Ստարտափերներին ներկայացվել է Ակբա բանկի թվային վերափոխման հաջողված փորձը
Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ
Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ
❤2
Ամերիաբանկը միացել է ԱՏՁՄ-ին` ազդարարելով ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների աննախադեպ համագործակցության մասին
Մանրամասները՝ հղմամբ
Մանրամասները՝ հղմամբ
Ֆասթ Բանկը մեկնարկում է Fast Start որակավորման ծրագրի հերթական դասընթացները
Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ
Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ
Lady Zone մարզասրահը կրկին պատմություն կերտեց՝ լցնելով «Հրազդան» մարզադաշտը
Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ
Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ
Հարավային Կովկասում առաջին անգամ տեղի կունենա Միջազգային ՊԼԱՍ-Ֆորում․ Երևանը կընդունի FinnoWay Armenia 2025-ը
2025 թվականի նոյեմբերի 11–12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ, Երևանում առաջին անգամ կանցկացվի Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ Միջազգային ՊԼԱՍ-Ֆորումը FinnoWay Armenia 2025-ը։
Ֆորումը նվիրված է պետական կառույցների, ֆինանսական հատվածի, առևտրային ռիթեյլի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտների փոխգործակցության և թվայնացման հարցերին։ Միջոցառման ռազմավարական խնդիրների շարքում են՝ թվային փոխակերպման խթանումը, տնտեսության նորարարական աճի խրախուսումը, միջազգային համագործակցության ամրապնդումը և ֆինանսական ու տեխնոլոգիական էկոհամակարգերի արդյունավետությունն ու կայունությունը բարձրացնելու ուղղությամբ նոր հեռանկարային նախագծերի զարգացումը։
Մանրամասները` այստեղ։

Forwarded from Օր Առաջ
Media is too big
VIEW IN TELEGRAM
‼️ Ի աջակցություն Դավիթ Համբարձումյանի ✊🇦🇲
🤬1
🇦🇲 Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության հայտարարություն
Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության հոգևորականաց դասը և եկեղեցական համայնքները հայտարարություն են տարածել՝ անվերապահորեն զորակցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին շարունակելու իր սրբազան առաքելությունը։
✝️ Հայտարարության մեջ նշվում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հավատքի, հոգու և ինքնության ամուր հենարանը, և անընդունելի է յուրաքանչյուր քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը։
Հոգևորականները մտահոգություն են հայտնել նաև վերջին ամիսների զարգացումների կապակցությամբ՝ ընդգծելով արդարության, անաչառության և օրենքի գերակայության կարևորությունը։
Հայտարարությունը եզրափակվում է խաղաղության, սիրո և միասնականության կոչով՝ հղումով Պողոս Առաքյալի խոսքին՝
🔗 Ամբողջական նյութը՝ Times.am-ում

«Ձեր բոլոր գործերը թող սիրով լինեն» (Ա Կորնթացիներ 16.14)։
🔗 Ամբողջական նյութը՝ Times.am-ում
🤬2❤1👍1
Երևանը կընդունի միջազգային PLAS Ֆորում FinnoWay Armenia 2025-ը
2025 թվականի նոյեմբերի 11–12-ին Երևանում՝ ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ, Հարավային Կովկասում առաջին անգամ կանցկացվի ֆինանսական տեխնոլոգիաների և թվային փոխակերպման ոլորտի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ միջազգային PLAS Ֆորում FinnoWay Armenia 2025-ը։
Ֆորումի ծրագիրը ներառում է տարածաշրջանի թվային և ֆինանսական էկոհամակարգերի զարգացմանն առնչվող արդիական թեմաներ։ Քննարկումների կենտրոնում կլինեն բանկային համակարգի թվային վերափոխման գործընթացները, ազգային վճարային գործիքների զարգացումը, կիբերանվտանգության նորարար լուծումները և ֆինանսական տեխնոլոգիաների ինտեգրումը պետական կառավարման ոլորտում։
Մանրամասները՝ տեսանյութում։

👍2
Ֆինանսական նորարարությունների աննախադեպ ներկայացում Երևանում
Երևանում մեկնարկեց FinnoWay Armenia 2025 միջազգային PLUS-ֆորումը:
https://youtu.be/xdMtza61Y8Y?si=dchkHXhcY6TtxuIj

