Forwarded from DOMUS / ԴՈՄՈՒՍ
🇮🇹 Երազու՞մ ես Իտալիայի մասին…
Պատկերացրու՝ դու շրջում ես Հռոմի փողոցներով, վայելում առավոտյան սուրճը Վենեցիայում կամ հիանում Ֆլորենցիայի գեղատեսիլ տեսարաններով…
✨ Իսկ եթե ասենք, որ այս երազանքը կարող է իրականանալ❓
📢 DOMUS-ը @domus_stores և Ինեկոբանկը @inecobank.am քեզ հնարավորություն են տալիս շահել ուղևորություն դեպի Իտալիա՝ 2 անձի համար!😍
📅 Մարտի 8-ից ապրիլի 8-ը արի Դոմուս, ձևակերպիր ապառիկ կամ կատարիր վճարումը paylater համակարգով և մասնակցիր խաղարկությանը! 🏡💳
🎉 Հաղթողը հայտնի կլինի ապրիլի 18-ին… և գուցե հենց ԴՈՒ մեկնես դեպի քո երազանքների Իտալիա!
💛 DOMUS – որտեղ երազանքները դառնում են իրականություն!
📍Խաղարկության մանրամասների ծանոթացեք domus.am կայքում

👍36❤13🥰2
ՌՈ պետը պաշտոնանկ կարվի
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխին կուտակվող սև ամպերից բաժին են հասնելու նաև նրա հովանավորյալներին, որոնք ոչ միայն չեն կարողանում նորմալ աշխատել, արդարացնել իշխանության սպասելիքները, այլև փաշինյանական իշխանության համար խնդիրներ են հարուցում տեղերում։
2018 թ. իշխանափոխությունից հետո Անդրանիկ Քոչարյանի հատուկ հովանավորությամբ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց Աշոտ Զաքարյանը, ով նաև գեներալ-մայորի զինվորական կոչման արժանացավ։
Տևական ժամանակ Զաքարյանին, Քոչարյանի անմիջական մասնակցությամբ հաջողվում էր խուսափել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի զայրույթից, թեև, տարբեր աղբյուրների փոխանցմամբ, թե՛ գործող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, թե՛ նրա նախորդները քանիցս առաջարկել են Փաշինյանին հեռացնել ՌՈ պետին, որի բանուգործն է դարձել ողջ տեղեկատվությունն առաջինն Անդրանիկ Քոչարյանին զեկուցելը։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը, ով այս օրերին զբաղված է Գյումրիի ընտրությունների խայտառակ ընթացքը փրկելու գործով, Գյումրիում որոշ մանրամասներ է իմացել գյումրեցի Զաքարյանի գործունեությունից, խստորեն զայրացել։ Չի բացառվում, որ առաջիկայում Աշոտ Զաքարյանը հրաժեշտ տա պաշտոնին։ Ընդ որում, խոսակցություններ կան, որ մարտի 1-ի գործով Փաշինյանի հետ ազատազրկված Զաքարյանը ջերմ կապեր է ստեղծել գյումրեցի ընդդիմադիրների հետ, իսկ նրա ենթականերն էլ աշխատում են իշխանության կոշտ հակառակորդներից մեկի համար։

👍48❤16👏4👎3😁3🤮3🥴1
Forwarded from ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ
Media is too big
VIEW IN TELEGRAM
💐🌷🌹 Ինչի՞ հաշվին է Հայաստանը դարձել առաջատար ծաղիկ մատակարարողներից մեկը Ռուսաստանի համար
👍18❤1🔥1
Forwarded from ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ
Media is too big
VIEW IN TELEGRAM
🏠 Նորակառույց թաունհաուսներ` Դոմուս ընկերության կողմից
👍8❤1👎1
Դատախազը պահանջում է անձեռնամխելիությունից զրկել երկու պատգամավորի
Գլխավոր դատախազությունը հաստատում է՝ Աննա Վարդապետյանը գալիս է ԱԺ 2 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու` Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին

👍39❤6🤔2🔥1
Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել։
Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ խոշոր չափի փողերի լվացման, 3 դրվագ այն օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

