Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.77K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Դե-ֆակտո ոստիկանության կիրառած հատուկ միջոցների պատճառով հրապարակի խաղաղ ցուցարարներից մեկը վնասվել է:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Դե-ֆակտո ոստիկանությունը նոր ուժեր է կուտակում խաղաղ քաղաքացիների դեմ:
Արցախում զոհերի թիվը 25-ն է, իսկ վիրավորները 138-ը:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Իմ ուղիղ եթերը Հանրապետության հրապարակից: Պարզ պատասխան, թե ինչու եմ ես այսօր այստեղ:
Արցախում պատերազմը շարունակվում է:
Արցախի տարբեր շրջաններից տարհանել են ավելի քան 7000 մարդ:
Սա նշանակում է, որ Ադրբեջանը հավանաբար կարողացել է մոտենալ հայկական բնակավայրերին ու դրանք գրավելու իրական վտանգ ստեղծել:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախի պաշտպանության բանակը հաստատում է Ադրբեջանի կողմից հարձակման շարունակականության փաստը.
«Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին:
Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ»:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում խաղաղ ցուցարարների դեմ:
Ադրբեջանը շարունակում է հարձակումը Արցախի տարբեր հատվածների վրա: Պատերազմը շարունակվում է:
Շատ ծանր գիշեր է սպասվում:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանի սկսած պատերազմում զոհվել է Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Մենք իրոք դեռ հնարավորություն ունենք դուրս գալ այս իրավիճակից։ Դեռ ամեն բան վերջացած չէ։
Ընդամենը մեկ քայլ է պետք՝ վերականգնել պետությունը և ունենալ ազգային՝ հայկական իշխանություն։
Մնացածը՝ դժվարությամբ, բայց հնարավոր է անել։
Ընդամենը մեկ քայլ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ադրբեջանի սկսած պատերազմում զոհվել է Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետը։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Մարտունու զոհված քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։ Քաղաքապետը ինքն է, ոչ թե քաղաքականությամբ չզբաղվողները։ Աստված հոգիդ լուսավորի։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ողջ գիշերը Ադրբեջանը շարունակել է հարձակումը Արցախի վրա` տարբեր ուղղություններով:
Մեծ կրակի տակ է Ստեփանակերտը:
Ըստ որոշ աղբյուրների` Ադրբեջանը գրավել է Ամարասի 4-րդ դարի վանքը:
Պատերազմը շարունակվում է:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ըստ ադրբեջանական ընդդիմադիր աղբյուրների` Արցախի պաշտպանության բանակը ոչնչացրել է առնվազն 20 ադրբեջանցի զինվոր, որից 15-ի անունները հայտնի են:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախի պաշտպանության բանակը հերոսական կռիվ է տալիս Ադրբեջանի դեմ: Բառիս բուն իմաստով հերոսական:
Սակայն Ադրբեջանի դեմ կռվում անհրաժեշտ է թե´ անձնակազմի, թե´ զինամթերքի համալրում:
Որտեղի՞ց այն պետք է գա: Իհարկե, Հայաստանի Հանրապետությունից:
Բայց երեկ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը հայտնել է, որ որևէ կերպ չի օգնելու Արցախին:
Զինամթերքը սպառվելուց հետոն պատկերացրեք:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանը կրակում է Ստեփանակերտի վրա: Բարձրացող ծուխը հարվածների ուղղություններն են:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Քանի որ Արցախի տարբեր շրջանների մեջ կապ չկա, զոհերի և վիրավորների թվի մասին ամբողջական պատկեր չունենք։
Սակայն հաստատված տվյալներով՝ զոհերը անցնում են երեք տասնյակը, իսկ վիրավորները՝ 200-ը։ Այդ թվում երեխաներ։
Պատերազմը շարունակվում է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանը գրոհում է Արցախի գրեթե բոլոր ուղղություններով (քարտեզում՝ մուգ կարմիրով հատվածը)։
Եթե Հայաստանը ռազմական միջամտություն չցուցաբերի, Արցախի դիմադրության պաշարները կարող են տևել մի քանի ժամից մինչև 1-2 օր։
Չեմ ուզում չստուգված տեղեկություններ հրապարակել ադրբեջանական բանակի կողմից գրավված տարածքների մասին, բայց դրանք կան։ Ու գնալով շատանալու են։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ադրբեջանը գրոհում է Արցախի գրեթե բոլոր ուղղություններով (քարտեզում՝ մուգ կարմիրով հատվածը)։ Եթե Հայաստանը ռազմական միջամտություն չցուցաբերի, Արցախի դիմադրության պաշարները կարող են տևել մի քանի ժամից մինչև 1-2 օր։ Չեմ ուզում չստուգված տեղեկություններ հրապարակել…
Վաղը՝ սեպտեմբերի 21-ին, երբ լրանա Հայաստանի անկախության հերթական՝ 32-րդ ամյակը, ՀՀ դե-ֆակտո իշխանությունը բարձր տեքստեր կասի։ Մինչդեռ եթե այսօր Արցախն ընկնի, կավարտվի նաև Հայաստանի Հանրապետությունը։ Ու դա բոլորս ենք զգալու մեր կաշվի վրա։
Առանց բացառության բոլորս։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Քաղաքագետ Անժելա Էլիբեգովա.

