Երևանի պետհամալսարանի արևելագիտության ֆակուլտետում այսօր հյուրընկալել էինք Սիրիայի ամենափորձառու դիվանագետներից մեկին՝ դոկտոր Իմադ Մուսթաֆային։
Շատ բարդ ժամանակաշրջաններում նա եղել է Սիրիայի դեսպանը աշխարհի երկու գերտերություններում՝ նախ Ամերիկայի Միացյալ Նահանգներում (2004-2011 թթ.), ապա Չինաստանում (2011-2022 թթ.)։ Ներկայումս դեսպան Մուսթաֆան գլխավորում է Սիրիայի ԱԳՆ դիվանագիտական ինստիտուտը՝ միաժամանակ հանդիսանալով ամենաազդեցիկ գործիչներից մեկը մեր բարեկամ այդ երկրում։
ՀՀ-ում Սիրիայի դեսպան տիկին Արիսյանի աջակցությամբ ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ կազմակերպված ջերմ հանդիպմանը և բանակցություններին հաջորդեց դոկտոր Մուսթաֆայի բաց դասախոսությունը՝ նվիրված Սիրիայի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներին։ Դասախոսությունը ոչ միայն հետաքրքիր էր, քանի որ ներկայացնում էր Հայաստանի պես արտաքին տարաբնույթ հարձակումների ենթարկված պետության պայքարի կարևոր մանրամասներ, այլև խիստ ուսանելի։ Արդեն ավելի քան 13 տարի՝ Սիրիան համառորեն պայքարում է իր թշնամիների դեմ և աստիճանաբար վերականգնում է թե՛ իր տարածքը, թե՛ իր համաշխարհային կշիռը։ Սա մեզ համար ոգևորիչ օրինակ է։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

❤48👍14👎2🔥1
ՀՀ դե-ֆակտո արտգործնախարարը թուրքական պետական «Անադոլու» գործակալությանը հարցազրույցում նշել է, որ «մշտական կապ կա Էրդողանի և Հայաստանի դե-ֆակտո վարչապետի միջև»։
Կապ լինում է որևէ օրակարգի շուրջ։ Ինչպես հասկանում եք, այդ օրակարգը ներառում է Հայաստանի կողմից Թուրքիային նոր զիջումներ։ Որովհետև Թուրքիայի օրակարգում Հայաստանի հետ որևէ այլ հարց, քան ռազմավարական զիջումներ կորզելը, չկա։
Ինչպես 2022 թվականին նշեց Թուրքիայի նախկին արտգործնախարար Ա. Դավութօղլուն՝ «Հայաստանը քաղաքական եւ տնտեսական խնդիրներ ունի։ Թուրքիայի համար լավ ժամանակ է իր ուզածը Հայաստանից վերցնելու համար»։
Հենց սա է այդ կապի իմաստը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Կապ լինում է որևէ օրակարգի շուրջ։ Ինչպես հասկանում եք, այդ օրակարգը ներառում է Հայաստանի կողմից Թուրքիային նոր զիջումներ։ Որովհետև Թուրքիայի օրակարգում Հայաստանի հետ որևէ այլ հարց, քան ռազմավարական զիջումներ կորզելը, չկա։
Ինչպես 2022 թվականին նշեց Թուրքիայի նախկին արտգործնախարար Ա. Դավութօղլուն՝ «Հայաստանը քաղաքական եւ տնտեսական խնդիրներ ունի։ Թուրքիայի համար լավ ժամանակ է իր ուզածը Հայաստանից վերցնելու համար»։
Հենց սա է այդ կապի իմաստը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍21👎1🤔1
ԱՄՆ նախագահ Բայդենը երեկ հանդես եկավ Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձով։
«Ուկրաինային անվերապահ աջակցություն» խոստացող ամերիկյան կառավարության առաջնահերթությունը, բնականաբար, իրականում այդքան էլ առաջնային առաջնահերթություն չէ։ Իր ելույթի մեծագույն մասը Բայդենը նվիրել էր «ժողովրդավարության» թեմային (շուրջ 10 րոպե), իսկ երկրորդ տեղում մեր տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքում զարգացող պատերազմն է Իսրայելի և Պաղեստինի միջև (ավելի քան 5 րոպե)։ Դրանից հետո Բայդենը անդրադարձել է նաև ներգաղթյալների խնդրին (շուրջ 5 րոպե), ապա աշխատատեղերի, տնտեսության և վերարտադրության իրավունքների թեմաներին։