👍42❤6😁4
Forwarded from ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ
ՀՀ քաղաքացիների 65,6%-ը բացասական է գնահատում Փաշինյանի աշխատանքը
❗️Այս տարվա փետրվար ամսին GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի իրականացրած հարցումներով Նիկոլ Փաշինյանի աշխատանքը լիովին դրական է գնահատել հարցման մասնակիցների միայն 9%-ը, ընդհանրապես բացասական՝ 46,5 %-ը, ավելի շուտ բացասական՝ 19,1%-ը:
✅ Հայաստանում քաղաքական իրավիճակը կայո՞ւն է. այս հարցին հարցվածների 6,4%-ը պատասխանել է, որ լիովին կայուն է, ավելի շուտ կայուն է՝ նշել է 16,5 %-ը: 16,7 %-ի կարծիքով Հայաստանում քաղաքական իրավիճակը ավելի շուտ կայուն չէ, իսկ 56,3 %-ի կարծիքով՝ ընդհանրապես կայուն չէ:

👍49❤14👎13🍾1
Forwarded from DOMUS / ԴՈՄՈՒՍ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❓Իսկ դուք գիտե՞ք, որ հենց հիմա, հենց այսօր, մենք իջեցրել ենք գները ավելի քան 1500 տարբեր ապրանքների համար։
😃Չե՞ք հավատում, ապա ինքներդ տեսեք կայքում՝ «Ակցիաներ Դոմուսում» բաժնում։
👉🏼Հղումը՝ https://domus.am/search?actions=discount
Սպասում ենք Ձեզ մեր խանութ-սրահներում և www.domus.am կայքում☺️
Արի՛ Դոմուս, գնի՛ր ԱՄԵՆ ԻՆՉ մեկ վայրից💙💛
#Դոմուս #ակցիաներ #մեծզեղչեր

👍19❤8
Forwarded from ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🥰 «Դոմուս»-ն առաջարկում է անտոկոս ապառիկ՝ 16 ամսով
❤9👍4😁2
Հերթական փորձանքը կառավարության կողմից
Երեկ լրացավ մի օրենսդրական նախաձեռնության հանրային քննարկման ժամկետը, որը կառավարությունը ցանկանում է փաթաթել հանրության գլխին: Փորձագիտական շրջանակներն ու շատ գործարարներ այս նախաձեռնությունն արդեն գնահատել են որպես հերթական փորձանք:
✅ Խոսքը «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին է, որը, ի մասնավորի, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի գնահատմամբ, բերելու է զանգվածային սնանկությունների, բիզնեսի համատարած փակման, բիզնես միջավայրի այլանդակման և տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքի վատթարացման։
Բանն այն է, որ օրենքի նախագծով նախատեսվում է, որ եթե քաղաքացու կամ տնտեսվարողի նկատմամբ վարչական ակտ կայացվի, ապա դրա վիճարկումը չի կասեցնելու տուգանքի վճարումը: Շատ գործարարներ նշում են, որ վարչական դատավարության կարգով քննվող գործերի տևողությունը երկու ատյաններում միջինը տևում է երկու տարուց ավելի, հետևաբար սխալ որոշումների դեպքում քաղաքացին կամ բիզնեսը անարդար ձևով այդքան ժամանակ զրկվելու է տուգանքի չափսով իր միջոցները տնօրինելու հնարավորությունից:
📌 Ի դեպ, գործարարները նշում են, որ, տարբեր հաշվարկներով, ՊԵԿ –ի դեմ ներկայացված վիճարկման հայցերով գործերի 75-80 տոկոսի դեպքում այդ հայցերը բավարարվում են, ինչը բավականին խոսուն ցուցանիշ է: Ընդ որում, այս նախագիծը միայն գործարարներին չի վերաբերում, այլ նաև անհատ քաղաքացիներին, օրինակ՝ ՃԵԿ խախտումների առումով:
Հավելենք, որ երեկվա դրությամբ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այս նախագծին դեմ քվեարկածները կազմում էին... 100 տոկոս (մոտ 3000 ձայն): Իրականում կողմ քվեարկածներ էլ կային, բայց նրանց թիվն այնքան փոքր էր (7), որ նույնիսկ 1 տոկոսի չէր հասել և կայքում արձանագրված էր... 0 տոկոս: Փաստորեն, այս դեպքում նախաձեռնողներն իրենք էլ չէին քվեարկել իրենց նախագծի օգտին:

