Միացյալ Նահանգները և Եմենի հութիները համաձայնության են եկել և Օմանի միջնորդությամբ հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ համաձայնագրի՝ կողմերից ոչ մեկը չի հարձակվի մյուսի վրա, այդ թվում՝ Կարմիր ծովում և Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի վրա։ Կապահովվի նաև նավարկության ազատությունը և ծովով միջազգային բեռների անխափան հոսքը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կդադարեցնի հութիներին հարվածելը, երբ նրանք պատրաստակամություն կհայտնեն հրաժարվել ռազմական գործողություններից։

😁4❤2
Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել. «Հրապարակ»
«Մարտուն Գրիգորյանի թիմին զուգահեռ իշխանությունն «աշխատանքներ» է տանում նաև Վարդան Ղուկասյանի թիմի ուղղությամբ: Երեկ իշխանական շրջանակներից մեզ ասացին, որ Ղուկասյանի թիմից 2 հոգու նկատմամբ քրեական վարույթ է հարուցվելու: Իսկ եթե հոժարակամ ՔՊ-ի կողմը չանցնեն, ապա հնարավոր է` ձերբակալությունների միջոցով իշխանության զավթում իրականացվի: Թե ովքեր են թիրախները, անուններ չտվեցին»,– գրում է թերթը։
Իշխանությանը 3 ձայն է պակասում, որ փոխի ձայների հարաբերակցությունը հօգուտ իրեն․ այժմ 14 մանդատ ունեն ավագանու 33 մանդատից։

👍3🤬2👀2
Forwarded from Առաջին Լուրեր
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Одна на всех - мы за ценой не постоим». Բուլատ Օկուջավայի լեգենդար տողերը մինչ օրս արդիական են. ՌԴ ԶՈւ տարբեր ազգությունների մարտիկները, որոնք գտնվում են առաջնագծում, կարդում են 1989 թվականին գրված բանաստեղծությունը։
❤1
Ագարակի հանքի մոտ գտնվող եկեղեցին կտեղափոխեն փլուզումից փրկելու համար
Մնում է միայն ՀՀ կառավարությունն ընդունի այս հարցով համապատասխան որոշում, որն ընդամենը տեխնիկայի հարց է։
Եկեղեցին, որը թվագրվում է 15–16–րդ դարերով և գտնվում է հանքի անմիջական հարևանությամբ, տուժում է հանքում պարբերաբար տեղի ունեցող պայթեցումներից։

👍6😢3👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երևանի Հաղթանակի զբոսայգում մեկնարկեց «Հաղթանակի 80 լույսերը» նախագիծը
Առաջին մոմը վառեց Խորհրդային Միության հերոս, 866-րդ կործանիչ ավիացիոն գնդի էսկադրիլիայի հրամանատար Սերգեյ Բուռնազյանի ժառանգ, 18-ամյա Ալեքս Տեր-Պողոսյանը։
Ռուս-հայկական երիտասարդության միության և Եվրասիական երիտասարդական վեհաժողովի կազմակերպած ակցիայի ավարտին ֆլեշմոբի մասնակիցներն Անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինվորների հիշատակը:

👍16❤5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Անմահ գունդ» ակցիան տեղի է ունեցել հենց երկրի խորհրդարանի դահլիճում. կոմունիստների և սոցիալիստների դաշինքի խմբակցության պատգամավորները ամբողջ նիստն անցկացրել են հերոս-ազատարարների դիմանկարներով:
Մոլդովայի իշխանություններն ավելի վաղ արգելել էին Հաղթանակի օրը տոնել մայիսի 9-ին երկրի գլխավոր հրապարակում, փոխարենը կնշվի Եվրոպայի օրը:

👍9❤2
Forwarded from Առաջին Լուրեր
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Քիչ անց Մոսկվայի Կարմիր հրապարակում կմեկնարկի Հաղթանակի շքերթը։

👍3❤2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Երկրորդ ճակատի բացումը մոտեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցած վճռորոշ մարտերից հետո, ասաց Պուտինը Մոսկվայում Հաղթանակի շքերթի ժամանակ։
Մենք բարձր ենք գնահատում դաշնակից բանակների զինվորների, դիմադրության մասնակիցների, Չինաստանի քաջարի ժողովրդի ներդրումը մեր ընդհանուր պայքարում։ Բոլոր նրանց, ովքեր պայքարել են խաղաղ ապագայի համար։

