, գնի՛ր ԱՄԵՆ ԻՆՉ մեկ վայրից💙💛
👍194👏1
Վարդան Ղուկասյանը՝ Դոգը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանի որոշում։
👍31👎6🙏3🔥2😁1
Forwarded from ArmInfo
‼️‼️‼️ԶԳՈՒՇԱՑՈՒՄ։ Signal մեսենջերի վրա հարձակում է գնում։

Թիրախներին նայելիս, կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում։ Ընդ որում, հստակ չարակամ։ Տենց շատ երկիր չկա, նենց որ մոտավորապես պատկերացնում եք։

Գալիս է հաղորդագրություն Սիգնալից, իբր իրենց սպասարկումից։ Վախեցնում են, որ չարագործների փորձում են կոտրել հաշիվը։

Ընդ որում, մի մասի մոտ նշվում է, որ Բաքվից է մուտքը։ Որպեսզի մարդ կտրուկ անհանգստանա ու հետ կապնվի։ Հետո կփորձեն հաշիվը մարդու վրայից տանել։ Ինչ անել։

1. Խուճապի չտրվել
2. Չպատասխանել
3. Ակտիվացնռլ երկփուլայինը։ Settings>>Account>>Registration Lock. Մուտքագրեք թվային պին-կոդ, դա երբեք ոչ մեկի չտաք, նույնիսկ զոքանչին։ Ու չմոռանաք հանկարծ։

Սամվել Մարտիրոսյան
👍408🔥1
Forwarded from ՀԱՅԻԶՄ
Հայրենիքի ճակատագիրը հեչ, Լավրովի ծնունդը` մեջ, կամ ինչպես հայրենասիրությունը սարքել բիզնես

ՌՀՄ և Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար Արա Աբրահամյանը շնորհավորել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովին՝ 75-ամյակի առթիվ, մաղթել է քաջառողջություն և անսպառ եռանդ՝ ի բարօրություն հայրենիքի՝ նման օրհասական դարաշրջանում։

Շատ լավ է, որ Արա Աբրահամյանը ոչ մի կերպ հետ չի մնում ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների ականջը շոյելու մրցավազքից, հատկապես, իր խոսքերով ասած, նման օրհասական դարաշրջանում։

Սակայն պակաս ուշագրավ չէ, որ Հայաստանի համար ոչ պակաս օրհասական դարաշրջանում իրեն Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար հռչակած անձը ձայն ֊ ծպտուն չի հանում, օրինակ, Հայաստանի գլխին դամոկլյան սրի նման կախված Խաղաղության պայմանագիր կոչվող ստորացուցիչ փաստաթղթի մասին։ Մինչդեռ նրա սուրբ պարտքը պետք է լիներ կանխել Հայրենիքի նմանօրինակ ստորացումը, որովհետև անձը իրեն հռչակել է ոչ ավել, ոչ պակաս ... Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար։

Հակառակ պարագայում ստացվում է, որ դա նրա հերթական բիզնեսն է, որտեղ կոնին... Հայրենիքն է դրված։
👍25😢73👎1
ՀՀ իշխանություններն ինքնամոռաց կատարում են Ադրբեջանի բոլոր պահանջները

«ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը քննարկելի և օրակարգային հարց է, և մենք ինքներս էլ կնախաձեռնենք առաջիկայում այդ հարցը քննարկելը», -

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը հստակ քննարկելի հարց է, ինչո՞ւ է քննարկելի, որովհետև մենք գնում ենք խաղաղության, իսկ մենք գնում ենք խաղաղության, այդ ֆորմատն իր արդիականությունը կորցնում է։ Ընդ որում՝ այստեղ էլ մենք պետք է որոշակի ճկունություն ցուցաբերենք, որպեսզի նպատակը չխառնենք միջոցի հետ», - նշել է Փաշինյանը։

44-օրյա պատերազմից հետո Մինսկի խումբը լուծարելու պահանջ Բաքուն է ներկայացրել: Այժմ էլ Ադրբեջանից պնդում են, թե դա խաղաղության պայմանագրի կնքման նախապայմաններից է: ՄԽ-ն լուծարելն Ադրբեջանի միակ պահանջը չէ։

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնել, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշել՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, վերջին օրերին էլ Հայաստանին մեղադրում է հրադադարը խախտելու համար։

Երբ Հայաստանը հաղթահարի «առկա խնդիրները», համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Ինքը՝ Փաշինյանը հաստատել է, որ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն կարող է կայանալ 2027 թ.։

