Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.76K subscribers
1.01K photos
136 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Արցախի դպրոցներում սովորող երեխեքի ու իրենց ծնողների միջև կապ չկա ադրբեջանական հարձակման պատճառով։
Թուրքերը չեն խղճալու որևէ մեկի։
Ադրբեջանը չի բավարարվելու միայն Արցախով, եթե թույլ տվեցինք, որ հաջողեն։
Հաջորդ «հակաահաբեկչական գործողությունները» լինելու են Սյունիքում ու Վայոց Ձորում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հարձակում Ստեփանակերտի խաղաղ բնակչության վրա։
Ադրբեջանական հրթիռների հետքերը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանը ձգտում է ոչնչացնել Արցախն ու Հայաստանի Հանրապետությունները։ Եվ դրա համար ակնկալում է, որ Հայաստանը չի դիմադրի ոչ Արցախում, ոչ Սյունիքում, ինչպես արդեն արել է Սև լճում 2021-ին, Գեղարքունիքում և Վայոց Ձորում 2022-ին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
ՀՀ դե-ֆակտո վարչապետի ելույթից պարզ է, որ Հայաստանը ոչ մի բան չի անելու Արցախում պատերազմն ու ցեղասպանությունը կանգնացնելու համար, բացի անատամ կոչեր հնչեցնելուց։ Սա մեծ ապացուցման կարիք չուներ, բայց նորից ապացուցվեց։ Ուզում եմ տեղեկանաք, որ նույնը լինելու է Սյունիքի ու Հայաստանի ցանկացած այլ մասի հետ։ Ներկայիս իշխանության միակ մարտավարությունը հանձնելն է՝ սեփական իշխանությունը պահելու համար։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի մասնակիցների թիվը ավելանում է։ Միանում են քաղաքացիներ, հանրային գործիչներ։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ցուցարանները ի նշան Հայաստանի դե-ֆակտո
իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի փակեցին Հանրապետության հրապարակը։
Ցուցարարների թիվը շարունակում է մեծանալ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
ՀՅԴ հայտարարությունը.

«Սիրելի' հայրենակիցներ,
ՀՀ իշխանությունները, հայ հասարակությանը մոլորեցնելով խաղաղության կեղծ թեզերով և Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, մեր հայրենիքը ներքաշել են նոր պատերազմի մեջ... Փաշինյանը պարտավոր է պաշտոնապես հրաժարվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը ճանաչող հայտարարությունից...
Վերոնշված պահանջները կարող են իրագործվել միայն համաժողովրդական հուժկու ճնշման պարագայում։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին»

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հանրապետության հրապարակն այս պահին։ Մի քանի հազար քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են՝ պահանջելով ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հրաժարականը, քանի որ վերջիններս հրաժարվում են պաշտպանել Արցախը (այս մասին քիչ առաջ հայտնեց ՀՀ դե-ֆակտո վարչապետը)։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ստեփանակերտի ավիրված տներից մեկը։
Արցախում պատերազմը շարունակվում է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իմ բազմաթիվ եղբայրներ ու քույրեր,
Դուք լուռ էիք, երբ թուրքերը 2020-ին մտան Շուշի։
Դուք լուռ էիք, երբ 2021-ին մտան Իշխանասար ու Կապան։
Դուք լուռ էիք, երբ 2022-ին մտան Ջերմուկ։
Դուք լուռ եք, երբ 2023-ին մտնում են Ստեփանակերտ։
Եթե հիմա էլ լռեք, հավերժ կլռեցվեք ու կլռեք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Շատ կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս շուտ ճանաչի Արցախի անկախությունը։ Ոչ ոք պետք է չկարողանա ասել, թե այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, Ադրբեջանի ներքին հարցն է։ Ցավոք, այս պահի դրությամբ բոլոր մեկնաբանություններն ու «արդարացումները» այդ երանգավորումն ունեն։

Սա քաղաքական խնդիր է։ Հայաստանը պետք է «դուրս բերի» Արցախը «Ադրբեջանի կազմից»։ Դա հնարավոր է միայն Արցախի անկախությունը ճանաչելով։ Ուրիշ տարբերակ չկա։

Նաև պետք է ռազմական օգնություն ցուցաբերել Արցախին։ Սա նույնպես օրհասական հարց է։ Սա նաև պատերազմի պարտադրանքն է։ Նման վիճակներում միանգամայն այլ տրամաբանություն է գործում՝ նախ պետք է փրկել հայրենակիցներին։ Եթե ՀՀ ԶՈՒ-ն այսօր չփորձի ճեղքել Արցախի բլոկադան, ապա վաղը պատերազմը տեղափոխվելու է ՀՀ տարածք։ Սա չի կարելի չհասկանալ։ Իսկ հասկանալ ու ոչինչ չանելը նույնպես դավաճանություն է։
Ազգային պատգամավոր Տ. Աբրահամյանը նշում է, որ «Ադրբեջանը փորձում է Պաշտպանության բանակի դիրքային տարբեր կարևոր հանգույցների նկատմամբ վերահսկողության հասնել, ինչը ըստ առկա տեղեկությունների, որոշ հատվածներում հաջողվել է»։
Սա վատ լուր է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այսօր Ադրբեջանում հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել են խաղաղության կողմնակից երկու ակտիվիստի (Ա. Թահմազովին և Ջ. Ահմադովին), ովքեր սոցցանցերի իրենց էջերում հանդես էին եկել հակապատերազմական և խաղաղության կոչեր պարունակող գրառումներով։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հանրապետության հրապարակն այս պահին։ Բազմահազար ցուցարարների մի հատվածը կանգնած է կառավարության շենքի դիմաց։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի տվյալներով՝ այս պահին ունենք 26 վիրավոր միայն խաղաղ բնակիչների թվից։ Հիշեցնեմ, որ մի զգալի մասը երեխաներ են։

