ՀԱՅԻԶՄ – Telegram
ՀԱՅԻԶՄ
6.77K subscribers
306 photos
245 videos
54 links
Download Telegram
Forwarded from Առաջին Լուրեր
Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի տարեդարձի կապակցությամբ նախկին խորհրդային հանրապետությունների, այդ թվում՝ Հայաստանի, ինչպես նաև Իսրայելի ղեկավարներին, Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։
👍75
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Անմահ գունդ» ակցիան տեղի է ունեցել հենց երկրի խորհրդարանի դահլիճում. կոմունիստների և սոցիալիստների դաշինքի խմբակցության պատգամավորները ամբողջ նիստն անցկացրել են հերոս-ազատարարների դիմանկարներով:

Մոլդովայի իշխանություններն ավելի վաղ արգելել էին Հաղթանակի օրը տոնել մայիսի 9-ին երկրի գլխավոր հրապարակում, փոխարենը կնշվի Եվրոպայի օրը:
👍92
Forwarded from Առաջին Լուրեր
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Քիչ անց Մոսկվայի Կարմիր հրապարակում կմեկնարկի Հաղթանակի շքերթը։
👍32
Media is too big
VIEW IN TELEGRAM
Երկրորդ ճակատի բացումը մոտեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը ԽՍՀՄ տարածքում տեղի ունեցած վճռորոշ մարտերից հետո, ասաց Պուտինը Մոսկվայում Հաղթանակի շքերթի ժամանակ։

Մենք բարձր ենք գնահատում դաշնակից բանակների զինվորների, դիմադրության մասնակիցների, Չինաստանի քաջարի ժողովրդի ներդրումը մեր ընդհանուր պայքարում։ Բոլոր նրանց, ովքեր պայքարել են խաղաղ ապագայի համար։
👍5
Forwarded from ArmInfo
Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերաններ Ռոզալիա Աբգարյանը, Ներսես Սիմոնյանը, Խաչիկ Հովակիմյանը և Վոլոդյա Գսպոյանը այս պահին գտնվում են Մոսկվայի Կարմիր հրապարակում։

Նրանք Հաղթանակի շքերթը դիտում են ՀՀ վարչապետ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի տաղավարից։
👍8👏1
Պուտինի հայրը Լենինգրադի պաշարումը ճեղքելու ծրագրի հեղինակի կողմից պարգևատրվել է «Ռազմական վաստակի համար» մեդալով։

Վլադիմիր Սպիրիդոնովիչ Պուտինը վիրավորվել է ոտքից «Նևսկի Պյատաչոկ» կամրջի պլացդարմի մոտ, բայց փրկվել է իր հարևանի շնորհիվ` ըստ ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ գտնվող արխիվային փաստաթղթերի։

✔️Պուտինին պարգևատրելու հրամանը ստորագրել են Լենինգրադի ռազմաճակատի հրամանատար, Խորհրդային Միության մարշալ Լեոնիդ Գովորովը և Լենինգրադի ռազմաճակատի ռազմական խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Բոգատկինը։
7👍4
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորել է Հռոմի նորընտիր Սրբազան քահանայապետին Լևոն 14-րդ pապին

«Գոհություն և փառք ենք մատուցում Տիրոջը մեր երկու Քույր Եկեղեցիների միջև շարունակվող քրիստոնեական սիրո ամուր կապի ու հարաբերությունների համար, որոնք վերջին տասնամյակներում զորացել են փոխադարձ հարգանքի, եղբայրական հանդիպումների և ընդհանուր վկայությունների շնորհիվ»,–ասված է Գարեգին Բ–ի ուղերձում։
🤓31🤔1
Forwarded from Առաջին Լուրեր
Media is too big
VIEW IN TELEGRAM
️ ️ Ուկրաինայի հետ բանակցությունների մասին Պուտինի հայտարարություններից գլխավորը:

Պուտինը Կիևին առաջարկել է վերսկսել բանակցությունները մայիսի 15-ին Ստամբուլում;

ՌԴ-ն երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ երկխոսությունից;

Պուտինը Կիևին առաջարկել է վերսկսել ուղիղ բանակցությունները ՝ առանց որևէ նախապայմանի;

Պուտինը հայտարարել է, որ վաղը նախատեսվում է հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ;

