Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.78K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Երեկ Ադրբեջանում պետության հովանու ներքո գործող քարտեզագիրների միավորումը հրապարակել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը։ Եթե նայեք դրան, ապա կտեսնեք, որ ՀՀ տեղանունները թյուրքացված են, ճանապարհի վրա չկան որևէ նշաններ, որոնք կհուշեն անցակետերի մասին։ Մի խոսքով, տխուր քարտեզ։

Իսկ մի քանի օր առաջ թուրքական խոշոր ընդդիմադիր մեդիաներից ODA TV-ի հրապարակած տեղեկատվությամբ (վերջինս հայտնի է սկանդալային լրատվությամբ, սակայն ունի մեծ և ազդեցիկ լսարան), ՀՀ դե-ֆակտո իշխանությունը համաձայնել է Սյունիքում շուրջ 1200 քռ. կմ-ոց գոտին (Մեղրիից մինչև Կապան) փաստացի հանձնել Թուրքիայի և Ադրբեջանի կառավարմանը՝ «Զանգեզուրի միջանցքի» շրջանակներում, իսկ հայ-թուրքական Մարգարա անցակետի մոտ գտնվող մի փոքրիկ չեզոք գոտի էլ տրվելու է Թուրքիայի «հատուկ վարչական վերահսկողությանը»։

Էական չէ, թե այս լուրը որքան է ճիշտ այս պահի դրությամբ։ Էականն այն է, որ երկու հարևան ու թշնամական երկրում մեր տարածքի՝ Սյունիքի հանդեպ կատարվում է ծավալուն աշխատանք, այդ թվում՝ տեղեկատվական։

Դժվար է նկարագրել, թե ինչ ինտենսիվությամբ ու ծավալով են Ադրբեջանում և հատկապես Թուրքիայում նախապատրաստում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։

Գրեթե ամենօրյա ռեժիմով հրապարակվող հատուկ ռեպորտաժներ, վերլուծականներ, անցկացվող տասնյակ միջոցառումներ, կոչեր և ենթակառուցվածքային ծրագրեր, որոնցում «միջանցքը» կենտրոնական թեման է։ Եվ սա ողջ ամբողջական ցանկն է։
«Զանգեզուրի միջանցքի» թեման, կարելի է ասել, դարձել է թուրքական արարողակարգի մի մասը։ Օրինակ երբ այցելում են Հայաստանին ու Նախիջևանին սահմանակից գոտիներ, տեղի պաշտոնյաներին պարտադիր կերպով շնորհավորում են «միջանցքի» բացման առիթով։

«Միջանցքի» մասին խոսում են բոլոր մակարդակներում՝ վերածելով այն նաև ներքին քաղաքականության կարևորագույն գործոններից մեկին։
Սա չի մնում անհետևանք. «Զանգեզուրի միջանցք»-ը՝ Սյունիքի հարավի նվաճումով Ադրբեջանին միանալու պանթուրքական գաղափարը մեր հարևան պետություններում դառնում է հստակ ձևակերպված հանրային պահանջ։ Իսկ ինչ է լինում դրանից հետո, հաստատ չի կարելի կոչել խաղաղություն։

Սա չի կարելի չնկատել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍29💯22😢207😱3🥰1🤔1
⚡️MediaHub-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը

Լրագրող
Նարե Գնունի


@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😡32🤯293👎2🥰1😢1
⚡️Հայ ժողովրդի պատմության ընթացքում ոչ մի օտար նվաճող նման կերպ չի վարվել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և հայ հոգևորականների հետ, ինչպես Նիկոլի ռեժիմը և նրան սպսարկող ուժային կառույցները

🔷Երիտքպականները հիշեցնում են ոչ միայն երիտբոլշևիկներին ու 1937 թվականը, այլև գերազանցում երիտթուրք պարագլուխներին։

