Պաշտպանության ոլորտում 2018 թվականի համեմատ 2024-ին բյուջեն կրկնապատկվում է՝ ավելանալով 125 տոկոսով։ Ավելացող մասը 2024 թվականի բյուջեի 309 միլիարդ դրամ է, իսկ 2018 թվականին նախատեսված ամբողջ տարվա բյուջեն եղել է 247,9 միլիարդ դրամ. դրածո վարչապետ
Առհասարակ, երբ դու արտադրող երկիր չես, բյուջեն ավելացնելու համար հիմնական ռեսուրսդ վարկերն են։
Տվյալ պարագայում, օրինակ, նոր սպառազինություն կամ եղածն արդիականացնելու համար սարքավորումնեդ գնում ես արտադրող երկրից, որոնք հիմնականում զարգացած երկրներն են։
Եթե փող չունես՝ ինչպե՞ս ես գնելու։ Պարզ սխեմա կա. այդ նույն երկրից համապատասխան գումարի չափով վարկ ես վերցնում և այդ վարկով ձևակերպում ես վերոնշյալ գնումներդ։
Եվ այդպես արտաքին պարտքդ, որ 20 տարում 7մլրդ էր, իսկ 5 տարում ավելացել է ևս 4 մլրդով, կայուն ավելանում է։
Թե՝ բա պաշտպանական բյուջե, ռազմական ծախսեր, աճ։ Միայն պարտքեր, կախվածություն, ինքնուրույնության խիստ նվազում՝ սրանք են մեր «ձեռքբերումները»։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Ալբերտիչ | հեղինակային ալիք
🇦🇲🇦🇿 Ալիևը, նախ, չգնաց Գրանադա, հիմա էլ ձախողել է հանդիպումը Բրյուսելում ❗️Եթե Հայաստանի դրածո վարչապետն ամեն կերպ ձախողում է ՌԴ-ի միջնորդական փորձերը, ապա Ադրբեջանի ղեկավարն, իր հերթին, ձախողում է արևմտյան միջնորդական հարթակը։ 📌 Փաստացի մեզ համոզում էին…
Carnegie կենտրոնի կայքում հոդված է հրապարակվել, որի մեխը հետևյալ միտքն է՝
Քարնեգիում հրապարակված հոդվածի այս մտքին հակասել եմ հինգ օր առաջ։
Համոզված եմ, որ մեծ նշանակություն է ունենալու, թե ինչպես և որտեղ է ստորագրվելու «խաղաղության պայմանագիրը»։
Թեև նախքան այդ «պայմանագրին» հասնելը ամբողջ ադրբեջանական հռետորաբանությունից է պարզ, որ ուղին նոր էսկալացիան է, իսկ այն կարող է շատ անկանխատեսելի հետևանքներ ունենալ Իրանի գործոնի ընդլայնման պատճառով։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
«Խաղաղության պայմանագրի ռուսական և արևմտյան նախագծերի փոխարեն՝ մնացել է միայն մեկը՝ ադրբեջանականը, և էական նշանակություն չունի, թե աշխարհի ո՞ր կետում է այն ստորագրվելու»։
Քարնեգիում հրապարակված հոդվածի այս մտքին հակասել եմ հինգ օր առաջ։
Համոզված եմ, որ մեծ նշանակություն է ունենալու, թե ինչպես և որտեղ է ստորագրվելու «խաղաղության պայմանագիրը»։
Թեև նախքան այդ «պայմանագրին» հասնելը ամբողջ ադրբեջանական հռետորաբանությունից է պարզ, որ ուղին նոր էսկալացիան է, իսկ այն կարող է շատ անկանխատեսելի հետևանքներ ունենալ Իրանի գործոնի ընդլայնման պատճառով։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Carnegie Endowment for International Peace
Анклавы и коридоры. В чем проблема с мирным договором между Арменией и Азербайджаном
Вместо российского и западного проектов мирного договора теперь остается лишь один — азербайджанский, и в какой точке мира его подписывать, не имеет значения
⚔️ Չեմ ցանկանում այստեղ խորը փիլիսոփայական լեկցիա գրել մարդկանց և պատերազմների մասին, սակայն մի քանի դիտարկում կթողնեմ.
