Արցախից բռնի տեղահանվածների զբաղվածության խթանման ծրագրով ստորագրվել է 397 պայմանագիր։
2024 թվականի հունվարի 11-ին Հայաստանի կառավարությունն ընդունել է Արցախից բռնի տեղահանվածների զբաղվածության խթանման ծրագիր։ Այն բաղկացած է երեք բաղադրիչից՝ մասնագիտական կրթություն՝ երեք ամիս աշխատելու պարտավորությամբ, վճարովի պրակտիկա, իսկ երրորդ բաղադրիչը ներառում է և՛ մասնագիտական կրթությունը, և՛ վճարովի պրակտիկան։
Ներկայումս ծրագիրը նախատեսված է 1000 շահառուի համար, սակայն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի խոսքով, դա չի նշանակում որևէ սահմանափակում։
«Եթե ցանկացողների թիվը զգալիորեն ավելի մեծ լինի, ապա խնդիրներ չեն առաջանա, և մենք կկարողանանք նրանց ներգրավել այս ծրագրում։ Խոսքը 2023 թվականին տեղահանվածների մասին է, քանի որ վերլուծությունը ցույց է տալիս, որ 2020 թվականին Հայաստան տեղափոխվածներն արդեն ինտեգրվել են և հիմնականում զբաղված են»,- ասաց Սարգսյանը։

❤3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ապրիլի 6, ժ 18:00 Ստեփանավանի «Լույս» երիտկենտրոնում (Կենտրոնական գրադարանի շենք) կայանալու է համայնքի ավագ ու կրտսեր սերունդների ակտիվ ներկայացուցիչների նեթվորք - երեկո։
Բոլորին սպասում են։
Բոլորին սպասում են։
❤6
Արցախցի արհեստագործներ, բաց մի՛ թողեք ձեր հմտությունները զարգացնելու և ձեռնարկատիրությամբ զբաղվելու այս հնարավորությունը:
Նոր ծրագիր` ուղղված Արցախից բռնի տեղահանված հելյունագործների համար աշխատանքային հնարավորությունների ստեղծմանը։
Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ բոլոր մարզերում ապրող հելյունագործներն ու այս արհեստով հետաքրքրվածները՝ լրացնելով օնլայն հայտը։
Ծրագրին դիմելուց հետո 1 ամսվա ընթացքում ձեզ կուղարկենք հելյունագործության համար անհրաժեշտ իրերով փաթեթ, որը կարող եք վերցնել ձեր մարզի Թումո կենտրոնից կամ տուփից։ Հաջորդ փուլ անցնելու համար պետք է ըստ ներկայացված պահանջների գործեք մեկ օրինակ և ներկայացնեք այն ձեր մարզի Թումո:
Առաջին փուլն անցնելու դեպքում կմասնակցեք Impact Hub-ի աջակցությամբ իրականացվող դասընթացներին և կսովորեք ամեն ինչ ձեռնարկություններ գրանցելու վերաբերյալ:
Ձեռնարկության գրանցումը հաջողելու դեպքում կստանաք հեռավար աշխատանքի հնարավորություն և կիրականացնեք վճարովի պատվերներ Թումո ստուդիաների համար:
Վերջնաժամկետը ապրիլի 10-ն է:

❤4
📣 Գյումրի։ «Միտ» կենտրոնը հայտարարում է «Օդագնացները» առաջին տեխնոլոգիական ճամբարի մեկնարկը։
Ճամբարի նպատակն է՝ Հայաստանի համայնքներում ձևավորել թռչող սարքեր պատրաստող և կառավարող թիմեր:
❗️ Ճամբարին կարող են մասնակցնել 13-ից 15 տարեկան պատանիները, ովքեր իրենց համայնքում ունեն կամ կստեղծեն թռչող սարքերով հետաքրքրված թիմեր, յուրաքանչյուր թիմում 4 հոգի:
Ճամբարականները՝
✅ կսովորեն պատրաստել և կառավարել թռչող սարքեր ,
✅ ձեռք կբերեն ինժեներական և տեխնիկական գիտելիքներ ( նյութագիտություն, ճարտարագիտություն, էլեկտրոնիկա, ռադիոկապ)
🤩 Դե իսկ ճամբարի ավարտին կիրականացվի ատեստավորում, որի արդյունքում լավագույն արդյուքները ցուցաբերած թիմը կստանա թռչող սարքի հավաքածու:
👉 Վայրը՝ ՀՀ, քաղաք Գյումրի,
👉 Ե՞րբ՝ հունիս, 2024թ
👉 Տարիքային սահմանափակում՝ 13-15 տարեկան
ℹ️Մասնակցության մանրամասները շուտով…
Ճամբարի կազմակերպիչ՝ «ՄԻՏ» կենտրոն
Գործընկեր՝ «Անտրոհուս» կրթական հիմնադրամ