«Թշնամու երկարաժամկետ նպատակը պարզ ա.

1. Լուծել Արցախի հարցը և կենտրոնացնել ողջ ռազմական, դիվանագիտական, քարոզչական ներուժը Հայաստանի դեմ։

2. Վերաբնակեցնել ադրբեջանցիներին Հայաստանում, ինչը արդեն բանակցում են ու դա չի էլ թաքցվում։

3. Կազմակերպել սադրանք, որ «սրբազան» զոհ ունենան վերաբնակեցվածների մեջ։

4. Հարձակվել Հայաստանի վրա իբր հայրենակիցներին պաշտպանելու համար։

Ցանկացածը, ով ձեզ կասի, որ Հայաստանը չի խառնվում Արցախի էթնիկ զտումներին, որ չներքաշվի պատերազմի մեջ, այս պլանի մաս ա, գիտակցված կամ տգիտությունից։ Վաղը, մյուս օրը արդեն հայաստանցիներիս էլ պաշտպանող չի լինելու»։

Միայն մի ճշգրտում իմ կողմից։ Հաշվի առնելով դեպքերի զարգացման արագությունը՝ սրանք ոչ թե երկարաժամկետ, այլ կարճաժամկետ նպատակներ են։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իմ ընկեր Խաչատուրը՝ gg taxi ծառայության հիմնադիրը, ով հիմա Ստեփանակերտում է, նոր նամակ է ինձ ուղարկել, որ փոխանցեմ ձեզ։

«Նամակ Հայ ազգին ռմբակոծվող Ստեփանակերտից

Արցախին կարող է օգնել միայն Հայաստանի Հանրապետությունը:
Այս պահին դա տեղի չի ունենում, քանի որ ղեկին թշնամու շահը սպասարկող դավաճաններ են:
Եթե ուզում ենք, որ ՀՀ-ն օգնի հայերին իշխանությունը պետք է փոխվի:

Ի՞նչ կարող է անել հայ մարդը՝
⁃ դուրս գալ հրապարակ և պահանջել դավաճանների հեռացում,
⁃ օգտագործել սոց. ցանցերը՝ անել փոստեր, լայվեր, նկարներ համազգային ցույցից,
⁃ զանգել բոլոր ընկերներին, բարեկամներին և համոզել, որ իրենք էլ միանան,
⁃ Ձեր կողմից հարգված մարդկանցից պահանջել, որ առաջնորդեն ազգը:

Արցախի մեր ՀԱՅ մարտիկները կռվում են, նահատակվում են, բայց չեն հանձնվում:

ջիջի հիմնադիր,
Խաչատուր
Ստեփանակերտ,
Պաշարված Արցախ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman