Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.6K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Աղբահանության նվազագույնի հետ կապված խնդիր այլևս չունենք: Վերջերս սանմաքրման աշխատակիցների քանակն ավելացրել ենք, որոնք սկսել են մտնել բակեր:

▫️ Բայց ամեն քայլափոխի աղբաման դնելն էլ սխալ է, անգամ եվրոպական փորձն այդպիսին չէ: Եթե մենք մեր բակի նկատմամբ տան զգացում չունեցանք, ամեն մեկի հետևից մաքրենք էլ, չենք հասցնի։

Տիգրան Ավինյան
🟩 Էլեկտրոավտոբուսը շահագործման տեսանկյունից 8 անգամ մատչելի է, քան այլ վառելիքով աշխատողները։

▫️Լինելու են ոչ միայն 12, այլև 18 մետրանոց ավտոբուսներ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԼՂ-ում հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Ուստի Գերմանիան ԿԽՄԿ-ին լրացուցիչ 2 միլիոն եվրո է տրամադրում տարածաշրջանում նրա մարդասիրական առաքելության համար:

▫️Կարևոր է, որ օգնությունը հասնի հիմա, այդ իսկ պատճառով մենք պարտավորվել ենք բացել մարդասիրական հասանելիություն:

Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 11-ին` ժամը 13։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ն իբր կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
👍1
🟨 Կիևյան կամուրջն ունի հիմնանորոգման կարիք, նախագիծն արդեն ունենք: Այն արդեն բավականին վտանգավոր վիճակում է գտնվում, այդ պատճառով հենց այս տարի սկսում ենք կամրջի հիմնանորոգման աշխատանքները, հաջորդ տարի աշխատանքներն արդեն ավարտին կհասցնենք:

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանի ՊՆ հերթական ստահոդ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ-ն սեպտեմբերի 11-ին ժամը 08։30-ի սահմաններում, շան վզին ամրացրել է ինքնաշեն պայթուցիկ սարք և ստիպել է շանն անցնել ադրբեջանական կողմ և իրականացնել «ահաբեկչական» գործողություն, ամբողջությամբ հորինված է և կեղծիք:

Արցախի ՊԲ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Սեպտեմբերի 12-ից տրոլեյբուսային 2Ա երթուղում բնակիչների ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով:

Երևանի քաղաքապետարան
🟨 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին: Յուրաքանչյուրին տրվել է հնարավորություն կապ հաստատել ընտանիքի անդամների հետ:

ԿԽՄԿ-Հայաստան /©Radar Armenia
🟨 Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական բանավեճեր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում.

▫️Սեպտեմբերի 12 (22:00)
2-6 համարների մասնակցությամբ։

▫️ Սեպտեմբերի 14 (22:00)
1-ին համարների մասնակցությամբ։
🟧 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը:

▫️ 2 երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը:
🇦🇲 Հայաստան 0։1 Խորվաթիա 🇵🇾
🟨 Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացակայում է որևէ միջանցքային տրամաբանություն:

ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Սեպտեմբերի 11-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը։

▫️Նպատակն է բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը՝ ՆԱՏՕ/ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի գնահատման համար։

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հայաստան-Խորվաթիա հանդիպման ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և խորվաթ երկրպագուների միջև։
🟨 Սերժ Սարգսյանը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին՝ Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ։
🇦🇲 Հայաստան 0։1 Խորվաթիա 🇵🇾

▫️Հանդիպումն ավարտված է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 11-ին` ժամը 20։40-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
🟨 Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, ԼՂ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի։

Նիկոլ Փաշինյան
🟨 Իրականում՝ հենց առաջին զանգը ՌԴ նախագահին է եղել։ Վլադիմիր Պուտինը վստահաբար այս իրավիճակի մասին տեղեկացված է։

▫️
Բոլոր հեռախոսազանգերի նպատակն ու իմաստն այն էր, որ գործընկերներիս, ովքեր որոշ նրբությունների մասին տեղեկացված չէին, փոխանցել այդ տեղեկությունները։

Նիկոլ Փաշինյան
Radar Armenia
🟨 Սեպտեմբերի 11-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը։ ▫️Նպատակն է բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը՝ ՆԱՏՕ/ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի գնահատման համար։ ՀՀ ՊՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ամենևին առաջին անգամ չեն նման զորավարժություններ Հայաստանում։

▫️Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտի վավերականացմանը, այդ գործընթացը մեկնարկել է 2022թ․ դեկտեմբերին, ցավոք, այն վատ համընկնումներ ունեցավ ՌԴ և Հաագայի դատարանի հարաբերությունների համատեքստում։

▫️Այդ գործընթացն ամենևին կապված չէ ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ, այլ սահմանային լարվածության իրադրության։ Մենք չենք կարող մեր հարաբերությունները սառեցնել մյուս գործընկերների հետ։

Նիկոլ Փաշինյան
🟨 2020-ին ո՛չ այցելում էինք Ուկրաինա, ո՛չ Հռոմի ստատուտ էինք վավերացնում, ո՛չ ԱՄՆ-ի հետ զորավարժություններ էինք անում, բայց դա չխանգարեց, որ սահմանին ունենանք պատերազմ։

▫️ՀԱՊԿ-ը պարզապես չի կատարել ՀՀ-ի նկատմամբ իր պարտավորությունները։ Մենք պետք է անվտանգության լրացուցիչ, այդ թվում` միջազգային գործիքներ ձեռք բերենք։

Նիկոլ Փաշինյան