Ալբերտիչ | հեղինակային ալիք – Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
381 subscribers
357 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
Երեկ մի զրույցի ժամանակ հայ-ռուսական հարաբերություններից խոսելիս ուղղորդեցին մի հետաքրքիր տեսանյութ դիտելու, որում պատմվում է Բաքվում Ռուս Ուղղափառ Եկեղեցու թեմի առաջնորդ Նիկոնորովի (հիշում եք իրեն հավանաբար) Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կայքում պրոադրբեջանական-կեղծալբանիզացման պատմություն խեղաթյուրող հոդվածների մասին։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Տեսանյութը դիտելիս ինձ մոտ հարց առաջացավ, որը կարծես հայ-ռուսական փոխհարաբերությունների պրիզմայում ակտուալ է, բայց երբևէ չի դիտարկվել՝

Ինչո՞ւ է հաջողում ադրբեջանական, մասնավորապես՝ Ադրբեջանի հրեաների գլխավորած սփյուռքը Ռուսաստանում և ինչո՞ւ է ձախողել հայկական սփյուռքը։

Ըստ իս, պատճառը հետևյալն է։ Ադրբեջանցիները այնպես են կազմակերպել տարբեր օղակներում ռուս չինովնիկների հետ կոռուպցիոն սխեմաները, որ վերջիններս են հայտնվել թուրք-ադրբեջանական կապիտալից կախվածության մեջ։

Իսկ հայկական կապիտալը Ռուսաստանում հակառակն էր, այն է՝ հայկական կապիտալն էր կախված ռուսաստանցի չինովնիկներից, ոչ թե ռուսաստանցիները՝ հայկական կապիտալից։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
🇮🇱 Իսրայելի հարձակումը Գազայի տարածքում էլ ավելի է նմանվում Հայաստանում ընդդիմության կողմից դրածոյին ուղղված հրաժարական տալու վերջնագրերին՝

Ըստ գերմանական Der Spiegel-ի հարձակումը հիմա էլ հետաձգվում է, մինչև Բայդենի այցի ավարտը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Աշխարհն՝ աշխարհով, հրեաները՝ պաղեստինցիներով, մենք մնանք մեր դարդին

Դրածոյի հերթական պրովոկացիոն ելույթին անդրադարձի իմաստ չեմ տեսնում, չկրկնվեմ։ Սակայն նրա շուրջ մի բանի մասին խոսեմ։

Մինչ օրս պարբերաբար հանդիպում եմ կարծիքների, թե այն աղետը, որի մեջ 2018-ից հետո հայտնվել է Հայաստանը՝ ի դեմս դրածոյի և նրա շքախմբի, միայն դրանց ապաշնորհ կառավարման հետևանքն է։

Կարծեմ, վերջապես ժամանակն է ինքներս մեզ հետ խիստ անկեղծ լինելու և արձանագրելու հետևյալ իրողությունը։

👉 Դրածոն միայն հետևանք է։

👉 Խնդիրը համակարգը հենց սկզբից, դեռ հիմքից չամրացնելն էր։

✔️ Այլ խոսքով, եթե համակարգը դրսից միջամտությունների հանդեպ բավական դիմացկուն լիներ, «Նիկոլ» անունով ուռուցքը Հայաստանում այսքան մետաստազներ չէր տա։

Պրիմիտիվ օրինակ բերեմ. ո՞վ է ավելի հակված տարբեր տեսակի վիրուսներով հիվանդանալու և դրանք «ոտքի վրա տանելու»՝ բարձր իմունիտետ ունեցող մա՞րդը, թե՞ թուլացած դիմադրողականությամբ մյուսը։

Կարծեմ, հարցիս պատասխանն ակնհայտ է:

Այս պարզ ճշմարտությունը չընկալելը նստվածք է տվել մեզանում երկու ծայրահեղ դիրքորոշման՝

1️⃣ Մարդիկ, ովքեր շարունակում են կառչած մնալ անցյալին՝ «նախկինների ժամանակ բա սենց-նե՞նց էր»։

2️⃣ Մարդիկ, ովքեր շարունակում են ապրել «նախկինների վերադարձի» երևակայական վախով։

Երկուսն էլ հիմք չունեն, սակայն երկու դիրքորոշումը կրող մարդկանց հետ ոչ մի աշխատանք չի տարվում։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍4
🇬🇪🗣️ «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձե.

