Էլեմենտ – Telegram
Արշակ Բ ՄԱՍ 1 350 թվականի Ոսխայի ճակատամարտում Հայ- Հռոմեական բանակը հաղթեց Սասանյան Շահին՝ Շապուհ Բ Երկարակյացին ու հարկադրեցին որ Շահը գերությունից ազատի արքա Տիրան Բին



Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ արքայի մյուս որդին Տրդատը Բյուզանձիայում գերի էր: Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագն անցավ Արշակ Բին



Արշակը չէր ենթարկվում Բյուզանձյաի կայս Վալենտինիանոս Iին, որից վրդովված կայսրը հրամայել էր սպանել նրա եղբորը Տրդատին, և մեծ բանակով հարձակվել Մեծ Հայքի վրա: Արշակը հաշտություն խնդրեց կայսրից և ճանաչեց Հռոմի գերիշխանությունը



Կայսրն իր սպանված եղբոր հարսնացուին Օլիմպյաին կնության տվեց Արշակին իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմության, նա նաև ազատեք էր Տրդատի Տիրիթ և Գլեն որդիներին պատանդուցյունից



Ներքին քաղաքականության հարցերում Արշակն աշխատում է առաջին հերթին համախմբել պառակտված ավատատիրական շրջանը՝ պաշտոններ տալով և սիրաշահելով իր հոր օրոք՝ արքունիքից դժգոհ և պաշտոններից հեռացած նախարարներին 1/
1
Արշակ Բ ՄԱՍ 2 Արտաքին քաղաքականություն սկզբում խաղաղ էր բայց հետո լի պատերազմներով: Հռոմեա Պարսկական պատերազմը որի մեջտեղում գտնվում էինք մենք, և Հայ Պարսկական պատերազմը Շապուհ Բ ն կանչում է Արշակ Բ ին գնալ Տիզբոն հաշտություն կնքելու, ԵՒ ՄԵՐ ՄՅԱՄԻԴ ԱՐՇԱԿԸ ՎԵԿԱԼՈՒՄԱ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ՈՒ ՎԱՍԱԿԱԻՆ ԵՒ ՀԱՅԴԱ ՏԻԶԲՈՆ Տիզբոնում Արշակին ձերբակալում են և նետում են Անհուշ բերդ, իսկ Վասակ Մամիկոնյանին մորթազերծ են անում: 369 կամ 370 թվականներին Արշակին այցելում է Հայ դրաստամատ անունով: Թագավորը վերհիշեց իր փառքի օրերը և ճնշված զգալով վերցրեց իր այցելուի դանակը և սպանեց իրեն: Դրաստամատը, հուզվելով իր նոր ականատեսից, վերցրեց դանակը Արշակ Երկրորդի կրծքից և դանակահարեց նաև իրեն 2/
Արշակ Բ ՄԱՍ 3 Արշակին ամփոփելով ասեմ որ եղելա արքա ով արելա հնարավորն ու անհնարինը որպեսզի ստեղծի ուժեղ և կայուն պետություն: Կառուցելա շատ եկեղեցիներ, հիվանդանոցներ, դպրոցներ որտեղ սովորեցնում էին Ասորերեն և Հուներեն: Արատավոր ամուսնությունների, բազմակնության, ամուսնալուծության, հեթանոսական ծեսերի, հարբեցողության և վրեժխնդրության սպանությունների արգելքա դրել: խստորեն խրախուսելով ստրկատերերին բարեգութ լինել ստրուկների հանդեպ և նրանց հետ հավասար վերաբերվել Միասնականա պահել երկիրը ու ունեցելա կայուն ներքին և արտաքին քաղաքականություն 3/3
Դվին հյուրանոցի բառը 1980ականներին
Փառանձեմ Սյունե, Հայոց Թագուհի ՄԱՍ 1 Նախքան Արշակ Բի հետ ամուսնանալը Փառանձեմը ամուսնացած էր Արշակի եղբորորդու Գնել Արշակունու հետ: Արշակ Բ ի մյուս եղբորոորդին Տիրիթը սիրահարվել էր Փառանձեմին: Ոնց հասկացաք սաղ տնով Փառանձեմի հետևից էին ընգած



Որպեսզի իրենով անի Փառանձեմին, Տիրիթը պատմում է Արշակին որ եղբորորդի Գնելը ուզում է սպանել և գահնկեց անել նրան: Արշակ Բ ն հրամայում է սպանել Գնելին, իսկ հետո իմանալով որ Տիրիթը խաբել է հրամայում է սպանել նաև նրան: Թագավորը ամունանում է Գլենի այրի Փառանձեմի հետ



Փառանձեմը Սյունաց նահապետ և Հայոց սպարապետ Անդովկ Սյունու դուստրն է, մորական կողմից Մամիկոնյանների նախարարակ տոհմից: Ամուսնանալով Արշակի հետ նա դարձավ Մեծ Հայքի թագուհի և տիկնանց տիկին: Ապագայում նա դառնում է Պապ թագավորի մայրը 1/
ՄԱՍ 2 Արշակը շատ էր սիրում Փառանձեմին, բայց Փառանձեմը նրան չէր սիրում: Եվ որքան Արշակը սիրում էր կնոջը, այնքան կինը ատում էր նրան: Փառանձեմը չէր սիրում Արշակին նրա մարմնի թավամազության եւ թուխ մաշկ ունենալու պատճառով



