Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟧 Կարևոր ասպեկտ․ ձեզնից ոմանք շարունակում են ընդհանուր կոչեր անել հակամարտության կողմերին։ Այս մոտեցումը և այս եզրաբանությունն այլևս կիրառելի ու տեղին չեն։

▫️ Չկան հակամարտության կողմեր, կան ոճրագործներ և զոհեր։

Արարատ Միրզոյան
👍854👎6
🟧 Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դերը Ղարաբաղում այլընտրանք չունի։

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
👎624👍17
🟧 🟥 Կոչ եմ անում ԱԽ-ին․

▫️ Անմիջապես տեղակայել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն ԼՂ-ում,
▫️Հնարավորություն ստեղծել ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժ լինի, որը կպահպանի անվտանգությունը և կայունությունը ԼՂ-ում։

Արարատ Միրզոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍907👎11
🟧 ԵՄ-ն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը։ Դատապարտելի ենք համարում այդ լարվածության հետևանքով մարդկային կորուստները։

▫️Բազմից հստակորեն ընդգծել ենք, որ ուժի գործադրումը վեճերը լուծելու նպատակով ընդունելի չէ։

Ժոզեպ Բորել
👍460👎5
🟧 ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում վերահաստատել իր աներկբա հարգանքը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ և համաձայնել սահմանազատմանը։

▫️ԵՄ-ն կոչ է անում վերսկսել բանակցությունները՝ նպատակ ունենալով կնքել խաղաղության համաձայնագիր։

Ժոզեպ Բորել
👍400👎13
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟧 Արարատ Միրզոյանը Ջեյհուն Բայրամովի ելույթի ժամանակ լքել է ՄԱԿ ԱԽ նիստերի դահլիճը։
👍1.9K👎37
🟨 Ֆրանսիայի նախաձեռնությամբ հրավիրված ՄԱԿ ԱԽ նիստը ավարտվեց` սահմանափակվելով քննարկմամբ։
👎636👍22
🟨 Վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ Երևանում ճանապարհներ փակելու ակցիաներ են իրականացնում։

Ոստիկանությունը բերման ենթարկեց Անդրանիկ Թևանյանին։
👍615👎67
🟨 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 22-ին՝

🌖 Ցերեկ +28 +30
🌗 Երեկո +22 +24
🌘 Գիշեր +13 +15

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👍50👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանը Ստեփանակերտ է ուղարկել 20 տոննայանոց 2 բեռնատար՝ տարբեր պարենային ապրանքներով և հիգիենայի պարագաներով և ևս 2 ավտոմեքենա՝ բեռնված հացով։
👎559👍58
🟨 Իրադրությունը ԼՂ-ում շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Հումանիտար ճգնաժամը շարունակվում է:

▫️ Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂ-ի գործընկերների հետ, և այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում՝ կարող ենք արձանագրել, որ, այնուամենայնիվ, դրական տեղաշարժի իրադրության որոշակի հույսեր կան և դա ԼՂ-ի մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք կիսում ենք:

Նիկոլ Փաշինյան
👎182👍100
🟨 ԼՂ-ի բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ:

▫️Որոշակի հույսեր կան նաև հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ: Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ: Հիմա ավելի մանրամասն չեմ կարող ասել, քանի որ կան որոշակի պայմանավորվածություններ, որոնց իրագործումն այս պահին պետք է մեկնարկի, կմեկնարկի, թե ոչ՝ չեմ կարող ասել:

Նիկոլ Փաշինյան
👎175👍133
🟨 Մենք կարծում ենք, որ ԼՂ-ի մեր հայրենակիցները կկարողանան տեղափոխվել ՀՀ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների ԼՂ-ում մնալու անհնարինությունը, այսինքն՝ այս իրավիճակը, եթե շարունակվի. հիմա այդ անհնարինությունը առկա է:

Նիկոլ Փաշինյան
👍267👎86
Radar Armenia
🟨 Մենք կարծում ենք, որ ԼՂ-ի մեր հայրենակիցները կկարողանան տեղափոխվել ՀՀ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների ԼՂ-ում մնալու անհնարինությունը, այսինքն՝ այս իրավիճակը, եթե շարունակվի. հիմա այդ անհնարինությունը առկա է: Նիկոլ Փաշինյան
🟨 Ավելի քան 40.000 կեցության վայրեր նախատեսվել են, պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել:

▫️Համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ-ի գործընկերների հետ, որ մեր պլան ա-ն ԼՂ հայաթափելը չէ, մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ԼՂ բնակիչները իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան:

Նիկոլ Փաշինյան
👍335👎77
🟨 Ուղիղ սպառնալիք այս պահին ԼՂ քաղաքացիական անձանց կյանքին չկա, բայցև իրադրությունը դինամիկ է և ցանկացած պահի կարող է փոխվել:

▫️Այս հայտարարությունը չէի անի, եթե դինամիկայի մեջ էլ չտեսնեի միտումներ, որոնք նման հայտարարություններ անելու հնարավորություն են տալիս:

Նիկոլ Փաշինյան
👎216👍77
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մի խումբ քաղաքացիներ կարմիր ներկ են նետել Երևանում ՌԴ դեսպանատան դռան վրա:
👍1.01K👎80
🟩 ՀՀ քաղաքացիները 2024թ. հունվարի 1-ից այլևս անձնագրերում ելքի վիզայի կնիք ունենալու անհրաժեշտություն չեն ունենա:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍494👎18
🟨 Մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ՆԳՆ ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան:

ՆԳՆ
👍389👎48
🟨 ԼՂ-ի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Մակրոնի հետ: Փարիզը փորձեց ընդհատել այս միջնորդական օրակարգը և ասել, որ Ֆրանսիան ավելի լավ կկարողանա միջնորդել, քան որևէ մեկը, հատկապես՝ Ռուսաստանը:

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎463👍85
🟩 ԵՄ-ն հավելյալ 500.000 եվրո մարդասիրական օգնություն է տրամադրում հակամարտությունից տուժած ԼՂ բնակչությանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍501👎34