❤5👍1
Էկոնոմիկայի նախարարությունը, կարևորելով գյուղատնտեսության ոլորտի թվայնացումը, նորարարական լուծումները, միջազգային գործընկերների հետ համատեղ մշակել է ֆինանսական կանխատեսումների և հաշվարկների գործիքներ՝ բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերի մի շարք ուղղությունների (ոչխարաբուծություն, մեղվապահություն, անասնապահություն, հատիկաընդեղեն մշակաբույսեր, խաղողագործություն և այլն) համար, որոնց միջոցով օգտագործողին հնարավորություն է տրվում ներմուծել մուտքային տեղեկատվությունը և ստանալ տնտեսությանն առնչվող հիմնական գործառնական ծախսերի ու ակնկալվող եկամուտների վերաբերյալ հաշվետվություններ։
🌐 Մշակվել է կայք՝ գյուղատնտեսության ոլորտի տարբեր արժեշղթաներում տնտեսությունների կազմակերպման և կառավարման գործընթացում ուղեցուցային հաշվարկները հասանելի դարձնելու և նախնական խորհրդատվության տրամադրման նպատակով։
🤳🏻 Վերոնշյալ գործիքակազմին ծանոթանալու և կիրառելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով կամ կայքով։

❤1
🌳Փամբակ համայնքում մեկնարկել է պտղատու այգիների տնկման առաջին ծրագիրը
♻️ Փամբակ համայնքի Բազում բնակավայրում տնկվեց առաջին մեկ հեկտար պտղատու այգին:
❇️ Ծրագիրն իրականացվել է շահառու դառնալու ցանկություն հայտնած 10 ընտանիքի համար։
✅ 2-3 տարի անց շահառու ընտանիքները կստանան իրենց առաջին բերքը:

❤4🎄1
ՏՏ և մարզերը, ինչպես փոփոխությունների առաջնորդ դառնալ
YouTube
IT ընկերություն Չարենցավանում. Ապակենտրոն
#IT #ընկերություն #Չարենցավան ում. Ապակենտրոն
Շատ հաճախ մարզերից հեռանալու պատճառը հնարավորությունների պակասն է: Քչերն են մտածում, որ այդ հնարավորությունները կարող են ստեղծել նաև իրենք: Չէ՞ որ բոլորը մի օր գնալու են լայն հնարավորությունների հետևից՝ դատարկ…

❤3👍1🔥1
Մարզեր տեղափոխված / վերադարձած եվ այնտեղ արժեք ստեղծող, մտածողություն փոխող երիտասարդ մասնագետների մասին է «ԱՊԱԿԵՆՏՐՈՆ» փոդքաստը, որ արվում է «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ հետ համատեղ։
Սեփականտիրական զգացում համայնքի նկատմամբ. այստեղից է սկսել «ԱՐԻ» հակասրճարանի հիմնադիր Մարիամ Սահակյանի համայնքային գործունեությունը: Մարիամն այն եզակիներից է, ով ոչ միայն տեսել է համայնքի խնդիրը, այլև փորձել այն լուծել: 17-ամյա Մարիամի ստեղծած հակասրճարանը դարձել է ոչ թե երիտասարդական կենտրոն, այլ՝ երիտասարդական միջավայր, ուր կարևոր են հավաքված մարդիկ և նրանց գաղափարները:
«ԱպաԿենտրոն» հաղորդաշարի այսօրվա հաղորդումը Ջավախքի Դամալա գյուղից ակտիվ ՄԵՄցի, համայնքային էնտուզիաստ Մարիամ Սահակյանն է։
https://youtu.be/pFo-eDBziAI?si=EHY4gFP04-7QzxWg

Խնդիրները տեսնելը լուծման կեսն է.ԱպաԿենտրոն

Սեփականտիրական զգացում համայնքի նկատմամբ.այստեղից է սկսել «ԱՐԻ» հակասրճարանի հիմնադիր Մարիամ Սահակյանի համայնքային գործունեությունը:Մարիամն այն եզակիներից է, ով ոչ միայն տեսել է համայնքի խնդիրը, այլև փորձել այն…

❤7💋1
2023 թվականի հոկտեմբերից Թումոյի կրթական ցանցը հասանելի է Շիրակի մարզի ողջ տարածքում: Գյումրիի Թումո կենտրոնում և կից գործող 9 տուփերում (որոնց թվում են Մարալիկն ու Ամասիան) նորարարական կրթություն են ստանում շուրջ 3,700 պատանիներ:
Մինչ այսօր Թումո Հայաստան նախաձեռնության շնորհիվ տուփեր են տեղադրվել երկրի 28 բնակավայրերում, Թումո փորձառությունը հասանելի դարձնելով նույնիսկ ամենահեռավոր և սահմանամերձ համայնքների համար։

