Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Մինչ աղբի վերամշակման գործարանի ստեղծումը, պետք է պահեստավորել, տեսակավորել, այդ մշակույթը զարգացնել, այլընտրանքային էներգիայի աղբյուր օգտագործել ու նաև աղբը վերածել զենքի։

Նելլի Հարությունյան
🟨 Նոր աղբավայրի կառուցումը կենցաղային հարց չէ, այլ ստրատեգիական ու քաղաքական։

Նորիկ Նորիկյան
🟨 Ներդնելու ենք ամենօրյա ռեժիմով բակերի հավաքման ու լվացման համակարգ։

Մանե Թանդիլյան
🟨 Բոլոր խոշոր կառուցապատողներին պարտադրել ենք դնել փոշեորսիչ սարքեր։

▫️ 2015-16թթ. հետո առաջին անգամ սանմաքրման աշխատակիցները աշխատում են նաև բակերում։
▫️ 2027թ. կոնսերվացնելու ենք Էրեբունու աղբավայրը։ Կառուցելու ենք աղբավերամշակման գործարան։

Տիգրան Ավինյան
👍1
🟨 Ցավոք այժմ հնարավորություն չունեմ մի քանի հարց ուղղել թեկնածուներից մեկին` տրված որոշ շինթույլվտութնունների, որոշ կապերի հետ կապված։ Ուստի ստիպված եմ հարցս ուղղել պարոն Մնացականյանին, թե ինչպե՞ս պիտի տրանսպորտը լինի լիովին անվճար։

Տիգրան Ավինյան
🟨 Երևանի թեքտանիք շենքերի տանիքները, որոնք ծանրաբեռնված չեն մանսարդներով, աճուրդային կարգով, վաճառենք և այդ գումարները գեներացվեն հասարակական տրանսպորտը անվճար դարձնելու համար։ Վաճառելով 7500 քմ տանիք, կգեներացնենք այդ գումարը։

Վիկտոր Մնացականյանը` Տիգրան Ավինյանի հարցին
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Երկար հարց և լակոնիկ պատասխան։
🟨 Մշակել ենք այնպիսի ծրագիր, որով այնպիսի ճարտարապետություն կունենան Երևանի ճանապարհները և խցանումների լուծումները, որ Երևանը կդառնա երթևեկելի։

Մանե Թանդիլյան
🟨 Հանրային տրանսպորտին տալով առավելություն, մարդուն մղում ենք դեպի հանրային տրանսպորտ։

▫️ Կարևոր է Թբիլիսյան-Եղվարդի խճուղի կամուրջի կառուցումը, Կրկեսի ու Կինո հայրենիքի անցումները և 4 ավտոկայանատեղիները` Երևանի փոքր կենտրոն մտնող։

Տիգրան Ավինյան
🟨 Դուք ներկայանում եք կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու, հիմա եկել եք ՏԻՄ ընտրություններին եք մասնակցում, սկզբում ասում եք խոսակցությունը պետք չէ իջեցնել քաղաքային մակարդակի, վերջում սկսում եք այդ մակարդակի հարցեր տալ։ Կողմնորոշվեք, թե որ մակարդակում եք։

Դավիթ Խաժակյանը` Նորիկ Նորիկյանին
🟨 Նույնիսկ բարձրաձայնելու կարիք չկա, որ որոշ ուժեր արտաքին ազդեցության տակ են մասնակցում այս ընտրություններին, քանի որ երևանցիները շատ լավ գիտեն, թե ով ինչի համար և ինչ է անում այստեղ։

Տիգրան Ավինյանը` Արտակ Զեյնալյանի հարցին
🟨 Քաղաքապետարանը պետք է քանդել, նորից հավաքել։ Բալաստային շատ վարչություններ ունի, դուբլիկացիաներ թաղապետարանների հետ։

Վիկտոր Մնացականյան
🟨 Քաղաքապետարանում պետք է աշխատավարձերը բարձրացնել, որովհետև այս աշխատավարձերի պարագայում լավ մասնագետ անհնար է ներգրավել։ Կարելի է կրճատել աշխատակիցներին` արհեստական ինտելեկտի ներգրավմամբ նաև։

Երվանդ Թարվերդյան
🟨 Մի փոքր արդեն հնացած ինֆորմացիա ունեք, հարգելի գործընկերներ։ Ճարտարապետանախագծային քաղաքաշինական վարչությունում 4 ամիս առաջ ունեինք 5500 ժամկետանց դիմում։ Այսօր ունենք 0։

Տիգրան Ավինյան
🟨 Իշխանությունը վախենում է մտածող ու խելացի մարդկանցից։

Նորիկ Նորիկյան
🟨 Մեր առաջնահերթությունը կանաչը և տրանսպորտն է, թե՞ ավելի գլոբալ խնդիրներ։

Սուրեն Պետրոսյան
🟨 Քվերակեք հանուն աշխատող ավագանու։

Դավիթ Խաժակյան
🟨 Մասնակցեք և որոշեք, թե ինչ պայմաններում է ապրելու ձեր բալիկը, մեր բալիկը։

Երվանդ Թարվերդյան
🟨 Ընտրեք մեր կուսակցությանը ունենալու համար անվտանգ քաղաք։

Նելլի Հարությունյան
🟨 Այսօրվա Երևան քաղաքի ղեկավարները չեն ներկայացնում այն քվեն, որ տվել է երևանցին 2018թ.:

Վիկտոր Մնացականյան