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Իշխան Սաղաթելյան

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
43💯33👍19🥰2
Մեր օրերը

Թուրքական բռնապետություն է:
Ու դեռ խորանալու է:
Հասնելու է նրան, որ, թերևս, սա էլ չենք կարողանալու գրել:
Հասնելու է բոլորիս:
Բայց եթե դիմադրենք, ամեն գիշեր կունենա լուսաբաց:
Պինդ ու ուժեղ եղեք, որ դիմանանք ու դիմադրենք:

***
Ո՜վ, սի՛րտ, համբերել ջանա՛, զի ամեն ինչ կանցնի,
Եվ զնդանում այս մի՛ տանջվիր, զի սա էլ կանցնի։
Հանց տղամարդ մեխի՛ր ոտքդ հիմքին ժամանակի,
Զի իգացյալ և տմարդի այս ժամանակն էլ կանցնի։

ای دل به صبر کوش که هر چیز بگذرد
زبن حبس هم مرنج که این نیز بگذرد
مردانه پایدار بر احداث روزگارکاین روزگار
زن صفت حیز بگذرد
976👍34🥰5🔥2🤗2
⚡️Օկուպացիոն ռեժիմը սկսել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակման կարևորոգույն արարի՝ Վեհափառ Հայրապետի կալանավորման տեղեկատվական նախապատրաստությունը

🔷Իրենց պատկանող կայքերից մեկում հրապարակել են իբր 2023 թվականին կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրություն Սրբազաններից մեկի և ոմն աբեղայի միջև, որում այդ աբեղան մեղադրում է Վեհափառ Հայրապետին՝ ինչ-որ միտինգի մասնակցել «խորհուրդ տալու» համար։

🔷Հաջորդ քայլերն արդեն պարզ են։ Հարցն այն է՝ երբ. այսօ՞ր, վա՞ղը, երկուշաբթի՞, թե՞ մի քանի օրից։

🔷Այս ամենը հաշվի առնելով՝ ցանկանում եմ կիսվել որոշ թեզիսներով։

1️⃣ Գերեվարված Վեհափառը շարունակում է մնալ Վեհափառ։ Մեր դարավոր պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ մեր Վեհափառ Հայրապետները գերեվարվել են թշնամու կողմից։ Սա՛ էլ կլինի այդ դիպվածների շարքում։

2️⃣Վեհափառը լիիշխան է իր բացակայության շրջանում նշանակելու տեղապահ՝ Եկեղեցու բնականոն գործունեությունն ապահովելու համար։

3️⃣Եթե Մայր Աթոռից մեզ կոչեն Սուրբ Էջմիածին, ապա պետք է պատրաստ լինենք։

Փաստաբան
Ռուբեն Մելիքյան


@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯4921👍12🙏5🥰1😢1🤗1
Սիրելիներ, վաղը՝ հոկտեմբերի 18-ին, ժամը` 16։30-ին, «Մեր ձևով» ժողովրդական շարժումն հանրահավաք է հրավիրում «Ազատության» հրապարակում՝ ի աջակցություն ապօրինի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի, մեր Սուրբ Եկեղեցու սրբազան հայրերի և բոլոր քաղբանտարկյալների։

Հանրահավաքի ավարտին քաղաքացիները երթով կշարժվեն դեպի ԱԱԾ շենք։

Միասին մասնակցենք հանրահավաքին՝ վստահությամբ, որ Հաղթանակն այլընտրանք չունի։
48👍18🥰3🤗1
ԳԱՂՈՒԹԻ Ու ԳԱՂԹՕՋԱԽԻ ԱՐԱՆՔՈՒՄ
«Չես վախենո՞ւմ էս վիճակից, լռեցվելու հեռանկարից»։
Այս հարցը վերջին օրերին շատերը՝ ծանոթ ու անծանոթ, տալիս են։

Վախենում եմ, իհարկե, նորմալ մարդը չի կարող չվախենալ անազատությունից կամ գաղութ գնալուց։

Բայց միաժամանակ պարզ է հետևյալը. 2023 թ., 2020 թ., 2016 թ., 1988-1994 թ. կամ 1918 թ. իմ հայրերն ու եղբայրները վախ ունեցել են, բայց հայրենիքը կորցնելու՝ գաղթօջախ դառնալու վախն ավելի մեծ է եղել, ուստի խրամատներում անձնազոհ պաշտպանել են հայրենիքը։