👍23❤6😁2🏆2👎1
Ամերիկյան սադրա՞նք, թե՞ ապտակ ՀՀ իշխանություններին
Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի համաձայնեցման մասին հայտարարություններից հետո այն ողջունողների բազմության մեջ նկատվեց նաև Վաշինգտոնը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, թե Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պատմական պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ։
Միևնույն ժամանակ, ամերիկյան վարչակազմն իր գործողություններով վկայում է, որ տարածաշրջանում իր թիվ մեկ գործընկերն Ադրբեջանն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ութքոֆն ուրբաթ առավոտյան Մոսկվա կատարած գիշերային այցից հետո վայրէջք է կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում։
Ամերիկյան աղբյուրները սուղ տեղեկություններ են հայտնում, իսրայելական The Jerusalem Post պարբրականն էլ նշել է, թե այդ այցը լավ համակարգված դիվանագիտական քայլ է Իսրայելի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև: Արբեջանական աղբյուրներն էլ նշում են, թե Բաքվում Իլհամ Ալիևի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Ութքոֆը քննարկել է Թրամփի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նախաձեռնությունը, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ կասպյան նավթամուղի կառուցումը։
Ութքոֆին կարող էր հետաքրքրել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքով ադրբեջանական գազը Եվրոպա մատակարարելու գաղափարը։ Նախագծում որպես միջնորդ կարող են հանդես գալ նաև ամերիկյան ընկերությունները։
Փաստացի, ՀՀ իշխանություններին ոչ ոք այլևս լուրջ չի վերաբերվում, նույնիսկ շաբաթներ առաջ ռազմավարական գործընկերության խարտիա ստորագրած ամերիկացիները, իսկ հիմնական հանդիպումներն անցկացնում են Բաքվի հետ։

«Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման և վավերացման, Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է», -ասված է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում։
Միևնույն ժամանակ, ամերիկյան վարչակազմն իր գործողություններով վկայում է, որ տարածաշրջանում իր թիվ մեկ գործընկերն Ադրբեջանն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ութքոֆն ուրբաթ առավոտյան Մոսկվա կատարած գիշերային այցից հետո վայրէջք է կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում։
Ամերիկյան աղբյուրները սուղ տեղեկություններ են հայտնում, իսրայելական The Jerusalem Post պարբրականն էլ նշել է, թե այդ այցը լավ համակարգված դիվանագիտական քայլ է Իսրայելի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև: Արբեջանական աղբյուրներն էլ նշում են, թե Բաքվում Իլհամ Ալիևի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Ութքոֆը քննարկել է Թրամփի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նախաձեռնությունը, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ կասպյան նավթամուղի կառուցումը։
Ութքոֆին կարող էր հետաքրքրել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքով ադրբեջանական գազը Եվրոպա մատակարարելու գաղափարը։ Նախագծում որպես միջնորդ կարող են հանդես գալ նաև ամերիկյան ընկերությունները։
Փաստացի, ՀՀ իշխանություններին ոչ ոք այլևս լուրջ չի վերաբերվում, նույնիսկ շաբաթներ առաջ ռազմավարական գործընկերության խարտիա ստորագրած ամերիկացիները, իսկ հիմնական հանդիպումներն անցկացնում են Բաքվի հետ։
👍30❤4🥰2👎1🤮1
❗️Անշարժ գույքի շուկային ցնցումներ են սպասվում
Անշարժ գույքի շուկան բոլոր երկրներում էլ տնտեսական զարգացման ազդակիր ցուցիչներից է։ Տևական ժամանակ այդ ոլորտը մանր քայլերով հետընթաց է գրանցում, իսկ գործարքները շոշափելի նվազել են։
📌Կադաստրի կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն, 2025 թ. հունվարին անշարժ գույքի շուկայում արձանագրվել է անկում 2024 թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդհանուր գործարքների թիվը կազմել է 15,269 (2024 թ. հունվարի 16,394 գործարքի համեմատ նվազել է 6.9 %-ով):
3,7 տոկոսով նվազել են օտարման գործարքները։ 2025 թ. հունվարին գրանցվել է 5,547 օտարման գործարք 2024 թ. հունվարի 5,763 գործարքի համեմատ։ 6,5 տոկոսով նվազել են առուվաճառքի գործարքները՝ 3,640 գործարք 2024 թ. 3,894 գործարքի համեմատ։
Ամենալուրջ անկումը գրանցել է վարձակալության շուկան: 2025 թ. հունվարին գրանցվել է ընդամենը 802 վարձակալության գործարք (2024 թ. հունվարի 1,124 գործարքի համեմատ նվազել է 28.6 %-ով): Նվազել են նաև գրավադրման գործարքները, 10 տոկոսով անկում է գրանցել հիփոթեքային շուկան։
✅ Մասնագետները երկար ժամանակ ահազանգ էին հնչեցնում, որ անշարժ գույքի շուկան կարող է ընդհուպ փլուզվել, իսկ դրա շղթայական ազդեցությունն այլ ոլորտների վրա աղետալի հետևանքներ կունենա։ Թե ինչ է ձեռնարկում ՀՀ իշխանությունը շուկան կայունացնելու համար, որևէ տեղեկություն չկա։

