Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟧 Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը, շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն, փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։

Արցախի ՊԲ
👍172👎22
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟧 Տարածվել են ավերածությունների կադրեր Ստեփանակերտից։
👎278👍6
Radar Armenia
🟧 Ընթացիկ գործունեությունների մասին տեղեկացված են ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարությունը և Աղդամում գտնվող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի ղեկավարությունը։ Ադրբեջանի ՊՆ
🟧 Ադրբեջանը ռուս խաղաղապահ կոնտինգենտին «հակաահաբեկչական օպերացիայի» մասին տեղեկություններ չի փոխանցել նախապես։ Տեղեկությունը փոխանցվել է օպերացիայից միայն րոպեներ առաջ։

Մարիա Զախարովա
👎316👍16
Radar Armenia
🟨 Կոչ ենք անում ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով. ▫️ միջազգային գործընկերներին, ▫️ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին, ▫️ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին: ՀՀ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հայաստանի ԱԳՆ կոչ է անում ՄԱԿ-ի ԱԽ-ին և ռուս խաղաղապահներին միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

▫️Իսկ ի՞նչ կասեք պաշտոնական Երևանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին:

Մարիա Զախարովա
👎417👍21
🟨 ՀՀ կառավարության շենքի առաջ մի խումբ քաղաքացիներ են հավաքվել` պահանջելով ի կատար ածել Հայաստանի ԼՂ անվտանգության երաշխավորը լինելու դրույթը։
👎249👍135
🟧 Ողբերգական լուրեր են գալիս նախկին ԼՂԻՄ-ից։

Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեն` հնարավորություն ստեղծելով Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև անկեղծ երկխոսության համար։

Շառլ Միշել
👍211👎34
🟧 Ադրբեջանը դիվանագիտական նախապատրաստություններ էր տեսել ռազմական գործողությունների համար։ Ադրբեջանը մեկնարկել է ԼՂ հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան։

Նիկոլ Փաշինյան
👎125👍62
🟧 Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկին ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ որևէ մեկին չի տվել։

▫️ Մեր մտահոգությունը միշտ եղել է ԼՂ անվտանգության և իրավունքների ապահովումը։

Նիկոլ Փաշինյան
👍202👎57
🟨 ԼՂ-ից դուրս գալու համար հումանիտար միջանցքներ ստեղծելու ադրբեջանական հայտնությունը ցույց է տալիս էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի իրական մտադրությունը։

Նիկոլ Փաշինյան
👎109👍86
🟥 Նպատակը Հայաստանին լայնածավալ ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է։

▫️ Երբ անընդհատ տեղեկություններ են տարածում, թե հարվածներ են հասցնում ՀՀ ԶՈւ ուղղությամբ` նկատի ունենալով ԼՂ-ն։ Ցավոք դա կրկնում են մեր գործընկերները, երբ կոչ են անում Ադրբեջանին և Հայաստանին։

Ուզում եմ արձանագրել ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, ԼՂ-ում բանակ չունի։

Նիկոլ Փաշինյան
👍225👎109
🟧 Կոչ եմ անում չտրվել սադրանքների և պահպանել սառնասրտությունը։

▫️ Կայունության և իրավակարգի խաթարումը ՀՀ-ի դեմ գործող ուժերի նպատակն է։

Նիկոլ Փաշինյան
👍188👎144
🟥 Բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան: Մինչ այժմ հավաքագրված տվյալների համաձայն՝ կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա՝ ադրբեջանական հարձակումների հետեւանքով։

Արցախի ՄԻՊ
👎347👍15
🟧 Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ-ն ձեռնարկում է նաև դիրքային առաջխաղացման փորձեր։

▫️Արցախի Հանրապետության ՊԲ-ն ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։

Արցախի ՊԲ
👎118👍60
🟧 ԵՄ-ն դատապարտում է շփման գծի երկայնքով և Ղարաբաղի մյուս տարածքներում ռազմական էսկալացիան։

▫️ Կոչ ենք անում Ադրբեջանին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

Ժոզեպ Բորել

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍292👎36
🟧 Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը շտապ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍109👎45
🟧 Մի օր եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Ես Ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի. «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործողություններով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց իր տեղում։

▫️ Հետո որոշեց իր անփառունակ պարտության մեջ մեղադրել Ռուսաստանին։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։ Հետո որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, և նրա կինը, ցուցադրաբար, թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ: Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում...

Դմիտրի Մեդվեդև
👎894👍132
🟨 ՌԴ ՊՆ պատվիրակությունը նախարար Շոյգույի գլխավորությամբ բանակցությունների համար ժամանել է Իրան։
👎279👍30
🟨 Այսօր ՄԱԿ վեհաժողովի շրջանակներում խոսելու եմ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ 

ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանի
👍128👎10
🟧 Ֆրանսիայի ԱԳՆ-ն պահանջել է ԼՂ հարցով ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրել։

▫️ Ֆրանսիան կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
👍565👎12
🟨 Միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանին հարկադրի անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Եթե հրաժարվեն, պետք է հետևեն պատժամիջոցներ։

ՆԱՏՕ-ի նախկին ԳՔ Անդրես Ռասմուսեն
👍290👎3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ԼՂ-ում ադրբեջանական ռազմական գործողությունների արդյունքում տուժածները քաղաքացիական անձինք են։ Մինչ այս պահի տվյալներով. 2 զոհ, որոնցից 1-ը երեխա է, 26 վիրավոր, որոնցից 11-ը երեխաներ են։

Արցախի ՄԻՊ
👎207👍9