Հիմա՝ 2025 թ. հայրենիքի մնացած հատվածում պայքարողներիս «բախտը բերել է». մեր խրամատն այնքան թաց չէ, որքան տղերքինը, մեր դեմ կիրառվող թշնամական ուժը անօդաչու ու հրետանի չէ, մեր քնելու տեղը բաց երկնքի տակ չէ։

Ուրեմն մեր բաժին պատասխանատվությունը՝ մեր բաժին պայքարը պետք է տանել, անհրաժեշտության դեպքում չվախենալով էն բռնապետական մեթոդներից, որ հիմա կիրառվում է բոլոր ազգային ուժերի դեմ՝ Սրբազաններից մինչև քաղաքապետեր։ Պայքարել ու չնահանջել՝ վստահ լինելով վաղվա հաղթանակի մեջ։ Պայքարի բերումով ժամանակավոր «գաղութը» կարող է կասեցնել «գաղթօջախ»-ի ձևավորումը։

***
Այս իրավիճակում ազգային քաղաքական բոլոր ուժերը՝ անկախ կողմնորոշումից, պատմությունից, գաղափարախոսությունից, հանուն հայկական պետականության պարտավոր են.
1. ամեն գնով միասնական քաղաքական ու տեղեկատվական ճակատ ձևավորեն բռնությունների դեմ,
2. ամեն գնով միասնական պայքարեն բռնապետության չեղարկման համար։

Սա նվազագույնն է։

Սա եմ ես պահանջում իմ վստահությունը վայելող բոլոր ուժերի ղեկավարներից, բոլոր այն կուսակցություններից ու անհատներից, որոնք հայտարարել են քաղաքական պայքարի մասին։

Խնդրում ու հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր տարբեր պատրվակներով վախենում են խոսել (բայց ինձ կարդում են). հիմա բոլորի խոսելու ու դիմադրելու ժամանակն է։ Հետո լռեցվելու եք ու ապրեք անազատության մեջ՝ սկզբից գաղութում, հետո՝ գաղթօջախում։

Ժամանակն է խոսել։

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
183👍42🔥4🙏2👎1🥰1🤗1
20:00-ից ուղիղ եթեր Նազենի Հովհաննիսյանի հետ:
Հաղորդման հղումը` այստեղ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | միանալ ալիքին՝ @varuzhandragoman
158👍35🔥3🥰3👎2🆒2
Forwarded from Ваге Давтян / Վահե Դավթյան (Ваге Давтян)
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ վարվող արշավը, ինչպես նաև «Շողակաթ» հեռուստաալիքի փակման մասին որոշումը չեն կարող դիտվել սոսկ իշխանության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև հակասությունների շրջանակում։ Եթե խնդիրը միայն անձը լիներ, ապա հասցվող հարվածներն ուղղված չէին լինի ինստիտուտների ապամոնտաժմանը։ Մինչդեռ այսօր հարվածը հասցվում է հենց համակարգին՝ Եկեղեցուն՝ որպես հայ ժողովրդի հոգևոր ինքնիշխանության վերջին ամրոցին։

«Շողակաթի» փակումը ոչ թե տեխնիկական կամ ֆինանսական քայլ է, այլ խորհրդանշական գործողություն։ Դա կարևոր ինստիտուտի ապամոնտաժում է՝ ուղղված հանրային դաշտից դուրս մղելու քրիստոնեական խոսքը, լռեցնել այն տարածությունը, որտեղ ազգային ինքնության և հավատքի շղթան շարունակում էր մնալ անխզելի։

Ի վերջո, «Շողակաթը» կարող է ծառայել որպես երկխոսության հարթակ: Բայց այն փակվում է, որովհետև նպատակն անձը չէ, այլ՝ ինստիտուտի՝ Եկեղեցու բովանդակային ապամոնտաժումը:

