PLATFORMA – Telegram
PLATFORMA
1.36K subscribers
3.56K photos
4.48K videos
6 files
5.32K links
Տեղեկատվական,վերլուծական,
Հայաստանի,Արցախի,տարածաշրջանի և աշխարհի կարևոր այլ թեմաների մասին։
Download Telegram
Ըստ դիահերձման արդյունքների՝ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան պատճառը եղել է գլխուղեղի կաթվածը: Այս մասին հայտնում է «Lurer. com»-ը:

t.me/PLATFORMA_A
👍1
Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է. քայլեր են ձեռնարկվում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ. Արցախի ՊԲ

Համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

 

Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է: Հանրապետության ղեկավարությունը, ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ:

ԱՀ պաշտպանական գերատեսչությունը լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Հ.Գ.
Չեմ բացառում,որ նման ձևակերպումներից հետո էլ հայտարարեն,թե վիրավոր ունենք Արցախում
👍1
Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող տեղեկությունը առ այն,որ Լաչինի միջանցքը փակվել է ` չի համապատասխանում իրականությանը։

t.me/PLATFORMA_A
ՊՆ-ն հերքում է Սյունիքի և Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրության լարված լինելու մասին լուրերը
👍1
‼️Հարգելի՛ հայրենակիցներ

Ժամը 22։00-ի դրությամբ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան առաջնագծի երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է և շարունակում է գտնվել Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ։

Հայկական կողմի կենդանի ուժի և դիրքային կորուստների մասին սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և ՊԲ զինվորական անձնակազմը շարունակում է պաշտպանել իրեն վստահված բնագիծը։

ՊԲ հրամկազմը Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ:

Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր հայրենակիցներին զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց։

***

Уважаемые соотечественники!
По состоянию на 22:00 ситуация вдоль северной и северо-западной части передовой линии Республики Арцах относительно стабильная и продолжает находиться под полноценным контролем Армии обороны.
Информация о потерях в живой силе и позиций у армянской стороны, распространяемая некоторыми пользователями в социальных сетях, не соответствует действительности, военнослужащие Армии обороны продолжают защищать вверенные им границы.
Командование Армии обороны совместно с командованием российских миротворческих сил предпринимает соответствующие шаги по разрешению ситуации.
Вновь призываем наших соотечественников воздержаться от распространения непроверенной информации.

Արախի տեղեկատվական շտաբ

t.me/PLATFORMA_A
Շփման գրեթե ողջ գծում իրավիճակը խիստ լարված է այն առումով,որ Արցախի ՊԲ բոլոր ստորաբաժանումներում տագնապ է հայտարարված։Տեղեկություններ կան, որ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի զորամասերը նույնպես բարձր մարտական ​​պատրաստության են բերվել։

t.me/PLATFORMA_A
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը խախտել է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը և ամբողջությամբ դուրս չի բերել զորքերը Լեռնային Ղարաբաղից։

Հ.Գ.
Ստեղ են ասել " ըշտահեդ քացախ"


t.me/PLATFORMA_A
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Սիրելի’ հայրենակիցներ, պաշտոնապես հերքում եմ լրատվամիջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկությունը՝ թե ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ։ Ամբողջ օրվա ընթացքում Գեղարքունիքի մարզի սահմանների ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել։ Կոչ եմ անում անհիմն լարվածություն չառաջացնել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել»։


t.me/PLATFORMA_A
Թշնամին ունի 3-5 կորուստ,
իսկ հայկական կողմը զոհեր չունի։ Նարեշտարի մոտ ադրբեջանցիների արկածախնդրությունը հանդիպել է մերոնց կոշտ դիմադրությանը։

Այս պահին իրավիճակը հանգիստ է, դիրքերի փոփոխություն չի եղել, բնագծեր կամ բնակավայրեր չեն հանձնվել։
Լաչինի միջանցքը շարունակում է գործել նախկինի պես։

/Նաիրի Հոխիկյան/

t.me/PLATFORMA_A
👍10🤔2
Որոշ չհաստատված տեղեկությունների համաձայն`
թշնամին հարվածում է Մարտակերտի շրջանի Գետավան, Դրմբոն և Կոճողոտ գյուղերի արանքում տեղակայված ասֆալտի գործարանի ուղղությամբ։
👍2
Ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ:

ԱՀ ՊԲ
Ադրբեջանի ԱԳՆ -ի սադրիչ հայտարարությունը..
👇

Հայաստանը կոպտորեն խախտում է եռակողմ համաձայնագիրը. Ադրբեջանի ԱԳՆ

Օգոստոսի 3-ին տեղի ունեցած արյունալի միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը կոպտորեն խախտում է եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև խափանում է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը ։ Դա նաև վկայում է միջազգային միջնորդների ջանքերին Հայաստանի անհարգալից վերաբերմունքի մասին ։ Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարության վրա, որը մինչ օրս հարևան պետության տարածքից դուրս չի բերել ապօրինի զինված կազմավորումները:»:
👍1
Հաղորդվում է մեր կողմից 3 զոհի մասին,սպասենք հստակ տեղեկությունների
Տեղեկացնում ենք, որ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է:

Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «Բերձորի հումանիտար միջանցք»-ում դեպքեր ու պատահարներ չեն արձանագրվել:

Ազատ ու անվտանգ երթևեկն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից:

ԱՀ ՆԳՆ
Մարտակերտ քաղաքում հրետակոծություններ չկան այս պահին,բայց համար մեկ է գրեթե բոլոր տեղերում,միաժամանակ էլ տեղեկացնեմ,որ թշնամու ԱԹՍ -ն է հարվածներ հասցրել Մարտակերտի շրջանի Գետավան, Դրմբոն և Կոճողոտ գյուղերի արանքում տեղակայված ասֆալտի գործարանի ուղղությամբ

t.me/PLATFORMA_A
Որոշ տեղեկությունների համաձայն
Մարտակերտի շրջանի Գետավան, Դրմբոն և Կոճողոտ գյուղերի արանքում տեղակայված ասֆալտի գործարանի ուղղությամբ մարտերը շարունակվում են և միաժամանակ էլ տեղեկություններ կան,որԱրցախի պաշտպանության բանակի 6 վիրավոր զինծառայող ունենք,բայց սպասենք պաշտոնական տեղեկությունների,
միաժամանակ էլ հաղորդվում է ,որ հակառակորդը նույնպես կորուստներ է կրում

t.me/PLATFORMA_A
Հայաստանի սահմանին այս պահի դրությամբ լարվածություն չկա.
ՀՀ ՊՆ

Հ.Գ ...Բա Դուք չէիք ասում,որ Արցախը Հայաստան է ?????,բա ոնց չկա լարվածություն,հը???


t.me/PLATFORMA_A
👍2
Թշնամին Բայրաքթար անօդաչու սարքից հարվածել է Դրմբոնում (Մարտակերտի շրջան) տեղակայված զորանոցի վրա և կարծում եմ հենց դա է պատճառը,որ ակնթարթում զոհ ու վիրավոր ենք ունեցել:

t.me/PLATFORMA_A
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ինչպես են հարվածում Արցախի Մարտակերտի շրջանի , Հաթերքի Դրմբոնի մերձակա տարածքներին ԱԹՍ սարքերով ։

Թիրախավորված է տվյալ տարածքի զորամասը ։

t.me/PLATFORMA_A
🤬5
Հայկական կողմը կրկին զոհ ունի. զոհվել է երկու պայմանագրային զինծառայող, ևս 14-ը վիրավոր են. Արցախի ՊԲ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանցիները հրապարակել են «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի հարվածը հայկական դիրքերին