ՀԱՅԻԶՄ – Telegram
ՀԱՅԻԶՄ
6.78K subscribers
305 photos
244 videos
54 links
Download Telegram
Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով մեկնել է Լոռի, մարզպետ Արամ Ղազարյանի հետ քննարկել տարածաշրջանի և ՌԴ սուբյեկտների միջև տնտեսական համագործակցության հարցեր։

Դիվանագետը մասնակցել է նաև Տաշիրում Ռուսական կենտրոնի բացմանը, ծանոթացել է «Ամպեր ԱՐՄԵՆԻԱ» մալուխային գործարանի և «Տաշիր կար» կարի գործարանի աշխատանքներին։
7👎4
Channel name was changed to «PolitNews.am.»
Channel name was changed to «PolitNews.am»
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը մայիսի 2-ից իր գործունեությունը կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքում (ք. Երևան, Նաիրի Զարյան փողոց, 17/2 շենք)։
👍8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⛈️Հանրապետության շրջանների զգալի մասում և Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում անձրևները հորդառատ կլինեն։

Ծանոթացեք մայիսի 2-ի եղանակային կանխատեսումներին։
👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Խորհրդային զինվորների եղբայրական գերեզմանը Հայաստանում վերականգնել են «Հաղթանակ 9/45» շարժման ակտիվիստները

Այն գտնվում է Լոռու մարզի Ալավերդու արվարձանում։

«Եվրասիայի» տղաներին օգնելու էր եկել Հայրենական մեծ պատերազմի 99-ամյա վետերան Միխայիլ Սահակյանը, ով պատերազմի տարիներին հասել է մինչև Բրեստ։
👍114
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել ՏՏ ստարտափի ստացած արտոնությունների պատճառով, որի տնօրենն է եղել մինչ փոխնախարար նշանակվելը

Ըստ Հովհաննիսյանի ներկայացրած 2021 թվականի հայտարարագրի ՝ Caritas-Italiana ընկերության մի մասը պատկանում է հենց նրան, սակայն արդեն 2022 թվականի հունվարին ստարտափը վերակազմավորվեց և վերանվանվեց J-Corder։ Ընկերությունը պարտքեր ուներ, որոնք Հովհաննիսյանի ՝ ֆինանսների նախարարություն տեղափոխվելուց հետո մարվեցին։

Նախարարը վստահեցնում է, որ տեղյակ չի եղել J-Corder-ի՝ 300 հազար դոլարի արտոնություններ ստանալու մասին, որը Հովհաննիսյանից հետո գլխավորել է, ըստ ԶԼՄ-ների, իր հորեղբայրը։

Հակակոռուպցիոն դատարանը սկզբում քրեական վարույթ չհարուցեց, սակայն ապրիլի սկզբին նրան պարտավորեցրեց դա անել Վերաքննիչ դատարանը:

Հովհաննիսյանն իրեն գործով ֆիգուրանտ չի համարում և պատրաստ է պատասխանել այն դեպքում, եթե «ինչ-որ խնդիր ի հայտ գա»։
7🌚3👍1🥰1😁1
ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում, շարքերում գժված են

ՔՊ-ում կարծում են, որ եթե սկանդալի կենտրոնում հայտնված «Հանրապետություն» կուսակցության անդամ, Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական չներկայացնի, ապա պետք է խզել Երևանի ավագանիում կոալիցիոն հուշագիրը ՔՊ–ի և «Հանրապետություն» խմբակցության միջև։

Ըստ պարբերականի՝ հարցի լուծումն առայժմ թողնվել է Տիգրան Ավինյանի վրա, ու եթե Ավինյանը չկարողանա հասնել նրան, որ «Հանրապետությունն» իր որոշմամբ Տիգրան Տեր-Մարգարյանին ուրիշով փոխարինի, ապա հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում, և հնարավոր է՝ ՔՊ-ն հայտարարի կոալիցիան խզելու մասին:

«Հրապարակը»
👍92😁2
Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայկական համալսարանի ունկնդիրների եւ դասախոսների հետ

Հայկական համալսարանի՝ Արցախյան առաջին հաղթական պատերազմի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպում-բանախոսությունների ծրագրի շրջանակներում երեկ երեկոյան տեղի է ունեցել համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպումը ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի, ապա ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեի նախագահ (1989-1993թթ.), ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի հետ:
Դեռևս շաբաթներ առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն կայացած հանդիպման զրույցի թեմատիկ ընդգրկումը ներառել է Արցախյան առաջին հաղթական պատերազմի տարիներին բանակաշինությանը, պետականաշինությանը, իրականացված մոբիլիզացիային և հաջորդող տարիների պետական քաղաքականությանը վերաբերող հարցեր։
🤬7🤔4🤯3
Զելենսկին մերժել է Պուտինի հրադադարի առաջարկը եւ պնդում է 30-օրյա հրադադար մտցնել

Ուկրաինայի նախագահՎլադիմիր Զելենսկինքննադատել է ՎլադիմիրՊուտինի առաջարկածեռօրյա հրադադարըմայիսի 9-ին եւ պնդում է30-օրյա հրադադարիմասին, հայտնել է УНИАН-ը։
Լրագրողների հետզրույցում Ուկրաինայինախագահը հայտնել է, որ «չի ցանկանում խաղալ Պուտինի առաջարկած կարճզինադադարներով»։ Նրա խոսքով՝ 30-օրյա զինադադարի մոդելնամենաօպտիմալն է, քանի որ մի քանի օրում հնարավոր չէ ինչ-որ բանի շուրջպայմանավորվել։
«Անվերապահ հրադադարը մոդել է, որն առաջարկել են ամերիկացիները։ Այո, եկեք փորձենք 30 օրով։ Ինչո՞ւ 30 օրով հրադադար։  Որովհետեւ անհնար է երեք, հինգ, յոթ օրում որեւէ բանի մասին պայմանավորվել»,- Զելենսկուն մեջբերել է «Ուկրինֆորմը»։
👍13🤬63
🇮🇷 Իրանի արևմուտքում՝ Քերմանշահ քաղաքում կայծակի հարվածի հետևանքով երկու մարդ Է զոհվել,ևս երեքը տուժել են, հաղորդում է Tasnim-ը ՝ վկայակոչելով նահանգի արտակարգ իրավիճակների կառավարման կազմակերպության ղեկավար Ալիրեզա Հեյդարիին:
😢7👍1😱1
«Լոնդոնը չի կարող միջնորդ լինել». Պեսկով

Մեծ Բրիտանիան միակողմանի դիրքորոշում է ընդունել ուկրաինական հակամարտության հարցում, ուստի չի կարող միջնորդ լինել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմին Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին հրավիրելու՝ բրիտանական իշխանությունների խոստումը։
«Մինչ այժմ Լոնդոնն առանձնապես չի հավակնել միջնորդի դերին։ Միջնորդ կարող է լինել միայն այն երկիրը, որը հավասար հեռավորության վրա է գտնվում հակամարտող կողմերի նկատմամբ։ Լոնդոնն այդպիսին չէ և չի կարող այդպիսին լինել», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Լոնդոնի գործողություններն ուղղակիորեն աջակցում են նացիզմին, և արդյո՞ք Մեծ Բրիտանիան զրկում է իրեն խաղաղության գործընթացում միջնորդ դառնալու հնարավորությունից։
💯63
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վաշինգտոնում անցկացվել է «Անմահ գունդ» ակցիան

Ավելի քան 100 մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների հիշատակին։

Սա վերջին վեց տարվա ընթացքում առաջին համաձայնեցված ակցիան էր։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ իշխանությունները 300 մարդու ներկայություն են արտոնել։
👍122