Խորքային մակարդակում մենք ականատես ենք կրոնա-աշխարհաքաղաքական վերաձևման փորձի։ Հայաստանը (հերթական անգամ) վերածվում է փորձադաշտի, որտեղ քրիստոնեական ինքնության թուլացման գործընթացն իրականացվում է «խաղաղության» և «հանդուրժողականության» կարգախոսների ներքո։ Իրականում սա նոր գաղափարական ինժեներիա է՝ ուղղված ազգային պետականության հոգևոր հիմքերի մաշեցմանը։

Այս գործընթացում ցցուն երևում է Դոստոևսկու «Դևեր»-ում հանգամանորեն ներկայացված այն վարքաբանությունը, որում ՛՛ազատությունը՛՛ վերածվում է հոգևոր քայքայման գործիքի՝ վարակելով հավատը կասկածով, բարոյականությունը՝ գաղափարախոսությամբ, ծառայությունը՝ մոդեռնիստական պսևդոռեֆորմիզմով։
49👍38💯17👎2🥰1
Հետաքրքիր է, չէ՞, որ այսօր Հովանավանքը գրավելու ու ամբողջ եկեղեցին փաստացի գրավելու, հետո այն վերացնելու պայքարին միացել են, օրինակ` մեր տղերքի մասունքները ամիսներով պադվալներում պարկերի մեջ պահողը, մեզ բոլորիս օրեր ու շաբաթներ հաղթանակ քարոզած ստախոսը, Շուշին դժգույն ու ադրբեջանական համարողը, Արցախի հայկական եկեղեցիները ոչնչացնողների դեմ չխոսողն ու փաստացի էդ ոչնչացումը արդարացնողը:

Էսքանը հիշելը բավարար է հասկանալու համար, թե ինչ են անում դե-ֆակտո իշխանական խմբավորումը և ով է շահառուն այս ամենի:
Այսօր ազգային եկեղեցու դեմ այս սրբապիղծ գրոհը տոնում են Թուրքիայում ու Ադրբեջանում:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | միանալ ալիքին՝ @varuzhandragoman
1💯7735👍10💔6🔥4👎2🥰2🤝2
Սուրբ պատարագ
1114🙏38🥰7👍6
Հարգելի՛ ընթերցողներ,
Այս ալիքում պասիվությունը պայմանավորված է մի քանի նոր ծրագրի նախապատրաստությամբ, որոնց մասին շուտով կպատմեմ և կներկայացնեմ։

Իսկ մինչ այդ ուզում եմ տեղեկացնել, որ «Զանգեզուրի միջանցքին» նվիրված մեր գիտական աշխատանքը, որը գիտահանրամատչելի ձևով բացահայտում է այդ ծրագրի բնույթն ու դրանից եկած սպառնալիքները, վերջին ամիսներին դարձել է Հայաստանում ամենապահանջված գրքերից մեկը և բեսթսելլեր։ Դա ձեր բոլորի շնորհիվ է։ Շնորհակալություն։

Ասեմ նաև, որ պատրաստ են մեր գրքի ռուսերեն, պարսկերեն ու անգլերեն տարբերակները, որոնցից անգլերենի շնորհանդեսը կլինի վաղը՝ նոյեմբերի 6-ին, 19։30-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքում։
Մուտքն ազատ է, որտեղ կարող եք ոչ միայն ուղղել այս թեմայով ձեր հարցերը, այլև ունենալ գրքի ձեր օրինակը։

Շնորհանդեսի անցկացման վայրը՝ ACF Burbank – Beshir Mardirossian Youth Center 75 E Santa Anita Ave, Burbank, CA

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
1👍9433🔥7🥰3
🗓Վաղը՝ նոյեմբերի 20-ին,

🕖ժամը՝ 15:00-ին

📍Գլխավոր դատախազության առջև (Վազգեն Սարգսյան 5)

🔷Բողոքի ակցիա ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների

@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
139👍25👏11🤝5
10 րոպեից ուղիղ եթերում կլինենք Անժելա Էլիբեգովայի հետ` քննարկելու վերջին իրադարձությունները` Բաքվից մինչև Արմավիր ՔԿՀ
55👏12🔥3