Media is too big
VIEW IN TELEGRAM
Ըստ իս, սա լավագույն զտիչն է, որով մեր օրերում կարելի է հեռացնել շրջապատից մարդկանց։
Հենց այսպիսի մարդիկ են, որ թշնամի են։
Մնացածը մոլորյալներ են, որոնց հանդեպ ատելության դրսևորումն, օրինակ, ինձ համար անընկալելի է։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes

Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤7
Այս նոր քաղաքական շոուների ֆոնին՝ շուտով Հայաստանում.
«մահափորձ վարչապետի դեմ, որի հետքը տանում է դեպի ռուսական «Ալֆա»»:
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
«մահափորձ վարչապետի դեմ, որի հետքը տանում է դեպի ռուսական «Ալֆա»»:
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Գազան պետք է ղեկավարեն այն պաղեստինցիները, որոնք չեն ձգտում ոչնչացնել Իսրայելը։ Պաղեստինցիների հաջորդ սերունդը պետք է սովորի ապրել հրեաների կողքին։ Քաղաքակրթության ուժերի հաղթանակի համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի և Իսրայելի միասին լինելը:
©️Բենիամին Նեթանյահու
Վաղնջական ժամանակներից ընտրյալ լինելու հրեաների ձգտումը կարծես ավելի շատ թերարժեքության բարդույթ է: Ասես, իրենց «մենք Աստծո ընտրյալն ենք, քաղաքակիրթ աշխարհն ենք» քարոզչությունը ապացուցելու համար է, որ իրենք էլ նշանակություն ունեն։
Մոտավորապես այնպես, ինչպես մենք՝ հայերս ենք սիրում բոլորի աչքը մտցնել առաջին քրիստոնյա պետությունը լինելու պատմական փաստը։
Ըստ որում՝ թե՛ մենք, թե՛ հրեաներին աշխարհին շատ բան ենք տվել և տալիս։
Ինչևէ, ուրիշի հանդեպ առավելության զգացումը ամենևին լավ բան չէ։
Եվ այս ժամանակակից «ավելի ուժեղը, միակ ճիշտը, լավը, ժողովրդավարը լինելու» մրցավազքը միայն խորացնում է ատելությունն ու կոնֆլիկտները ազգերի միջև և ներազգային միջավայրում։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Մեր օրերում հանրային ուշադրությունը պահող օրակարգերը թելադրում են ԶԼՄ-ները և մեծ լսարան ունեցող առանձին անհատները։
Մեծ հաշվով, նաև նրանց արծարծած թեմաներն են որոշակիորեն ձևավորում հանրային մտածողություն։
Մյուս կողմից, երբ իրենց ընդդիմադիր դիրքորոշող լրատվամիջոցները քննադատում են իշխանություններին այս կամ այն գործողության, վարքի համար, միևնույն ժամանակ՝ բառացիորեն գործում նույն տրամաբանությամբ…
Թարմ օրինակ. ըստ «Ժամանակ» օրաթերթի՝ Նիկոլին պատկանող թերթը կա՛մ պետք է գրանցված լիներ բիզնես ունեցող և կամ քաղաքականությամբ զբաղվող անձի անունով, կա՛մ թող լիներ Նիկոլի զոքանչը, բայց զբաղվեր քաղաքականությամբ և ունենար բիզնես։
Միամիտներ, իհարկե, չկան։ Բոլորին էլ հասկանալի է, որ անկախ լրատվամիջոցներ չեն լինում։ Բոլոր ԶԼՄ-ները ֆինանսավորվում են բիզնեսի կամ բիզնեսի հետ կապակցված քաղաքական գործիչների, ուժերի կողմից։ Ասածս ինչ է. եթե փորձում եք ձեզ առանձնացնել նիկոլականությունից, դիրքավորվել որպես ընդդիմադիր, ներողություն արտահայտությանս համար՝ «խփել իշխանությանը», ապա մի արե՛ք դա վերջինիս գործիքով։ Այստեղ դուք անզոր եք և ի սկզբանե պարտված։ Հիմարին չեք կարող հաղթել իր հարթության վրա։
Վերջապես սովորենք էլի կեղծ չլինել…

👍6
* Սրտից թույլ մարդկանց խորհուրդ կտամ չկարդալ.
🇮🇱 🇱🇧 Տարբեր աղբյուրներից լուրեր կան, որ Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա՝ որոշված հարց է։
Նաև նշվում է, որ հնարավոր է լոկալ հարձակում լինի՝ խուսափելու համար լայնածավալ էսկալացիայից։
Այդուհանդերձ, 2024-ի սեպտեմբերից մինչև 2025-ի կեսեր մեր տարածաշրջանի համար ճակատագրական ժամանակահատված է։
Տարածաշրջանում խոշոր պատերազմի հավանականությունը 90% է։ 4 շաբաթից, 3 ամսից, թե 8 ամսից՝ պատերազմը թափվելու է մեր գլխին այնպես, ինչպես անօդաչուները թափվում էին «փակ երկնքով Ստեփանակերտի գլխին»։
Դժբախտաբար մենք պատրաստ չենք՝ ո՛չ հոգեբանորեն, ո՛չ ռազմական իմաստով։
Մեր տարածքում այլ բանակները կռվելու են այլ բանակների դեմ։ Մենք էլ, ինչպես բազմաթիվ անգամ մեր պատմության ընթացքում՝ սովորույթի ուժով կռվելու ենք տարբեր ճակատներում միմյանց դեմ։
Ես համոզված եմ, որ հաղթանակը լինելու է ինքնության կողմը, բայց, չընկնելով ձեզ համար ռոմանտիզմ թվացող կանխատեսումների մեջ, պետք է ասեմ, որ քանի դեռ չեք ցանկանում առերեսվել իրականությանը, այնքան այն ավելի սրընթաց կիջնի և անդառնալի շոկային կլինի։

👍3
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես՝ Ղարաբաղ և Լիբիա։
Դե, բացահայտ չխոսելու իմաստ էլ չկա։ Մեկ է՝ Հայաստանում, օրինակ, թուրքերի շահերին ծառայողներն են իշխանության։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Դե, բացահայտ չխոսելու իմաստ էլ չկա։ Մեկ է՝ Հայաստանում, օրինակ, թուրքերի շահերին ծառայողներն են իշխանության։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍7
Ինչպես ցեղասպանագործ Հիտլերի վերջը եկավ, այնպես էլ կգա ցեղասպանագործ Նեթանյահուի վերջը
©️Թուրքիայի ԱԳՆ
Շատ զավեշտալի և ցինիկ է Թուրքիայից նման հայտարարությունը՝ հաշվի առնելով իրենց ցեղասպան անցյալն ու իրենց անուղղակի աջակցությամբ իրենց փոքր եղբայրների ցեղասպան ներկան։ Ինչ խոսք, իհարկե, բոլոր մեղավորները վաղ թե ուշ պատժվում են, ուստի պատժից չեն խուսափելու նաև Թուրքիան և Ադրբեջանը։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
«Ինչպես նացիստները պատասխանատվության ենթարկվեցին, այնպես էլ նրանք, ովքեր ձգտում են ոչնչացնել պաղեստինցիներին, կպատժվեն: Դուք չեք կարող ոչնչացնել նրանց»։
©️Թուրքիայի ԱԳՆ
Շատ զավեշտալի և ցինիկ է Թուրքիայից նման հայտարարությունը՝ հաշվի առնելով իրենց ցեղասպան անցյալն ու իրենց անուղղակի աջակցությամբ իրենց փոքր եղբայրների ցեղասպան ներկան։ Ինչ խոսք, իհարկե, բոլոր մեղավորները վաղ թե ուշ պատժվում են, ուստի պատժից չեն խուսափելու նաև Թուրքիան և Ադրբեջանը։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍10❤3
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես՝ Ղարաբաղ և Լիբիա։ Դե, բացահայտ չխոսելու իմաստ էլ չկա։ Մեկ է՝ Հայաստանում, օրինակ, թուրքերի շահերին ծառայողներն են իշխանության։ 🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք @albertich_notes
