🇦🇲🇺🇲 ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 15-ին ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:
🔹Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
🔗Մանրամասները

🇦🇲 Հայաստանն ապաշրջափակվում է և դառնում է միջազգային մեծ լոգիստիկ ուղիների կարևոր հանգույց։
🔹Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով TRIPP նախագծի իրագործման շրջանակի վերաբերյալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ հայտարարությանը։

🎾 Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը նվաճել է Անթալիայում ընթացող թենիսի ITF-ի W35 երկրորդ մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր։
🔹1/8 եզրափակիչում հայ թենիսիստը 6:2, 6:2 հաշվով հաղթել է իսպանացի Մերիտշել Տեյշիդո Գարսիային։
🔗Մանրամասները
🔹1/8 եզրափակիչում հայ թենիսիստը 6:2, 6:2 հաշվով հաղթել է իսպանացի Մերիտշել Տեյշիդո Գարսիային։
🔗Մանրամասները
🎥 Հունվարի 11-ին Լոս Անջելեսի «Beverly Hilton» հյուրանոցում կայացած 83-րդ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ընթացքում բազմաթիվ համաշխարհային աստղեր կարմիր գորգին հայտնվել են հայկական «Yeprem» բրենդի զարդերով։
🔹Դերասանուհի Լի Ցզյուն Լին, որը կատարել է գլխավոր դերերից մեկը «Մեղավորները» ֆիլմում, ինչպես նաև ֆիլմի համապրոդյուսեր Զինզի Կուգլերը, ընտրել են սպիտակ ոսկուց պատրաստված էլեգանտ մատանիներ։

🇦🇲Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների վերադարձը ժամանակի հարց է, բոլորը պետք է վերադառնան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Սիմոնյանը։
🔹ԱԺ նախագահը հիշեցրեց՝ իշխանությունը միշտ ասել է, որ գերիների վերադարձի մասով տարվող գործընթացը չի երևում, բայց դա անընդհատ իրականացվում է: Նա օրեր առաջ Ադրբեջանից Հայաստան 4 գերիների վերադարձը համարեց այդ գործընթացի արդյունքը:

🇪🇺🇮🇷ԵՄ արտաքին գործերի նախարարները հունվարի 29-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Իրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը:
🔹Նրանց խոսքով՝ առաջարկվող ցանկը ներառում է ԵՄ պատժամիջոցների 21 կետ՝ մարդու իրավունքների խախտումների համար։ Բացի այդ, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը առաջարկում է պատժամիջոցների ցանկին ավելացնել անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ կապված 10 կետ։

🇺🇲🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ներկայացուցիչները ուղիղ բանակցություններ են վարել Իրանի իշխանությունների հետ՝ Ծոցում լարվածության թուլացման համար։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
🔹Վաշինգտոնի և Թեհրանի միջև կապը թույլ տվեց Իրանի իշխանություններին Թրամփին վստահեցնել, որ Իրանը կախաղան չի բարձրացնի ակցիայի մասնակիցներին։ Պարբերականը գրում է, որ մոտ ժամանակներս հնարավոր է նոր կապ լինի կողմերի միջև, որը կկազմակերպվի երրորդ երկրի օգնությամբ՝ հավանաբար Ռուսաստանի կամ Օմանի։

🌨️Հունվարի 17-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է ձյուն, իսկ ուշ երեկոյան ձյուն կտեղա մարզերի մեծ մասում, որը կշարունակվի հաջորդ 3 օրերին։
🔹Օդերևութաբանները լեռներում կանխատեսում են բուք եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին
🔗Մանրամասները
🔹Օդերևութաբանները լեռներում կանխատեսում են բուք եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին
🔗Մանրամասները
🇦🇲 Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։
🔹Ողջունելով դեսպանին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Քվինին գործունեության և համագործակցության համար՝ ընդգծելով վերջին երեք տարիների ընթացքում իրականացված աշխատանքի նշանակությունը։

🏥 Հանրապետությունում հունվարի 1-ից սկսել է գործել առողջության ապահովագրությունը, որից բխող մի շարք փոփոխություններ են կատարվել սոցիալական փաթեթի ծրագրում։ «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ սոցփաթեթի ծրագիրը շարունակելու է գործել և շահառուները իրենց համար նախատեսված 72 հազար դրամը կարող են օգտագործել, պարզապես որոշ փոփոխություններ են եղել։
🔹Այդ նշված 72 հազար դրամը սոցփաթեթի շահառուն կարող է օգտագործել մի քանի ուղղություններով՝ հանգստի ապահովում, ուսման վճար, հիփոթեքային վարկի մարում, սպորտային կենտրոններից, ինչպես նաև ատամնաբուժական ծառայություններից օգտվում։ Այս ամենին գումարվել է ևս մեկ ուղղություն, որը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողության խորհրդատու Տիգրան Հովհաննիսյանը։