YouTube
Ֆինանսական նորարարությունների աննախադեպ ներկայացում Երևանում. Միջազգային PLUS-Forum FinnօWay Armenia
Երևանում մեկնարկեց առաջին FinnoWay Armenia 2025 միջազգային PLUS-ֆորումը: Այն կազմակերպվել է ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ և Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջին ֆինանսատեխնիկական միջազգային ֆոումն է։
👍2
C-Quadrat Ampega կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը լավագույնն է ճանաչվել Ներդրումներ անվանակարգում
2025թ. նոյեմբերի 12, Երևան – C-Quadrat Ampega Asset Management Armenia (Ցե–Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա) կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ ընկերությունը հայտարարում է, որ լավագույնն է ճանաչվել Ներդրումներ անվանակարգում՝ իրական հատվածում և ենթակառուցվածքներում կենսաթոշակային ակտիվների արդյունավետ ներդրումների համար։ Մրցանակը հանձնվել է Նոյեմբերի 4–6-ը Հաագայում (Նիդերլանդներ) կայացած P&I WorldPensionSummit 2025 միջազգային համաժողովի ընթացքում։
Աշխարհի ավելի քան 20 զարգացած և զարգացող երկրների կենսաթոշակային ֆոնդեր մրցում էին երեք անվանակարգում լավագույնը ճանաչվելու համար և «Ներդրումներ» անվանակարգում գլխավոր մրցանակը եկավ Հայաստան՝ C-Quadrat Ampega-ի հաղթանակի շնորհիվ։
Մանրամասներն՝ այստեղ։

Times.am
C-Quadrat Ampega կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը լավագույնն է ճանաչվել Ներդրումներ անվանակարգում՝ ստանալով P&I WorldPensionSummit…
❤1👍1
Երևանում ավարտվել է միջազգային PLAS Ֆորում FinnoWay Armenia 2025-ը
Երկու օր շարունակ «Մերիդիան» ցուցահանդեսների սրահը վերածվել էր մեր տարածաշրջանի ֆինանսական կարևորագույն զարգացումների հիմնական կենտրոնի։ Ֆորումի կազմակերպիչն էր PLUS Group ընկերությունը, համակազմակերպիչը՝ Armenian Card ազգային վճարային համակարգը։ FinnoWay Armenia 2025-ն անցկացվեց Հայաստանի Կենտրոնական բանկի աջակցությամբ։
Ֆորումը միավորեց պետական մարմինների և կարգավորող կառույցների ներկայացուցիչների, բանկերի և ֆինտեք ընկերությունների ղեկավարների, ՏՏ պարկերի և աքսելերատորներին, ֆոնդային բորսաների, վենչուրային և ներդրումային կառույցների, հեռահաղորդակցման և ՏՏ օպերատորների, մանրածախ առևտրի և էլեկտրոնային առևտրի ոլորտների մասնագետների։

Թուրքիան «Կենտրոնական Ասիա» տերմինը փոխարինում է «Թուրքիստան»-ով
Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը հայտարարել է, որ դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիա» տերմինը փոխարինվում է «Թուրքիստան»-ով։ Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինը նշել է, որ այս փոփոխությունը կօգնի ամրապնդել համաթյուրքական միասնությունը։
Նախարարն ընդգծել է, որ նոր հասկացությունը պատասխան է այն խնդիրներին, որոնք, ըստ նրա, «նպատակային» են ներդրվել՝ թյուրքական աշխարհը «բաժանելու» համար։ Նրա խոսքով՝ թուրքական ուսումնական ծրագրում փոխվում են աշխարհագրական անունները, որոնք ունեն «կայսերական ենթատեքստ»։
«Մենք էական փոփոխություններ ենք կատարել և շարունակում ենք կատարել մեր ուսումնական ծրագրում, որը ձևավորում է մեր երեխաների և երիտասարդների ենթագիտակցությունը», — ընդգծել է Թեքինը։
Մասնագետները նշում են, որ այս փոփոխությունը ավելի լայն ռազմավարության մաս է, որի նպատակն է ամրապնդել թյուրքական աշխարհի ներքին կապերը, այդ թվում՝ ընդհանուր պատմության, գրականության, քարտեզների և այբուբենի ստեղծումը։
Նախկինում՝ հոկտեմբերին կայացած ԹՄԿ (Թյուրքական պետությունների կազմակերպություն) վեհաժողովում, առաջնորդները ներկայացրել էին երկար սպասված ընդհանուր թյուրքական այբուբենը՝ 34 տառից կազմված, որը կոչված է մեկտեղել լեզուները, ամրապնդել մշակութային կապերը և խթանել թվային նորարարությունները թյուրքական աշխարհում։