Մեկ այլ պահանջ էլ ադրբեջանցիների վերադարձն է, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ստեղծումը։ Փաշինյանական վարչախումբն այս հարցում էլ դեռ «կռուտիտների» փուլում է։
👎22👍16🤬14😁1210😢9💩9🤔8🤮7😱3🤯2
Պարտությունը դարձավ յուրօրինակ հասարակական «երկրաշարժ»

Վրաստանի հավաքականի դեմ ֆուտբոլային խաղում Հայաստանի հավաքականի կրած պարտությունը դարձավ յուրօրինակ հասարակական «երկրաշարժ», որի հուզական ալիքները ծածկեցին սոցիալական բոլոր հարթակները։

Այսպիսի արձագանքն ու նման իրավիճակը մեկ անգամ ևս վերհանեց մեր կոլեկտիվ հոգեբանությանը բնորոշ զարմանալի հատկանիշը՝ ակնթարթային, քաոսային արձագանքներ «խորհրդանշական» իրադարձություններին, որոնք հանրային ընկալման մեջ սխալմամբ կամ միտումնավոր արտացոլվում են որպես էքզիստենցիալ պարտություններ՝ նպատակ ունենալով միաժամանակ թաքցնել և ստվերել ժամանակի իրական մարտահրավերները: Մենք մեր ընկալումներով և արձագանքներով ստեղծում ենք արհեստական դրամայի պատրանք՝ կուլիսներում թողնելով իրական գոյութենական խնդիրները, որոնք մեզանից պահանջում են պատասխանատու վերաբերմունք, երկարաժամկետ ճգնություն ու ինքնազոհություն։

Ազգային անվտանգության, գոյութենական, տնտեսական և մշակութային ինքնության առանցքային ասպեկտները թողած՝ սպորտն ու դրա շուրջ ստեղծած «առասպելաբանությունն» ենք նետում մարդկային զգացմունքների մարտադաշտ: Ողբերգությունն այն է, որ նման զգացմունքային ծանրաբեռնվածությունը մեզ կուրացնում է նման պարտությունների ավելի խորը քաղաքական ու սոցիալական պատճառների ընկալունակության նկատմամբ, որոնք սկզբունքորեն կապված չեն ֆուտբոլի հետ, այլ արտացոլում են պետության ու հասարակության առջև ծառացած համակարգային և կառուցվածքային խնդիրները, որոնք երկար ժամանակ է, որ պահանջում են հանրային համախմբում:

Ինչո՞ւ ենք մենք՝ որպես հասարակություն, պատրաստ էմոցիոնալ էներգիայի նման արժեքավոր ռեսուրսները վատնել համեմատաբար աննշան պարտությունների վրա։ Ինչու՞ է ավելի հեշտ մեզ արթնացնել պարտված խաղով, քան երկրի ապագայի համար պայքարում հավանական պարտությամբ: Սա ըմբռնելու համար պահանջվում է հասունություն և ազգային առաջնահերթությունների հստակ հայացք, որը, բնականաբար և ցավալիորեն, բացակայում է:

Այսօրվա իրավիճակը հիշեցնում է մահամերձ հիվանդի, որին շրջապատողները շարունակում են համոզել առողջ ապրելակերպ վարել՝ անտեսելով շտապ վիրահատության անհրաժեշտությունը։ Մինչ մարզական պարտության կամ հաղթանակի հերթական ալիքը կրկին կհեղեղի մեր տեղեկատվական ու էմոցիոնալ օրակարգը, պետք է մտածենք՝ կարո՞ղ ենք մեզ թույլ տալ նման շքեղություն ճգնաժամի դարաշրջանում, այսինքն՝ տառապել արհեստական սիմվոլիզմով՝ անտեսելով խորքային բովանդակությունը։

Մեր տեղը համաշխարհային ասպարեզում չի որոշվելու ֆուտբոլային հաղթանակների հիման վրա, այլ որոշվելու է իրականությանը հարմարվելու, ներքին խզվածքները հաղթահարելու և վերակառուցելու ուժ գտնելու մեր կարողության հիման վրա: Պետք է ոչ միայն գիտակցել, որ պարտություններն ավելի մեծ խնդիրների ցուցիչ են, այլև հասարակության էներգիան ուղղել ներկան փրկելուն և ապագայի համար պայքարին իմաստավորող լուծումներ գտնելուն։
👍5123🔥14🎉11👎1🥴1
Ինչո՞ւ են ստում ՀՀ իշխանությունները

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ հերթական անգամ հայտնվել է սկանդալում, երբ ապարդյուն փորձում էր ստել, թե Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտումներ չի արել։

❗️Օրերս սոցցանցերում տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանը, մի քանի օր հայկական կողմին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտումների մեջ, ինքն է կրակոցներ արձակել Սոթքի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն բոցաշունչ մի հերքում էր երկնել՝ օգտատերերին մեղադրելով կեղծիքներ տարածելու մեջ՝ կոչ անելով հետևել պաշտոնական լրատվությանը։

Արդեն խորհրդարանում Պապիկյանն ինքն էր պնդում, թե կրակոցներ չեն եղել։ Հարցին, թե Սոթքի ուղղությամբ կրակոցներ եղե՞լ են, Պապիկյանը հստակ չէր պատասխանել, փոխարենը վկայակոչել էր ՊՆ-ի այսօր ավելի վաղ տարածած հաղորդագրությունը, որով ՊՆ-ն «հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտացածին տեղեկություններ հրապարակելուց և հետևել ՊՆ պաշտոնական լրահոսին»:

Իսկ Վարդենիսի բնակիչները հերքում են ՊՆ-ին, նշում, որ տևական ժամանակ կրակոցներ են հնչել հակառակորդի դիրքերից։

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Ընդամենը մեկ դրվագով ապացուցվեց գործող իշխանությունների ստախոսությունը։ Եվ այսքանից հետո անհնար է հավատալ թե՛ պաշտպանության նախարարի, թե՛ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հավաստիացումներին, թե Ադրբեջանի կողմից սահմանին զորքերի տեղաշարժ չկա։

Ի դեպ, երեկ էլ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանն էր պնդում, թե Ադրբեջանի հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի և ազդակների համախումբը բացակայում է։

Իրո՞ք․․․
👍4011💩8🤬2👏1🏆1
🔴 Կոռեկտ արտահայտվեք, էս երկրում եթե մի մարդ կա,որ որոշակի դեղեր է խմում՝Դուք եք․պատգամավորը Փաշինյանին
👍61😡24👏54🐳1
Անհավասարակշիռ, հիմար եւ անբարոյական պոպուլիստ

Ժամանակն է ազգովի գիտակցելու, որ երկրի կառավարման ղեկը գտնվում է անհավասարակշիռ, հիմար եւ անբարոյական ամբոխավարի ձեռքում, որն իր անվերջանալի աղետալի ձախողումների շնորհիվ դարձել է Հայաստանի պարտության, խեղճության եւ նվաստացման մարմնավորումը:
👏40👍34😡189💯2
Գելլափը հրապարակել է Գյումրիի թեկնածուների վարկանիշները

🔹21.8 %- «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն» (Սարիկ Մինասյան), 18. 3%-Հայաստանի կոմունիստական կուսակցություն (Վարդան Ղուկասյան), 8.9%-«Մեր քաղաքը» Կուսակցությունների դաշինք (Մարտուն Գրիգորյան), 6.4%-«Մայր Հայաստան» Կուսակցությունների դաշինք (Կարեն Սիմոնյան), 5.8 տոկոս՝ «Իմ հզոր համայնք» Կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան )

📌GALLUP-ը ներկայացրել է հարցումների արդյունքներ, թե որ կուսակցությանը կամ դաշինքին գյումրեցիները ձայն կտան առաջիկա կիրակի օրը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան
👍15💩9🤬64
Forwarded from InfoLur
❗️❗️❗️Արգելել են Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան

Past.am-ի տեղեկություններով, Երևան է ժամանել Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են նրա մուտքը Հայաստան:

Մանրամասները՝ քիչ ավելի ուշ:
👍531
Forwarded from DOMUS / ԴՈՄՈՒՍ
⚡️🛍𝐃𝐎𝐌𝐔𝐒-ի գործող ակցիաները․👇🏼

Teka գնիջեցում՝ մինչև 08․04
Lg , Electrolux տեխնիկայի գնիջեցում ՝ 28.03 - 30.03
Samsung սաունդբարերի գնիջեցում՝ մինչև 08․04
Samsung հեռուստացույց + նվեր՝ մինչև 08․04
Մանր կենցաղային տեխնիկայի գնիջեցում ՝ մինչև 07․04
JBL գնիջեցում՝ մինչև 07.04
Hausberg լիկվիդացիա ՝ մինչև 07․04
Օդորակիչների գնիջեցում՝ մինչև 07․04
Bosch տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 07․04
Panasonic և Philips տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 07․04
Գազի կաթսայի գնիջեցում՝ մինչև 07․04
Կահույքի cashback` մինչև 13․04
DeLonghi, Braun տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 07.04
Լամինատե հատակի գնիջեցում՝ մինչև 10․05
Korting տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 09․04
Սալիկների 10% cashback՝ մինչև 31․03
Rikon հեռուստացույցների գնիջեցում՝ մինչև 07․04
7% գնիջեցում ներքնակների ամբողջ տեսականու համար՝ մինչև 07․04
Գնիջեցում անկողնային պարագաների համար՝ մինչև 07․04
Սերմերի, տան դեկորի և խոհանոցային սպասքի գնիջեցում՝ մինչև 07․04
Hisense, Toshiba տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 07․04
System բռնակների գնիջեցում՝ մինչև 30․04
Winning Star տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 08.04

Արի՛ Դոմուս, գնի՛ր ԱՄԵՆ ԻՆՉ մեկ վայրից💙💛

Դոմուսի բոլոր ակցիաները Telegram-ում։
Գրանցվի՛ր հիմա😃


❗️ Ակցիաների ամբողջ տեսականին ❗️
👍197😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հանրահավաքը՝ թռչնի թռիչքից
16👎9👍6🤣2
❗️Մարտուն Գրիգորյանն ապտակե՞լ է Սարիկ Մինասյանին

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Գյումրիի թատրոնում Մարտուն Գրիգորյանն ապտակել է Սարիկ Մինասյանին։
19👏14😡10😁5
Forwarded from InfoLur
ՔՊ-ն պարտվում է Փարաքար համայնքի բոլոր 9 գյուղերում՝ Նորակերտում, Բաղրամյանում, Այգեկում, Մերձավանում, Պտղունքում, Արևաշատում, Մուսալեռում, Թաիրովում և Փարաքարում։
👍4619😡5
ՔՊ-ն Գյումրիում խայտառակ պարտություն է կրում
48👍21🔥6😡5👎3🤬2
⚡️ Գյումրիում էլ ՔՊ -ն փաստացի պարտվեց ընդդիմությանը։

Ավելի քան 90% քվեների հաշվարկի արդյունքում ՔՊ -ն իր Սարիկով ունի 35% ձայն, իսկ անցողիկ շեմը հաղթահարած մյուս 4 ընդդիմադիր ուժերը միասին' մոտ 51% ձայն։

ՔՊ -ի հաղթելու հնարավորությունը բացառված է, մնում է հույս ունենալ, որ ընդդիմադիր 4 ուժերը կմիավորվեն։

Հետևաբար' կամ կլինի Գյումրիի ընդդիմադիր կառավարում, կամ կլինի նոր ընտրություն։

ՔՊ -ն այս ընտրություններով չի ղեկավարի Գյումրին։
👍2514👎6
Ռուբեն Մխիթարյանը կքվեարկի Վարդան Ղուկասյանի օգտին

Սիրելի գյումրեցիներ: Շնորհակալ եմ ձեզ, որ այս կարևոր շրջափուլում դուք կանգնեցիք իմ կողքին, իմ թիկունքին և իմացեք, յուրաքանչյուր քվե, որ ստացել եմ ձեզնից ինձ համար անգին է:

Ես, որպես «Իմ Հզոր Համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ.
Պատրաստ եմ մեր ավագանիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի` չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեները ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին:

Ուրախ եմ, որ իմ դերն եմ ունեցել այն բանում, որ այս պատուհաս իշխող ուժը չկարողանա հաղթել Գյումրիում: Հավատում եմ, որ սրանց անկումների շարքը սկսված է:

Իմաստնություն բոլորիս և բարի լուսաբաց հարազատ քաղաքիս:

Ռուբեն Մխիթարյան
42👍26😡7👎1
Forwarded from InfoLur
Բաժանորդագրվեք «Փաստ» օրաթերթի տելեգրամյան ալիքին

https://news.1rj.ru/str/pastlratvakan
👍5
Forwarded from Փաստ
❗️Մարտուն Գրիգորյանը վաղը հայտարարություն կանի

Որոշումը շատ բարդ է եղել, երկար բանակցություններ են ընթացել և ի վերջո, գտել են կոմպրոմիսային լուծում:

Մարտուն Գրիգորյանի ավագանու անդամներից մի քանիսը կողմ կքվեարկեն Ղուկասյանի թեկնածությանը, բայց կոալիցիա չի կազմվի:
👍21😁5🥴4