⚡️Էրդողանի հայտարարությանն ի պատասխան՝ Իսրայելի ԱԳՆ Իզրայել Կացը կոչ է արել ՆԱՏՕ անդամ երկրներին հեռացնել Թուրքիային կազմակերպությունից։
Եթե Հայաստանում հաճախ ենք բախվում և դժգոհում սոց.ցանցերում անդեմ-ֆեյք և անպատասխանատու մեկնաբանություններից, ապա աշխարհում պոպուլիստական և անպատասխանատու հայտարարություններն արդեն միջազգային հարաբերություններում սովորական են դարձել։
Միմյանց հասցեին անհող, սուտ և կեղծ հայտարարությունները միջազգային համակարգը, որը թղթի վրա որոշակի իրավունքներով ու պարտականություններով է ամրագրված, վեր է ածել կրկեսի։
Այնպես որ Սերժ Սարգսյանը սխալ էր։ Ոչ միայն մեր հայրենիքն է վերածվել կրկեսի, այլև ամբողջ աշխարհը։
Հենց սրա համար պետք է հստակ ճանաչել, թե ով է դիմացինդ, ում վստահել, ում մոտ խոսել, իսկ ում հարցերին չպատասխանել։
Եկեք փոքր-ինչ դադարենք վերաբերվել էմոցիոնալ մեր շուրջը կատարվողին։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Եթե Հայաստանում հաճախ ենք բախվում և դժգոհում սոց.ցանցերում անդեմ-ֆեյք և անպատասխանատու մեկնաբանություններից, ապա աշխարհում պոպուլիստական և անպատասխանատու հայտարարություններն արդեն միջազգային հարաբերություններում սովորական են դարձել։
Միմյանց հասցեին անհող, սուտ և կեղծ հայտարարությունները միջազգային համակարգը, որը թղթի վրա որոշակի իրավունքներով ու պարտականություններով է ամրագրված, վեր է ածել կրկեսի։
Այնպես որ Սերժ Սարգսյանը սխալ էր։ Ոչ միայն մեր հայրենիքն է վերածվել կրկեսի, այլև ամբողջ աշխարհը։
Հենց սրա համար պետք է հստակ ճանաչել, թե ով է դիմացինդ, ում վստահել, ում մոտ խոսել, իսկ ում հարցերին չպատասխանել։
Եկեք փոքր-ինչ դադարենք վերաբերվել էմոցիոնալ մեր շուրջը կատարվողին։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍6
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😁3💯1
Թեհրանում իր կեցավայրում սպանվել է «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիան։
Իրանում։ Մայրաքաղաք Թեհրանում։ Հրթիռի գերճշգրիտ հարվածի հետևանքով։
Քանի դեռ բոլորը լծվելու են իրանագիտական վերլուծությունների, ես մի փոքր այլ կետից դիտարկեմ։
Ըստ էության՝ իսրայելա-արաբական կոնֆլիկտի ողջ ընթացքում Իսրայելը պարբերաբար է դիմում արաբ առաջնորդներին չեզոքացնելու քայլերին։ Մինչդեռ կոնֆլիկտը հօգուտ Իսրայելի դեռ չի լուծվել։ Ինչո՞ւ։ Կա գաղափարական հենք. վերացնում ես մեկին, գալիս է մյուսը՝ բոլորը Իսրայելի վերացման գաղափարով։
Հայաստանում թշնամիները տարիներով ներսից խեղել են համակարգը՝ թուլացնելով դրա գլխին կանգնած նախագահին։ Արդյունքում, 2018-ին սերնդափոխություն տեղի չունեցավ, փոխարենը՝ համակարգը շատ արագ փախավ 3-րդ նախագահի տակից։