🔲 Երկրում, որի 4 հարևանից 2-ը սպառնում են ֆիզիկական գոյությանը, պացիֆիստական տրամադրություններ տարածողներին չբանտարկելը, հատկապես՝ եթե նրանք դա անում էին օտարերկրյա անթաքույց ֆինանսավորմամբ, նույնպիսի հանցանք է երկրի հանդեպ։
🔲 Եթե մի դեպքում արդարացնում ես պատերազմը, մյուս դեպքում՝ մեղավորներ հանում՝ զուգահեռաբար ինքդ քեզ դիրքավորելով որպես բարձր բարոյականության տեր մարդ, ապա, ցավոք, ավելի մոտ ես ցածր սոցիալական պատասխանատվությանը, քան բարձր բարոյականին։
🔲 Եվ նորից. ինքնախաբեություն և ռոմանտիզմ է այս օրերին «վաղը խաղաղություն է լինելու» կեղծ թեզով ապրելը։ Ամեն օր պետք է ապրել ավելի վատ օրվան հոգեպես և նյութականորեն պատրաստված։
🔲 Պատերազմը չի նայում դրանում կռվողների և անմեղ զոհերի բարոյական նկարագիրն ու մեղքերի ցուցակը։ Պատերազմը ո՛չ ձմեռ պապն է, ո՛չ մեշոկ պապը։ Այն ուղղակի ընդհատում է ցանկացած մարդու կյանքը, ով ընկել է դրա ճանկերը։ Այսուհանդերձ, պատերազմի մոտեցող աղետը տեսնելու համար պետք է զգալ իրականությունը։ Իսկ դրա համար հոգեպես և ֆիզիկապես ինքնամաքրվել է հարկավոր։

👍7
🆘 📢 Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Ադրբեջանի համար, քանի որ առաջիկա օրերին և շաբաթներին այդ երկրի կողմից Հայաստան ներխուժման անհանգստացնող հավանականություն է տեսնում:
❗️Նկատի առնելով այս ֆոնին երեկվանից թելեգրամյան ալիքներում ԱՄՆ-ին և դաշնակիցներին մինչև նոյեմբերի 3-ը արաբների կողմից տրված վերջնաժամկետի մասին լուրերը՝ ըստ ամենայնի, 2024-ին Մերձավոր Արևելքի տարածաշրջանում սառեցված վիճակում կոնֆլիկտ չի մնալու։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
❗️Նկատի առնելով այս ֆոնին երեկվանից թելեգրամյան ալիքներում ԱՄՆ-ին և դաշնակիցներին մինչև նոյեմբերի 3-ը արաբների կողմից տրված վերջնաժամկետի մասին լուրերը՝ ըստ ամենայնի, 2024-ին Մերձավոր Արևելքի տարածաշրջանում սառեցված վիճակում կոնֆլիկտ չի մնալու։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Արդի միջազգային հարաբերություններում «դաշնակից» երևույթի ընկալման լավագույն օրինակը Արևմուտքի և Իսրայելի հարաբերություններն են Թուրքիայի հետ։
Հավանաբար աշխարհում երկու աթոռին միաժամանակ նստելու գրոսմայստերական մակարդակի հմտությանը ոչ մեկ չի տիրապետում այնպես, ինչպես Էրդողանը։
Իր պատրոնաժին կրկնօրինակելու փորձեր անում է նաև Հայաստանուն թուրք-ադրբեջանական դրածոն։
Վերջինս իր հնարավորությունների սահմանում այնքան լավ է կարողանում ռուսներին և՛ խփել, և՛ այս կամ այն հարցում լռելայն զիջել, որ Հայաստանում արևմտյան կողմնորոշմամբ և ռուսատյաց մարդիկ ու գործակալները հիմք են ունենում նրան հայտարարելու «ռուս-թուրքական դաշինքի կամակատար»։
Մյուս կողմից, ռուսաֆիլներն ու ռուսական ցանցի գործակալները հիմնավոր պիտակավորում են դրածոյին որպես «արևմտյան գործակալ»։
Գլոբալ առումով, երկուսն էլ ճիշտ են։ Միայն թե մի նրբություն կա։ Ռուսաստանում էլ այժմ գերիշխող են այն խմբերը, որոնք թուրք-ադրբեջանական խմբավորման մաս են, իսկ վերջինս էլ առավելապես Արևմուտքի վերահսկողության ներքո է։
Միջազգային հարաբերությունների արդի համակարգի առանձնահատկությունը հենց դրա ակտորների փոխկապվածությունն է ու փոխկախվածությունը։ Ուստի շատ հեշտ է մանիպուլացնել տարբեր երկրների քաղաքական համակարգերի ու առանձին գործիչների կախվածության հարցում։
Բայց ցանկացած լավ հետաքննություն, նույնիսկ լրագրողական մակարդակի, հանգիստ կարող է քանդել այդ խառը կծիկը՝ ի ցույց դնելով, թե ո՞վ ո՞ւմ պատվիրատուն/կամակատարն է։

[Ի դեպ, ՌԴ ամենահարուստ մարդը Bloomberg-ի «500 ամենահարուստ մարդիկ» ցանկում 59-րդ հորիզոնականում գտնվող Վագիտ Ալեքպերովն է (23մլրդ դոլար): Դժվար չէ կռահել, որ Ալեքպերովը ծնունդով ադրբեջանցի է]
Միջազգային հարաբերությունների արդի համակարգի առանձնահատկությունը հենց դրա ակտորների փոխկապվածությունն է ու փոխկախվածությունը։ Ուստի շատ հեշտ է մանիպուլացնել տարբեր երկրների քաղաքական համակարգերի ու առանձին գործիչների կախվածության հարցում։
Բայց ցանկացած լավ հետաքննություն, նույնիսկ լրագրողական մակարդակի, հանգիստ կարող է քանդել այդ խառը կծիկը՝ ի ցույց դնելով, թե ո՞վ ո՞ւմ պատվիրատուն/կամակատարն է։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
❤2
«Ազգային ԶԼՄ-ները տեղեկատվության աղճատմանը դիմակայելու միջոցն ու հակաթույնն են». ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան՝ ԱՊՀ երկրների II մեդիաֆորումին
Այս առթիվ՝ երեք նկատառում.
📌 Հաշվի առնելով այն պարզ իրողությունը, որ «ապազգային», կամ՝ այսպես կոչված՝ «արևմտյան/գլոբալիստական» մեդիաներն ունեն ավելի մեծ ռեսուրսներ և աջակցություն, ազգային ԶԼՄ-ները բացահայտ պարտվում են մեսիջները լայն լսարանին հասցնելու գործում ինչպես ռեսուրսների սակավության պատճառով, այնպես էլ սոց.ցանցերում խիստ ցենզուրայի հետևանքով։
📌 Եթե դու Արևմուտքի կողմից ֆինանսավորվող մեդիաներին ի հակադրություն՝ դրանց դեմ անզոր մնացած ազգային մեդիաների «ֆինանսավորմամբ» չես զբաղվում, քո երկրի ներսում այդ երկրների սփյուռքերի հետ սխալ աշխատանք ես տանում, հետո ո՞ւմ են պետք քո նվվոցները, թե Արևմուտքը այդ երկրներում մեդիաների միջիցով հեղափոխություններ է անում կամ փորձում անել։
📌 Մեր օրերում տեղեկատվության աղճատման, մանիպուլացիայի դեմ հակաթույնը պետական մակարդակով ճշգրիտ քաղաքականությունն է. եթե քո երկրի իշխանությունը հակապետական է, դրածո է, միևնույն է՝ նա է իշխանությունն ու նրանն էլ համապատասխան լծակները, որով նա կարող է հանգիստ փակել ու սահմանափակել ազգային մեդիաները հասանելիությունը լայն զանգվածներին և դրա դեմ ոչինչ անել չես կարող (ինչպես օրինակ՝ «Երկիր Մեդիայի» դեպքը):
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
I Առանձին դրույթներով տեսակետը կիսելով՝ իմ կողմից հավելեմ.
📌 Ակնհայտ է, որ մեզ «ռեստարտ» է հարկավոր այն իմաստով, որ առկա հիմքի վրա ցանկացած ձևով ու ռեսուրսով տրանսֆորմացիայի փորձ ձախողվելու է դեռ չմեկնարկած, հետևաբար ռեստարտը, նախ, ենթադրում է առկա համակարգի լիարժեք լուծարում։
📌 Հայաստանի Հանրապետությունն այս պահին արդեն իսկ ինքն իրենով իմիտացիա է։ Հին համակարգը փրկելու փորձերի փոխարեն հարկ է նոր համակարգի ծիլերը դնել։ Եվ այստեղ, այո՛, կարևոր է ճիշտ կադրերի ընտրությունը։

Telegram
Vahe Hovhannisyan
Որպես սկիզբ՝ հրաժարվել բոլոր իմիտացիաներից
Որպեսզի սկսենք ճիշտ պատասխաններ գտնել խեղդող հարցերին՝ ի՞նչ է լինելու, ի՞նչ պետք է անենք և սկսենք ճիշտ հասկանալ իրականությունը և ապագան, առաջարկում եմ մտքում պատկերացնել հետևյալ սցենարը։
Մի օր Նիկոլը հանդես է…

1️⃣ Ադրբեջանցիները վերջերս տեսանյութ էին պատրաստել «ՈՄԱ»-ի մասին՝ անվանելով այն Հայաստանում ահաբեկիչների պատրաստման ճամբար։ Այս շաբաթվա ընթացքում էլ ՊՆ-ից հերքում են «ՈՄԱ»-ի հետ որևէ կապը։
2️⃣ Օրերս յութուբում տեսանյութ է հրապարակվում ԱՍԱԼԱ-ի անունից. կազմակերպություն, որը թուրքերն ու ադրբեջանցիները ջանք չեն խնայում ահաբեկչական ներկայանացնելու համար։ Տեսանյութի իսկությունը հերքվել է արդեն։
❗️Եվ այս ամենը՝ Հայաստանի վրա Ադրբեջանի նոր հարձակման մասին տարբեր մակարդակներում լուրերի ֆոնին։ Իսկ Հայաստանի վրա հարձակվելու որևէ այլ առիթ կարծես չեն էլ փորձելու ստեղծել, այն արդեն նախանշվում է՝ «Հայաստան = ահաբեկիչներ»։

👍2
Ես ավելի հեռուն կգնայի և կենթադրեի, որ զինվորը ամենևին ադրբեջանցի չէ։ Թեև ասածս ոչ մի կերպ չի նշանակում, թե ադրբեջանական բանակում «գորշգայլական» ազդեցություն չկա։
Միայն ելնում եմ նրանից, որ Իրանի հյուսիսային սահմանը շատ մեծ կարևորություն է ներկայացնում տարածաշրջանն անկայուն պահելու հարցում շահագրգռված ակտորներին։
Իսկ անկայունության գլխավոր գործիքը մեր օրերում ահաբեկիչներն են։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Միայն ելնում եմ նրանից, որ Իրանի հյուսիսային սահմանը շատ մեծ կարևորություն է ներկայացնում տարածաշրջանն անկայուն պահելու հարցում շահագրգռված ակտորներին։
Իսկ անկայունության գլխավոր գործիքը մեր օրերում ահաբեկիչներն են։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ադրբեջանական սոցցանցերում տարածվում է այս լուսանկարը, որում երևում են օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր հրապարակը, այնտեղ մի քանի օրից անցկացվելիք «ռազմական շքերթի» մասնակիցները և ադրբեջանցի զինվորի ձեռքը, որը ցույց է տալիս պանթյուրքիստական…
🇦🇲🇦🇿 «Հայաստանի Հանրապետությունում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, սա ազգային անվտանգության խնդիր է». Էդմոն Մարուքյան
Քանի դեռ Հայաստանը զավթված է դրածո իշխանությունների կողմից, Հայաստանում գործող ցանկացած ինստիտուտ, համակարգ, խումբ, որը գործելու է Հայաստանի ազգային-պետական շահերի պրիզմայում, այս իշխանության կողմից հետապնդվելու է և կամ չեզոքացվելու որպես «ազգային անվտանգության խնդիր»։ Նրանք լինելու են հետևողական և նույնքան անտրամաբանական, որքան տրոյկաներն ու չեկիստներն էին գործում։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍6
Ալբերտիչ | հեղինակային ալիք
🇦🇲🇦🇿 «Հայաստանի Հանրապետությունում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, սա ազգային անվտանգության խնդիր է». Էդմոն Մարուքյան Քանի դեռ Հայաստանը զավթված է դրածո իշխանությունների կողմից, Հայաստանում գործող ցանկացած ինստիտուտ, համակարգ, խումբ, որը գործելու է Հայաստանի…
🇦🇲Ի դեպ, նկատի ունենալով, որ ՀԱԵ-ն ինքնին հենց ինստիտուտ է, հետևաբար իր կառույցներն էլ դրա մասն են, չեմ զարմանա, եթե Արցախի թեմը պահպանելու կաթողիկոսի որոշումը հետևանքներ ունենա դրածո իշխանության կողմից ՀԱԵ-ին հերթական անգամ հարվածելու առումով։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
⚔️ ԻՆՉՈ՞Ւ ՊԱՐՏՎԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
📌 «Պատերազմի կուսակցությունը» չի կատարել իր բուն գործառույթն այն ծավալով, որն անհրաժեշտ էր կայուն պետություն ունենալու համար։
📌 Պերմանենտ պատերազմական վիճակում գտնվող հասարակությունը չդարձավ ռազմականացված։
📌 Մնացած արդարացումները, «դրածոյի» գործունեությունը, այդ թվում՝ հարկադրած իշխանափոխությունը, պարզապես հետևանք են, ոչ թե պատճառ։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
📌 «Պատերազմի կուսակցությունը» չի կատարել իր բուն գործառույթն այն ծավալով, որն անհրաժեշտ էր կայուն պետություն ունենալու համար։
📌 Պերմանենտ պատերազմական վիճակում գտնվող հասարակությունը չդարձավ ռազմականացված։
📌 Մնացած արդարացումները, «դրածոյի» գործունեությունը, այդ թվում՝ հարկադրած իշխանափոխությունը, պարզապես հետևանք են, ոչ թե պատճառ։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՀԱԵ-ն, դարերով լինելով հայկականության պահպանման «ատլանտը» (հին հունական դիցաբանության մեջ երկնակամարն իր ուսերին պահող միֆական տիտանն էր), մեր օրերում հասարակության մեջ ճիշտ այնպիսին է, ինչպիսին այս վիդեոյում։ Այն կա, լսելի է, բայց տեսանելի չէ։
Հետաքրքիր իրականության մեջ է այժմ հայկական ամենահին պետականակերտ կառույցը։ Մի կողմից, երկրում սոցիալական ծանր պայմաններ են։ Մյուս կողմից, գայթակղությունները, որոնք եկեղեցու դավանանքի կողմից հռչակված են չարիք, լայն տարածում են գտնում զանգվածների շրջանում։
Այսպիսի պայմաններում, հատկապես երբ պետական լծակները գտնվում են փաստացի հակաեկեղեցականների ձեռքում, ՀԱԵ-ն ստիպված է լինել միաժամանակ և՛ դիվանագիտորեն զուսպ, և՛ դուրս գալ վերոնշյալ գայթակղությունների տարածման հիմնական աղբյուր դարձած սոցիալական ցանցեր՝ զանգվածին իր մասին հիշեցնելու, արժեհամակարգը տարածելու և խրախուսելու։
Իրադարձությունների ընթացքին հետևելով՝ ինձ թույլ կտամ կանխատեսել, որ ՀԱԵ փափուկ ուժը ծանրաքայլ, դանդաղ, բայց արդյունք տալու է։

👍4
«Չափազանց կարևոր է, որ մենք վերսկսենք ուղիղ ռազմական շփումները։ Կողմերի թյուրըմբռնումները կարող են հանգեցնել իրական խնդիրների այնպիսի պետության հետ, ինչպիսին է Չինաստանն է կամ որևէ այլ մեծ երկրի հետ, այնպես որ, ես կարծում եմ, որ մենք իրական առաջընթաց ենք գրանցել այս տիրույթում». ՉԺՀ առաջնորդի հետ հանդիպումից հետո ասել է ԱՄՆ-ի նախագահ Բայդենը։
Տարօրինակ զուգադիպությամբ ԱՄՆ-ի և ՌԴ միջև փոխհարաբերություններում լարվածությունը սկսեց աճել հենց դեմոկրատների վարչակազմի օրոք։
Երբ պետքարտուղար Քլինթոնն իր պաշտոնակցի՝ Լավրովի հետ հարաբերությունների «перезагрузка» խորհրդանշող կոճակ էին սեղմում միասին։
Միայն թե «պատահաբար» «перезагрузка»-ն ամերիկացիները «перегрузка» էին գրել։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
🇦🇲 Հայաստանում արդեն պաշտոնական մակարդակով բողոքում են, որ Ադրբեջանը արհամարհում է եվրոպական հարթակները։
Միևնույն ժամանակ դրածոների իշխանությունն էլ արհամարհում է ռուսական հարթակները։
❗️Այս մասին նախորդ գրածներում անդրադարձել էի, նաև նշել էի, որ միակ բանը, որը մնացել է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնաքարային խոչընդոտ՝ հարցն է, թե ո՞ր ուժային կենտրոնի վերահսկողության ներքո է ընթանալու, այսպես կոչված, կարգավորման գործընթացը։
Տարբերությունն այս է։
1️⃣ Եթե ի վերջո խնդիրը մնում է «եվրասիականության գոտիում», ապա ռուսները իրենց վրա ուղիղ և բացահայտ վերցնելու են մետրոպոլիայի/արբիտրաժի դերը։
2️⃣ Արևմուտքը, որտեղ սիրում են իրենց դեմոկրատականության մասին շոուներ անել, այդ ամենը փաթաթելու է «կողմերի միջև ուղիղ բանակցություններ» անվամբ, իրականում՝ կուլիսային կառավարման ներքո։
Դժբախտաբար երկու դեպքում էլ Հայաստանը լինելու է կախյալ և վերահսկելի։ Եվ քանի որ ոչ մեկ իր վրա չցանկացավ վերցնել ծանր բեռը, այն է՝ մեծ կորուստներով, բայց ազատել Հայաստանը դրածոներից և ձևավորել հիմքեր նոր, առավել ամուր համակարգով պետության համար, կցանկանանք մենք ընդունել իրականությունը, թե ոչ, բայց այն մեզ համար լինելու է ճիշտ այնպիսին, ինչպես նկարագրված է այս պարբերության առաջին նախադասության մեջ։
Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich

👍1
Հոկտեմբերից արդեն տարբեր ձևաչափերով հստակ նշաններ կան, որ Ուկրաինան որպես պետություն տանելու է տրվելու Ռուսաստանի և Ուկրաինային հարակից երկրների միջև։ Դա ժամանակի հարց է։
Մյուս կողմից, Հայաստանում դրածոն դանդաղ քանդում է պետականության վերջին սյունները։
Արդեն իսկ պարզ է, որ 2024-ին Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս է գալու։
Պարզ է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությունը փակուղում է։
Հստակ է, որ ինչ-որ պահի Իսրայելը հոկտեմբերի 7-ի համար Իրանի դեմ պրոքսի գործողություններ է սկսելու։
🗣«Ընդդիմադիրները գիտակցում են, որ իրենց համարելով ընդդիմադիր՝ ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին». Այսպես արձագանքեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իրեն և ՀՀԿ–ին թիրախավորելու վերաբերյալ հարցին։
Ուստի ծագում է հարց.
Որքա՞ն ժամանակ կպահանջվի Հայաստանի ողջ տարածքը պոլիգոնի վերածելու համար, իսկ դա, ցավոք, անխուսափելի է՝ նույնիսկ եթե շարունակում ենք մեծիմասամբ կույր մնալ ձնահյուսի առջև՝ ապրելով օրվա հացի հոգսով։

😢3
ԵՐԿՆՔԻՑ ԸՆԿԱԾ ՄԱՆԱՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱԳԵՑՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
🇦🇿 Մաս I. Ադրբեջան
Վերջին հարյուր տարում ռուսական կենտրոնով երկու կայսրության կազմաքանդումը երկնքից ընկած մանանա էր փոքր ու միջին ժողովուրդների համար՝ սեփական պետություն ունենալու։
❗️Օբյեկտիվ աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով՝ առաջին փորձը ձախողեցին նշված ժողովուրդներից յուրաքանչյուրը։
❓Ինչո՞ւ է տապալվում երկրորդ փորձը։
👉 Եկեք հասկանանք Հայաստանի և Ադրբեջանի օրինակով։
📌 Ադրբեջանին պետական կազմավորման տեսքով մանանայապարգևը բաժին հասավ, որովհետև այդ տարածքում առկա էին ռեսուրսներ, որոնք աշխարհաքաղաքական մեծ նշանակություն էին ունենալու դրանից հարյուր տարի անց էլ։
📌 Ադրբեջանական էլիտան՝ թուրքերին հատուկ դիվանագիտական ավանդույթներին հավատարիմ կերպով, տևական ժամանակ օգտվում էին այդ առավելությունից՝ «նստելով երկու աթոռին միաժամանակ»։
❗️Հիմա, երբ կարծես մեր դիտանկյունից թվում է, թե Ադրբեջանը շահեկան դիրքում է, իրականությունը մի փոքր այլ է։
📌 Այո՛, մեր ջանքերով այս արհեստածին պետության դիրքերը նոր աշխարհակարգի շեմին մեր համեմատ շատ ավելի բարվոք են, բայց… որպեսզի ստանա այն ամենը, ինչ նրան գերտերությունները նվիրել են՝ փաստացի չմիջամտությամբ, Ադրբեջանը զիջել է իր սուվերենության զգալի մասը։
❓Կասեք՝ ինչպե՞ս։
👉 Եթե կարծում եք, թե պատերազմ սանձազերծելու դիմաց լռությունը, զենքի այդքան մեծ քանակի վաճառքը արվել է Ադրբեջան պետության և Ալիևի խորունկ աչքերի-մեծ քթի համար, ապա լավ է՝ ծայրից ծայր լսեք դրածոյի բոլոր ասուլիսների հարցուպատասխանները։
📌 Եթե Հայաստանի սուվերենությունը սպառնալիք է բրիտանա-թուրքական շահերի (այդ թվում՝ այո, ՌԴ-ում ազդեցիկ պրոթուրքական թևի) համար, ապա Ադրբեջանը սպառնալիք է Իրանի (և, այո՛, ՌԴ-ում փոքր-ինչ թուլացած հակաթուրքական թևի) համար։
❗️Ուկրաինան վառ օրինակն է նրա, որ քեզ օգտագործելու են, քեզ թվա, թե Պուշկինի հեքիաթի խրճիթում ապրող կոտրած տաշտակով պառավից վերածվել ես ապարանքում ապրող թագուհու, մինչդեռ կարճ ժամանակ անց քեզ գտնելու ես նույն կոտրած տաշտակի առջև։
Նույնը սպասվում է Ադրբեջանին։

[ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԿԱՐԾԻՔ՝ հիմնված անձնական դիտարկումների վրա]
ԱՐՑԱԽԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Արցախի հայաթափումը տեղի հայերի զգալի մասի մեջ ներկա դեպրեսիոն, հացուկացի խնդրի լուծման կենցաղային հարցի շրջանից հետո ձևավորելու է ոչ թե վրեժի, վերադարձի համակարգային և համընդհանուր ձգտում, այլ պրիմիտիվ համակերպվածության զգացողություն՝ հագեցած.
կարոտակեզ երգերով,
տեղահանվածներով բնակեցված փողոցին, թաղամասին արցախյան անվանումներ տալով,
աղջիկ երեխաներին Շուշի անունը դնելու մոդայով։
Ես՝ ի տարբերություն շատերի, չունեմ պատրանք նման սցենարի համար երեք պատերազմում մոտիկ ու հեռու հարազատ ու բարեկամ կորցրած մարդկանց, տարեցների, միայնակ երկու-երեք երեխու հոգս տանող մայրերի վրա ազգային վրեժով տարվելու պատասխանատվություն դնելու։
❗️Ավելին՝ վստահ եմ, որ Արցախի նախագահներին, մի քանի կարևոր դեմքերի ձերբակալելու պատճառներից մեկը նաև արցախցիների իշխանությունը գլխատելն էր այն նույն սկզբունքով, որով 600 մարդու Կ. Պոլսից արտաքսեցին և սպանեցին։
Սակայն այստեղ տեսնում եմ նույն խնդիրը, որի համար Հայաստանում դրածոների կողմից իշխանության դյուրին զավթման մեջ «պատերազմի կուսակցության» առաջնորդների մեղքի բաժին եմ տեսնում՝ իրենց սխալ կամ բացակայող մոտեցումներով։
❓Ի՞նչ մոտեցման մասին եմ։
Ցանկացած իշխանության գլխավոր խնդիրը վերարտադրվելն է (եկեք մեզ չկերակրենք էլի դեմոկրատական հեքիաթներով)։ Ըստ որում՝ արդյունավետ վերարտադրումը չի ենթադրում չորս-հինգ տարին մեկ նույն դեմքերով և ցանկացած գնով հաղթանակ ընտրություններում կամ հորից որդի փոխանցվող նախագահական պաշտոն։
Ճկուն վերնախավը, որի խնդիրը արտաքին ճնշումներին և սպառնալիքներին դիմակայելուն զուգահեռ քաղաքական հենարանի ամրության ապահովումն է, ստեղծում է այնպիսի համակարգ, որ
ա/ դեմքերի փոփոխությունը չխեղի համակարգը և սողանքի չենթարկի իշխանական լծակները,
բ/ պարբերաբար տեղի ունենա քաղաքական որակյալ սերնդափոխություն։
Կարելի է հօգուտ «պատերազմի կուսակցության» առաջնորդների գտնել և կամ հորինել հազար ու մի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառ այս մոտեցումները չկիրառելու համար նրանց արդարացնելու, սակայն փաստն այն է, որ պարզապես Հայաստանում խորքային համակարգ չեն ձևավորել, իսկ մնացյալն այդ բացթողումների հետևանքն է։

🇦🇲 Մաս II. Հայաստան
👉 [Մաս I]
📌 100 տարի առաջ մենք պետություն ունեցանք մեծապես մեզնից չկախված հանգամանքների դրդմամբ, որոշ չափով՝ առանձին անհատների ոգու և կամքի շնորհիվ։
📌 Դրանից 100 տարի անց էլ անկախություն ստացանք գրեթե նույն սցենարով։
❗️Առաջին դեպքում նաև ժամանակի տեսանկյունից անկախության պահպանման համար ռեսուրսները խիստ նվազ էին և օբյեկտիվորեն հնարավոր չէր այդպիսի պայմաններում զերծ մնալ խորհրդայնացումից և պահպանել անկախությունը։
❓Իսկ ի՞նչը բերեց երկրորդ ձախողմանը։
👉 Եթե շատ պարզ ժողովրդական լեզվով ասենք, ապա պատասխանն է՝ վերնախավի և հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեզող անձանց ագահությունն ու ժլատությունը։
👉 Եթե ավելի լայն դիտանկյունից հարցին նայենք, ապա ձախողել ենք, որովհետև՝
📌 Հենց սկզբից անկախության ակունքներում կանգնած պետության կառավարիչների և Հայաստանի համար կարևոր աշխարհաքաղաքական նշանակությամբ երկրներում ազդեցիկ հայկական համայնքների միջև հորիզոնական կապեր չեն ձևավորվել։
📌 Պատերազմող երկրում օրենսդրությունը չի կարգավորել և կամ արգելել օտարերկրյա ֆինանսավորումներով գործող ՀԿ-ների, լրագրողների գործունեությունը։
📌 Լինելով մի երկիր, ուր բնակչության թվի համեմատ շախմատային գրոսմայստերների քանակը բավական մեծ էր, ինչը վկայում է ինտելեկտի բարձր մակարդակի պոտենցիալի մասին, այսինքն՝ պետությունն ունեցել է մարդկային հսկայական պոտենցիալ, ուղեղների զարգացման հաշվին տնտեսության աճ ապահովելու փոխարեն՝ Հայաստանում հարգի էր «շուստրի» մարդն ու «շատ փողով ոլորտ մտնելու», բայց տվյալ ոլորտի համար միջակ կամ ցածր մակարդակի մասնագետը։
❗️Մենք մեր այս մի «մանանան» էլ մսխել ենք։ Մեր դեպքում քաղաքական համակարգի, ընդդիմության հույսով փոփոխությունների սպասելը սին զբաղմունք է։
❓Նոր մանանայի հույս կա՞։
👉 Նախ, մեկ այլ հարցին պատասխանեք՝ ի՞նչն է պահել մի ժողովրդի, ավելին՝ քանիցս պատմության մեջ օժտել սեփական պետություն ունենալու հնարավորությամբ, այն դեպքում, որ տրամաբանությամբ դա անհնար է բացատրել։
‼️ Ուստի կլինեն համապատասխան պայմաններ՝ կլինի նոր մանանա։

Հռետորական հարց.
Ինչի՞ է, որ Ադրբեջանի հետ «խաղաղությունը» դրածոների շքախումբը հիմնավորում է միմիայն «առևտրով»։
Այլ բառ չունեն. առաջին բառը՝ «խաղաղություն», երկրորդը՝ «առևտուր». «խաղաղություն կլինի, առևտուր կանենք»։

👍5🔥1
Օրերս թելեգրամի ալիքներից մեկում հրապարակման հանդիպեցի, որում մեջբերվում էր 19-րդի դարավերջում և 20-րդի դարասկզբում ԱՄՆ-ի նախագահների ելույթներում բառապաշարի փոփոխության վերաբերյալ լեզվաբանական հետազոտության մասին։
Համաձայն հրապարակման հեղինակի՝ հետազոտության մեջ նշվում էր, որ եթե 19-րդ դարի վերջին նախագահների բառապաշարը բուհերի ուսանողների մակարդակի էր, ապա 20-րդ դարում բառապաշարը հասել էր 6-րդ դասարանցիների մակարդակին։
Կաշխատեմ առաջիկայում գտնել բուն հետազոտությունը և կիսվել ալիքումս։
— — — — —
Առհասարակ հանրային ելույթներում (հատկապես՝ առանց թղթի դեպքերում) բառապաշարի մակարդակով կարելի է չափել նաև կրթական համակարգի իրական աստիճանը։