PLATFORMA – Telegram
PLATFORMA
1.36K subscribers
3.56K photos
4.48K videos
6 files
5.32K links
Տեղեկատվական,վերլուծական,
Հայաստանի,Արցախի,տարածաշրջանի և աշխարհի կարևոր այլ թեմաների մասին։
Download Telegram
Այսօր առավոտյան երկու անգամ երկրաշարժ է գրանցվել Բավրայի մոտ

Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ։

ԱԻՆ-ի փոխանցմամբ, եւս մեկ ստորգետնյա ցնցում գրանցվել էր տեղական ժամանակով ժամը 07:36-ին
Բավրա գյուղից 14 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, որի ուշգնությունը կազմել է 4.4 մագնիտուդ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 5 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
👍2
МЧС Армении предупреждает: новые подземные толчки возможны, но слабые

Часть из них жители страны могут ощутить.

Но учитывая, что все афтершоки после утреннего землетрясения несущественные, эксперты считают, что напряжение земной коры ослабевает.

Поводов для беспокойства и паники нет, подчеркнули в МЧС.
Քիչ առաջ Վրաստան-Հայաստան սահմանային գոտու` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Նովա Կախովկայում ռուսական ռազմական պահեստներին։
Պայթել են սելիտրայով պահեստներ կան տուժածներ, վնասվել են շուկան, հիվանդանոցն ու տները։

t.me/PLATFORMA_A
😁1
Ըստ դիահերձման արդյունքների՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան պատճառը եղել է գլխուղեղի կաթվածը: Այս մասին հայտնում է «Lurer. com»-ը:

t.me/PLATFORMA_A
👍1
Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է. քայլեր են ձեռնարկվում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ. Արցախի ՊԲ

Համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

 

Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է: Հանրապետության ղեկավարությունը, ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ:

ԱՀ պաշտպանական գերատեսչությունը լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Հ.Գ.
Չեմ բացառում,որ նման ձևակերպումներից հետո էլ հայտարարեն,թե վիրավոր ունենք Արցախում
👍1
Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող տեղեկությունը առ այն,որ Լաչինի միջանցքը փակվել է ` չի համապատասխանում իրականությանը։

t.me/PLATFORMA_A
ՊՆ-ն հերքում է Սյունիքի և Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրության լարված լինելու մասին լուրերը
👍1
‼️Հարգելի՛ հայրենակիցներ

Ժամը 22։00-ի դրությամբ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան առաջնագծի երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է և շարունակում է գտնվել Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ։

Հայկական կողմի կենդանի ուժի և դիրքային կորուստների մասին սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և ՊԲ զինվորական անձնակազմը շարունակում է պաշտպանել իրեն վստահված բնագիծը։

ՊԲ հրամկազմը Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ:

Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր հայրենակիցներին զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց։

***

Уважаемые соотечественники!
По состоянию на 22:00 ситуация вдоль северной и северо-западной части передовой линии Республики Арцах относительно стабильная и продолжает находиться под полноценным контролем Армии обороны.
Информация о потерях в живой силе и позиций у армянской стороны, распространяемая некоторыми пользователями в социальных сетях, не соответствует действительности, военнослужащие Армии обороны продолжают защищать вверенные им границы.
Командование Армии обороны совместно с командованием российских миротворческих сил предпринимает соответствующие шаги по разрешению ситуации.
Вновь призываем наших соотечественников воздержаться от распространения непроверенной информации.

Արախի տեղեկատվական շտաբ

t.me/PLATFORMA_A
Շփման գրեթե ողջ գծում իրավիճակը խիստ լարված է այն առումով,որ Արցախի ՊԲ բոլոր ստորաբաժանումներում տագնապ է հայտարարված։Տեղեկություններ կան, որ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի զորամասերը նույնպես բարձր մարտական ​​պատրաստության են բերվել։

t.me/PLATFORMA_A
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը խախտել է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը և ամբողջությամբ դուրս չի բերել զորքերը Լեռնային Ղարաբաղից։

Հ.Գ.
Ստեղ են ասել " ըշտահեդ քացախ"


t.me/PLATFORMA_A
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Սիրելի’ հայրենակիցներ, պաշտոնապես հերքում եմ լրատվամիջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկությունը՝ թե ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ։ Ամբողջ օրվա ընթացքում Գեղարքունիքի մարզի սահմանների ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել։ Կոչ եմ անում անհիմն լարվածություն չառաջացնել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել»։


t.me/PLATFORMA_A
Թշնամին ունի 3-5 կորուստ,
իսկ հայկական կողմը զոհեր չունի։ Նարեշտարի մոտ ադրբեջանցիների արկածախնդրությունը հանդիպել է մերոնց կոշտ դիմադրությանը։

Այս պահին իրավիճակը հանգիստ է, դիրքերի փոփոխություն չի եղել, բնագծեր կամ բնակավայրեր չեն հանձնվել։
Լաչինի միջանցքը շարունակում է գործել նախկինի պես։

/Նաիրի Հոխիկյան/

t.me/PLATFORMA_A
👍10🤔2
Որոշ չհաստատված տեղեկությունների համաձայն`
թշնամին հարվածում է Մարտակերտի շրջանի Գետավան, Դրմբոն և Կոճողոտ գյուղերի արանքում տեղակայված ասֆալտի գործարանի ուղղությամբ։
👍2
Ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ:

ԱՀ ՊԲ
Ադրբեջանի ԱԳՆ -ի սադրիչ հայտարարությունը..
👇

Հայաստանը կոպտորեն խախտում է եռակողմ համաձայնագիրը. Ադրբեջանի ԱԳՆ

Օգոստոսի 3-ին տեղի ունեցած արյունալի միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը կոպտորեն խախտում է եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև խափանում է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը ։ Դա նաև վկայում է միջազգային միջնորդների ջանքերին Հայաստանի անհարգալից վերաբերմունքի մասին ։ Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարության վրա, որը մինչ օրս հարևան պետության տարածքից դուրս չի բերել ապօրինի զինված կազմավորումները:»:
👍1
Հաղորդվում է մեր կողմից 3 զոհի մասին,սպասենք հստակ տեղեկությունների
Տեղեկացնում ենք, որ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է:

Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «Բերձորի հումանիտար միջանցք»-ում դեպքեր ու պատահարներ չեն արձանագրվել:

Ազատ ու անվտանգ երթևեկն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից:

ԱՀ ՆԳՆ
Մարտակերտ քաղաքում հրետակոծություններ չկան այս պահին,բայց համար մեկ է գրեթե բոլոր տեղերում,միաժամանակ էլ տեղեկացնեմ,որ թշնամու ԱԹՍ -ն է հարվածներ հասցրել Մարտակերտի շրջանի Գետավան, Դրմբոն և Կոճողոտ գյուղերի արանքում տեղակայված ասֆալտի գործարանի ուղղությամբ

t.me/PLATFORMA_A