🔴Վրաստանը մտադիր է 2026-ին ավարտել ՀՀ-ն ու Ադրբեջանը Թուրքիային կապող ճանապարհների շինարարությունը
🔹Ըստ կառավարության ծրագրերի, որոնք ներառված են 2026 թվականի բյուջեում, նախատեսվում է ամբողջությամբ ավարտել դեպի Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ տանող Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգեթի-Սադախլո հատվածների շինարարությունը, ինչպես նաև կառուցել դեպի Թուրքիայի սահման տանող Բաթումի-Սարպի ճանապարհը։

🔻Իրանը չի մասնակցի Մյունխենի համաժողովին․ Հրավերը հետ է կանչվել
🔹Չեղարկվել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և նրա տեղակալի հրավերը։ Այդ մասին հայտնում է «Deutsche Welle»-ն:
Համաժողովի մամուլի ծառայությունը ընդգծել է, որ սովորաբար կազմակերպիչները չեն մեկնաբանում իրենց հրավերների քաղաքականությունը, սակայն այս դեպքում՝ նկատի ունենալով հանրային մեծ հետաքրքրությունը, որոշվել է բացառություն անել։

🟡National Geographic-ն անդրադարձել է Հայաստանի վանքերին
🔹Ամսագիրը հրապարակել է հոդված Հայաստանի հինգ վանքերի մասին՝ Գեղարդ, Տաթև, Նորավանք, Սանահին և Հաղպատ։
🔗Մանրամասները
🔹Ամսագիրը հրապարակել է հոդված Հայաստանի հինգ վանքերի մասին՝ Գեղարդ, Տաթև, Նորավանք, Սանահին և Հաղպատ։
🔗Մանրամասները
🔻Արման Ծառուկյանը սկսել է պատրաստվել նոր մենամարտին
🔹Նա սոցիալական ցանցերում կիսվել է լուսանկարով՝ նախկին թեթև քաշային չեմպիոն Դեմետրիուս Ջոնսոնի հետ։
«Անմիջապես թռիչքից հետո՝ մարզասրահում լեգենդի հետ»,-գրել է նա։

🇦🇲 Հայաստանը ներառվել է բրիտանական հեղինակավոր «Wanderlust» պարբերականի 2026 թվականի Good to Go ցանկում։
🔹Այն ընդգրկվել է որպես հետաքրքրասեր և պատասխանատու ճանապարհորդների համար տարվա ոգեշնչող ուղղություններից մեկը։

🇦🇲🇹🇷 Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը ոչ միայն չի վնասի Հայաստան-Ադրբեջան գործընթացին, այլ նաև կօգնի և նոր ազդակ կհաղորդի դրան։
🔹Նա ընդգծեց, որ չի կարելի նաև չնկատել, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա՝ օգոստոսի 8-ի հռչակագիրը խաղաղության վերաբերյալ, երկաթգծի առնվազն մասնակի ապաշրջափակումը և այսպես շարունակ։

🇦🇲Ազգային ժողովի 8-րդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի անդրանիկ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին «Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում էր հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային օր։
🔹ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ երկրորդ ընթերցմամբ միայն մեկ բան է փոխվել․ «օրենքը ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, այլ անմիջապես»։ Օրենքը ուժի մեջ կմտնի երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո։

🇦🇲 «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր ձևով» շարժումը գրանցել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:
🔗Մանրամասները
🔗Մանրամասները
✅🚨 Վարչապետի որոշմամբ՝ ոստիկանապետ Արամ Ղազարյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն, իսկ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ։
🔗Մանրամասները
🔗Մանրամասները
⛽️ ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով հեղուկ գազ կբերվի Հայաստան․ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
📣 «Հայաստանում այս պահին կա հեղուկ գազի ներմուծման խնդիր կա, քանի որ մենք երկու հիմնական երկրներից ենք ներմուծում՝ Իրանից և Ռուսաստանից։
📌 Իրանում հայտնի հանգամանքներով պայմանավորված որոշակի խնդիրներ են առաջ եկել, իսկ Ռուսաստանի ուղղության խնդիրները կապված են Վերին Լարսի հետ։ Խնդիրը շատ շուտով կլուծվի, քանի որ հեղուկ գազ կսկսվի Հայաստան ներմուծվել արդեն երկաթուղով, ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կբերվի Հայաստան։ Խնդիրը լուծելու համար քննարկում է երկաթուղով Ռուսաստանից հեղուկ գազը Հայաստան բերելու տարբերակը», –ասել է նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։