Ունենք զոհեր և վիրավորների նաև Պաշտպանության բանակի կազմից։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա։
Ի՞նչ է հայտնի այս պահի (18:00) դրությամբ։


Սեպտեմբերի 19-ի ցերեկը Ադրբեջանը սկսել է Արցախի Հանրապետության դեմ պատերազմ։ Ադրբեջանը նախ փորձել է անօդաչուների և հրետանու միջոցով վերացնել Արցախի պաշտպանության բանակի կարևոր ենթակառուցվածքները, ապա անցել դիրքային հարձակման՝ փորձելով ճեղքել մեր պաշտպանությունը։ Եթե առաջին հարցով կարծես թե կան որոշ հաջողություններ, ապա երկրորդ մասով թշնամին էական առաջընթաց չունի։

Պատերազմը շարունակվում է։ Կրակը չի դադարել։ Ավելին, այն բանից հետո, երբ ՀՀ դե-ֆակտո վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը ոչ մի բան չի անելու՝ իրապես փրկելու Արցախը, Ադրբեջանը հասկացավ, որ կարող է պատերազմը շարունակել, քանի որ պատերազմի դեմն առնող միակ ուժը՝ Հայաստանը, ոչինչ չի անելու։ Ուստի պատերազմը շարունակվելու է՝ նույնիսկ որոշ դադարներով։

Ադրբեջանը նպատակ ունի ամբողջությամբ գրավել Արցախը, այն լիարժեք հայաթափ անել, ապա անցնել գրոհի Սյունիքի մարզում, որը որակվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Պատերազմի առաջին օրվա ընթացքում թշնամին մեծ ծավալի կրակ է բացել խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ Ստեփանակերտից մինչև Մարտակերտ։ Ունենք զոհեր և վիրավորներ, որոնց թիվը հասնում է 30-ի։ Զոհերի և վիրավորների մեջ են նաև բազմաթիվ երեխաներ։

Ադրբեջանը մեծ թվով զորք է կուտակել նաև Հայաստանի Հանրապետության սահմանին։ Արցախում հաջողելու դեպքում որևէ լուրջ գործոն չի կարողանալու կանգնեցնել հաջորդ հարձակումը՝ այս անգամ Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում։

Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների «խաղաղության օրակարգը» արդեն երեք տարի է (2020-2023 թթ.)՝ չի աշխատում և չի աշխատելու։
Ավելին՝ Արցախի հանձնումը Ադրբեջանին չունի որևէ աջակցություն մեր հանրության կողմից։ Հետևաբար՝ դե-ֆակտո իշխանությունը պետք է հրաժարական ներկայացնի հանուն Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության, քանի որ ունակ չէ որևէ արդյունավետ գործողության։

Այս պահին դե-ֆակտո իշխանությունների դեմ Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի բազմահազարանոց ցույց է սկսվել, որի նպատակն է հասնել կառավարության հրաժարականի և լուծել Արցախի ու Հայաստանի հանրապետությունների անվտանգության հարցը։
Անցնող երեք տարիները ապացուցել են, որ միաբանության կոչերը որևէ այլ օրակարգի շուրջ՝ չեն օգնում փրկել Արցախը և ամբողջ Հայաստանը։ Հետևաբար՝ այլ իրական քայլ, որ կարող է փոխել իրավիճակը, չկա։ Միայն նոր ու արդյունավետ կառավարություն, ով հասկանում է իրավիճակը և գիտե ինչ անել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իմ ընկեր Խաչատուր Գրիգորյանը, ով Արցախում է, հենց նոր ինձ է ուղարկել այս նամակը՝ խնդրելով տարածել։

Խնդրանք Արցախից

Արցախի վրա հարձակում է:
Կան կորուստներ: Վաղը կհարձակվեն Երևանի վրա: Մենք դեռ ժամանակ ունենք կանխել աղետը: Թշնամու դեմն առնելու համար առաջին հերթին պետք է հեռացնել իշխանությունից ներքին թշնամիներին, որոնք տանում են մեզ կործանման:
Դուրս եկեք Հանրապետության Հրապարակ, եկեք համախմբվենք և պաշտպանենք մեր երկիրը, մեր ազգը, մեր երեխեքին:

Խաչատուր
Ստեփանակերտ,
Պաշարված Արցախ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախում պատերազմը շարունակվում է։ Կռիվն այս պահին ընթանում է նաև Ստեփանակերտ-Շուշի հատվածում։ Չեն բացառվում են նոր հրետանային հարձակումներ Ստեփանակերտի վրա։
Միակ ելքը՝ Հայաստանի կողմից Արցախի պաշտպանությունն է։ Հակառակ դեպքում՝ այս ամենը հասնելու է Երևան։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman