Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանը Ստեփանակերտ է ուղարկել 20 տոննայանոց 2 բեռնատար՝ տարբեր պարենային ապրանքներով և հիգիենայի պարագաներով և ևս 2 ավտոմեքենա՝ բեռնված հացով։
👎559👍58
🟨 Իրադրությունը ԼՂ-ում շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Հումանիտար ճգնաժամը շարունակվում է:

▫️ Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂ-ի գործընկերների հետ, և այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում՝ կարող ենք արձանագրել, որ, այնուամենայնիվ, դրական տեղաշարժի իրադրության որոշակի հույսեր կան և դա ԼՂ-ի մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք կիսում ենք:

Նիկոլ Փաշինյան
👎182👍100
🟨 ԼՂ-ի բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ:

▫️Որոշակի հույսեր կան նաև հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ: Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ: Հիմա ավելի մանրամասն չեմ կարող ասել, քանի որ կան որոշակի պայմանավորվածություններ, որոնց իրագործումն այս պահին պետք է մեկնարկի, կմեկնարկի, թե ոչ՝ չեմ կարող ասել:

Նիկոլ Փաշինյան
👎175👍133
🟨 Մենք կարծում ենք, որ ԼՂ-ի մեր հայրենակիցները կկարողանան տեղափոխվել ՀՀ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների ԼՂ-ում մնալու անհնարինությունը, այսինքն՝ այս իրավիճակը, եթե շարունակվի. հիմա այդ անհնարինությունը առկա է:

Նիկոլ Փաշինյան
👍267👎86
Radar Armenia
🟨 Մենք կարծում ենք, որ ԼՂ-ի մեր հայրենակիցները կկարողանան տեղափոխվել ՀՀ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների ԼՂ-ում մնալու անհնարինությունը, այսինքն՝ այս իրավիճակը, եթե շարունակվի. հիմա այդ անհնարինությունը առկա է: Նիկոլ Փաշինյան
🟨 Ավելի քան 40.000 կեցության վայրեր նախատեսվել են, պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել:

▫️Համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ-ի գործընկերների հետ, որ մեր պլան ա-ն ԼՂ հայաթափելը չէ, մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ԼՂ բնակիչները իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան:

Նիկոլ Փաշինյան
👍335👎77
🟨 Ուղիղ սպառնալիք այս պահին ԼՂ քաղաքացիական անձանց կյանքին չկա, բայցև իրադրությունը դինամիկ է և ցանկացած պահի կարող է փոխվել:

▫️Այս հայտարարությունը չէի անի, եթե դինամիկայի մեջ էլ չտեսնեի միտումներ, որոնք նման հայտարարություններ անելու հնարավորություն են տալիս:

Նիկոլ Փաշինյան
👎216👍77
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մի խումբ քաղաքացիներ կարմիր ներկ են նետել Երևանում ՌԴ դեսպանատան դռան վրա:
👍1.01K👎80
🟩 ՀՀ քաղաքացիները 2024թ. հունվարի 1-ից այլևս անձնագրերում ելքի վիզայի կնիք ունենալու անհրաժեշտություն չեն ունենա:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍494👎18
🟨 Մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ՆԳՆ ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան:

ՆԳՆ
👍389👎48
🟨 ԼՂ-ի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Մակրոնի հետ: Փարիզը փորձեց ընդհատել այս միջնորդական օրակարգը և ասել, որ Ֆրանսիան ավելի լավ կկարողանա միջնորդել, քան որևէ մեկը, հատկապես՝ Ռուսաստանը:

Մարիա Զախարովա

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎463👍85
🟩 ԵՄ-ն հավելյալ 500.000 եվրո մարդասիրական օգնություն է տրամադրում հակամարտությունից տուժած ԼՂ բնակչությանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍501👎34
🟨 Այսօր կշարունակվեն անհնազանդության բողոքի ակցիաները, ժամը 18:00 հանրահավաք ունենք, որտեղ կներկայացնենք մեր անելիքները:

▫️Այս իրավիճակը էապես տարբերվում է «Փրկության» և «Դիմադրության» շարժումից։

Վազգեն Մանուկյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎716👍88
🟨 Ընդդիմությունը Արցախի ճգնաժամի ժամանակ չի լռել, ես մի քանի անգամ հոդված եմ գրել այդ հարցերի շուրջ:

Վազգեն Մանուկյան
👎583👍43
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Բերման է ենթարկվել նաև Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը։
👍1.02K👎175
🟧 Տեղեկություններ են տարածվում, որ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից սպանվել է ևս 2 ռուս խաղաղապահ։

Պաշտոնական հաստատում դեռ չկա։
👍457👎20
🟧 Ղարաբաղի զինվորականների և մարտիկների մասով, անգամ նախկին, եթե նրանց կարելի է նման կերպ որակել, մենք համաներում ենք նախատեսում կամ ակնարկում ենք դրա հնարավորության մասին։

Հիքմեթ Հաջիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎222👍54
🟧 «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը X-ում հայտնել է, որ Հունգարիան արգելափակել է ԼՂ հարցով ԵՄ 27 երկրների համատեղ հայտարարությունը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎399👍8
🟨 Այսօր մայրաքաղաքի տարբեր փողոցներից բերման է ենթարկվել ակցիայի 84 մասնակից:

ՆԳՆ/©Radar Armenia
👍454👎86
🟨 Մի խումբ քաղաքացիներ փակել էին Վազգեն Սարգսյան-Ամիրյան խաչմերուկը: Ոստիկաններին հաջողվեց շատ կարճ ժամանակում վերականգնել երթևեկությունը, կան բերման ենթարկվածներ:
👍404👎104
🟨 Բերման ենթարկված Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել։
👎469👍188