Բոլոր վերոնշյալ թեմաներից ավելի քիչ նա անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին (3 րոպե, 47 վայրկյան)։ Կից ինֆոգրաֆիկայում պատկերը երևում է լիարժեք։
Իսկ հիմա պատկերացրե՛ք, թե ինչ կարևորություն կունենա ԱՄՆ համար իր տարածաշրջանային դաշնակից Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա։
Կարծում եմ՝ պատասխանը պարզ է։

👍19❤12
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը այսօրվա իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ՝ կոչ անելով Հայաստան ուղարկել հատուկ պատվիրակություն՝ «Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական մշակութային և կրոնական հուշարձանների վիճակի գնահատման համար՝ հաշվի առնելով դրանց շարունակական ոչնչացումը Հայաստանի կողմից»։
Նմանատիպ պահանջներին հետևելու են այլ՝ ավելի քաղաքական պահանջներ։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Նմանատիպ պահանջներին հետևելու են այլ՝ ավելի քաղաքական պահանջներ։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
😡27👍3🔥3💯2
Թուրքիայի փոխարտգործնախարար Յասին Էքրեմ Սերինը երեկ Բաքվում իր ելույթում խոստովանական ձևակերպում է տվել Թուրքիա-Ադրբեջան տանդեմի վարած քաղաքականությանը.
«Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր դեր կխաղա թյուրքական աշխարհի ստեղծման համար»։
Ինչպես ասում են՝ պանթյուրքիզմը պոզով-պոչով չի լինում։
Միջանցքը առևտրի համար չէ, միջանցքը Թուրքիայի հնարավորությունն է իրականացնել թյուրքախոս աշխարհի հետ անխոչընդոտ կապ ապահովելու իր վաղեմի ծրագիրը։
Քարտեզում՝ թյուրքական աշխարհը ըստ Թուրքիայում տարածված պատկերացման, որը կիսում են բոլորը՝ սովորական մարդկանցից մինչև քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնությունը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
«Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր դեր կխաղա թյուրքական աշխարհի ստեղծման համար»։
Ինչպես ասում են՝ պանթյուրքիզմը պոզով-պոչով չի լինում։
Միջանցքը առևտրի համար չէ, միջանցքը Թուրքիայի հնարավորությունն է իրականացնել թյուրքախոս աշխարհի հետ անխոչընդոտ կապ ապահովելու իր վաղեմի ծրագիրը։
Քարտեզում՝ թյուրքական աշխարհը ըստ Թուրքիայում տարածված պատկերացման, որը կիսում են բոլորը՝ սովորական մարդկանցից մինչև քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնությունը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
❤14👎8👍6🤔3
Սիրելի՛ ընթերցողներ,
Այս ալիքն ունի արդեն ավելի քան 10000 բաժանորդ, իսկ անցնող ամիսներին ալիքի դիտումները հատել են 7 միլիոնի սահմանը՝ չհաշված այլ հարթակներում արտատպումները։
Շնորհակալություն բոլորիդ, որ կարդում եք, հետևում, տալիս եք հարցեր ու կիսվում եք։
Մի խոսքով՝ շնորհակալություն, որ անտարբեր չեք մեր երկրի շուրջ տեղի ունեցողի հանդեպ։
Հաշվի առնելով ձեր բազմաթիվ նամակները և առաջարկները` կարծում եմ, որ եկել է ժամանակը մեծացնելու ոչ միայն ալիքի բովանդակության ծավալները, այլև ավելացնելու տարբեր նոր ձևաչափեր:
Այս ընթացքում ձեզանից շատերը ինձ հարցրել են, թե ինչպես կարող են աջակցել, որ ավելի լայն լսարան ձևավորվի և այստեղ ներկայացված ճշմարտությունները դառնան իրական հանրային օրակարգ։ Սակայն նախկինում բացի ալիքում ներկայացված տեղեկություններն ու վերլուծությունները տարածելը այլ աջակցության կարիք չկար:
Հիմա նոր նպատակների հասնելու համար իմ անձնական հնարավորություններն այլևս բավարար չեն: Ուստի այժմ դուք կարող եք ֆինանսապես աջակցել ալիքի զարգացմանը, ինչը թույլ կտա ապահովել ոչ միայն ամենօրյա բովանդակություն, այլև սկսել մի քանի նոր նախաձեռնություններ՝ հասանելի բոլորին։
Ձեր դրամական հանգանակությունները կարող եք կատարել gg ընկերության մշակած նոր` ggTips համակարգի միջոցով։ Եթե ունեք gg հավելված կամ iDram, ապա անցե՛ք այս հղումով։
Իսկ եթե դեռ gg չեք ներբեռնել, ապա կարող եք կատարել քարտային փոխանցումներ այս հաշվեհամարին՝
💳 1570027813320300 (Վարուժան Գեղամյան, Ամերիաբանկ)։
Շնորհակալություն բոլորին։

1❤97👍44🥰3👎2🤬2
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman pinned «Սիրելի՛ ընթերցողներ, Այս ալիքն ունի արդեն ավելի քան 10000 բաժանորդ, իսկ անցնող ամիսներին ալիքի դիտումները հատել են 7 միլիոնի սահմանը՝ չհաշված այլ հարթակներում արտատպումները։ Շնորհակալություն բոլորիդ, որ կարդում եք, հետևում, տալիս եք հարցեր ու կիսվում եք։…»
NK Observer վերլուծական հարթակի վերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Իսրայելից զատ, Ադրբեջանը ռազմամթերքի խոշոր պաշարներ է ստանում նաև Եվրամիության անդամ Բուլղարիայից։
Ըստ հրապարակված տվյալների՝ վերջին ամիսներին եվրոպական այդ երկրից Ադրբեջան է ժամանել առնվազն 8 ռազմական բեռնատար օդանավ։
#խաղաղության_վկաները
[աջակցել ալիքին]
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ըստ հրապարակված տվյալների՝ վերջին ամիսներին եվրոպական այդ երկրից Ադրբեջան է ժամանել առնվազն 8 ռազմական բեռնատար օդանավ։
#խաղաղության_վկաները
[աջակցել ալիքին]
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🤔22👍8❤2😡1
Հայաստանի իրական թշնամի Ադրբեջանը պաշտոնապես այսօր հայտարարել է, որ «իրենք ոչ մի հայկական տարածք չեն գրավել», փոխարենը` «Հայաստանի կողմից գրավված գյուղերը» պետք է անհապաղ ազատվեն և դա «մաս է սահմանազատման գործընթացի»:
Մինչդեռ այս պահին մեզ թշնամացնում են Ռուսաստանի դեմ և աերմանում երազանք Եվրամիության մասին, որտեղ մեզ ոչ մեկ չի սպասում:
[աջակցել ալիքին]
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Մինչդեռ այս պահին մեզ թշնամացնում են Ռուսաստանի դեմ և աերմանում երազանք Եվրամիության մասին, որտեղ մեզ ոչ մեկ չի սպասում:
[աջակցել ալիքին]
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Սիրելի՛ ընթերցողներ,
Այս ալիքն ունի արդեն ավելի քան 10000 բաժանորդ, իսկ անցնող ամիսներին ալիքի դիտումները հատել են 7 միլիոնի սահմանը՝ չհաշված այլ հարթակներում արտատպումները։
Շնորհակալություն բոլորիդ, որ կարդում եք, հետևում, տալիս եք հարցեր ու կիսվում եք։…

👍47❤10🥴5🔥2
Կիրակնօրյա ընթերցանություն այն մասին, թե ինչ է լինելու առաջիկա ամիսներին։
Այս հոդվածս նպատակ ունի հեշտացնելու պատկերացնելը, թե ինչ է անում և անելու Ադրբեջանը մեր դեմ առաջիկայում։
Հաջորդ հոդվածով կներկայացնեմ տարածաշրջանի բոլոր խաղացողների դիրքորոշումները և հնարավոր գործողությունները։
👍Արդեն կարող եք ֆինանսապես աջակցել այս ալիքի զարգացմանը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այս հոդվածս նպատակ ունի հեշտացնելու պատկերացնելը, թե ինչ է անում և անելու Ադրբեջանը մեր դեմ առաջիկայում։