««Վրացական երազանքը» կմնա իշխանության այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմության մեջ չեն հայտնվի առողջ ուժեր՝ միտված երկրի ազգային շահերին։ Երբ վրացական հասարակությունը համոզվի, որ նրանք չեն գործում ինչ-որ մարդկանց հանձնարարությամբ, այդ իսկ պահից կարող է օրակարգային դառնալ, որ «Վրացական երազանքը» դառնա ընդդիմություն»։

Նախորդ գրածիս մեջ համակարգի դիմադրողականության խնդիրներից մեկը հենց այս էր, ինչի առաջ կարճ ժամանակ անց կանգնելու է նաև «Վրացական երազանքը», եթե ֆորս-մաժորներ տարածաշրջանում չլինեն։

Քաղաքական իշխանությունը չէր հոգացել, որպեսզի ընդդիմության շարքերում աճեր առողջ ուժ, ինչի արդյունքում ամբողջ դաշտը լցված էր «օտարերկրյա փողերի» վրա նստած ընդդիմադիրներով և մեդիայով։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հիմա էլ Հորդանանի թագավորն է խոսել «անընդհատ հատվող կարմիր գծերից»։

Չգիտեմ՝ դուք էլ եք նկատե՞լ, թե՞ ոչ, բայց «կարմիր գծեր» արտահայտությունն աստիճանաբար ավելի շատ երկրների ղեկավարների բառապաշարի անբաժան մաս է դառնում։ Ես սրանում ոչ մի լավ տենդենց չեմ տեսնում, ավելին՝ կարծում եմ, որ ինչքան շատ են խոսում գծերը հատելու անթույլատրելիությունից, այնքան, ցավոք, ավելի է մեծանում դրանք հատելու հավանականությունը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Հիվանդանոցի ռմբակոծումը, անկախ նրանից՝ դա Իսրայելի ձեռքի գործն է, թե «ՀԱՄԱՍ»-ի «սխալ աշխատած ռումբերի», անդառնալիորեն չեզոքացնում է ցանկացած բանակցություններ։

Իսկ դա նշանակում է, որ պատերազմը դուրս է գալու ոչ միայն իսրայելա-պաղեստինյան սահմաններից՝ որոշակի ժամանակահատվածում ներառելով իսլամական երկրներին, այլև ամենայն հավանականությամբ կհասնի Եվրոպա՝ ահաբեկչությունների տեսքով, անկասկած կներգրավվի նաև մեր տարածաշրջանը։

Մի խոսքով, բարի գալուստ երրորդ համաշխարհային։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
🇦🇲🇦🇿 Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եվրախորհրդարանում ունեցած ելույթին՝ հայտարարելով, որ
«նրա հայտարարությունները ցույց են տալիս Հայաստանի ագրեսիվ դիրքորոշումը և Ադրբեջանին մեղադրելու ցանկությունը։ Փաշինյանի հռետորաբանությունը խաթարում է խաղաղ պայմանագրի հեռանկարները»։

❗️Սա կրկին և նորից խոսում է այն մասին, որ Ադրբեջանին «խաղաղության պայմանագիր» պետք չէ։

❗️Առանց պատերազմի պայմանագիրը Ադրբեջանին և նրա դաշնակիցներին չի տալու այն ամբողջ վերահսկողությունը, որն անհրաժեշտ է միաժամանակ և՛ ռուսներին հեռացնելու համար, և՛ Իրանի դեմ առավելագույն լայն ճակատ ապահովելու։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
#մինուտկա_սամօիռոնիի

The Daily Show ամերիկյան հայտնի հեռուստաշոուի վարող Ջոն Սթյուարթը՝ դեռ 9 տարի առաջ։
[ակտուալ է նաև այս օրերին]

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
🇦🇲🇮🇷 Մեհդի Սոհբանի, Հայաստանում ԻԻՀ դեսպանը՝ Հայաստանին.

«Ժամանակն է մեծ գաղտնիք բացահայտելու։ Աշխարհը անտառ է և այնտեղ օրենք չկա, իսկ անվտանգության համար պետք է ունենալ այն, ինչ պետք է ունենալ»։

Իրանցիներն, իհարկե, հին ու իմաստուն քաղաքակրթություն են։ Եվ չնայած նրան, որ մենք նույնքան հին նրանց հարևաններն ենք, բայց քաղաքական իմաստով իրանցիների համեմատ մանուկ ենք։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍3
ԶՈՀԵՐ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ՄԱՀԵՐ ՀԱՆՈՒՆ ՆՈՐԱՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ

Համաձայն Bloomberg-ի՝ «հարցից տեղյակ մարդիկ հայտնում են, որ Բայդենը Կոնգրեսից խնդրելու է 100մլրդ ԱՄՆ դոլար Իսրայելին և Ուկրաինային պաշտպանական ոլորտներում աջակցելու, ինչպես նաև Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին, այդ թվում՝ Թայվանին, սահմանների անվտանգության և այլ օգնության համար»։

— — — — —

⛔️ «Պաշտպանական ոլորտներ», «սահմանների անվտանգություն».

