Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.76K subscribers
1.01K photos
136 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի տվյալներով՝ այս պահին ունենք 26 վիրավոր միայն խաղաղ բնակիչների թվից։ Հիշեցնեմ, որ մի զգալի մասը երեխաներ են։

Ունենք զոհեր և վիրավորների նաև Պաշտպանության բանակի կազմից։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա։
Ի՞նչ է հայտնի այս պահի (18:00) դրությամբ։


Սեպտեմբերի 19-ի ցերեկը Ադրբեջանը սկսել է Արցախի Հանրապետության դեմ պատերազմ։ Ադրբեջանը նախ փորձել է անօդաչուների և հրետանու միջոցով վերացնել Արցախի պաշտպանության բանակի կարևոր ենթակառուցվածքները, ապա անցել դիրքային հարձակման՝ փորձելով ճեղքել մեր պաշտպանությունը։ Եթե առաջին հարցով կարծես թե կան որոշ հաջողություններ, ապա երկրորդ մասով թշնամին էական առաջընթաց չունի։

Պատերազմը շարունակվում է։ Կրակը չի դադարել։ Ավելին, այն բանից հետո, երբ ՀՀ դե-ֆակտո վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը ոչ մի բան չի անելու՝ իրապես փրկելու Արցախը, Ադրբեջանը հասկացավ, որ կարող է պատերազմը շարունակել, քանի որ պատերազմի դեմն առնող միակ ուժը՝ Հայաստանը, ոչինչ չի անելու։ Ուստի պատերազմը շարունակվելու է՝ նույնիսկ որոշ դադարներով։

Ադրբեջանը նպատակ ունի ամբողջությամբ գրավել Արցախը, այն լիարժեք հայաթափ անել, ապա անցնել գրոհի Սյունիքի մարզում, որը որակվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Պատերազմի առաջին օրվա ընթացքում թշնամին մեծ ծավալի կրակ է բացել խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ Ստեփանակերտից մինչև Մարտակերտ։ Ունենք զոհեր և վիրավորներ, որոնց թիվը հասնում է 30-ի։ Զոհերի և վիրավորների մեջ են նաև բազմաթիվ երեխաներ։

Ադրբեջանը մեծ թվով զորք է կուտակել նաև Հայաստանի Հանրապետության սահմանին։ Արցախում հաջողելու դեպքում որևէ լուրջ գործոն չի կարողանալու կանգնեցնել հաջորդ հարձակումը՝ այս անգամ Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում։

Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների «խաղաղության օրակարգը» արդեն երեք տարի է (2020-2023 թթ.)՝ չի աշխատում և չի աշխատելու։
Ավելին՝ Արցախի հանձնումը Ադրբեջանին չունի որևէ աջակցություն մեր հանրության կողմից։ Հետևաբար՝ դե-ֆակտո իշխանությունը պետք է հրաժարական ներկայացնի հանուն Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության, քանի որ ունակ չէ որևէ արդյունավետ գործողության։

Այս պահին դե-ֆակտո իշխանությունների դեմ Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի բազմահազարանոց ցույց է սկսվել, որի նպատակն է հասնել կառավարության հրաժարականի և լուծել Արցախի ու Հայաստանի հանրապետությունների անվտանգության հարցը։
Անցնող երեք տարիները ապացուցել են, որ միաբանության կոչերը որևէ այլ օրակարգի շուրջ՝ չեն օգնում փրկել Արցախը և ամբողջ Հայաստանը։ Հետևաբար՝ այլ իրական քայլ, որ կարող է փոխել իրավիճակը, չկա։ Միայն նոր ու արդյունավետ կառավարություն, ով հասկանում է իրավիճակը և գիտե ինչ անել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իմ ընկեր Խաչատուր Գրիգորյանը, ով Արցախում է, հենց նոր ինձ է ուղարկել այս նամակը՝ խնդրելով տարածել։

Խնդրանք Արցախից

Արցախի վրա հարձակում է:
Կան կորուստներ: Վաղը կհարձակվեն Երևանի վրա: Մենք դեռ ժամանակ ունենք կանխել աղետը: Թշնամու դեմն առնելու համար առաջին հերթին պետք է հեռացնել իշխանությունից ներքին թշնամիներին, որոնք տանում են մեզ կործանման:
Դուրս եկեք Հանրապետության Հրապարակ, եկեք համախմբվենք և պաշտպանենք մեր երկիրը, մեր ազգը, մեր երեխեքին:

Խաչատուր
Ստեփանակերտ,
Պաշարված Արցախ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախում պատերազմը շարունակվում է։ Կռիվն այս պահին ընթանում է նաև Ստեփանակերտ-Շուշի հատվածում։ Չեն բացառվում են նոր հրետանային հարձակումներ Ստեփանակերտի վրա։
Միակ ելքը՝ Հայաստանի կողմից Արցախի պաշտպանությունն է։ Հակառակ դեպքում՝ այս ամենը հասնելու է Երևան։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Արցախում այս պահի դրությամբ առնվազն 80 վիրավոր և 5 զոհ ունենք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman pinned «Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա։ Ի՞նչ է հայտնի այս պահի (18:00) դրությամբ։ Սեպտեմբերի 19-ի ցերեկը Ադրբեջանը սկսել է Արցախի Հանրապետության դեմ պատերազմ։ Ադրբեջանը նախ փորձել է անօդաչուների և հրետանու միջոցով վերացնել Արցախի պաշտպանության բանակի կարևոր …»
⚡️⚡️⚡️
Այս րոպեներին Ստեփանակերտում հնչում է օդային տագնապ։ Ադրբեջանը վերսկսել է կրակոցները Ստեփանակերտի վրա, ուր բնակվում է Արցախի բնակչության շուրջ կեսը՝ ավելի քան 50 հազար մարդ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
⚡️⚡️⚡️️ Այս րոպեներին Ստեփանակերտում հնչում է օդային տագնապ։ Ադրբեջանը վերսկսել է կրակոցները Ստեփանակերտի վրա, ուր բնակվում է Արցախի բնակչության շուրջ կեսը՝ ավելի քան 50 հազար մարդ։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախի պաշտպանության բանակը հաստատեց իմ ունեցած տեղեկությունները։
Ադրբեջանը ոչ միայն շարունակում է լայնամասշտաբ հարձակումը, այլ նաև մեծացնում է ծավալները։
Այժմ Արցախի դեմ կիրառվում է նաև ավիացիա։

Եթե Հայաստանի Հանրապետությունը չկանգնի Արցախի կողքին, մենք դատապարտված ենք կործանման։
Իսկ դրա համար պետք է հասնել դե-ֆակտո իշխանության հրաժարականին, քանի որ ներկայիս իշխանությունը հրաժարվում է պաշտպանել Արցախը՝ համարելով այն Ադրբեջանի տարածք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գտնվում է Իրանում, որտեղ իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանը կրակում է մայրաքաղաք Ստեփանակերտի վրա։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախի Քաշաթաղի շրջանի Եղծահող գյուղը լիարժեք շրջափակման մեջ է ընկած։ Գյուղի 150 բնակիչներ այս պահին կտրված են ամբողջ աշխարհից և մենակ Ադրբեջանի բանակի դեմ։
Ադրբեջանն օրվա ընթացքում հրթիռային հարվածով ավերել է գյուղի դպրոցը։
«Խաղաղության օրակարգն է»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հանրապետության հրապարակում շարունակվում է ինքնաբուխ բողոքի ցույցը՝ ուղղված Արցախի պաշտպանությանը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Քիչ առաջ ԱԹՍ, ռազմական ավիացիայի և այլ միջոցների կիրառմամբ Ադրբեջանը հարձակվել է Արցախի Մարտակերտ քաղաքի և Ասկերանի մի քանի գյուղերի վրա։
Պատերազմը շարունակվում է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Քիչ առաջ ԱԹՍ, ռազմական ավիացիայի և այլ միջոցների կիրառմամբ Ադրբեջանը հարձակվել է Արցախի Մարտակերտ քաղաքի և Ասկերանի մի քանի գյուղերի վրա։ Պատերազմը շարունակվում է։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իսկ հիմա պատկերացրեք, որ Թուրքիայի և Ադրբեջանի բանակների դեմ կռվում է Արցախի մոտ 10 հազարանոց պաշտպանական բանակը ու դիմադրում։
Իսկ հիմա պատկերացրեք, թե իրական կամքի, ճիշտ կառավարման և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասնակցության դեպքում ինչ կլիներ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ստեփանակերտը այսօրվա հարվածներից հետո։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Նոր կադրեր Հանրապետության հրապարակից, որտեղ ինքնաբուխ հավաքված մեր հայրենակիցները կոչ են անում միանալ պայքարին։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հրապարակի ինքնաբուխ ցույցը շարունակվում է։
Ադրբեջանը շարունակում է հարձակումն Արցախի վրա՝ օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները պաշտոնապես հրաժարվել են որևէ կերպ միջամտել իրավիճակին, բացի կոչեր հնչեցնելուց։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են ադրբեջանական ինտենսիվ կրակի տակ լինել:
Ստեփանակերտը ևա գնդակոծվում է:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքերը կրակում են հայկական գյուղերի վրա Արցախում, իսկ նույն րոպեներին ՀՀ դե-ֆակտո իշխանությունը հատուկ միջոցներով կրակում է հայ պահանջատեր քաղաքացիների վրա Հանրապետության հրապարակում:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman