Ալբերտիչ | հեղինակային ալիք – Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
381 subscribers
357 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
Փրկություն չկա, սակայն, ստրուկից,
որը մեր գլխին արքա է կարգվում։

Հիմար է՝ գործում կառուցողական
և կործանիչ է ամեն կառույցի:
Չի լսում ձայնը բանականության.
իր գոռգոռոցն է վերջը զրույցի։

Իշխում է միայն իշխելու համար,
ուժով է ճնշում ոգին իմաստուն
Եվ իմաստուն է հռչակում նրան,
ով որ քծնում է՝ «Միակ ճիշտն ես դու»։

Ստրուկ է եղել, ուրեմն՝ սովոր,
որ դժբախտության պահին սոսկալի
Իր գործած ամեն արարքի համար
իր տերն է միայն պատասխան տալիս:

ՈՒ երբ որ արդեն երկիրն ամենայն
դժոխք է դարձնում վարքով տմարդի,
Մեղավորի է որոնում միայն,
որ նրա վրա մեղքերը բարդի:


Այս տողերը կարդալիս հաստատապես առաջինը ձեր մտքին կգա Հայաստանի վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնողը։

Մինչդեռ այս տողերը անգլիացի հայտնի գրող Ռեդյարդ Քիփլինգի «Ստրուկը, որ դառնում է արքա» բանաստեղծությունից են։ Քիփլինգն ապրել է 19-րդ դարի երկրորդ ու 20-րդ դարի առաջին կեսերին, այսինքն՝ ստեղծագործել է 100-150 տարի առաջ։

Այլ բառերով, Հայաստանում 2018-ին արտաքին ուժերի գործուն աջակցությամբ տեղի էր ունեցել միջակների (կուզեք՝ տգետների, կուզեք՝ հիմարների, կուզեք՝ ստրուկների) ապստամբություն։

Ցանկացածը, ով վերջին 6 տարում արդարացրել է, կամ, առնվազն, դեմ չի արտահայտվել տեղի ունեցածին, նշածս շարքերում է։

Ասածս մեղադրանք չէ։ Դադարել եմ դրանով զբաղվել 2020-2021-ից սկսած։

Սա մեր իրականությունն է, որը պետք է ընդունել։ Անիմաստ է նման մարդկանց հետ կռիվ անելը՝ նրանց փոխելու հույսով։

Ոչ էլ իմաստ եմ տեսել/տեսնում նախկիններին մեղքերի ցեխով պատելու։

Փոխարենը՝ երբ պահը գա, լիահույս եմ, որ իշխանություն ստացած մարդիկ նկատի կառնեն այն սխալները, որոնք բերել էին ստրուկների և ինտելեկտուալ հիմարների համատեղ ապստամբությանը։

Սա շատ կարևոր է լինելու երկիրը բարոյա-հոգեբանական նորոգման մեկնարկային փուլում։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍9
Խաղաղությունը շատ արագ քայլերով գալիս է։ Այնքան արագ, որ Ադրբեջանը պարբերաբար սադրանք նախապատրաստող հայտարարություններ է տարածում։

[ 🕊 SI VIS BELLUM, PARA PACEM - պատերա՞զմ ես ցանկանում, պատրաստվի՛ր խաղաղության ]

Այնպիսի խաղաղություն է լինելու, այնպիսի՜ խաղաղություն, որ մարդկանց աչքերը երջանկությունից կուրանալու են։ Չուզողների (դե, նրանց, որ տարիներով սողացող աղետի մասին աղաղակում են) աչքերն էլ այրվեն դժոխքի ամենաբարձր ջերմաստիճանով կաթսայում։

- - - - - - - - -

Խաղաղությո՜ւն, դուրս թռավ
Նրա հիստերիկ բերանից։


- - - - - - - - -

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
Տ - Տրամաբանության Լ - լիկբեզ

Պատահական չէ, որ Հայաստանում հակառուսականության եզրափակիչ ալիքի ֆոնին եվրոինտեգրման փուչ թեման առաջ բրդողների շարքում ամբիոնից ելույթ ունեցողի դերը վստահվել է հեդթական խեղկատակի՝ փուչ և տխմար կոլոտ մի դերասանի։

Անկեղծ, տարիներ շարունակ համարում էի, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդրահարույց հարցերի պատճառը ռուսական, ներեցեք արտահայտությանս համար, «տապոռ» քարոզչությունն է։

Սակայն, հիմա նայելով, թե ինչպես է Արևմուտքը Վրաստանում, ապա Ուկրաինայում և այժմ էլ Հայաստանում ԵՄ ինտեգրացիայի թեման այսքան պրիմիտիվ, «տապոռ» կերպով առաջ բրդել՝ վստահ չեմ, որ խնդիրը դրսի քարոզչության մեջ է։

Ակներև է, որ հարցը եղել է պետական մտածողությունից զուրկ էլիտա ունեցող երկրներում համապատասխանաբար կրթական ցածր ցենզ ունեցողների կարիերային առաջխաղացումն ու հանրային դեմքերի փիարը։

Հիմա գանք բուն թեմային։

🇬🇪Մենք մեր աչքի առաջ ունենք Վրաստանի օրինակը։

«Հեղափոխություն»: Վրաստանին խոստացան ԵՄ անդամակցություն՝ ռուսների ազդեցությունից դուրս գալու փոխարեն։

Ի՞նչ ստացան վրացիները.
Կորցրին Աբխազիան և Օսիան, ԵՄ անդամակցություն՝ չստացան։

🇺🇦Ուկրաինա.
«Հեղափոխություն»։ Ուկրաինային խոստացան ԵՄ/ՆԱՏՕ անդամակցություն՝ ռուսների ազդեցության գոտիից դուրս գալու դիմաց։

Ի՞նչ ստացան ուկրաինացիները.
Կորցրին արևելյան մի քանի մեծ շրջան, ԵՄ/ՆԱՏՕ անդամակցություն չստացան և չեն ստանալու։

🇦🇲 Հայաստան.
«Հեղափոխություն»։ Հայաստանն արդեն կորցրել է Արցախը, կորցրել և կորցնում է նոր տարածքներ՝ հանուն երևակայական խաղաղության։

Եվ հիմա հակառուսականության նոր ալիք բարձրացնելով՝ ԵՄ անդամակցության թեմա են շրջանառում։

Տ - Տրամաբանությունը մեզ հնարավորություն է տալիս անսխալ կանխատեսելու, որ Հայաստանին շատ մոտ ապագայում անխուսափելիորեն սպասվում է Ուկրաինա/Սիրիա։

Այս սցենարից, ըստ երևույթին, խուսափել չի ստացվի։ Բայց ընթացքը փոխելու համար հնարավորություններ կան և կլինեն։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍6🤣1
Դա օրինաչափ է։ Դա տրամաբանական է։ Եվ դեռ էլի կզտվի։

Իսկ տարատեսակ միջակ վարչապետացուների կարծիքներին ուշադրություն մի՛ դարձրեք։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
12
⚡️Դաղստանում՝ Մախաչկալայում և Դերբենտում, ահաբեկիչները կրակ են բացել ՌՈՒԵ 2 եկեղեցիների և սինագոգի վրա։

Ռուսաստանը բազմազգ և բազմակրոն երկիր է։ Այս բնույթի սադրանքները շարունակական են լինելու։

Ինչ-որ պահի, մեծ հավանականությամբ, կարող են անդրադառնալ նաև տեղի հայ համայնքին։

Ըստ որում՝ հայ համայնքը չի կարողանալու ապավինել հայկական պետության աջակցությանը, ինչի պատճառները հասկանալի են։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1💯1
Ալբերտիչ | հեղինակային ալիք
⚡️Դաղստանում՝ Մախաչկալայում և Դերբենտում, ահաբեկիչները կրակ են բացել ՌՈՒԵ 2 եկեղեցիների և սինագոգի վրա։ Ռուսաստանը բազմազգ և բազմակրոն երկիր է։ Այս բնույթի սադրանքները շարունակական են լինելու։ Ինչ-որ պահի, մեծ հավանականությամբ, կարող են անդրադառնալ նաև տեղի…
Դեռ երեկ ահաբեկչությունից մի քանի ժամ անց պարզ էր դարձել, որ մեկ տասնյակ ոստիկանի սպանած ահաբեկիչների պարագլուխ Օմարովը Դաղստանի շրջաններից մեկի ներկայիս ղեկավարի (նախկին ոստիկան) որդին է։

Հորը ձերբակալել են, ահաբեկիչների պարագլուխը, նրա եղբայրն ու զարմիկը հակաահաբեկչական գործունեության ընթացքում չեզոքացվել են։

Օմարով որդին, ըստ լուրերի, շինարարական բիզնես է ունեցել Դաղստանում, ինչպես նաև կապեր՝ Թուրքիայում։

Տեսեք շղթան՝ շինարարական բիզնես - Թուրքիա - ահաբեկչություն։

Այս շղթան Ռուսաստանում բավականին ամուր արմատներ է գցել։ Լոբբինգն աշխատում է։

Իսկ Հայաստանում այսօր ունենք իշխանություն, որը Պաղեստինի անկախություն է ճանաչում Անկարայից ուղիղ հրահանգով։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Դեռ երեկ ահաբեկչությունից մի քանի ժամ անց պարզ էր դարձել, որ մեկ տասնյակ ոստիկանի սպանած ահաբեկիչների պարագլուխ Օմարովը Դաղստանի շրջաններից մեկի ներկայիս ղեկավարի (նախկին ոստիկան) որդին է։ Հորը ձերբակալել են, ահաբեկիչների պարագլուխը, նրա եղբայրն ու զարմիկը…
🇺🇸 Միացյալ Նահանգների քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիկյանն այցելել է Սյունիքի մարզ։

🇫🇷 Սյունիքի մարզ է այցելել Ֆրանսիայի դեսպանը։

Հաստատ Սյունիքի գեղեցիկ բնության ու սյունեցիների սիրուն աչքերի համար են այցելել։

Ճիշտ այնպես, ինչպես ռուսներն ու իրանցիները հյուպատոսություն են բացում Կապանում մարզում բնակվող իրենց բազմահազար քաղաքացիների համար։

Սյունիքը կռվախնձոր է, որի համար կռվում որոշիչը լինելու է մեր ունակությունը՝ վերջապես ընկալելու իրականությունը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
4🤔1
Ժամանակակից աշխարհում գրեթե բոլոր երկրներում քաղաքական համակարգում նույն վիճակն է, որը կարելի է տեսնել ամերիկյան կոմիքսներից հայտնի «Ջոկերի» մասին պատմող վերջին ֆիլմի վերջին էպիզոդում։

Հիմարների, կյանքում անհաջողակ, չբավարարված ու միջակ մարդկանց համաշխարհային շարժման մեջ, իհարկե, ուրույն տեղ ունեն շատերը, ներառյալ՝ մեր գլխին բերված աղետը։

Այս ամենից զերծ չեն մնացել իտալացիները, որոնց ներկայիս վարչապետն, օրինակ, արդեն իսկ լուրջ քաղաքական կարիերայի կիզակետում՝ 2018-ին, ամերիկյան կոմիքսներից «Սարդ-մարդու» դիմակով նկար էր հրապարակում՝ մեջբերելով կոմիքսի հերոսի «խոսքերը».

«Մեծ իշխանության հետ գալիս է ավելի մեծ պատասխանատվություն»։


Այնպես որ «ինտելեկտուալ» հիմարների գերիշխանության այս համաշխարհային ճահճում խորտակվում ենք ոչ միայն մենք՝ Հայաստանում ապրողներս։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերություններում օբյեկտիվորեն խնդիրները ծագել են ոչ միայն Հայաստանի վարչապետի պաշտոնը զավթած անձի դիրքորոշման արդյունքում, այլև ռուսական կողմի կայսերական դիրքորոշման։

Ո՞րն է այդ դիրքորոշումը.

Ռուսաստանը կայսրության և այնուհետ նաև ԽՍՀՄ տարածքում գտնվող երկրների հանդեպ դրսևորում է «А куда вы денетесь?!» («Ո՞ւր եք գնալու») վարքագիծ։

Մի կողմից, սա հասկանալի է, որովհետև Վրաստանի և Ուկրաինայի օրինակները ցույց տվեցին, որ ինչ ուժեր էլ իշխանություն զավթեն հետխորհրդային երկրներում, ի վերջո ռուսական ազդեցությամբ հարցը փակվելու է։ Ռուսները սա լավ գիտեն, դրա համար էլ այդպես ինքնավստահ են։

Մյուս կողմից, նույնքան օբյեկտիվորեն, նման բացահայտ վերաբերմունքն ու դրան զուգահեռ «արևմտյան գայթակղությունները» նշված երկրների հասարակություններում ռուսների դեմ մեծ հակազդեցություն է առաջ բերում։

Եթե երբևէ լսել եք Պետդումայի նախագահի տեղակալ Պյոտր Տոլստոյի ելույթները, ապա կարող եք հասկանալ, որ վերը նշածս հարցերը մոտ ապագայում կարգավորվող չեն։ Նկատի առնելով նաև Հայաստանում ներկա քաղաքական իրավիճակը՝ մոտ ապագայում միայն վատթարացում է սպասվում։

Մեզ համար, որի տնտեսության զգալի մասը կախված է Ռուսաստանի Դաշնության հետ առևտրաշրջանառությունից, այդ վատթարացումը ոչ մի լավ բան չի խոստանում ո՛չ իշխանազավթներին, ո՛չ սովորական քաղաքացիներին։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇫🇷Արևմուտքում Հայաստանի «պրոտեկտորի հիմնական հավակնորդ» Ֆրանսիայում շատ հետաքրքրական զարգացումներ են։

Ծայրահեղ աջական Մարին լը Պենի գլխավորած քաղաքական ուժը Մակ(ա)րոնի կուսակցությանը հաղթել է Ազգային ժողովի առաջին փուլում։

Սրան զուգահեռ, եթե Թրամփին էլ ԱՄՆ-ում հաջողվի հաղթանակ տանել, ապա Ուկրաինան այլևս չի ստանա այն օգնությունը, որ ստանում է դեռևս, փոխարենը՝ ամենայն հավանականությամբ, Արևմուտքը կսկսի բանակցել Ռուսաստանի հետ Ուկրաինան ազդեցության գոտիների բաժանելու շուրջ։

Ցանկացած պարագայում 2025-ը Ուկրաինայի հարցում վերջնական պատասխան կտա։

Իսկ դրանից հետո Ռուսաստանը կվերադառնա Հարավային Կովկաս։ Մեզ համար շատ բան է կախված, թե Հայաստանում այդ պահին ի՞նչ իշխանություն կգործի։

Ռուսներն, իհարկե, իրենց «կայսերական բարձունքից» չեն տարբերակելու, թե դիմացն ո՞վ է։ Միայն նայելու են տվյալ պահին երեք երկրներում գործող իշխանությունների ներկա և անցյալ գործողություններին։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
«ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ» մոդելը, որ կիրառում էին Հայաստանում 2020-ին, գրեթե նույնությամբ փաստացի օգտագործում են նաև Ուկրաինայում։

2 տարի ռազմի դաշտում «հաղթող» Զելենսկին հայտարարում է, թե իրենք կգնան ամեն դեպքում բանակցությունների, քանի որ ահռելի մարդկային կորուստներ ունեն (ա-լյա հայաստանյան «ստորագրեցի, որ կյանքեր փրկեմ»)։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
💯3🤣1
Սա Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Դեմիրալն է։ Ժեստը ծանոթ է, չէ՞ («Գորշ գայլեր»)։

Կարծեմ, անիմաստ է պատմել, թե ի՞նչ կազմակերպություն է «Գորշ գայլերը»։

Ուղղակի ցանկանում եմ արձանագրենք ևս մեկ անգամ, որ մեր թշնամին խաղաղություն չի ցանկանում։ Նրա ուզածը մեր տարածքն է՝ առանց մեզ. կամ, առնվազն՝ առանց պետության։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍6
Երևում է, Հայաստանի վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնողը լավագույնս սերտել է Էրդողանից ստացած դասերը։

Մի կողմից, ԵՄ-ին ուղղված ձոները, մյուս կողմից՝ ԵԱՏՄ-ի հանդեպ սիրախաղիկները հենց էրդողանական ոճն է։

Վերջին 200 տարում Թուրքիայի առաջնորդների սիրած գործն է, որն էլ Էրդողանը հասցրել է ավելի բարձր մակարդակի։

Եթե հանկարծ կկարծեք, թե ԵՄ-ի հետ սիրահետումն ավարտվեց, ապա իզուր եք այդ տեսակետին հանգել։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Ալիևի կողմից ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջը որպես «հայ ժողովրդի կողմից ստեղծած սահմանադրություն» ներկայացնելը, իհարկե, մեծ ցինիզմ է։

Բնականաբար սա կուտ է, որն ուտելու է հասարակության բացարձակ մեծամասնությունը կազմող ցածր կրթական ցենզով զանգվածը։

Մյուս կողմից, այս ամենը խոսում է մեկ պարզ իրողության մասին։ Մենք շարունակում ենք հանդուրժել ավելի մեծ չարիքին՝ վախենալով ավելի փոքր չարիքից (իմա՝ «նախկիններից»):

Իսկ Հայաստանը ամեն դեպքում ինքնամաքրվելու է։ Սա աքսիոմատիկ է։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍9
Մեզանում Իրանի մասին ընկալումներում հիմնական սխալներից մեկն այն է, որ Իրանը դիտարկվում է՝ որպես պարսիկների պետություն՝ Պարսկաստան։

Այո՛, Իրանը նաև պարսիկների պետությունն է, բայց ոչ միայն պարսիկների այլ նաև մնացյալ իրանցիների՝ ատրպատականցիների, գիլանցիների, մազանդարանցիների, լուրերի, բախտիարցիների, քրդերի, ղաշղայցիների և այլոց, քանի որ Իրան քաղաքական և քաղաքակրթական հասկացությունը, որը կարելի է կոչել նաև «Իրանի գաղափար» վերէթնիկական է։

Սա դժվար ընկալելի է հատկապես հայերիս համար, քանի որ Հայաստան քաղաքական և քաղաքակրթական հասկացությունը կամ «Հայաստանի գաղափարը» բացառապես հայկական է՝ էթնիկական։

Ըստ այդմ, եթե թեկուզ միայն վերցնենք իրանական պետություններ կերտած արքայատոհմերը, ապա դրանք ունեն տարբեր էթնիկական և ցեղային հիմք՝ մարեր, պարսիկներ, պարթևներ, դեյլամցիներ, թյուրքեր (Ղաջարներ), մազանդարանցիներ և այլք։

Այս առումով, իրանցի լինելը և Իրանի գաղափարին ծառայելը նշանակում է առաջին հերթին լինել հենց իրանցի, այլ ոչ թե պարսիկ, ատրպատականցի, քուրդ, մազանդարանցի կամ մեկ այլ էթնիկական միավորի ներկայացուցիչ։

Շփոթության մեկ այլ աղբյուր է պարսկերենը՝ որպես Իրանի պետական լեզու, սակայն, որքան էլ պարադոքսալ թվա, նոր պարսկերենը՝ որպես քաղաքական և քաղաքակրթական լեզու, իր դիրքերը նվաճել է առանց որևէ պարտադրանքի, մշակութային բնական ճանապարհով, Արաբական խալիֆայության ստեղծումից հետո, երբ Իրանը նվաճված էր, իսկ իրանական միասնական պետություն նույնիսկ գոյություն չուներ, ինչն այս լեզվի ինչ-որ առումով բացառիկ յուրահատկությունն է։