❤7
📣 Մեծամորի երիտասարդական խորհրդարանը հրավիրում ր ձեզ մասնակիցը դառնալու Մեծամոր համայնքում ապրող երիտասարդների համար կազմակերպվող «ՀԱՄԱՅՆՔՆ ՈՒ ԵՍ. Մոտիվացիա, գիտելիք, կապեր» կրթական միջոցառմանը։
Միջոցառման նպատակն է հաստատել կապեր Համայնքի տարբեր բնակավայրերում ձևավորված երիտասարդական թիմերի միջև, բարձրացնել ցանցի արդյունավետությունը, մոտիվացնել ու նոր գիտելիքներ փոխանցել ավելի քան 200 երիտասարդների։
Հագեցած օրվա օրակարգում՝
🔹Բանախոսություններ ոլորտային հեղինակավոր մասնագետներից,
🔹Լավագույն փորձի ներկայացման ելույթներ երիտասարդ առաջնորդներից,
🔹Երաժշտական ընդմիջումներ և նեթվորկինգ ժամեր,
🔹Ազգային պարերի ուսուցում։
Եթե դու 14-25 տարեկան ես և ապրում ես Մեծամոր համայնքի բնակավայրերից որևէ մեկում, ապա սա հենց քո հնարավորությունն է՝ մոտիվացվելու, շփվելու ու նոր գիտելիքներ ձեռք բերելու։
Միջոցառումը տեղի կունենա՝
📆 Ապրիլի 21-ին,
🕥 Ժամը՝ 10:30-18:30,
🏢 Մրգաշատ գյուղի մշակույթի տանը։
❕Մասնակցելու համար գրանցվեք մինչև ապրիլի 16-ը։

❤3👍3
Սահմանափակ քանակով մուտքի տոմսեր դեպի Հայկական Մարս
Ապրիլի 5-ին ժամը 12:30-ին տեղի է ունենալու տիեզերական հետազոտությունների ոլորտում հեղինակավոր՝ «AMADEE-24» մարսյան անալոգային առաքելության փակման արարողությանը, որը տեղի կունենա Արարատի մարզի՝ Արմաշ գյուղի հարակից տարածքում՝ մոդելավորված մարսյան կայանի շրջակայքում։
Այս կայանում են մեկուսացել վեց անալոգային տիեզերագնացներ՝ իրականացնելով տարբեր գիտափորձեր, փորձարկելով տիեզերական տեխնոլոգիաներ, ռոբոտներ ու մարսագնացներ։ Նրանք հավաքագրել են արժեքավոր գիտական տվյալներ, որոնց հետագա վերլուծությունը կնպաստի դեպի Մարս՝ մարդու ապագա իրական թռիչքների նախատրաստությանը։
Փակման արարողությամբ պաշտոնապես կազդարարվի առաքելության ավարտը. Դուք հնարավորություն կունենաք՝ ականատեսը լինելու, թե ինչպես են անալոգային տիեզերագնացները դուրս գալիս մեկուսացման պայմաններից ու հենց նրանցից լսելու «մարսյան պայմաններում» գտնվելու փորձառության մասին։ Կլինեն մարսագնացների և ռոբոտների փորձարկումներ։
Միջոցառման օրակարգը կգտնեք՝ նամակին կից և խնդրում ենք հաստատել Ձեր գրանցումը

❤3🔥2👍1
Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կսկսվի 2024 թվականի վերջին կամ 2025 թվականի սկզբին.
Դրանից հետո երկիրը ոսկու՝ որպես հումքի հետ կապված խնդիրներ չի ունենա, ասել է տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահը ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների արտահանման համար մաքսատուրքեր սահմանելու նախագծի քննարկման ժամանակ։
Հունվարին Հայաստանի կառավարությունը ձեռք է բերել հանքավայրը շահագործող Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 12,5%-ը։ Ընդհանուր առմամբ ծրագրով նախատեսվում է ներգրավել 250 մլն դոլարի ներդրումներ։

👎5❤2
Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Մշակույթի Պալատում այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը՝ 17։00-ին տեղի է ունենալու Սոցիալական Ձեռներեցների (ՍՁ) Դպրոցի և միջազգային ակադեմիայի Լոռու մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությունը։
Միջոցառման մանրամասները այստեղ։
Միջոցառման մանրամասները այստեղ։
❤4
Նոր ճանապարհ դեպի նոր թաղամաս
Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրի շրջանակներում Քարահունջում նոր տներ են կառուցվում:
Համայնքի միջոցներով նոր թաղամասում բնակելի տներ կառուցելու նպատակով իրականացվում են գլխավոր ճանապարհների համահարթեցման և բարեկարգման աշխատանքներ:

❤2👍2