Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Մշակել ենք այնպիսի ծրագիր, որով այնպիսի ճարտարապետություն կունենան Երևանի ճանապարհները և խցանումների լուծումները, որ Երևանը կդառնա երթևեկելի։

Մանե Թանդիլյան
🟨 Հանրային տրանսպորտին տալով առավելություն, մարդուն մղում ենք դեպի հանրային տրանսպորտ։

▫️ Կարևոր է Թբիլիսյան-Եղվարդի խճուղի կամուրջի կառուցումը, Կրկեսի ու Կինո հայրենիքի անցումները և 4 ավտոկայանատեղիները` Երևանի փոքր կենտրոն մտնող։

Տիգրան Ավինյան
🟨 Դուք ներկայանում եք կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու, հիմա եկել եք ՏԻՄ ընտրություններին եք մասնակցում, սկզբում ասում եք խոսակցությունը պետք չէ իջեցնել քաղաքային մակարդակի, վերջում սկսում եք այդ մակարդակի հարցեր տալ։ Կողմնորոշվեք, թե որ մակարդակում եք։

Դավիթ Խաժակյանը` Նորիկ Նորիկյանին
🟨 Նույնիսկ բարձրաձայնելու կարիք չկա, որ որոշ ուժեր արտաքին ազդեցության տակ են մասնակցում այս ընտրություններին, քանի որ երևանցիները շատ լավ գիտեն, թե ով ինչի համար և ինչ է անում այստեղ։

Տիգրան Ավինյանը` Արտակ Զեյնալյանի հարցին
🟨 Քաղաքապետարանը պետք է քանդել, նորից հավաքել։ Բալաստային շատ վարչություններ ունի, դուբլիկացիաներ թաղապետարանների հետ։

Վիկտոր Մնացականյան
🟨 Քաղաքապետարանում պետք է աշխատավարձերը բարձրացնել, որովհետև այս աշխատավարձերի պարագայում լավ մասնագետ անհնար է ներգրավել։ Կարելի է կրճատել աշխատակիցներին` արհեստական ինտելեկտի ներգրավմամբ նաև։

Երվանդ Թարվերդյան
🟨 Մի փոքր արդեն հնացած ինֆորմացիա ունեք, հարգելի գործընկերներ։ Ճարտարապետանախագծային քաղաքաշինական վարչությունում 4 ամիս առաջ ունեինք 5500 ժամկետանց դիմում։ Այսօր ունենք 0։

Տիգրան Ավինյան
🟨 Իշխանությունը վախենում է մտածող ու խելացի մարդկանցից։

Նորիկ Նորիկյան
🟨 Մեր առաջնահերթությունը կանաչը և տրանսպորտն է, թե՞ ավելի գլոբալ խնդիրներ։

Սուրեն Պետրոսյան
🟨 Քվերակեք հանուն աշխատող ավագանու։

Դավիթ Խաժակյան
🟨 Մասնակցեք և որոշեք, թե ինչ պայմաններում է ապրելու ձեր բալիկը, մեր բալիկը։

Երվանդ Թարվերդյան
🟨 Ընտրեք մեր կուսակցությանը ունենալու համար անվտանգ քաղաք։

Նելլի Հարությունյան
🟨 Այսօրվա Երևան քաղաքի ղեկավարները չեն ներկայացնում այն քվեն, որ տվել է երևանցին 2018թ.:

Վիկտոր Մնացականյան
🟨 Մենք պայքարում ենք Հայաստանի անկախության համար Ռուսաստանից։

Արտակ Զեյնալյան
🟨 Չընտրել իշխող ուժին։

Վահան Ավագյան
🟨 «Ապրելու երկիրը» ավելի շատ նման է «ատելու երկրին»: Դա քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ է։

Տիգրան Խզմալյան
🟨 Մենք ունենք սոցիալական ծրագրեր, կոչ ենք անում ընտրել մեր կուսակցությանը։

Արման Ղուկասյան
🟨 Ինձ համար մեծագույն պատիվ է եղել այս 1 տարին ծառայել ձեզ, լինել ձեր բակերում, շփվել ձեզ հետ։ Ինչպես եկել ենք ձեր բակեր, լսել ենք ձեզ, արել ենք այն ինչ պետք է անենք, ավելի մեծ եռանդով ու ջանքով շարունակելու ենք անել, եթե սեպտեմբեր 17-ին վերցնեք 2-րդ քվեաթերթիկը։

Տիգրան Ավինյան
🟨 Մեր ճանապարհը ընտրությունների միջոցով իշխանափոխությունն է։

Մանե Թանդիլյան
🟨 Երևանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական բանավեճն ավարտված է։