Հաջորդ հոդվածով կներկայացնեմ տարածաշրջանի բոլոր խաղացողների դիրքորոշումները և հնարավոր գործողությունները։
👍Արդեն կարող եք ֆինանսապես աջակցել այս ալիքի զարգացմանը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Ադրբեջանի արտաքին քաղաքական մարտավարությունը Արցախից հետո. տոտալ պատերազմ - Թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ, Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Վարուժան Գեղամյան 10.03.2024, turkaget.am «Բա հետո՞»-ի խնդիրը 2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ Ադրբեջանը մեկօրյա պատերազմում հաղթեց միայնակ մնացած Արցախի պաշտպանության բանակին և փաստացի լիարժեք նվաճեց…
👍19❤6
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Սիրելի՛ ընթերցողներ, Այս ալիքն ունի արդեն ավելի քան 10000 բաժանորդ, իսկ անցնող ամիսներին ալիքի դիտումները հատել են 7 միլիոնի սահմանը՝ չհաշված այլ հարթակներում արտատպումները։ Շնորհակալություն բոլորիդ, որ կարդում եք, հետևում, տալիս եք հարցեր ու կիսվում եք։…
Սիրելի՛ ընթերցողներ,
Երեկ գրեցի, որ այս ալիքի զարգացման և մեծացման համար սկսում եմ մի քանի նախագծեր, որոնք կարող են իրականություն դառնալ միայն ձեր աջակցությամբ։
Ուզում եմ տեղեկացնել, որ երեկվանից արդեն ստացել եմ բազմաթիվ հանգանականություններ, որոնք, անկախ ծավալից, ինձ համար խիստ ոգևորիչ և պարտավորեցնող են։ Շնորհակալ եմ։
Ձեր ֆինանսական աջակցությամբ շուտով ալիքում կլինի նոր ձևաչափ։
Եթե ցանկանում եք աջակցել, ապա կարող եք ձեր հանգանակությունները անել ggTips կամ iDram-ի միջոցով՝ այստեղ, կամ էլ ուղիղ բանկային փոխանցմամբ` 💳 1570027813320300, (Վարուժան Գեղամյան, Ամերիաբանկ)։ Իսկ գրառումների տարածումը էլ ավելի կմեծացնի մեր ազդեցությունը։

❤18
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Սիրելի՛ ընթերցողներ, Երեկ գրեցի, որ այս ալիքի զարգացման և մեծացման համար սկսում եմ մի քանի նախագծեր, որոնք կարող են իրականություն դառնալ միայն ձեր աջակցությամբ։ Ուզում եմ տեղեկացնել, որ երեկվանից արդեն ստացել եմ բազմաթիվ հանգանականություններ, որոնք, անկախ…
Ուզում եմ կիսվել նաև հանգանակություններ ուղեկցող գրառումներով։ Շնորհակալ եմ բոլորիդ։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
❤37👍12
Մի քանի հիմնական միտք իմ նոր հոդվածից.
📍Ադրբեջանական քաղաքականությունը ոչ թե փոքր երկրին բնորոշ զգուշավորությամբ ու փոխզիջումների սկզբունքով է առաջնորդվում (ինչպես շատերը պատկերացնում են), այլ կայսերական նպատակներ ունեցող թուրքական տերության։
📍Թուրքական ընկալման մեջ Հայաստանը զուտ միայն հայկական սպառնալիք չէ։
📍Ադրբեջանի և Թուրքիայի հիմնական մարտավարական նպատակը այժմ հետևյալն է. թուլացնել հայկական պետականությունը կամ դրա ենթակառուցվածքներն այնքան, որ դրա առանձին մասերի կամ ամբողջի նվաճումը վերածվի տեխնիկական խնդրի։
Կարդալ հոդվածն ամբողջությամբ՝ https://turkaget.am/azerbaijanitactics/
👍Արդեն կարող եք ֆինանսապես աջակցել այս ալիքի զարգացմանը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
📍Ադրբեջանական քաղաքականությունը ոչ թե փոքր երկրին բնորոշ զգուշավորությամբ ու փոխզիջումների սկզբունքով է առաջնորդվում (ինչպես շատերը պատկերացնում են), այլ կայսերական նպատակներ ունեցող թուրքական տերության։