👍14❤12😢2🤩2😁1
Forwarded from ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ
🔢 Գյումրիում հարցումների պատկերը խուճապի է մատնել իշխանություններին
Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրություններին ընդառաջ գործող իշխանությունները ներքին հարցումներ են իրականացնում, և դրանց արդյունքները խուճապի են մատնել «Քաղաքացիական պայմանագրին»։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, այդ հարցումները վկայում են, որ ընտրություններին մասնակցող 9 ուժերից միայն չորսին է հաջողվում անցնել Գյումրիի ավագանի։ Իշխանության ներդրած «տրոյական ձիուկները» ընդհանրապես դուրս են մնում այդ ցանկից և չնչին քվեներ են ստանալու։ Իսկ հիմնական ընդդիմադիր թեկնածուները կարող են այնքան քվեներ ստանալ, որ Գյումրիում իշխանազրկեն «Քաղպայմանագրին»։
✅ Ըստ այդ հարցումների, Սարիկ Մինասյանի գլխավորած ընտրացուցակը միայն երկրորդն է։ Թե ընդդիմադիրներից ով է առաջինը, մեր աղբյուրները չեն նշում, պնդում են, որ ՔՊ-ն որևէ շանս չունի հաղթանակ գրանցելու հանրապետության երկրորդ քաղաքում։
Այս հարցումներն են պատճառը, որ Փաշինյանն ու իր թիմն ընկել են ցնցումների մեջ, ուժայիններին հրահանգել շոուներ սկսել, ընդ որում, քրքրում են ընտրացուցակների վերին հորիզոնականներում ընդգրկված ընդդիմադիր թեկնածուների անցյալը, նրանց վրա լծակներ ստանալու, Գյումրիում իրենց ցանկալի արդյունքները ստանալու համար։
Առաջիկայում Փաշինյանը կրկին Գյումրիում է լինելու, անձամբ է իրականացնելու քարոզարշավը, իսկ մինչ այդ կառավարությանը հրահանգել է հսկայական գումարներ ներդնել, այս օրերին բուռն աշխատանքի իմիտացիա ստեղծել։

👎25👍15❤8🤬2⚡1🔥1
Forwarded from ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ
Media is too big
VIEW IN TELEGRAM
❗️Իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանը
👎14💯3❤2👍2
❗️Կարեն Սարուխանյանը լուրջ «դեբոշ» է սարքել
Գյումրու ՔՊ թիմը որքան էլ փորձում է ցույց տալ, թե կուռ է եւ ամուր, իրականում օր օրի պառակտվում է:
Թիմի ներսում դժգոհությունները՝ Սարիկին փիառելու հարցով, էլ ավելի է սրվում։ Ասում են, թե՝ հատկապես լուրջ «դեբոշ» է սարքել ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը:
Ի նշան բողոքի՝ ասել է, թե չի մասնակցելու քարոզարշավին: Ըստ նույն աղբյուրի` վերջինս բացեիբաց հայտարարել է. «Ես փաս»:

💩10👍8❤4
ՀԱՐՑՈՒՄ. Թեկնածուներից և քաղաքական ուժերից ու՞մ օգտին եք պատրաստվում քվեարկել 2025թ․ մարտի 30-ին Գյումրիի ընտրություններին
Anonymous Poll
11%
Սարիկ Մինասյան. ՔՊ
10%
Վարդան Ղուկասյան. ՀԿԿ
2%
Կարեն Մալխասյան. Ապրելու երկիր
27%
Կարեն Սիմոնյան. Մայր Հայաստան
2%
Արտյոմ Թումանյան. Գյումրեցու որոշում
3%
Լևոն Բարսեղյան. Եվրոդաշինք
1%
Արտյոմ Զարաղազարյան. Դեմոկրատական այլընտրանք
36%
Մարտուն Գրիգորյան. Մեր քաղաքը
8%
Ռուբեն Մխիթարյան. Իմ հզոր համայնք
❤14🤡8⚡7👍7👌6🤮1
Forwarded from DOMUS / ԴՈՄՈՒՍ
#ԳտելեմԴոմուսում 🔥Ծալվող սեղան և աթոռներ 𝐃𝐎𝐌𝐔𝐒-ում։🤩
Այս ծալովի պլաստիկե սեղանն ու աթոռները կարող են բացօթյա հանգիստը դարձնել ավելի հարմարավետ և հաճելի:🌳
Սեղան - 244x75x74 սմ 35 900 դրամ
Աթոռ - 10 500 դրամ
Հավաքածու սեղան+8 աթոռ՝ 119 900 դրամ
❗️Շտապե՛ք քանակը սահմանափակ է։❗️
Արի՛ Դոմուս, գնի՛ր ԱՄԵՆ ԻՆՉ մեկ վայրից💙💛
Այս ծալովի պլաստիկե սեղանն ու աթոռները կարող են բացօթյա հանգիստը դարձնել ավելի հարմարավետ և հաճելի:🌳
Սեղան - 244x75x74 սմ 35 900 դրամ
Աթոռ - 10 500 դրամ
Հավաքածու սեղան+8 աթոռ՝ 119 900 դրամ
❗️Շտապե՛ք քանակը սահմանափակ է։❗️
Արի՛ Դոմուս, գնի՛ր ԱՄԵՆ ԻՆՉ մեկ վայրից💙💛
👍8❤2🌭1
Forwarded from ArmInfo
‼️‼️‼️ԶԳՈՒՇԱՑՈՒՄ։ Signal մեսենջերի վրա հարձակում է գնում։
Թիրախներին նայելիս, կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում։ Ընդ որում, հստակ չարակամ։ Տենց շատ երկիր չկա, նենց որ մոտավորապես պատկերացնում եք։
Գալիս է հաղորդագրություն Սիգնալից, իբր իրենց սպասարկումից։ Վախեցնում են, որ չարագործների փորձում են կոտրել հաշիվը։
Ընդ որում, մի մասի մոտ նշվում է, որ Բաքվից է մուտքը։ Որպեսզի մարդ կտրուկ անհանգստանա ու հետ կապնվի։ Հետո կփորձեն հաշիվը մարդու վրայից տանել։ Ինչ անել։
1. Խուճապի չտրվել
2. Չպատասխանել
3. Ակտիվացնռլ երկփուլայինը։ Settings>>Account>>Registration Lock. Մուտքագրեք թվային պին-կոդ, դա երբեք ոչ մեկի չտաք, նույնիսկ զոքանչին։ Ու չմոռանաք հանկարծ։
Սամվել Մարտիրոսյան

👍24❤6🍌1🖕1