❤2👎2
Ինչ էլ որ անեք, ինչպես էլ վարվեք միևնույնն է՝ այս պայքարը անվարան շարունակվելու է մինչև մեր երկրի կատարյալ ազատագրումը: Իսկ Լիդյան իր բարձր նկարագրով կա և մնալու է այս ազատագրական պայքարի շղթայված և հաղթանակող խորհրդանիշը:
Բագրատ Սրբազան
https://times.am/1007833/
Բագրատ Սրբազան
https://times.am/1007833/
Times.am
Բագրատ Սրբազանի նոր ուղերձը կալանավայրից - Times.am
Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նոր ուղերձ է ...
❤11
Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը տարբեր գործարար շրջանակներին նամակներ է հղել՝ առաջարկելով կազմակերպել իրենց արտադրանքի արտահանումը դեպի Ադրբեջան։ Այս մասին Times.am-ին հայտնել է նախարարության մեր աղբյուրը՝ տրամադրելով համապատասխան փաստաթղթից մի փոքրիկ հատված։
Էկոնոմիկայի նախարարության նամակի մեզ հասանելի դարձած հատվածում մասնավորապես ասված է․ «Կից ուղարկում եմ ապրանքների անվանացանկը, որոնց դեպքում ՀՀ արտահանման միջին գինը ցածր է Ադրբեջանի ներմուծման միջին գնից, իսկ հաշվարկված XCI արժեքը մեծ է 1-ից, ինչը վկայում է արտահանման պոտենցիալի մասին։ Ոլորտային (թիրախային) ապրանքները կամ դրանց խմբերը գունավորված են։ Արնհարժեշտ է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 3-ը, ժամը 13։00-ն ներկայացնել առաջարկություններ (առկայության պայմաններում) կամ տեղեկատվություն դրանց բացակայության վերաբերյալ»։

👎4❤1👍1🤔1
Արշակ Սրբազանը գտնվում է ՁՊՎ-ում։ Նրա փաստաբան Արսեն Բաբայանը նոր մանրամասներ է ներկայացրել։
https://www.youtube.com/watch?v=DLdtwXIIIOQ

🤬2
Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան
Երևանի Կինոյի տանը կայացել է ՀՀ ԶՈՒ Խաղաղապահ ուժերի սպա, 44-օրյա պատերազմի նահատակ, կապիտան Ռուբեն Պրազյանին նվիրված փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը, որը կրում է հերոսի անունը՝ «Պրազյանը», վավերագրական ձևաչափով ներկայացնում է նրա ողջ կյանքի պատմությունը՝ մանկության տարիներից մինչև ծառայության ծանր ու պատասխանատու փուլեր։
Ֆիլմի ընթացքում Ռուբեն Պրազյանի բարեկամները, դասախոսները և մարտական ընկերները պատմում են հերոսի մասին, ներկայացնում նրա կերպարը, արժեհամակարգն ու տեսակը։ Ֆիլմում ընդգրկված են նաև Ռուբեն Պրազյանի անձնական արխիվից՝ հենց իր կողմից նկարահանված արժեքավոր կադրեր։
Պրեմիերային ներկա են գտնվել Ռուբեն Պրազյանի զինակից և ծառայակից ընկերները, նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև քաղաքական ու հասարակական գործիչներ։
Ֆիլմը արդեն հասանելի է համացանցում՝ Ռուբեն Պրազյանի հիշատակին նվիրված Youtube-յան ալիքում:
Մանրամասները՝ տեսանյութում.
https://www.youtube.com/watch?v=gD-UcvjWcf4

❤3