📍Թուրքական ընկալման մեջ Հայաստանը զուտ միայն հայկական սպառնալիք չէ։
📍Ադրբեջանի և Թուրքիայի հիմնական մարտավարական նպատակը այժմ հետևյալն է. թուլացնել հայկական պետականությունը կամ դրա ենթակառուցվածքներն այնքան, որ դրա առանձին մասերի կամ ամբողջի նվաճումը վերածվի տեխնիկական խնդրի։
Կարդալ հոդվածն ամբողջությամբ՝ https://turkaget.am/azerbaijanitactics/
👍Արդեն կարող եք ֆինանսապես աջակցել այս ալիքի զարգացմանը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Ադրբեջանի արտաքին քաղաքական մարտավարությունը Արցախից հետո. տոտալ պատերազմ - Թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ, Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Վարուժան Գեղամյան 10.03.2024, turkaget.am «Բա հետո՞»-ի խնդիրը 2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ Ադրբեջանը մեկօրյա պատերազմում հաղթեց միայնակ մնացած Արցախի պաշտպանության բանակին և փաստացի լիարժեք նվաճեց…
👍22❤3
Այսօր և առաջիկա օրերին ադրբեջանական պետական AzTV հեռուստալիքը ցուցադրելու է քարոզչական ռեպորտաժ, որում պատմելու են, թե ինչպես են գերեվարել Արցախի հայ ղեկավարներին անցյալ տարվա սեպտեմբերին:
Միանգամից ասեմ, որ այդ ամենը բռնության սպառնալիքի տակ արված քարոզչական նյութ է, որի նպատակը մեզանում նոր ստեր տարածելն է և բարոյալքելը:
Այն չի կարելի տարածել: Կոչ եմ անում բոլորին չտարածել ու չքննարկեկ:
Փոխարենը պետք է մտածել, թե ոնց ենք կազմակերպելու մեր դիմադրությունը:
👍Արդեն կարող եք ֆինանսապես աջակցել այս ալիքի զարգացմանը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Միանգամից ասեմ, որ այդ ամենը բռնության սպառնալիքի տակ արված քարոզչական նյութ է, որի նպատակը մեզանում նոր ստեր տարածելն է և բարոյալքելը:
Այն չի կարելի տարածել: Կոչ եմ անում բոլորին չտարածել ու չքննարկեկ:
Փոխարենը պետք է մտածել, թե ոնց ենք կազմակերպելու մեր դիմադրությունը:
👍Արդեն կարող եք ֆինանսապես աջակցել այս ալիքի զարգացմանը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Սիրելի՛ ընթերցողներ,
Երեկ գրեցի, որ այս ալիքի զարգացման և մեծացման համար սկսում եմ մի քանի նախագծեր, որոնք կարող են իրականություն դառնալ միայն ձեր աջակցությամբ։
Ուզում եմ տեղեկացնել, որ երեկվանից արդեն ստացել եմ բազմաթիվ հանգանականություններ, որոնք, անկախ…

👍39❤12😢3👎2
Forwarded from Հրանտ Մելիք-Շահնազարյան
Փոքրիշատե կազմակերպված դիմադրություն ցույց տալու դեպքում Ադրբեջանին երբեք չի հաջողվի անգամ մեկ քառակուսի մետր հող գրավել Տավուշում։ Հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածը միակն է, որտեղ դեռևս պահպանվել է նախապատերազմյան իրավիճակը։
Ավելին, սա այդ սահմանի այն հատվածն է, որը անվտանգային մեծ առավելություն է տվել մեզ ոչ միայն Տավուշում, այլև Արցախում։ Պատահական չէ, որ ՀՀ ԶՈՒ ամենամարտունակ ստորաբաժանումները հենց Տավուշում էին տեղակայված։ Արցախում պատերազմ սկսելու պարագայում այստեղից ամեն պահ կարելի էր երկրորդ ճակատ բացել և շեշտակի հարվածով կոտրել թշնամու ողնաշարը։ Այն փաստը, որ 2020-ին Նիկոլի կառավարությունը չի դիմել այդ քայլին, իրենց դավաճան լինելու հերթական ապացույցներից է։