👍5
Forwarded from ArmInfo
Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերաններ Ռոզալիա Աբգարյանը, Ներսես Սիմոնյանը, Խաչիկ Հովակիմյանը և Վոլոդյա Գսպոյանը այս պահին գտնվում են Մոսկվայի Կարմիր հրապարակում։
Նրանք Հաղթանակի շքերթը դիտում են ՀՀ վարչապետ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի տաղավարից։

👍8👏1
Պուտինի հայրը Լենինգրադի պաշարումը ճեղքելու ծրագրի հեղինակի կողմից պարգևատրվել է «Ռազմական վաստակի համար» մեդալով։
Վլադիմիր Սպիրիդոնովիչ Պուտինը վիրավորվել է ոտքից «Նևսկի Պյատաչոկ» կամրջի պլացդարմի մոտ, բայց փրկվել է իր հարևանի շնորհիվ` ըստ ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ գտնվող արխիվային փաստաթղթերի։
✔️Պուտինին պարգևատրելու հրամանը ստորագրել են Լենինգրադի ռազմաճակատի հրամանատար, Խորհրդային Միության մարշալ Լեոնիդ Գովորովը և Լենինգրադի ռազմաճակատի ռազմական խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Բոգատկինը։

❤7👍4
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորել է Հռոմի նորընտիր Սրբազան քահանայապետին Լևոն 14-րդ pապին
«Գոհություն և փառք ենք մատուցում Տիրոջը մեր երկու Քույր Եկեղեցիների միջև շարունակվող քրիստոնեական սիրո ամուր կապի ու հարաբերությունների համար, որոնք վերջին տասնամյակներում զորացել են փոխադարձ հարգանքի, եղբայրական հանդիպումների և ընդհանուր վկայությունների շնորհիվ»,–ասված է Գարեգին Բ–ի ուղերձում։

🤓3❤1🤔1
Forwarded from Առաջին Լուրեր
Media is too big
VIEW IN TELEGRAM
️ ️ Ուկրաինայի հետ բանակցությունների մասին Պուտինի հայտարարություններից գլխավորը:
Պուտինը Կիևին առաջարկել է վերսկսել բանակցությունները մայիսի 15-ին Ստամբուլում;
ՌԴ-ն երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ երկխոսությունից;
Պուտինը Կիևին առաջարկել է վերսկսել ուղիղ բանակցությունները ՝ առանց որևէ նախապայմանի;
Պուտինը հայտարարել է, որ վաղը նախատեսվում է հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ;
️ՌԴ-ն տրամադրված է Ուկրաինայի հետ լուրջ բանակցությունների, իմաստը հակամարտության արմատական պատճառների վերացումն է;
Պուտինը չի բացառել Կիևի հետ բանակցությունների ընթացքում հրադադարի մասին պայմանավորվածությունը;
️Բանակցությունների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը սեղանին է, որոշումը ՝ Կիևին և նրա կուրատորներին;
Հիմա պատերազմ է, Իսկ Ռուսաստանն առաջարկում է վերսկսել բանակցությունները, նրանք, ովքեր խաղաղություն են ուզում, չեն կարող չաջակցել դրան։
Տեսանյութ ՝ ՏԱՍՍ/Ruptly

👍7❤3🥰1
Էրդողանը ողջունել է Պուտինի առաջարկը Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։
Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմը։

🤔2🤡2
Զախարովան արձագանքել է Զելենսկու հայտարարությանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Կիևի հետ ուղիղ բանակցություններ վարելու առաջարկ անելով, ուրվագծել է կարգավորման շրջանակներում գործողությունների ընթացակարգը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պուտինը հստակ ասաց. նախ՝ բանակցություններ արմատական պատճառների վերաբերյալ, ապա կարող ենք խոսել հրադադարի մասին»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Այսպես է մեկնաբանել դիվանագետը Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, որն ասել էր, որ Կիևը կբանակցի, եթե Մոսկվան համաձայնվի մայիսի 12-ից սկսած հրադադարի։