ասեք, խնդրեմ, այս եզրույթներով աջակցությունն արդյոք նպատակ ունի՝

կոնֆլիկտների կողմերին բանակցությունների և հաշտեցման սեղանին նստեցնելու,

կոնֆլիկտներն ինտենսիֆիկացնելու։

❗️Հարցադրումս, ըստ էության, հռետորական է, քանի որ դրա պատասխանը, կարծեմ, ակնհայտ է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Ալբերտիչ | հեղինակային ալիք
🇦🇲🇮🇷 Մեհդի Սոհբանի, Հայաստանում ԻԻՀ դեսպանը՝ Հայաստանին. «Ժամանակն է մեծ գաղտնիք բացահայտելու։ Աշխարհը անտառ է և այնտեղ օրենք չկա, իսկ անվտանգության համար պետք է ունենալ այն, ինչ պետք է ունենալ»։ Իրանցիներն, իհարկե, հին ու իմաստուն քաղաքակրթություն են։ Եվ…
‼️ ԹԱՐՄԱՑՈՒՄ

Ասացին, որ դեսպան Սոբհանիի կողմից նման հայտարարությունը հերքվել է։

Փորձեցի գնալ հերքման և սկզբնաղբյուրի հետքերով՝ ո՛չ մեկը գտա, ո՛չ մյուսը։ Այսինքն՝ միակ սկզբնաղբյուրը մնաց թվիթերում 61 հազար հետևորդով Iran Observer էջը։

❗️Հետևություն #1. լավ կլիներ հասկանալ Iran Observer-ի լոկացիան՝ մոտավորապես հասկանալու համար նման կերպ այսպիսի մեսիջի իմաստը, խնդիրը։

❗️Հետևություն #2. անկախ նրանից՝ դեսպանին վերագրվող խոսքերն իրապես արտահայտվել են նրա կողմից, թե ոչ, քաղաքական-դիվանագիտական առումով Իրանի և մեր վերաբերյալ համեմատությունս մնում է ուժի մեջ։

❗️Արձանագրում.
Ներողամիտ եղեք երբեմն «տաս անգամ ստուգի՛ր, մեկ անգամ հրապարակի՛ր» իմ սեփական սկզբունքին այս անգամ չհետևելուս համար։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍42
⚠️ ԼԻԿԲԵԶ

Առհասարակ, մենք հաճախ ենք սիրում անել «պատմությունը կրկնվում է» արտահայտությունը։

Պատմություն իմանալը շատ առումներով կարևոր է, հատկապես զանգված(ներ)ին մանիպուլացնելը չթույլատրելու համար։

Ահա մի օրինակ (հակառակ ժամանակագրությամբ).

📌 2023թ.
| Գազա | հիվանդանոցի ռմբակոծում | մի քանի հարյուր զոհ |

| Իսրայելը պնդում է, որ ռմբակոծել է ոչ թե իսրայելական բանակը, այլ «Իսլամական Ջիհադը»՝ Գազայի տարածքում իրենց իսկ վիրավորների և փախստականների ուղղությամբ |

📌 1996թ.
| Լիբանան | ՄԱԿ փախստականների ճամբարի ռմբակոծում | շուրջ 100 զոհ |

| Իսրայելը սկզբում հրաժարվում է ընդունել, որ իրենք են ռմբակոծել, հետագայում պարզվում է՝ իրենց կողմից «տեխնիկական սխալի հետևանք էր» |

Հ.Գ. Գրածս ոչ մի այլ մտքի չի ուղղորդում, բացի այն մտքից, որը փորձել եմ հասցնել երկրորդ պարբերության միջոցով։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
🇺🇳 Ժամանակն է միջազգային հարաբերություններում մի կարևորագույն արձանագրում անելու.

Միավորված ազգերի կազմակերպությունն իրեն լիարժեքորեն սպառել է և որոշ ժամանակ անց, երբ ամբողջ աշխարհում լարվածությունն իր պիկին հասնելուց հետո կսկսի նվազել (երբ վերջանան այս փուլի պատերազմները)՝ կառույցը լուծարվելու է կամ փոխարինվելու։

Ինչպես դա եղավ Ազգերի լիգայի հետ։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍1
🗯️ Ըստ Սեյմուր Հերշի՝ Բայդենի և Նեթյանահուի հետ հանդիպմանը քննարկվել է նաև այն, որ Իսրայելը պատրաստվում է հողին հավասարեցնել Գազան՝ գերիներ չթողնելով. «վերածել Հերոսիմայի, առանց միջուկային զենքի»։

Իրավիճակը, որում հայտնվել է այժմ Իսրայելը, և մասնավորապես՝ Նեթանյահուի գլխավորած կառավարությունը, ինչպես նախորդ գրառումներում եմ նշել, նրան դրել է «վա-բանկ» գնալու անհրաժեշտության առջև։

Դրանով է պայմանավորված նաև ԱՄՆ-ի Կոնգրեսին 100մլրդ դոլար լրացուցիչ գումար հատկացնելու վերաբերյալ Բայդենի նախատեսվող խնդրանքը՝ «ավելի շատ գումար, ավելի շատ սպառազինություն»։

