Radar Armenia – Telegram
Radar Armenia
77.5K subscribers
14.9K photos
12.1K videos
64 files
18.9K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Համացանցում տարածվել է լուսանկար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և ԱԳ նախարարների համատեղ զրույցից։
👎216👍101😢27
🟨 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի զրույցի կադր Պրահայից։
👍237👎20
🟨 Ռուսաստանն Ադրբեջանին ու Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագիր կնքելու իր «համապարփակ առաջարկները»։

▫️Համաձայնագրի վերաբերյալ արևմտյան մոտեցումներն այնքան էլ հավասարակշռված չեն: Որոշ արևմտյան միջնորդների ընդհանրապես անհնար է անվանել խաղաղության միջնորդներ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎438👍40
🟨 Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ տեղի կունենա քառակողմ հանդիպում, որին կմասնակցեն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, Ֆրանսիայի նախագահը եւ ինքը՝ որպես Եվրոպայի խորհրդի նախագահ։
👍265👎10
🟨 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Սանկտ Պետերբուրգում վարչապետը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
👎239👍26
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Թուրքական «Անադոլու» գործակալությունը տեսանյութ է հրապարակել Պրահայից։
👎315👍72😢33
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
👍140👎33
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Նիկոլ Փաշինյանը Պրահայում լուսանկարվել է ԵՄ 27 անդամների ու 17 գործընկեր երկրների ղեկավարների հետ։
👍118👎29
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟥 Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ, ինչի հետևանքով այն վնասվել է:

ՀՀ ՊՆ
👎381😢40👍17
🟨 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են չորս տասնյակից ավելի պետությունների առաջնորդներ` ԵՄ անդամ, ինչպես նաև ԵՄ գործընկեր երկրների ղեկավարներ:

▫️Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև անվտանգության թեմայով կլոր-սեղան քննարկմանը:

ՀՀ կառավարություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍145👎24😢4
🟩 Երեխաների համար Երևան ունենալու նպատակով քաղաքապետարանը նախատեսում է ինչպես շահագործվող մանկապարտեզների հիմնանորոգում, այնպես էլ նորերի կառուցում:

▫️ Ուրախ եմ տեղեկացնել, որ Աջափնյակ վարչական շրջանի N 41 մանկապարտեզի նախագծման, և N 44, 47, 48, 50 մանկապարտեզների բուն հիմնանորոգման աշխատանքների մեկնարկն արդեն տրվել է։

▫️Այցելածս N 40 մանկապարտեզի վթարային մասնաշենքի փոխարեն կկառուցվի արդի չափորոշիչներով հագեցած նոր մասնաճյուղ:

▫️ Մանկապարտեզները, ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ, կընդունեն իրենց սաներին նոր և հիմնանորոգված տեսքով։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍141👎41
🟨 Պրահայում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը։
👍212👎61
Radar Armenia
🟨 Պրահայում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպումը դեռ շարունակվում է։
👍163👎42
Radar Armenia
🟨 Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպումը դեռ շարունակվում է։
🟨 Պրահայում ավարտվել է Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Միշելի քառակողմ հանդիպումը։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
👍149👎33😢13
🟥 Տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
👎264👍132😢28
🟨 Պրահայում տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը:

▫️Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության, այդ թվում` Հունաստանի կողմից Ադրբեջանի գործողությունների նկատմամբ հասցեական արձագանքն ու ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ պահանջները:

▫️Վարչապետ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍264👎15
🟨 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերի իր էջում կիսվել է լուսանկարով և գրառմամբ. «Հանուն ամուր, տևական խաղաղության Կովկասում»:
👍327👎23
🟨 Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

▫️Վարչապետը մանրամասներ է փոխանցել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, անդրադարձել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը:

▫️Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում վարչապետն ընդգծել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍243👎18😢2
🟨 Մենք հանդիպում ունեցանք նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ կկարողանանք հասնել ամբողջական կարգավորման մեր նպատակին՝ տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հիման վրա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան
👎227👍73😢3