👍4
Իրանի արտգործնախարարը քննադատել է Վաշինգտոնի անհետևողական դիրքորոշումը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Օմանում կայանալիք իրանա-ամերիկյան անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի նախօրեին հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է մնում իր սկզբունքային դիրքորոշումներին՝ միևնույն ժամանակ քննադատելով ԱՄՆ-ին անհետևողական և հակասական հայտարարությունների համար, հաղորդում է Mehr-ը։
«Տարածաշրջան կատարած իմ վերջին այցից և Սաուդյան Արաբիայի ու Քաթարի հետ խորհրդակցություններից հետո այժմ ուղևորվում եմ Օման։ Այսօր առավոտյան լրացուցիչ խորհրդակցություններ ենք ունեցել Թեհրանում, և մենք հուսով ենք այս փուլում վճռորոշ պահի հասնել, - հայտարարել է Արաղչին կիրակի առավոտյան - «Ցավոք, մենք բազմաթիվ հակասական հայտարարություններ ենք լսում մյուս կողմից։
Անհամապատասխանություններ կան ինչպես նրանց հարցազրույցներում, այնպես էլ այն դիրքորոշումներում, որոնք նրանք որդեգրում են։ Նրանց դիրքորոշումը բանակցությունների ընթացքում տարբերվում է նրանից, ինչ նրանք արտահայտում են բանակցություններից դուրս, և սա բանակցային գործընթացի առանցքային խնդիրներից մեկն է»։Նա ընդգծել է, որ ի տարբերություն ամերիկյան կողմի, Իրանը հավատարիմ է սկզբունքների վրա հիմնված իր հայտնի դիրքորոշումներին։
«Մենք ուղիղ ճանապարհով ենք շարժվում, և մեր դիրքորոշումները լիովին հստակ են։ Իրանի միջուկային ծրագիրը կառուցված է ամուր իրավական հիմքի վրա։ Դրա բոլոր ասպեկտները խաղաղ բնույթ են կրում, և այն միշտ գտնվել է և կմնա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության ներքո։ Սա իրանցի ժողովրդի իրավունքն է, որը ենթակա չէ ո՛չ բանակցությունների, ո՛չ էլ զիջումների», - ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Ադրբեջանի հերթական թիրախն են դարձել Մայրաբերդի հուշահամալիրն ու տանկ-հուշարձանը
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը․ «2025 թվականի մարտի 12-ի արբանյակային լուսանկարներով արձանագրվեց, որ ադրբեջանական քաղաքականության հերթական թիրախը դարձան Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրը և Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ ու Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող՝ Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը։ Վանդալիզմի այս երկու դեպքը կատարվել է ծանր շինարարական տեխնիկայի օգտագործմամբ: Մայրաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվում էին Հայրենական Մեծ պատերազմին, Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձաններ և խաչքար՝ Հայոց ցեղասպանության ու Սումգայիթի հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին: Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրի լուսանկարը «Բերդ թերթ»-ի արխիվից»:

😢4❤1👍1
Որտեղ է հանգիստն անցկացնում Տիգրան Ավինյանը
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանգիստն անցկացնում է Տավուշի մարզում։ Նա ինստագրամի իր էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որում մեքենա է վարում։
«Դիմաց լեռ»,– հոլովակը մակագրել է Երևանի քաղաքապետը։

👍5😁1
Գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Կորյունի, Մաշտոցի, Ամիրյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի, Ա. Պետրոսյան, Ա.Խանջյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լուկաշին փողոցի, Շահումյան 16-րդ փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

ՆԳՆ–ից արձագանքել են ոստիկանների կողմից լրագրող Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու վերաբերյալ ահազանգին
Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակման հետ կապված, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ», հայտնում եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, գրում է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների ներկայությամբ, առանց տեսախցիկների անձնական խուզարկություն են կատարել։
Արդեն Ձերբակալվածների պահման վայրում՝ մինչ ձերբակալվածին պահման վայրում տեղավորելը ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ հրավիրվել է Շտապօգնության խումբ ձերբակալվածին բուժզննության ենթարկելու նպատակով։ Բժիշկը՝ առանց ոստիկանների ներկայության և առանց տեսախցիկների, բուժզննության է ենթարկել ձերբակալվածին, ինչից հետո նա տեղավորվել է ՁՊՎ-ում։
Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ, ինչպես նաև չհնչեցնել անհիմն մեղադրանքներ ոստիկանության ծառայողների հասցեին, որոնք կատարում են օրենքով իրենց վերապահված լիազորությունները»,– գրել է նա։

❤10🤬3👍2👀1