ԱՄՆ-ի հսկայական աջակցությամբ Իսրայելը մեծ հավանականությամբ Գազան իրապես կհավասարեցնի հողին, ինչը կբերի նոր աղետների, նոր տարածաշրջաններում։

«Խաղաղության» մասին տևականորեն կարելի է մոռանալ. այս պահին աշխարհում լծակով և ազդեցությամբ ոչ մի երկիր այդ պարտանքը չունի։ Նույնիսկ Ադրբեջանն է շարունակվում զինվել, թեև հաղթել է Հայաստանին, խնդիր չունի Հայաստանի թուրք-ադրբեջանական դրածոյի հետ, ով հեշտ կհանձներ նաև Հայաստանը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍1
Ալբերտիչ | հեղինակային ալիք
🗯️ Ըստ Սեյմուր Հերշի՝ Բայդենի և Նեթյանահուի հետ հանդիպմանը քննարկվել է նաև այն, որ Իսրայելը պատրաստվում է հողին հավասարեցնել Գազան՝ գերիներ չթողնելով. «վերածել Հերոսիմայի, առանց միջուկային զենքի»։ Իրավիճակը, որում հայտնվել է այժմ Իսրայելը, և մասնավորապես՝…
🇮🇷🗣️ Իրանի ԶՈՒ ԳՇ պետը՝ ՌԴ պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում ասել է.

«Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակությունը և որոշ երկրների անմիջական աջակցությունն ու օգնությունը ավելի են բարդացրել իրավիճակը և կարող են հանգեցնել այլ դերակատարների մուտքին ասպարեզ»: [աղբյուրը՝ tasnim]

❗️Հեռու եմ այն կարծիքից, թե Իրանում ամեն օր երազում են Իսրայելի հետ ուղղակի կամ անուղղակի, բայց մեծ ռեսուրսներով, պատերազմի մեջ մտնելու մասին։

Նույնպես և ռուսները 2010-ին հաստատապես չէին երազում 2022-ին խրվելու մի պատերազմի մեջ, որն իրենց կդներ ծանր վիճակում։ Այսուհանդերձ, և՛ ռուսները, և՛ իրանցիները հարկադրված ներգրավվում են կոնֆլիկտների մեջ, որոնք իրենց փաթաթվել են։

Վստահ եմ, որ Իրանում սա լավ հասկանում են և պատրաստվում էին դրան, ինչպես ռուսները՝ 2018-ից հետո, երբ Արևմուտքում ամեն օր «ռուսական տնտեսություն էին տրաքացնում», իսկ ռուսները շուտով երկրորդ տարին կլրանա, որ դեռ պատերազմի մեջ են և պետությունը փուլ չի եկել։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍1
🇦🇲🇷🇺 Հետաքրքիր է, ռուս զինվորականների մեջ պահանջարկ կա՞ Հայաստանում մնալու, որ առաջարկ է արվում, թե՞ առաջարկ են ձևավորել՝ պահանջարկ ստեղծելու նպատակով։

Մի խոսքով, գոնե ինձ համար ակնհայտ է, որ այս հայտարարության կուլիսային նպատակը ամենևին էլ ռուս զինվորականներին աշխատանքով ապահովվելը չէ։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
😁1
Զուգահեռ իրականություններում

📌 Ձախ նկարում Հայաստանի դեմ շարունակում են սադրանքներով հարձակում նախապատրաստելը։

📌 Աջ նկարում Հայաստանի դեմ դրածոն շարունակում է մարդկանց պատրանքներով և սին հույսի կտերով կերակրելը և ականջներից վերմիշել կախելը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍4
🇺🇸🗣️ Բայդենի ուղերձը Սպիտակ տանից.

«ՀԱՄԱՍ-ը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են ներկայացնում, բայց ունեն ընդհանրություն՝ նրանք երկուսն էլ ցանկանում են ամբողջությամբ ոչնչացնել հարևան ժողովրդավարությունը»։

— — —

⚡️Արցախյան երրորդ (44-օրյա) պատերազմից առաջ մի արտահայտություն կար՝ «զոհեր հանուն ոչնչի»։

📌 Եթե մենք հասկանում ենք, որ ժամանակակից «ժողովրդավարությունը» կեղծ կատեգորիա է, ապա հարց է առաջանում, թե ո՞րն է ԱՄՆ- իրական նպատակը արտաքին թշնամիներ հորինելիս և արհեստական դաշնակիցներ ստեղծելիս (հիշեք Բայդենի խոսքերը՝ «եթե Իսրայելը, մենք այն կհայտնագործեինք»), եթե «հանուն ոչնչի» հազարավոր մարդկային կյանքերը զոհելը չէ։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes