Ալբերտիչ | հեղինակային ալիք – Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
381 subscribers
357 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
Թուրքիան վերածվել է ահաբեկիչների բուծարանի։

Հիշո՞ւմ եք այն 4 ահաբեկիչներին, որ գրոհել էին մերձմոսկովյան Կրոկուս Հիլը։ Հիշեցնեմ, նրանք գործողությանը նախորդող շրջանում եղել էին Թուրքիայում։

Վերջերս Մոսկվայում զինվորականի մեքենա պայթեցրած մի ռուս, ինչպես խոստովանել է ինքը, եղել էր Թուրքիայում, ուր հանդիպել էր Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցներին։

Ավելորդ է հիշեցնել Թուրքիայում սիրիացի ահաբեկիչներին նախապատրաստելու դրվագները, Արցախում Թուրքիայի տարածքով ահաբեկիչների ներթափանցումը 2020-ի պատերազմի օրերին։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Ուշ գիշերով միջազգային մեդիային եմ հետևում։

Առավելագույն լարվածության մթնոլորտ է ԶԼՄ-ներով։ Բոլորը սպասողական վիճակում են։

Այսպիսի իրավիճակը, մի կողմից, սթրեսային է Իսրայելի համար, մյուս կողմից, անդրադառնալու է Իրանի վրա։ Բոլորը սպասում են խոշոր մասշտաբի գործողությունների։

Եթե Իրանը գնաց այդ քայլին՝ տարածաշրջանային պատերազմն անդառնալի է։

Եթե Իրանը ավելի փոքրածավալ գործողությունների դիմեց, Իսրայելը դա ընկալելու է որպես թուլության նշան և շարունակելու է անհատական թիրախավորումներով Իրանի և կամ «Դիմադրության առանցքի» դեմքերին չեզոքացնելու, առանցքի դաշինքները տրոհելու գործողությունները։

Օրերի ընթացքում ամեն ինչ կպարզվի։

Իսկ մեր իրական փորձությունները դեռ միայն առջևում են։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Շարունակում եմ հետևել միջազգային և մերձավորարևելյան մամուլին։

Շարունակում եմ համոզվել, որ մենք վերջին 2 հազարամյակում հերթական անգամ ձախողում ենք բևեռի ընտրության հարցում։

Թեև ցանկացած խելամիտ մարդ վտտահաբար հասկանում է, որ Հայաստանը ձախողվել է ոչ այն պատճառով, որ «գահին բազմել է» մեկը, ով միջնադարում առավելագույնը կլիներ խեղկատակ, մերօրյա «Ջոկեր» (Խոակին Ֆենիքսի)։ Նա հետևանք է, ոչ ավելին։

Ամեն դեպքում հասկանում եմ նաև, որ ինչ-որ պահի ծանր գնով, այսուհանդերձ Հայաստանին կհաջողվի ճիշտ կարգավիճակում հայտնվել։

Հնարավոր է, դրա արդյունքում կորցնենք պետականությունը, առնվազն՝ ինքնուրույնության զգալի մասը։

Իսկ արժանի՞ էինք մենք զրո կառավարման ու քաղաքական (պաշտոնասեր) ամբիցիաներով, բայց պետական մտածողությունից հեռու այս կադրային ռեսուրսներով պետություն ունենալու…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2👍2
⚡️Թեհրանում տեղի է ունեցել Հորդանանի ԱԳ նախարարի և ԻԻՀ նորընտիր նախագահի հանդիպումը։

Լուսանկարը տեսնելիս փորձեցի որոնել գուգլում, որպեսզի հասկանամ, թե արդյո՞ք Իրանի արարողակարգում ընդունված պրակտիկա է միայն ԻԻՀ դրոշի առկայությունը։

Համացանցում գտա 2023-ին Թեհրանում Ղազախստանի վարչապետի և ԻԻՀ նախկին նախագահ Ռաիսիի հանդիպումից լուսանկարը… ինչ խոսք Փեզեշքիանի և Հորդանանի ԱԳՆ հանդիպումից արված լուսանկարը շատ խոսուն է։

* Լուսանկարը վերցրել եմ թելեգրամում ռուսաթեզու ИРНА ալիքից։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1👍1
⚡️Ըստ աղբյուրի՝ Իսրայելի օդուժի 4 ռազմական ինքնաթիռ անցել է Լիբանանի օդային սահմանը և մանևրել Բեյրութի մերձակայքում։

Ի՞նչ է սա կոչվում, եթե ոչ սադրանք՝ նպատակ ունենալով ամեն կերպ դրդել լայնամասշտաբ էսկալացիայի։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
🇷🇺🇮🇷🇦🇿 Սերգեյ Շոյգուն Թեհրան այցից անմիջապես հետո մեկնել է Բաքու։

Ընդհանուր առմամբ, երբ մենք խոսում ենք այն մասին, որ Փաշինյանի իշխանության պատճառով կորցնում ենք պետականությունը, հաճախ մոռանում ենք, որ շատ ավելի բարդ իրավիճակում է Ալիևյան Ադրբեջանը։

Արցախի օկուպացման գործում Ալիևին զուտ սիմպատիայով չեն աջակցել ո՛չ Իսրայելը, ո՛չ Թուրքիան (Արևմուտքը)։

Արդյունքում, Բաքվի բռնակալը որոշակի պահին հայտնվելու է խիստ ծանր վիճակում։ Մի կողմից, հաշիվներ կունենա Թեհրանի ու Մոսկվայի հետ, մյուս կողմից՝ մեծ պարտք է Արևմուտքին։

Մեր հարավային հարևանն, իր հերթին, ավանդաբար հատուկ վերաբերմունք ունի դավաճանների հանդեպ։

Ըստ երևույթին, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հայտնվելու են թավալուկի (ում բառն անծանոթ է, նույնն է՝ կատոկի, каток) տակ։

Իսկ թե ով որքանով կհավասարեցվի գետնին կամ կհավասարեցվի՞, թե՞ ոչ, կախված է ներքին ու արտաքին ամենատարբեր գործոններից։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
🤦🏻 Թրեյնինգ՝ «Ինչպե՞ս լինել անգերազանցելի ապուշ» թեմայով։

Բանախոս՝ ՀՀ արտգործնախարարություն


Խորապես գիտակցելով հրադադարի և պատանդների ազատ արձակման կարևորությունը, Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը:

Հուսով ենք՝ հաջորդ քննարկումներում կարձանագրվեն շոշափելի արդյունքներ։

ՀՀ ԱԳՆ

Հայաստանը ողջունում է այն երկրի հայտարարությունը, որը բոլոր առումներով հակառակորդ է այն երկրի, որն, իր հերթին, Հայաստանի տարածքային ամբողջականության անխախտելիության մասին բառացիորեն բարձրաձայնող միակ պետությունն է։

Զարմացած չեմ։ Պարզապես արձանագրում եմ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
5
Հայ ժողովրդի հիմքը, ըստ առասպելի, դրել էր Հայկ Նահապետը, ով մեր օրերից մի քանի հազարամյակ առաջ հենց այս օրը սպանեց Միջագետքի բռնակալ Բելին։

Եվ ահա Հայկից հազարամյակներ անց Մեսչյան ազգանունով մի ճարտարապետ-երգիչ դրոշմեց վերջին դարերում մեր խեղճացած տեսակի խեղված էությունը՝ «Հայկը պարտվեց ոսոխ Բելին»։

Խորհրդանշական է, որ Մեսչյանի համերգներից մեկում այս տողերը երգելու պահին դահլիճից մի կին գոչել էր՝ «Ո՛Չ»։

Մեզանում հիմա հենց այս է կատարվում։ Մի կողմից, մեզ համոզում են, թե ամուլ ենք որպես ազգ, «վա՜յ, կործանվում ենք», մյուս կողմից՝ դիմադրում ենք։

Ներկա փուլում, պետությամբ, թե առանց պետության մենք, կմնանք։

Իմ խիստ սուբյեկտիվ գնահատականով, ձախողել ենք առաջիկա տասնամյակում պետությունը պահելու մեր բարոյական և իրավական հիմքերը։

Ասածիցս, կրկնվեմ, չի հետևում, թե պետք է գլուխը պատով տալ և ողբալ։ Ողբը ողբ է ծնում։

Պատմությունն ինչ-որ պահի մեզ կրկին կշնորհի դրա իրավունքը, ինչպես բազմիցս է արել Հայկ Նահապետից մինչև 1988թ.։

Կվաստակենք ավելի հարատև պետության իրավունք, կլինե՞ն բարենպաստ պայմաններ առհասարակ որևէ պետության, որպես այդպիսին, գոյության համար. սրանք լրիվ այլ արիայից հարցեր են։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍6
❗️ԼԻԿԲԵԶ [ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ]❗️

Ես ինձ չէի կոչի գրագետ, թեև անգրագիտությունն ինձ համար սկզբունքորեն ընդունելի չէ, մասնավորապես՝ երբ խոսքը վերաբերում է պատասխանատու պաշտոն զբաղեցնողների կրթական մակարդակին։

Հուսամ, Առուշ Առուշանյանի շրջապատում կլինեն խելամիտ խորհրդականներ, որոնք այս մարդուն կբացատրեն, որ իր պաշտոնը ՔԱՂԱՔԱԿԱՆ է, հետևաբար նա ամեն աշխատանքային օր և ժամ իր պաշտոնեական գործունեության շրջանակում զբաղվում է բացառապես ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ։

Չեմ հասկանում, թե ինչի՞ են մարդիկ «քաղաքականություն» բառը լսելիս պոչը տակը քաշած վախկոտ շան վարք դրսևորում։ Մի քիչ տղամարդ եղե՛ք, ձեզ վրա դրված պատասխանատվությունից մի՛ փախեք։ Մի փոքր էլ մի՛ խուսափեք կարդալուց, կամ գոնե խնդրեք ձեր շրջապատում կարդալ իմացողներն ընթերցեն ու ձեզ պատմեն ձեր պաշտոնի և գործունեության մասին։

Իսկ դուք ասում եք՝ «բա ինչի՞ են ձախողվում բոլոր շարժումները»։ Կներեք բառապաշարս, իսկ ձեր դուրը հաստատ կգա՞, որ էսպիսի մարդիկ լինեն էլիտան Հայաստանում։ Իսկ մինչ օրս մեծիմասամբ իրենք են հավակնել։ Արժանի մարդիկ էլ են «քաղաքականություն» բառից փախչում (նաև, որովհետև նիկոլական փիարի սևացումից ու քրեական գործերից են վախենում):

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
🇮🇱🇦🇿Երեկ թե այսօր տարբեր մեդիա աղբյուրներ լուր տարածեցին՝ իբր Իսրայելը հրահանգել է Վրաստանում և Ադրբեջանում գտնվող իր զինվորականներին լքել այդ երկրները՝ Իրանի կողմից հավանական թիրախավորման վտանգից ելնելով։

Ադրբեջանում շտապել են այս լուրը հերքել։ Հռետորական հարց. ԻՆՉՈ՞Ւ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2
🇬🇪Վրաստանի ներկա իշխանությունները մեղադրել են Սաակաշվիլիին 2008-ի ռուս-վրացական պատերազմը սանձազերծելու մեջ:

Նշվում է, որ պատճառը եղել է ոչ թե Սաակաշվիլու հոգեկան անհավասարակշռությունը, այլ՝

․․․դրսից ցուցումների և լավ ծրագրած դավաճանության արդյունք։


Սիրտս վկայում է, որ Հայաստանում մարդ է վատացել, քանի որ իրեն հենց այսպիսի ճակատագիր է սպասվում։ Բառացիորեն նույն ճակատագիրը․․․ կամ՝ ավելի վատթար։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍6
Թինա Կանդելակին Վրաստանի ներկա իշխանությունների կողմից Սաակաշվիլիին մեղադրելուց հետո թելեգրամյան իր ալիքում գրառում է արել, որում ամենաուշագրավը այս հատվածն է.

«Այդ վեճերն անօգուտ էին։ Նա իրեն լրջորեն համարում էր նոր Դավիթ Շինարար թագավոր, գովում էր, թե «իր» Վրաստանի մասին դեռ երկար ու շատ են խոսելու»:


Դավիթ Շինարար, Պապ, թագավոր… պարզապես հիացած եմ որոշ հատուկ ծառայությունների կարողությամբ։

✔️ Գտնել Հերոստրատի սինդրոմով, հոգեպես անհավասարակշիռ յուրահատուկ դեգենեռատների, որոնք առաջնորդվում են նախանձով և ատելությամբ։

✔️ Հայտնի դարձնել տխմարներին։

✔️ Ստեղծել պայմաններ ակտիվ քաղաքական գործունեության համար։

✔️ Զավթել իշխանությունն ու այն հանձնել սրանց նման պատուհասներին։

✔️ Նույնիսկ «методичка» են նկարել Հոլիվուդում այդ մասին՝ անունն էլ դրել «Ջոկեր»։

Իրոք որ, ջոկեր են՝ խեղկատակ. Սաակաշվիլի, Զելենսկի, Միլեյ, ու մեր երկրի գերագույն «Ջոկեռը»…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍41
🇷🇺🇺🇦Ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինայի նախաձեռնած վերջին արկածախնդրությունը մեկ հիմնական պատճառ ունի․ եթե գնում ենք բանակցությունների, ապա եկեք գնանք՝ «տարածք՝ տարածքի դիմաց» փոխանակման սկզբունքով։ Երկրորդ պատճառը՝ ԱՄՆ-ի գալիք նախագահական ընտրություններից առաջ նոր աջակցության հիմնավորում ունենալու ուկրաինական իշխանությունների ձգտումը, որը մեծ հաշվով անօգուտ կլինի Թրամփի ընտրվելու պարագայում։

Եթե մի կողմ դնենք արևմտյան պոպուլիստների վերամբարձ հայտարարությունները, ապա իրականում այս արկածախնդրության հաջողությանը փաստացի չեն հավատում նույնիսկ Արևմուտքում։

Սրա միակ իրական արդյունքը մարդկանց մսաղացի մեջ ուղարկելն էր Զելենսկու կողմից։ Հավանաբար ուկրաինացիների «Դժոխքի ձորն» էլ Կուրսկն է։

Մյուս կողմից, ավանտյուրիզմն այն աստիճան հանդուգն է ստացվել, որ ռուսները դրանից հետո առհասարակ հրաժարվելու են որևէ բանակցությունից, ուր փոխզիջման հարց կդրվի։

Այստեղ նաև իմիջի խնդիր է, ռուսների ռազմական հաջողության հարցի՝ նկատի առնելով ոչ միայն ներքին լսարանի առջև պատասխան տալու հանգամանքը, այլև Աֆրիկայում և որոշ ասիական երկրներում ռուսական ռազմական ներկայության նպատակահարմարության գործոնը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍31👎1
⚠️ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

1️⃣Մի կողմից, Բագրատ Սրբազանը հայտարարում է, թե սեպտեմբերին ինչ-որ բան է սպասվում՝ նկատի ունենալով ներքաղաքական իրադրությունը։

2️⃣Մյուս կողմից, վերջին 1-2 ամսում Ադրբեջանի ՊՆ պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում սահմանին կրակոցների վերաբերյալ։

❗️Հետևություն․ հարց՝ ի՞նչ եզրակացություն ենք անում՝ եթե նկատի ունենանք, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լարվածությունը մշտապես ուղեկցվել է Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքներով։

📌 Լրացում․ հիշում ենք նաև Ադրբեջանի հայտարարությունները հայ-ֆրանսիական երևակայական դաշինքի վերաբերյալ և ֆիքսում ենք Մակրոնի՝ սեպտեմբերին սպասվող այցի մասին այս լուրը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
📍ԼՈՒՐԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

📌 Իսրայելական մեդիայից հայտնել էին, թե Վրաստանում և Ադրբեջանում գտնվող իսրայելցի զինվորականներին հետ են կանչել՝ նկատի առնելով Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո Իրանի հնարավոր պատասխանը։

📌 Ադրբեջանից շտապ հերքում են, թե իրենց տարածքում իսրայելցի զինվորականներ կան։

📌 Իրանը զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ սահմանի մոտ՝ Կասպից ծովի ափամերձ շրջանում։

📌 Ադրբեջանը ՀՕՊ զորավարժություններ է սկսել։

📌 Մենք ենք, մեր սարերը…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😢1
Եթե հանկարծ վրդովվեք ՌԴ նախագահ Պուտինի կողմից Ալիև հոր գերեզմանին դրված ծաղկեփսակի փաստով կամ փորձեք դա կապել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը, ապա շտապեմ ասել, որ

նախ՝ Պուտինը ժամանակին էլ 2 անգամ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր,

երկրորդ՝ բոլոր երկրներն ունեն որոշակի արարողակարգեր և այլ երկրները պարտավոր են դրանք հարգել,

երրորդ՝ առհասարակ դա ամենակարևոր իրադարձությունը չէ, քանի դեռ Հայաստանի քաղաքական համակարգը ադեկվատ և հայրենակենտրոն կորիզով չէ համալրված։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գերտերություններն ու «փոքր» երկրները՝ միջազգային հարաբերություններում։

Թե նշվածներից ո՞րն է գնդակի, կարծեմ, պարզ է։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով.

«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք, ինչ վերաբերում է Սյունիքով անցնող հաղորդակցություններին, հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Փաշինյանի ստորագրությունը: Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»:


- - - - - - - - - - - - -

Շատ տարիներ առաջ տակավին պատանյակ միջազգային հարաբերությունների մագիստրոս նվաստս երբեմն չէր կարողանում հասկանալ, թե ինչու ՀՀ այն ժամանակվա իշխանությունները արտաքին քաղաքական հարցերում շատ ծանրաշարժ են մանևրում և կարծում էի, որ մեզ մանևրելու կարողություն ունեցող ղեկավար է պետք։

Հետո ժամանակի ընթացքում հասկացա «ծեր այրի կնոջ ու թագավորի մասին» առակի իմաստը։

Հ.Գ. Վստահ չեմ, որ Լավրովն այստեղ ծաղկեցնում է, որովհետև մենք հո գիտենք՝ ով է մեր գլխին ղեկավար կարգվածը։

Եվ կցանկանայի սա ֆիքսեիք, որպեսզի մի փոքր քիչ կիրառեիք «սաղ ռուսը/ամերիկացիք/եվրեյն ա մեղավոր» արտահայտությունը։

Խղճուկ ու վաճառական էլիտայի որոշումներն են ու պետական շահի չգիտակցումը։ Մնացյալը՝ ածանցյալ ու հետևանք։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍6