Էլեմենտ – Telegram
1. Էջմիածին (երեք եկեղեցի) Բապտիստ Տավերնիեի վեց ճանապարհորդությունների նկարազարդումը, 1676 թ. 2. Երեւանի քարտեզ Ջեն Բապտիստ Տավերնիեի վեց ճանապարհորդություններից, 1676 թ. 3. Երեւանը և նրա շրջակայքի քարտեզը Ջեն-Բապտիստ Տավերնիեի վեց ճանապարհորդություններից, 1676 թ. 4. Ձախից Հայ կինը Ջուլֆաից(Պարսկաստան) Ջեն Բապտիստ Տավերնիեի վեց ճանապարհորդություններ, 1676 թ. 5. Սուրբ Գեղարդի ուրվագիծը Գեղարդի վանական համալիրից (Հայաստան) Ջեն Բապտիստ Տավերնիեի վեց ճանապարհորդություններ, 1676 թ.
Սումգաիթ ջարդեր, Փետրվարի 27-29 1988
Ցույցեր Սումգաիթի համար
Հայ տղաների խումբ դպրոցի բակում, Մարաշ, 1906
Երևանի պատկերը Յոհան Բապտիստ Հոմանի կողմից (1663-1724)
Դորոթի Քաունթս առաջին սևամորթ աշակերտը Հարի Հարդինգի ավագ դպրոցում, Charlotte, North Carolina
Սերգեյ Փարաջանովը նկարահանման հրապարակում
1
Վարձակ անվանումը տալիս էին հելենիստական և միջնադարյան ժամանակաշրջանի հայկական թատրոնի, մնջախաղի դերասանուհներին և պարուհիներին։ Միջնադարում վարձակ էին անվանում անբարոյական կանանց։


Սկզբնական շրջանում վարձակները եղել են Անահիտ աստվածուհու մեհյանի սպասավորներ, որոնք մասնակցել են ծիսական արարողություններին։ «Վարձակ» անվան մեջ արմատը «վարձն» է, որը նշանակում է «վճար», հետևաբար ենթադրվում է, որ վարձակ բառն առաջացել է դերասանուհու տրվող վճարներից

Ամենահայտնի վարձակը, որի անունը պահպանվել է մինչ մեր օրերը, Նազենիկն է։ Վերջինիս մասին ասել են, որ նա «երգում է ձեռքերով»։ Մինչ մեր օրերը պահպանվել են հայկական մանրանկարներ, որոնց վրա պատկերված են այդ դերասանուհիները։ Հայտնի է, որ Աղթամարում հանդես են եկել դերասան-գուսանների և դերասանուհի-վարձակների խմբեր։ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատերի վրա (X դար) պահպանվել են հայկական դերասանի դիմակների հաղթաքանդակներ։ Ընդ որում, դիմակներից մեկը կատակերգակ դերասանի դիմակ է (համապատասխաննում է Մենանդրոսի դրամատուրգիային), մյուսը՝ միմոս գուսանների սատիրիկ դիմակ