Այս ժամանակ Արշակը ամուսնանում է Օլիմպյաի հետ, Բյուզանձյաի կողմից իրեն կնության տրված որպես խաղաղության նշան: Հայոց պատմիչ Փավստոս Բյուզանդի հաղորդմամբ թագուհի Փառանձեմը թույնել է Օլիմպյաին ոմն Մրջյունիկի օգնությամբ, լինելով լցված նախանձով Օլիմպյաի հանդեպ



Շուտով Փառանձեմը որդի է ծնում, Պապին, ապագա Պապ թագավորին: Պապը մեծանում և դառնում է առույգ և ուշիմ պատանի և Արշակը նրան ուղղարկում է Բուզանձյա պատանդ կայսրին 2/
ՄԱՍ 3 Արշակ Բ ի Տիզբոն մեկնելուց և ձեռբակալվելուց հետո Փառանձեմն իր ձեռքն է վերցնում երկրի կառավարումը: Պապին Հայոց թագավոր ճանաչելու նպատակով պատվիրակություն է ուղղարկում Կոնստանտնուպոլիս իսկ ինքը 11 հազար զորքով ու արքունիքի գանձերով ապաստանում է Արտագերս ամրոցում: Շապուհ Բ ի մեծաքանակ պարսկական զորքերի դեմ 14-ամսյա հերոսական պաշտպանությունից հետո Փառանձեմը ստիպված է եղել անձնատուր լինել: Գերեվարվել է Պարսկաստան, որտեղ անարգվել և սպանվել է Շապուհ Բ-ի հրամանով

Տասնչորսերորդ ամսից հետո Աստծուց հարված հասավ բերդում ապաստանած գաղթականների վրա, բերդում եղողների մեջ մահ ընկավ, աստվածային պատուհաս… Մահը սկսվելու օրից մի ամիս էլ չտեւեց, որ բոլորը կոտորվեցին, իսկ Փառանձեմ տիկինը տեսնելով, որ մենակ մնաց, բերդի դուռը բացեց եւ Պարսիկ զորքը թողեց բերդից ներս: Եկան տիկնոջը բռնեցին եւ բերդից իջեցրին: Հետո Պարսից զորավարները բերդ բարձրացան, ավար առան Հայոց թագավորի գանձերը, որ բերդում պահվում էին. բոլորը վար իջեցրին: Ինը օր, ինը գիշեր շարունակ իջեցնում էին ինչ որ գտան Արտագերս բերդում, եւ տիկնոջ հետ միասին գերի քշեցին 3/
ՄԱՍ 4 Երբ Փառանձեմ տիկնոջը բերին հասցրին Պարսից աշխարհ... և թագավորի առաջը հանեցին...Պարսից Շապուհ թագավորը կամեցավ նախատինք հասցնել (Արշակունյաց) տոհմին, Հայոց աշխարհին և թագավորությանը։ Հրամայեց կանչել իր բոլոր զորքերին... և այդ բազմության մեջ բերել Հայաստանի տիկնոջը՝ Փառանձեմին։ Եվ հրամայեց հրապարակում շինել ինչ-որ սարք, որի վրա գցել տվեց տիկնոջը և արձակել նրա վրա անասնական պիղծ խառնակության համար։ Այս կերպ սպանեցին տիկին Փառանձեմին 4/4
1
Chrysler շենքը, 1948, Նյու Յորք
Իսպանական գրիպը կամ իսպանկան եղել է մարդկության պատմության մեջ գրիպի ամենամեծ համաճարակներից մեկը։ 1918 թվականի հունվարից մինչև 1920 թվականի դեկտեմբեր ամիսը շարունակված այս գրիպն ամբողջ աշխարհում վարակել է 500 միլիոն մարդ, ներառելով՝ հեռավոր խաղաղօվկիանոսյան կղզիները և Արկտիկան, սպանել՝ 50-100 միլիոն մարդ, որը կազմում էր աշխարհի բնակչության 5 տոկոսը։ Այն դարձել է մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենամահացու բնական աղետներից մեկը Կարդացեք ավելին https://www.vnews.am/culture/ispanakan-grip-vorn-ispaniayi-het-voch-mi-kap-chuner/
Գորգ Գոհար 1680
1
«Հայկական հարսանիք» Մեգի Լենդ Բլանկի բացիկների հավաքածուից
1
1. Էջմիածին (երեք եկեղեցի) Բապտիստ Տավերնիեի վեց ճանապարհորդությունների նկարազարդումը, 1676 թ. 2. Երեւանի քարտեզ Ջեն Բապտիստ Տավերնիեի վեց ճանապարհորդություններից, 1676 թ. 3. Երեւանը և նրա շրջակայքի քարտեզը Ջեն-Բապտիստ Տավերնիեի վեց ճանապարհորդություններից, 1676 թ. 4. Ձախից Հայ կինը Ջուլֆաից(Պարսկաստան) Ջեն Բապտիստ Տավերնիեի վեց ճանապարհորդություններ, 1676 թ. 5. Սուրբ Գեղարդի ուրվագիծը Գեղարդի վանական համալիրից (Հայաստան) Ջեն Բապտիստ Տավերնիեի վեց ճանապարհորդություններ, 1676 թ.
Սումգաիթ ջարդեր, Փետրվարի 27-29 1988