Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟧 Արցախում բջջային կապը և ինտերնետը առավելագույնս խափանված են։ Կապ հաստատելը դարձել է գրեթե անհնարին։
👎214👍2
🟨 Լաչինի ճանապարհի և այլ ուղղությունների ռիսկային գոտիներից բնակչության տարհանման նպատակով գործում են հումանիտար միջանցքներ և ապաստարանային կենտրոններ։

Ադրբեջանի ՊՆ
👎197👍23
🟨 Խաղաղության միակ ճանապարհը Ղարաբաղից հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերումն է և Ստեփանակերտում գործող «ռեժիմի ցրումը»։

Ադրբեջանի ԱԳՆ
👎252👍10
🟨 Ողբերգական լուրեր ենք ստացել այսօր ականների պայթյուններից Ադրբեջանի կորուստների մասին։ Այնուամենայնիվ, ընթացիկ ռազմական գործողությունը էլ ավելի է վատթարացնելու իրավիճակը։ Կրակի անհապաղ դադարեցումը հնարավոր կդարձնի Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունը, որը խաղաղ համագոյակցության միակ ճանապարհն է։

Հվ. Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար
👎287👍35
🟨 Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական  պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ:

ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:

ՀՀ ՊՆ
👍147👎38
🟨 Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել ԼՂ-ի վրա՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերի շրջակա տարածքները, այդ թվում՝ Ստեփանակերտը։

▫️Սա ցեղասպանություն է, ոչ ավելին։ Իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում։

Արցախի ՄԻՊ
👍141👎30
🟥 Ռուսաստանը կոչ է անում հակամարտող կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ դիվանագիտական ու քաղաքական կարգավորմանը։

Մարիա Զախարովա
👎559👍23
🟧 Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

▫️Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին։

Արցախի տեղեկատվական շտաբ
👍102👎33
🟧 Մենք գիտենք` ինչ է անհրաժեշտ իրավիճակի կարգավորման համար. կատարել պայմանավորվածությունները և չսադրել իրավիճակը։

Մարիա Զախարովա
👎456👍13
🟨 Երևանի վերջին գործողությունները պարարտ հող են ստեղծել ՌԴ դեմ արևմուտքի թշնամական քաղաքականության համար։ Դրանով հանդերձ` Մոսկվան հավատարիմ է Երևանի հետ համագործակցությանը։

Մարիա Զախարովա
👎502👍15
🟧 «Ինֆոտեկա24»-ի աղբյուրները հայտնում են, որ Ասկերանի Աբուլախ գյուղի ուղղությամբ արձակված կրակոցների արդյունքում հիվանդանոց են տեղափոխվել տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր, վնասվածքներ ստացած երեխաներ։
👎281👍4
🟧 Ադրբեջանի ՊՆախարար Հասանովը Թուրքիայի ՊՆախարար Գյուլերին հեռախոսազրույցում տեղեկություններ է փոխանցել Ղարաբաղում իրականացվող գործողությունների մասին։

Թուրքիայի ՊՆախարարը աջակցություն է հայտնել Ադրբեջանի գործողություններին։
👎344👍9
🟧 ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քիմը խոստովանել է, որ որպես աշխարհաքաղաքական խաղերի հերթական զոհ` ԱՄՆ-ն ընտրել է Հայաստանին։ Խնդիր է դրված նրան վերջնականապես պոկել Ռուսաստանից և ամբողջապես ուղղորդել դեպի Արևմուտք։

Մարիա Զախարովա
👍251👎131
🟨 Միջազգային դերակատարների՝ ԼՂ շրջափակումը չեղարկելու և ցեղասպանությունը կանխելու ձախողումը, կանաչ լույս է վառել Ադրբեջանի համար՝ ռազմական հարձակում սկսելու շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիների դեմ։

Արցախի ԱԳՆ
👍125👎19
🟨 ԱԹՍ-ների, հրթիռա-հրետանայի հարվածներին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են:

ԱԺ «ՊՈւ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան
👎121👍8
🟧 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։

▫️ Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները:
👍155👎76
🟨 Կոչ ենք անում ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով.

▫️ միջազգային գործընկերներին,
▫️ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին,
▫️ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին:

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍198👎14
🟧 Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը, շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն, փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։

Արցախի ՊԲ
👍172👎22
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟧 Տարածվել են ավերածությունների կադրեր Ստեփանակերտից։
👎278👍6
Radar Armenia
🟧 Ընթացիկ գործունեությունների մասին տեղեկացված են ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարությունը և Աղդամում գտնվող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի ղեկավարությունը։ Ադրբեջանի ՊՆ
🟧 Ադրբեջանը ռուս խաղաղապահ կոնտինգենտին «հակաահաբեկչական օպերացիայի» մասին տեղեկություններ չի փոխանցել նախապես։ Տեղեկությունը փոխանցվել է օպերացիայից միայն րոպեներ առաջ։

Մարիա Զախարովա
👎316👍16
Radar Armenia
🟨 Կոչ ենք անում ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով. ▫️ միջազգային գործընկերներին, ▫️ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին, ▫️ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին: ՀՀ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հայաստանի ԱԳՆ կոչ է անում ՄԱԿ-ի ԱԽ-ին և ռուս խաղաղապահներին միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

▫️Իսկ ի՞նչ կասեք պաշտոնական Երևանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին:

Մարիա Զախարովա
👎417👍21