Ու չնայած 44-օրյա պատերազմին կրած մեր ծանր պարտությանն ու դրան հետևած ոչ պակաս ծանր կորուստներին՝ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածը շարունակում է մնալ թշնամուն զսպելու և ուժերի հավասարակշռությունը վերականգնելու կարևոր գործոն։ Ահա պաշտպանական այդ վերջին ռեսուրսից են այսօր ցանկանում զրկել մեզ Ալիևն ու Նիկոլը։
Ադրբեջանի պահանջն այսպես կոչված անկլավները չեն։ Սա չի կարելի չհասկանալ։ Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածի ներկայիս տեսքը սեփական ուժերով վերականգնվելու և երկիրը փրկելու մեր վերջին հույսն է։ Եթե այստեղ էլ կորցնենք, ապա մեր Հայրենիքում ապրելու միակ հնարավորությունը միայն ու միայն ուրիշների ողորմության արդյունքը կլինի։ Դե ապրելը ո՞րն է՝ խղճուկ գոյություն պահպանել։

❤54👍28💯7
Ամերիկյան IRI կազմակերպությունն այսօր հրապարակել է հերթական սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Դրանք անց են կացվել Հայաստանում 2023 թ. դեկտեմբերին։
Թեև դրանցում գրեթե ոչ մի նոր բան չկա, սակայն երկու դրվագի վրա ցանկանում եմ սևեռել ձեր ուշադրությունը։
Առաջին. հարցումները ևս մեկ անգամ փաստում են, որ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը շարունակում է Թուրքիան և Ադրբեջանն ընկալել որպես մեր երկրի գլխավոր քաղաքական ու տնտեսական սպառնալիք (80%-ից ավելին, տե՛ս 1-ին նկարը)։ Սա կարևոր է, քանի որ պետական-իշխանական քարոզը փորձում է հակառակն անել, ավելին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը ներկայացնել որպես «ժողովրդի ցանկություն», ինչն այդպես չէ։ Այս իմաստով, բարեբախտաբար, հանրային հիշողության ինստիտուտները դեռևս արդյունավետ են աշխատում։
Երկրորդ. հանրային կարծիքի ձևավորման վրա մեծագույն ազդեցությունը շարունակում են ունենալ լրատվամիջոցները։ Այստեղ պատկերը, ցավոք, մխիթարիչ չէ։ Հանրության համար ամենավստահելի աղբյուրների ցանկի առաջին տասնյակում են գերազանցապես իշխանական կամ արևմտամետ քարոզչություն իրականացնող (կամ հենց ուղիղ արևմտյան երկրներից ֆինանսավորվող) մեդիաները (տե՛ս կից 2-րդ և 3-րդ նկարները)։ Վերջիններիս քարոզի արդյունքում, օրինակ, Թուրքիայի հետ հարաբերությունների որոշակի բերալավման ընկալում կա։ Միաժամանակ նույն գործի շնորհիվ ձևավորվել է Ռուսաստանի հանդեպ թշնամական ընկալման բարձր աստիճան։ Այս իմաստով, ցավոք, պետք է խոստովանել, որ դե-ֆակտո իշխանությունների քարոզը շատ արդյունավետ է մնում, ինչը, ըստ իս, իշխանության գլխավոր հենարանն է։ Երբ քանդվեց քարոզչական այդ հզոր համակարգը կամ ստեղծվեց հակակշիռ, այդժամ և կունենանք բոլորովին այլ քաղաքական պատկեր։
🫶Կարող եք ֆինանսապես աջակցել այս ալիքի զարգացմանը։

👍37❤3
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Կետերով բացատրեմ Փաշինյանի նոր ստորագրած փաստաթղթի հետևանքները (հետևանքներն են, ոչ թե բուն փաստաթուղթը)։ ◾ Արձանագրելով Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կմ և Ադրբեջանինը՝ 86600՝ Ադրբեջանին ենք հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ…
Շատերը կանխատեսում եմ, որ այսօրվա ասուլիսի ընթացքում ՀՀ դե-ֆակտո վարչապետը հայտարարելու է այն մասին, որ սկսվում է Տավուշի ու Արարատի մարզերից հայկական տարածքների հերթական հանձնումը Ադրբեջանին։
Նման բան եղել է, օրինակ, 2022 թ. հուլիսին, երբ ասուլիսից մի քանի օր անց թշնամուն ուղղակի նվիրեցին Բերձոր քաղաքն ու հարակից երկու գյուղերը։