Հայաստանում եղել են և կան բազմաթիվ կուսակցություններ, խմբեր, որոնք ունեն տարբեր գաղափարախոսություններ, մինչդեռ պետական համակարգը որևէ գաղափարի վրա երբևէ չի հիմնվել։
Միակ գաղափարը եղել է կուսակցական աստիճանակարգի հաշվին պաշտոնեական աճը, ասել է թե՝ վաճառականությունը։ Ինքնին հասկանալի է, որ այդպիսի մոտեցումը հեղհեղուկ է, որպես գաղափար՝ խիստ անկայուն, փոփոխական։
Այս նույն մոտեցումը պահպանվելու է, նույնիսկ եթե հենց այս պահին Հայաստանում իշխանություն փոխվի։ Հենց հիմա հին փտած համակարգին հակազդելու համար նորը դեռ բետոնե հիմքով ամրացած չէ։
Իսկ թշնամին ունի հստակ գաղափար՝ չեզոքացնել Հայաստանը։ Մեր հակադրությունը կարող է լինել միայն հայաստանասիրությունը, քանի որ ատելը մերը չէ։ Ատելիս մենք մեզ ներսից ենք կրծում, ինչում համոզվել ենք վերջին 3 տասնամյակում։

Թեհրանում տեղի ունեցածը խոշոր իմիջային հարված է Իրանին։ Չպատասխանել չեն կարող։
[Չգիտեմ, թե այս պահին ֆեյսբուքյան ագորայում որքանո՞վ են կտրվել ներքին սռաչներից և կտրուկ անցում կատարել դեպի իրանագիտական ակադեմիական քննարկումներ, այսուհանդերձ միջազգային հարաբերությունների մագիստրոս լինելս ինձ թույլ է տալիս գոնե դիպլոմի գոյության հիմնավորմամբ անդրադառնալու մերձավորարևելյան հարցերին]:
Արաբական երկրների կողմից, ուր Իրանը վերջին շրջանում մեծ ազդեցություն էր ձեռք բերել, անհամաչափ պատասխանը կդիտարկվի որպես թուլություն և այդ երկրներն աստիճանաբար կսկսեն նայել այլ դաշնակիցներ գտնելու ուղղությամբ։
Քանի որ տարածաշրջանում ոչ մեկ իր վրա չի վերցնի և չի էլ կարող վերցնել այդ դերը, ապա արաբները սկսելու են փորձեր կատարել Իսրայելի հետ լեզու գտնելու ուղղությամբ։
Այսպիսի իրավիճակը Իրանին դնելու է ծանր ընտրության առջև։ Որքան էլ նրանք ետ կանգնեն լայնամասշտաբ էսկալացիայի գնալու քայլից, Իսրայելն ամեն ինչ անելու է սադրանքի համար։ Սադրելու է այնքան, մինչև Իրանը տեղի տա։
Այն, ինչ հիմա կատարվում է Մերձավոր Արևելքում, նպատակ չունի էսկալացիան թուլացնելու։ Այս բոլոր իրադարձությունները միայն ձգում են խոշոր բախման պահը։ Չկա որևէ նախադրյալ, որը թույլ կտա ասելու, թե Մերձավոր Արևելքում շուտով խաղաղություն կհաստատվի։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Արաբական երկրների կողմից, ուր Իրանը վերջին շրջանում մեծ ազդեցություն էր ձեռք բերել, անհամաչափ պատասխանը կդիտարկվի որպես թուլություն և այդ երկրներն աստիճանաբար կսկսեն նայել այլ դաշնակիցներ գտնելու ուղղությամբ։
Քանի որ տարածաշրջանում ոչ մեկ իր վրա չի վերցնի և չի էլ կարող վերցնել այդ դերը, ապա արաբները սկսելու են փորձեր կատարել Իսրայելի հետ լեզու գտնելու ուղղությամբ։
Այսպիսի իրավիճակը Իրանին դնելու է ծանր ընտրության առջև։ Որքան էլ նրանք ետ կանգնեն լայնամասշտաբ էսկալացիայի գնալու քայլից, Իսրայելն ամեն ինչ անելու է սադրանքի համար։ Սադրելու է այնքան, մինչև Իրանը տեղի տա։
Այն, ինչ հիմա կատարվում է Մերձավոր Արևելքում, նպատակ չունի էսկալացիան թուլացնելու։ Այս բոլոր իրադարձությունները միայն ձգում են խոշոր բախման պահը։ Չկա որևէ նախադրյալ, որը թույլ կտա ասելու, թե Մերձավոր Արևելքում շուտով խաղաղություն կհաստատվի։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Ամեն անգամ Մերձավոր Արևելքում Իսրայելի վարքագծից հետո Արևմուտքի մոտեցումը ցինիզմ է հիշեցնում։ Եթե շատ պարզ, ապա արևմտյան մեսիջները մոտավորապես այսպիսի բովանդակություն ունեն․
«Հա, դե ի՞նչ է եղել։ Բանատեղ մի՛ դրեք։ Հիմա սպանել-սպանել են, ինչ արած։ Մոռացեք, անցնենք գնանք։ Բա հո ամեն սպանությունից հետո պատերազմ չենք սկսելու։ Թեթև նայեք»։
Այս մեսիջը հիանալի սերտել են Հայաստանի իշխանությունները․
⎯ 5000 հայրենակցի՞ են սպանել։ Հա, ինչ անենք։ Ոչինչ։ Մենք խաղաղություն ենք ուզում։
⎯ Էլի մարդկային կորուստնե՞ր։ Մեր տարածքների՞ն են հավակնում։ Հա, ինչ անենք։ Կարևորը՝ առևտուր կանենք։
⎯ Նոր ցեղասպանության անուղղակի կոչեր են հնչո՞ւմ։ Հա, ինչ անենք։ Եվրոպային կխնդրենք վազող տողով Ալիևին կսաստեն։
⎯ Ալիևի վրա չեն ազդում կոչերը։ Ոչինչ, որ չեն ազդում, կարևորը՝ մենք հո խնդրել ենք մեր արևմտյան դաշնակիցներին։ Իրենք մեզ բառերով հաստատ կպաշտպանեն։ Բա հո չեն թողնի, որ կոտորվենք։ 1894-1923 թվերին էլ չէին թողնում, հիմա էլ չեն թողնի։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
«Հա, դե ի՞նչ է եղել։ Բանատեղ մի՛ դրեք։ Հիմա սպանել-սպանել են, ինչ արած։ Մոռացեք, անցնենք գնանք։ Բա հո ամեն սպանությունից հետո պատերազմ չենք սկսելու։ Թեթև նայեք»։
Այս մեսիջը հիանալի սերտել են Հայաստանի իշխանությունները․
⎯ 5000 հայրենակցի՞ են սպանել։ Հա, ինչ անենք։ Ոչինչ։ Մենք խաղաղություն ենք ուզում։
⎯ Էլի մարդկային կորուստնե՞ր։ Մեր տարածքների՞ն են հավակնում։ Հա, ինչ անենք։ Կարևորը՝ առևտուր կանենք։
⎯ Նոր ցեղասպանության անուղղակի կոչեր են հնչո՞ւմ։ Հա, ինչ անենք։ Եվրոպային կխնդրենք վազող տողով Ալիևին կսաստեն։
⎯ Ալիևի վրա չեն ազդում կոչերը։ Ոչինչ, որ չեն ազդում, կարևորը՝ մենք հո խնդրել ենք մեր արևմտյան դաշնակիցներին։ Իրենք մեզ բառերով հաստատ կպաշտպանեն։ Բա հո չեն թողնի, որ կոտորվենք։ 1894-1923 թվերին էլ չէին թողնում, հիմա էլ չեն թողնի։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
Նոքթիս Դրեյվեն․
Հայաստանում․
Տարբերությունը նկատո՞ւմ եք։ Տարբերություն չկա։ Դեգեներատիզմը վիրուս է, որը կլանում է աշխարհը (գայթակղելով երբեմն ինտելեկտուալ թվացող մարդկանց)։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Տարածաշրջանային լայնածավալ պատերազմի պատրույգը, որը կարող է ներգրավել ողջ աշխարհը, այրվում է, միլիոնավոր մարդիկ կարող են զոհվել։ ԿՀՎ-ի ձախողված հեղաշրջումը Վենեսուելայում, ԱՄՆ-ի փլուզումը ներսից, BRICS-ի վերելքը, զանգվածային միգրացիոն արտակարգ իրավիճակներն ամբողջ աշխարհում, հանցագործություններ, սով, ցեղասպանություն, Թրամփի դեմ անհաջող մահափորձը, Բայդենի անհետացումը, Հարրիսի իշխանության գալը և շատ այլ սարսափներ, որոնք տեղի են ունենում:
Բոլորը Twitter-ում. «Բռնցքամարտիկը տղամարդ էր, ո՛չ, դա կին էր, ո՛չ, դա տղամարդ էր, ո՛չ, դա կին էր»:
Հայաստանում․
Ադրբեջանը ամեն օր սպառնում է Հայաստանի և նրա բնակչության ֆիզիկական գոյությանը։ Հայ գերիները արդեն 4-րդ տարին է, ինչ պահվում են Բաքվում։ Նիկոլի ամեն օրը իշխանության գլխին Հայաստանի համար նոր աղետ է բերում։
Հայաստանցիները՝ ֆեյսբուքում․ «Աննայի հագած շորերը։ Թաթուլիկի ադրբեջանական երազանքը։ Թաթայի հոնորարի գինը»։
Տարբերությունը նկատո՞ւմ եք։ Տարբերություն չկա։ Դեգեներատիզմը վիրուս է, որը կլանում է աշխարհը (գայթակղելով երբեմն ինտելեկտուալ թվացող մարդկանց)։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Թուրքիան վերածվել է ահաբեկիչների բուծարանի։
Հիշո՞ւմ եք այն 4 ահաբեկիչներին, որ գրոհել էին մերձմոսկովյան Կրոկուս Հիլը։ Հիշեցնեմ, նրանք գործողությանը նախորդող շրջանում եղել էին Թուրքիայում։
Վերջերս Մոսկվայում զինվորականի մեքենա պայթեցրած մի ռուս, ինչպես խոստովանել է ինքը, եղել էր Թուրքիայում, ուր հանդիպել էր Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցներին։
Ավելորդ է հիշեցնել Թուրքիայում սիրիացի ահաբեկիչներին նախապատրաստելու դրվագները, Արցախում Թուրքիայի տարածքով ահաբեկիչների ներթափանցումը 2020-ի պատերազմի օրերին։

Ուշ գիշերով միջազգային մեդիային եմ հետևում։
Առավելագույն լարվածության մթնոլորտ է ԶԼՄ-ներով։ Բոլորը սպասողական վիճակում են։
Այսպիսի իրավիճակը, մի կողմից, սթրեսային է Իսրայելի համար, մյուս կողմից, անդրադառնալու է Իրանի վրա։ Բոլորը սպասում են խոշոր մասշտաբի գործողությունների։
❓Եթե Իրանը գնաց այդ քայլին՝ տարածաշրջանային պատերազմն անդառնալի է։
❓Եթե Իրանը ավելի փոքրածավալ գործողությունների դիմեց, Իսրայելը դա ընկալելու է որպես թուլության նշան և շարունակելու է անհատական թիրախավորումներով Իրանի և կամ «Դիմադրության առանցքի» դեմքերին չեզոքացնելու, առանցքի դաշինքները տրոհելու գործողությունները։
Օրերի ընթացքում ամեն ինչ կպարզվի։
Իսկ մեր իրական փորձությունները դեռ միայն առջևում են։

Շարունակում եմ հետևել միջազգային և մերձավորարևելյան մամուլին։
Շարունակում եմ համոզվել, որ մենք վերջին 2 հազարամյակում հերթական անգամ ձախողում ենք բևեռի ընտրության հարցում։
Թեև ցանկացած խելամիտ մարդ վտտահաբար հասկանում է, որ Հայաստանը ձախողվել է ոչ այն պատճառով, որ «գահին բազմել է» մեկը, ով միջնադարում առավելագույնը կլիներ խեղկատակ, մերօրյա «Ջոկեր» (Խոակին Ֆենիքսի)։ Նա հետևանք է, ոչ ավելին։
Ամեն դեպքում հասկանում եմ նաև, որ ինչ-որ պահի ծանր գնով, այսուհանդերձ Հայաստանին կհաջողվի ճիշտ կարգավիճակում հայտնվել։
Հնարավոր է, դրա արդյունքում կորցնենք պետականությունը, առնվազն՝ ինքնուրույնության զգալի մասը։
Իսկ արժանի՞ էինք մենք զրո կառավարման ու քաղաքական (պաշտոնասեր) ամբիցիաներով, բայց պետական մտածողությունից հեռու այս կադրային ռեսուրսներով պետություն ունենալու…

❤2👍2
⚡️Թեհրանում տեղի է ունեցել Հորդանանի ԱԳ նախարարի և ԻԻՀ նորընտիր նախագահի հանդիպումը։
Լուսանկարը տեսնելիս փորձեցի որոնել գուգլում, որպեսզի հասկանամ, թե արդյո՞ք Իրանի արարողակարգում ընդունված պրակտիկա է միայն ԻԻՀ դրոշի առկայությունը։
Համացանցում գտա 2023-ին Թեհրանում Ղազախստանի վարչապետի և ԻԻՀ նախկին նախագահ Ռաիսիի հանդիպումից լուսանկարը… ինչ խոսք Փեզեշքիանի և Հորդանանի ԱԳՆ հանդիպումից արված լուսանկարը շատ խոսուն է։
* Լուսանկարը վերցրել եմ թելեգրամում ռուսաթեզու ИРНА ալիքից։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Լուսանկարը տեսնելիս փորձեցի որոնել գուգլում, որպեսզի հասկանամ, թե արդյո՞ք Իրանի արարողակարգում ընդունված պրակտիկա է միայն ԻԻՀ դրոշի առկայությունը։
Համացանցում գտա 2023-ին Թեհրանում Ղազախստանի վարչապետի և ԻԻՀ նախկին նախագահ Ռաիսիի հանդիպումից լուսանկարը… ինչ խոսք Փեզեշքիանի և Հորդանանի ԱԳՆ հանդիպումից արված լուսանկարը շատ խոսուն է։
* Լուսանկարը վերցրել եմ թելեգրամում ռուսաթեզու ИРНА ալիքից։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤1👍1
👇 Այն մասին, թե ինչպես են հասնում խաղաղության ագրեսորի հետ.
Telegram
Իրանն այսօր
❗️Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի.
Իրանը ոչ թե լարվածության, այլ կայունության հաստատման է ձգտում և հավատացած է, որ կայունությունն ագրեսորին պատժելով է ձեռք բերվելու: Իրանի դեմ ոտնձգության հանդգնած ռեժիմը թող վճռական պատասխանի սպասի:
@IRI2day

Ի՞նչ է սա կոչվում, եթե ոչ սադրանք՝ նպատակ ունենալով ամեն կերպ դրդել լայնամասշտաբ էսկալացիայի։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Ընդհանուր առմամբ, երբ մենք խոսում ենք այն մասին, որ Փաշինյանի իշխանության պատճառով կորցնում ենք պետականությունը, հաճախ մոռանում ենք, որ շատ ավելի բարդ իրավիճակում է Ալիևյան Ադրբեջանը։
Արցախի օկուպացման գործում Ալիևին զուտ սիմպատիայով չեն աջակցել ո՛չ Իսրայելը, ո՛չ Թուրքիան (Արևմուտքը)։
Արդյունքում, Բաքվի բռնակալը որոշակի պահին հայտնվելու է խիստ ծանր վիճակում։ Մի կողմից, հաշիվներ կունենա Թեհրանի ու Մոսկվայի հետ, մյուս կողմից՝ մեծ պարտք է Արևմուտքին։
Մեր հարավային հարևանն, իր հերթին, ավանդաբար հատուկ վերաբերմունք ունի դավաճանների հանդեպ։
Ըստ երևույթին, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հայտնվելու են թավալուկի (ում բառն անծանոթ է, նույնն է՝ կատոկի, каток) տակ։
Իսկ թե ով որքանով կհավասարեցվի գետնին կամ կհավասարեցվի՞, թե՞ ոչ, կախված է ներքին ու արտաքին ամենատարբեր գործոններից։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5