Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.6K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🇦🇲 Հայաստան 0։1 Խորվաթիա 🇵🇾

▫️Հանդիպումն ավարտված է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 11-ին` ժամը 20։40-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
🟨 Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, ԼՂ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի։

Նիկոլ Փաշինյան
🟨 Իրականում՝ հենց առաջին զանգը ՌԴ նախագահին է եղել։ Վլադիմիր Պուտինը վստահաբար այս իրավիճակի մասին տեղեկացված է։

▫️
Բոլոր հեռախոսազանգերի նպատակն ու իմաստն այն էր, որ գործընկերներիս, ովքեր որոշ նրբությունների մասին տեղեկացված չէին, փոխանցել այդ տեղեկությունները։

Նիկոլ Փաշինյան
Radar Armenia
🟨 Սեպտեմբերի 11-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը։ ▫️Նպատակն է բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը՝ ՆԱՏՕ/ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի գնահատման համար։ ՀՀ ՊՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ամենևին առաջին անգամ չեն նման զորավարժություններ Հայաստանում։

▫️Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտի վավերականացմանը, այդ գործընթացը մեկնարկել է 2022թ․ դեկտեմբերին, ցավոք, այն վատ համընկնումներ ունեցավ ՌԴ և Հաագայի դատարանի հարաբերությունների համատեքստում։

▫️Այդ գործընթացն ամենևին կապված չէ ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ, այլ սահմանային լարվածության իրադրության։ Մենք չենք կարող մեր հարաբերությունները սառեցնել մյուս գործընկերների հետ։

Նիկոլ Փաշինյան
🟨 2020-ին ո՛չ այցելում էինք Ուկրաինա, ո՛չ Հռոմի ստատուտ էինք վավերացնում, ո՛չ ԱՄՆ-ի հետ զորավարժություններ էինք անում, բայց դա չխանգարեց, որ սահմանին ունենանք պատերազմ։

▫️ՀԱՊԿ-ը պարզապես չի կատարել ՀՀ-ի նկատմամբ իր պարտավորությունները։ Մենք պետք է անվտանգության լրացուցիչ, այդ թվում` միջազգային գործիքներ ձեռք բերենք։

Նիկոլ Փաշինյան
🟨 Ի հեճուկս բոլոր բանակցությունների, Ադրբեջանը, ըստ էության, ի ցույց է դրել հարցերն ուժային ճանապարհով լուծելու իր մոտեցումը, և մենք փորձ ենք անում ինչ-որ կերպ կառավարել այդ ուժային սցենարները։

Նիկոլ Փաշինյան
🟨 Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ափսոսում եմ։ Մեր միջև եղել է փոխըմբռնում և աշխատանքային լավ մթնոլորտ։

▫️ԼՂ նոր առաջնորդին՝ Սամվել Շահրամանյանին չեմ շնորհավորել, որովհետև շնորհավորելու շատ բան չկա, ծանր պարտականություն է դրված նրա վրա։

Նիկոլ Փաշինյան
🟨 Կան ուժեր, որոնք ակնհայտորեն հույս ունեն Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում Հայաստանում անկայունություն կամ ճգնաժամ մտցնել։ Ցավոք, դա երևում է ընտրություններին մասնակցող մի շարք ուժերի շեշտադրումներից և նպատակադրումներից։

Նիկոլ Փաշինյան
Radar Armenia
🟧 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: ▫️ 2 երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը:
🟨 Էրդողանի հետ խոսակցությունը խիստ պաշտոնական էր։ Կարող եմ ասել՝ բովանդակային էր և օգտակար։ Կան մի շարք նրբություններ, կարևոր է, որ այդ նրբությունների վերաբերյալ, դիրքորոշումների գնահատականների վերաբերյալ լինի մշտական հաղորդակցություն։

Նիկոլ Փաշինյան
🟨 Այն ժամանակ ես լիարժեք վստահությամբ էի վերաբերվում Հայկ Մարությանի` մոտիկ լինելու ցանկությանը։ Ի հեճուկս մեր բազմաթիվ թիմակիցների, որ ասում էին՝ նա գալիս է որպես «գաստրալյոր» և իրադրության փոփոխության դեպքում հին սցենարը մի կողմ է թողնելու։ Այդ ընկերությունը լավ ժամանակների ընկերություն էր։

Նիկոլ Փաշինյան
🟨 Մարությանն իր բեմական կարիերայում առաջին անգամն է, որ քաղաքական ժանրի հումոր է անում և բովանդակությունը չի համաձայնեցնում այդ հումորի հերոսների հետ։ Դա վկայում է, որ Հայաստանը հեղափոխական ճիշտ ճանապարհից չի շեղվել։

Նիկոլ Փաշինյան
🟨 Մենք որոշել ենք, որ մեր թեկնածուն Տիգրան Ավինյանն է, այդ իսկ պահից աջակցել ենք նրան։ Ինքս էլ կողմ եմ քվեարկել նրա թեկնածությանը։

▫️ Ես տեսել եմ նրա աշխատանքը որպես ՀՀ փոխվարչապետ և վստահ եմ, որ նա կարող է տրամաբանական ավարտին հասցնել այն ծրագրերը, որոնք ՔՊ-ն առաջարկում է Երևանի բնակիչներին։

Նիկոլ Փաշինյան
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 11-ին` ժամը 22։00-22:10, ՀՀ ԶՈՒ-ն իբր կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Այսօր` ժամը 20:00-ին, Թումոյի այգում օպերա բաց երկնքի տակ. Արմեն Տիգրանյան, «Անուշ»:

▫️ Մետրոպոլիտենը կգործի մինչև ժամը 01:00:

▫️ Թումոյի այգուց դեպի մետրոյի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ:
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր առավոտյան ռուսական Կարմիր խաչի բեռնատարն Աղդամով շարժվել է դեպի Ստեփանակերտ:
⬛️ Կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը:
🟨 Մենք կրկնում ենք մեր կոչը, անհապաղ և միաժամանակ բացել Լաչինի և Աղդամի երթուղիները, որպեսզի ապահովվի ԼՂ-ում տղամարդկանց, կանանց և երեխաներին խիստ անհրաժեշտ մարդասիրական բեռների առաքումը։

ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլեր

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 12-ին՝

🌖 Ցերեկ +15 +17
🌗 Երեկո +12 +14
🌘 Գիշեր +13 +15

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
🟨 Պուշկինի թունելով երթևեկությունը սեպտեմբերի 12-15-ը, ժամը 09։00-13։00-ն և 14։00-18։00-ն, կդադարեցվի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված:

▫️Կգործի շրջանցիկ ճանապարհ Պուշկինի լեռնանցքով։