Իրականում, սակայն, այն, որ նոր տարածքներ են նվիրվելու թշնամուն հանունխաղաղության սեփական իշխանությունը պահելու, հայտնի է շատ վաղուց։ Հիշեցնեմ միայն ամենավերջին օրինակներից մեկը։
Ուստի այդ հերթական դավաճանությունն ընդամենը ժամանակի հարց է։
Այլ՝ շատ ավելի կարևոր հարց է, թե ինչ են արել նշված ժամանակահատվածում ազգային ուժերը, որպեսզի կանխվի այդ հերթական աղետը։
հ.գ. Այսպես կոչված «անկլավների» կարևորության և դրանց կորցնելու հետևանքների մասին ես խոսել եմ այստեղ։
🫶Կարող եք ֆինանսապես աջակցել այս ալիքի զարգացմանը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Նման բան եղել է, օրինակ, 2022 թ. հուլիսին, երբ ասուլիսից մի քանի օր անց թշնամուն ուղղակի նվիրեցին Բերձոր քաղաքն ու հարակից երկու գյուղերը։
Իրականում, սակայն, այն, որ նոր տարածքներ են նվիրվելու թշնամուն հանուն
Ուստի այդ հերթական դավաճանությունն ընդամենը ժամանակի հարց է։
Այլ՝ շատ ավելի կարևոր հարց է, թե ինչ են արել նշված ժամանակահատվածում ազգային ուժերը, որպեսզի կանխվի այդ հերթական աղետը։
հ.գ. Այսպես կոչված «անկլավների» կարևորության և դրանց կորցնելու հետևանքների մասին ես խոսել եմ այստեղ։
🫶Կարող եք ֆինանսապես աջակցել այս ալիքի զարգացմանը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ստիպված եմ տեղադրել Հայաստանի դե-ֆակտո վարչապետի՝ այս տարվա մայիսի 22-ին տված ասուլիսի այս կտորը, որտեղ նա հստակ ասում է, որ անկլավները մտնում են 86.600-ի մեջ։
Հիմա նորից փորձում են հերքել, որ նման բան չկա, բայց հենց սա է լինելու Ադրբեջանի հաջորդ պահանջը։…

👍22❤5💯4
Այսօրվա օրը ևս մեկ անգամ բյուրեղացրեց պարզ միտքը.
Կա՛մ մենք, կա՛մ մեզ։
Կա՛մ պատմություն կգրենք, կա՛մ կդառնանք պատմություն։
Երրորդը չկա։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Կա՛մ մենք, կա՛մ մեզ։
Կա՛մ պատմություն կգրենք, կա՛մ կդառնանք պատմություն։
Երրորդը չկա։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍126❤28💯13🔥3
⚡️⚡️⚡️ Թուրքիայի մերձիշխանական «Türkiye Gazetesi» օրաթերթը հետաքրքիր մանրամասներ է հրապարակել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տեղի ունեցած հայ-թուրքական բանակցություններից։
Ըստ թերթի աղբյուրների՝ Սերդար Քըլըչի գլխավորած թուրքական պատվիրակությունը ՀՀ ներկայացուցիչներին առաջարկել է Սյունիքի մարզին (Զանգեզուրին) տալ հատուկ կարգավիճակ այնպիսի մոդելով, ինչպիսին որ ունի «Ռուսաստանին կապված, բայց միաժամանակ ինքնավար մարզի կարգավիճակով հանդես եկող Կալինինգրադը»։
Այն, որ Թուրքիա-Ադրբեջան զույգի հիմնական թիրախն այժմ Սյունիքն է, կասկածից վեր է, սակայն այս մանրամասներըը մեզ համար շատ կարևոր են՝ հասկանալու թշնամու ներկայիս մարտավարությունը (այս մասին տե՛ս այս հոդվածում)։ Այս լուրի համատեքստում հասկանալի է դառնում «Արևմտյան Զանգեզուրի» մասին թուրք-ադրբեջանական քարոզչությունը. առաջիկայում հավանական է, որ ադրբեջանցիների բնակեցումը ապահովելուց հետո Սյունիքը պոկելու համար առաջարկվի Սյունիքի հատուկ կարգավիճակ՝ Թուրքիայի վերահսկողության ներքո։ Սա նման է Նախիջևանի ճակատագրին։
Եվ եթե թերթի տեղեկությունները ճիշտ են, ապա մենք այժմ գիտենք, թե ինչ են բանակցում Էրդողանի հետ Հայաստանի դե-ֆակտո ներկայացուցիչները իրենց «մշտական կապի» ժամանակ։

🤯22🤬11❤7💯6👍5😢2🥴1