Այս առումով պարսկերենն էլ վերէթնիկական լեզու է, այլ ոչ միայն պարսիկների լեզուն, քանի որ այն իրենցն էին համարում, դիցուք, նույնիսկ Հնդկաստանի մահմեդական տիրակալները, որոնք սերում էին մոնղոլաթյուրքական ծագում ունեցող Լենկ Թեմուրից և կայսրություն էին ստեղծում Իրանի ոչ միայն քաղաքական, այլ նաև քաղաքակրթական սահմաններից դուրս։

#ճանաչիր_հարևանիդ
#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
5👍5
ՇԱԲԱԹ ԷՔԶԻՍՏԵՆՑԻԱԼԱԿԱՆ

🇦🇲 Արցախի մասին.

Արցախի հարցը իր վերջնական լուծումը չի ստացել։ Քանի դեռ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը չի լուծվել, իսկ այն լուծվելու է ոչ թե խաղաղությամբ, այլ կողմերից մեկի վերջնական հաղթանակով և մյուսի պարտությամբ, Արցախի հարցը օդում կախված է մնալու։ 70 տարի Ադրբեջանի կազմում էր, 30 տարի՝ վերադարձած Հայաստանին, մի 3-5 տարի էլ կմնա օկուպացված։

🇦🇲 Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին.
Մենք երազում ենք ունենալ մաքրված հայկական էլիտա, բայց շարունակում ենք շտապողականություն դրսևորել իշխանությունը փոխելու հարցում՝ էմոցիաների ներքո հաշվի չառնելով, որ արագ փոփոխությունը փոխելու է դեմքերը, բայց չի զտելու համակարգը։ Եվ լավ է, որ այն դեռ չի փոխվում։

🗺 Հայաստանի միջազգային կարգավիճակը.
Զերծ կմնամ միջազգային իրավիճակը և հեռանկարները ռոմանտիզմով գնահատելու գայթակղությունից։ Իսկ ռացիոնալիզմը հուշում է, որ Հայաստանը կանգնած է երկընտրանքի առջև։ Հիշո՞ւմ եք, թե ինչպիսի՞ն էր Բյուզանդիայի տորապետության տակ անցած հայկական տարածքի կարգավիճակը։ Սա մեզ սպասվում է «ամերիկյան ազատականությունների» կուտը նախընտրելիս։ Ցավոք, երկընտրանքը չի ենթադրում ազատ-անկախ Հայաստան, որովհետև որպես պետություն մենք ձախողվել ենք, ինչպես ձախողել էինք Արտաշիսյանների, ապա Բագրատունիների և Հեթումյանների օրոք։ Բայց վերոնշյալ կտից գիտակցաբար հրաժարումը ինքնության մասունքները պահպանելու հնարավորություն են ընձեռելու։ Սա չի նշանակում, որ պետք է գնանք և համբուրենք «ռուսական սապոգը»։ Ռուսների ճտքավոր կոշիկն արդեն համբուրող կա՝ ի դեմս Բելառուսի նախագահի։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3🤣1
Հիշեցման կարգով․

Հենց Թրամփն էր ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախաձեռնողը։

Թրամփի ընտրվելը՝ որպես ԱՄՆ-ի նախագահ, հնարավոր է և նվազեցնի ՌԴ-ով պայմանավորված լարվածությունը Ուկրաինայի շուրջ, փոխարենը՝ ուժեղացնելու է Իսրայելով պայմանավորված լարվածությունն Իրանի շուրջ։

[Եվս մեկ հիշեցում․ հենց Թրամփն էր տվել ԻԻՀ ԻՊՀԿ հրամանատար գեներալ Սուլեյմանիին սպանելու հրամանը։]

Այս առումով Հայաստանի համար շատ չնչին է տարբերությունը, թե ով կընտրվի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում։ Երկու դեպքում էլ տարածաշրջանը դառնալու է հակաիրանական և հակառուսական (կախված ընտրված անձից՝ միայն հերթականությունը կփոխվի) ռազմադաշտ։

Ուստի, կարծեմ թե, այստեղ սցենարները բազմազան չեն, հետևաբար մեզ մնում է դրսևորել կոմսեքրիստոյական փիլիսոփայություն մեզանից չկախված իրադարձությունների հանդեպ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Microsoft-ի համակարգերում խափանման հետևանքով աշխարհում մի շարք տեղերում խնդիրներ են: Օրինակ, Լոնդոնի 2 օդանավակայանում մարդկանց գրանցումը կատարվում է ձեռքով։

Վերջին շրջանում համացանցային ծրագրերի, համակարգերի խափանումները պարբերական են դարձել։ Մի օր կարող է և այնպես ստացվել, որ առհասարակ տեխնոլոգիաների խափանում լինի։ Բարի գալուստ, պսիխոզ…

Իրականում այսպիսի միջադեպերը շատերին են դրդելու այլընտրանքային և կամ սեփական պրոդուկտ ստեղծելու ուղղությամբ աշխատանք տանել։ Դա բերելու է մի շարք ոլորտներում ազգայնացումների, որպես հետևանք՝ աճելու է ազգայնականությունը նաև քաղաքական համակարգերում։

Այդպիսով, դեգրադացող գլոբալիզացիային էլ ավելի ուժգնորեն է հակադրվելու ազգայնականությունը։ Դա ֆիզիկա է. ազդեցությունը ծնում է հակազդեցություն։ Ըստ որում՝ պարտադիր չէ, որ որակապես ազգայնականությունը գերազանցի. նայեք, թեկուզ, ֆրանսիական ազգայնականության դեմք հանդիսացող Մարին լը Պենին։

Սա ընդամենը համակարգերի, գաղափարախոսությունների օրինաչափ պայքար է։ Հերթականը՝ մարդկության պատմության մեջ։

Եվ ի վերջո երկուսն էլ պարտվելու են, քանի որ երկուսն էլ, մեծ հաշվով, ամենուրեք խեղված են։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍8
🇺🇸 Ըստ էության՝ Թրամփի հաղթանակը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում շատ ավելի հավանական է։

Ինչպես ավելի վաղ նշել եմ, հանրապետականների թեկնածուի հաղթանակը ոչ մի դրական ազդակ չի տալու Հայաստանին, քանի որ, եթե Բայդենի դեմոկրատական վարչակազմը լծված էր Ռուսաստանի դեմ ուկրաինական ճակատով հիբրիդային պատերազմում ռեսուրսների կենտրոնացմանը, ապա Թրամփը, ինչպես բազմիցս ինքն է նշել, այդ ուղղությամբ լարվածությունը թուլացնելու է։

Տենդենցներին նայելով՝ կարող եմ խիստ սուբյեկտիվ կանխատեսում անել, որ առաջիկա տասնամյակում ԱՄՆ-ը անցնելու է մայրցամաքային մեկուսացման։

Իսկ նախքան մոնրոյական դոկտրինին վերադառնալը՝ ԱՄՆ-ը, մեծ հավանականությամբ, կխառնի մերձավորարևելյան տարածաշրջանը՝ տաքացնելով իրանա-իսրայելական կոնֆլիկտը։

Օրինաչափորեն էլ էսկալացիան անդրադառնալու է նաև Հայաստանին, ավելի ճիշտ՝ Հայաստանի տարածքին։

Մենք այս ամենի հետևանքների մասին չենք կարող մտածել, որովհետև չունենք սեփական վերնախավ։ Գտնվում ենք գրեթե նույն վիճակում, ինչ 1-ին դարում, երբ կախյալ էինք Հռոմից։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ըստ իս, սա լավագույն զտիչն է, որով մեր օրերում կարելի է հեռացնել շրջապատից մարդկանց։

Հենց այսպիսի մարդիկ են, որ թշնամի են։

Մնացածը մոլորյալներ են, որոնց հանդեպ ատելության դրսևորումն, օրինակ, ինձ համար անընկալելի է։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
7