️ՌԴ-ն տրամադրված է Ուկրաինայի հետ լուրջ բանակցությունների, իմաստը հակամարտության արմատական պատճառների վերացումն է;

Պուտինը չի բացառել Կիևի հետ բանակցությունների ընթացքում հրադադարի մասին պայմանավորվածությունը;

️Բանակցությունների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը սեղանին է, որոշումը ՝ Կիևին և նրա կուրատորներին;

Հիմա պատերազմ է, Իսկ Ռուսաստանն առաջարկում է վերսկսել բանակցությունները, նրանք, ովքեր խաղաղություն են ուզում, չեն կարող չաջակցել դրան։

Տեսանյութ ՝ ՏԱՍՍ/Ruptly
👍73🥰1
Էրդողանը ողջունել է Պուտինի առաջարկը Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։

Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմը։
🤔2🤡2
Զախարովան արձագանքել է Զելենսկու հայտարարությանը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Կիևի հետ ուղիղ բանակցություններ վարելու առաջարկ անելով, ուրվագծել է կարգավորման շրջանակներում գործողությունների ընթացակարգը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Պուտինը հստակ ասաց. նախ՝ բանակցություններ արմատական պատճառների վերաբերյալ, ապա կարող ենք խոսել հրադադարի մասին»,- նշել է գործակալության զրուցակիցը։


Այսպես է մեկնաբանել դիվանագետը Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, որն ասել էր, որ Կիևը կբանակցի, եթե Մոսկվան համաձայնվի մայիսի 12-ից սկսած հրադադարի։
👍4
Իրանի արտգործնախարարը քննադատել է Վաշինգտոնի անհետևողական դիրքորոշումը


Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Օմանում կայանալիք իրանա-ամերիկյան անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի նախօրեին հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է մնում իր սկզբունքային դիրքորոշումներին՝ միևնույն ժամանակ քննադատելով ԱՄՆ-ին անհետևողական և հակասական հայտարարությունների համար, հաղորդում է Mehr-ը։
 
«Տարածաշրջան կատարած իմ վերջին այցից և Սաուդյան Արաբիայի ու Քաթարի հետ խորհրդակցություններից հետո  այժմ ուղևորվում եմ Օման։ Այսօր առավոտյան  լրացուցիչ խորհրդակցություններ ենք ունեցել Թեհրանում, և մենք հուսով ենք այս փուլում վճռորոշ պահի հասնել, - հայտարարել է Արաղչին կիրակի առավոտյան - «Ցավոք, մենք բազմաթիվ հակասական հայտարարություններ ենք լսում մյուս կողմից։
 
Անհամապատասխանություններ կան ինչպես նրանց հարցազրույցներում, այնպես էլ այն դիրքորոշումներում, որոնք նրանք որդեգրում են։ Նրանց դիրքորոշումը բանակցությունների ընթացքում տարբերվում է նրանից, ինչ նրանք արտահայտում են բանակցություններից դուրս, և սա բանակցային գործընթացի առանցքային խնդիրներից մեկն է»։Նա ընդգծել է, որ ի տարբերություն ամերիկյան կողմի, Իրանը հավատարիմ է սկզբունքների վրա հիմնված իր հայտնի դիրքորոշումներին։
 
«Մենք ուղիղ ճանապարհով ենք շարժվում, և մեր դիրքորոշումները լիովին հստակ են։ Իրանի միջուկային ծրագիրը կառուցված է ամուր իրավական հիմքի վրա։ Դրա բոլոր ասպեկտները խաղաղ բնույթ են կրում, և այն միշտ գտնվել է և կմնա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության ներքո։ Սա իրանցի ժողովրդի իրավունքն է, որը ենթակա չէ ո՛չ բանակցությունների, ո՛չ էլ զիջումների», - ասել է Իրանի ԱԳ նախարարը։
👍32
Ադրբեջանի հերթական թիրախն են դարձել Մայրաբերդի հուշահամալիրն ու տանկ-հուշարձանը


«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը․ «2025 թվականի մարտի 12-ի արբանյակային լուսանկարներով արձանագրվեց, որ ադրբեջանական քաղաքականության հերթական թիրախը դարձան Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրը և Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ ու Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող՝ Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը։ Վանդալիզմի այս երկու դեպքը կատարվել է ծանր շինարարական տեխնիկայի օգտագործմամբ: Մայրաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվում էին Հայրենական Մեծ պատերազմին, Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձաններ և խաչքար՝ Հայոց ցեղասպանության ու Սումգայիթի հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին: Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրի լուսանկարը «Բերդ թերթ»-ի արխիվից»:
😢41👍1
Որտեղ է հանգիստն անցկացնում Տիգրան Ավինյանը


Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանգիստն անցկացնում է Տավուշի մարզում։  Նա ինստագրամի իր էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որում մեքենա է վարում։

«Դիմաց լեռ»,– հոլովակը մակագրել է Երևանի քաղաքապետը։
👍5😁1
Գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Կորյունի, Մաշտոցի, Ամիրյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի, Ա. Պետրոսյան, Ա.Խանջյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լուկաշին փողոցի, Շահումյան 16-րդ փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
👍32
ՆԳՆ–ից արձագանքել են ոստիկանների կողմից լրագրող Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու վերաբերյալ ահազանգին


Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակման հետ կապված, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ», հայտնում եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, գրում է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների ներկայությամբ, առանց տեսախցիկների անձնական խուզարկություն են կատարել։


Արդեն Ձերբակալվածների պահման վայրում՝ մինչ ձերբակալվածին պահման վայրում տեղավորելը ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ հրավիրվել է Շտապօգնության խումբ ձերբակալվածին բուժզննության ենթարկելու նպատակով։ Բժիշկը՝ առանց ոստիկանների ներկայության և առանց տեսախցիկների, բուժզննության է ենթարկել ձերբակալվածին, ինչից հետո նա տեղավորվել է ՁՊՎ-ում։

Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ, ինչպես նաև չհնչեցնել անհիմն մեղադրանքներ ոստիկանության ծառայողների հասցեին, որոնք կատարում են օրենքով իրենց վերապահված լիազորությունները»,– գրել է նա։
10🤬3👍2👀1
Թուրքիան պատրաստ է ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև hրադադարի վերահսկման առաքելությունը, եթե այն հաստատվի․ Ֆիդան


Թուրքիան պատրաստ է հետևել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ առցանց մասնակցելով Ուկրաինայի հարցով «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։

Միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ նա շեշտել է Թուրքիայի հավատարմությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և հայտարարել, որ Թուրքիան աջակցում է անվերապահ հրադադարի հաստատմանը և այդ ուղղությամբ ջանքերին։


Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել հրադադարի պահպանման մոնիթորինգի առաքելությունը, եթե այն հաստատվի։
🤬41👍1🥴1
Իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանի կողմից արցախցիների հասցեին արված վիրավորական հայտարարությունների և գրառումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել

«Քրեական գործ է հարուցվել «Ռոման Բաղդասարյան» ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում ատելության, խտրականության, անհանդուրժողականության և թշնամանք հրահերելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու առերևույթ հանցանքի դեպքի առթիվ», - հայտնել են ՔԿ–ից:

Նշվում է, որ բլոգերը որևէ դատական կարգավիճակ չունի։
👍41👎1🥴1😈1
Մարգարիտա Սիմոնյանին Կիևից դատարան կանչել հունիսի 19-ին։

«Ի՜նչ լավատես են։ Ես վստահ չեմ, որ մինչև ամառ մենք կգրավենք Կիևը: Բայց եթե գրավենք, իհարկե, կներկայանամ: Ես հարգում եմ մեր ռուսական դատարանները», - կատակել է նա ի պատասխան:
👍32
«Նախքան երեխային թույլ կտաք դրսում լինել առանց մեծահասակների, սովորեցրեք ինքնապահովման հմտություններ»․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի ծնողներ, նախքան ձեր երեխային թույլ կտաք դրսում լինել առանց մեծահասակների ուղեկցության, սկսեք սովորեցնել երեխային ինքնապահովման հմտություններ, որպեսզի նա աստիճանաբար ավելի ինքնավստահ դառնա:
Եվ այսպես, քանի՞ տարեկան պետք է լինի երեխան, որպեսզի կարողանաք թողնել նրան մի քանի րոպե մենակ․
Այս հարցի պատասխանը կախված է բազմաթիվ գործոններից, ուստի հնարավոր չէ որոշել այն տարիքը, երբ երեխային պետք է թույլ տալ միայնակ խաղալ դրսում: Հաշվի առեք հետևյալ գործոնները, երբ որոշում կայացնեք, թե երբ է ձեր երեխայի համար անվտանգ դրսում մենակ խաղալը:
4 գործոն, որոնք պետք է հաշվի առնել․
Շրջակա միջավայր
Ձեր բակը ցանկապատվա՞ծ է: Եթե բակը պարսպապատ է, ապա 5-ից 6 տարեկանը ճիշտ տարիքն է, երբ երեխան կարող է մի քանի րոպե մենակ խաղալ դրսում: Եթե բակը ցանկապատված չէ, սպասեք, մինչև երեխան մոտ 8 տարեկան լինի, նախքան թույլ տալը, որ նա ամբողջովին մենակ մնա դրսում: Անկախ երեխայի տարիքից, պարբերաբար ստուգեք երեխայի վիճակը: Միշտ տեղյակ եղեք երեխային առանց հսկողության մենակ թողնելու հնարավոր վտանգների մասին: Առանց պարսպապատ բակի, ստիպված կլինեք զգուշանալ բանուկ փողոցներից և մեքենաներից, որոնք շատ արագ են վարում կամ անվտանգ չեն շրջում տարածքում: Նույնիսկ եթե վստահում եք երեխային, անհնար է միշտ տեղյակ լինել նրան այնտեղ սպասվող վտանգների մասին, ուստի վերահսկումը հաջողության բանալին է:
Տեսանելիություն
Կարո՞ղ եք իրականում տեսնել և լսել երեխային դրսում՝ տան ներսում գտնվող պատուհանի կամ դռան միջով: Ավելի անվտանգ է համոզվել, որ երեխան լսելի և տեսանելի է: Վտանգները կարող են տարբեր լինել՝ բակի կոտրված նստարանից կամ ապակուց մինչև անսարք խաղային սարքավորումներ, խաղալիքներ և այլն:
Հասունության մակարդակ
Որքա՞ն հասուն է երեխան: Որպես ծնողներ և դաստիարակներ՝ մենք ծանոթանում ենք մեր երեխայի բնավորությանը: Ուշադիր եղեք որոշ հարցերի նկատմամբ, ինչպիսիք են՝ արդյո՞ք ձեր երեխան ունի պատասխանատվության մասին պատկերացում և իրեն պատասխանատու զգում է, թե ոչ: Արդյո՞ք նա կհեռանա ձեր բակից հարևանի բակ կամ տուն՝ առանց ձեզ նախազգուշացնելու: Երեխան իմպուլսի՞վ է: Նա մտածու՞մ է գործելուց առաջ: Արդյոք երեխան հանգիստ է խաղում, թե ագրեսիվ պահվածք է դրսևորում: Երեխաները պետք է անհատապես գնահատվեն՝ որոշելու նրանց հասունության մակարդակը` դրսում միայնակ խաղալու համար: Արդյո՞ք երեխան հասկանում է, որ չպետք է խոսել անծանոթների հետ կամ գնալ նրանց հետ որևէ պարագայում: Գիտե՞ն, որ փողոցը վազելով չպետք է անցնեն։ Սրանք այն բոլոր հարցերն են, որոնք դուք պետք է ինքներդ ձեզ հարցնեք՝ նախքան ձեր երեխային թույլ տաք խաղալ դրսում մենակ, հատկապես երկար ժամանակ:
Խաղընկերներ
Երեխան ունի՞ եղբայրներ կամ քույրեր կամ ընկերներ, որոնց հետ կարող է խաղալ: Երբ այլ երեխաներ են լինում շրջապատում, նրանք կարող են միմյանց պահվածքին նայել, հետևել կամ ընդօրինակել: Երեխաները ավելի քիչ խոցելի են և ավելի ապահով, երբ խաղում են խմբում, քան երբ խաղում են միայնակ: Եթե ինչ-որ բան պատահի, մեկ այլ երեխա կարող է օգնություն խնդրել և մեծահասակներին պատմել հանգամանքների մասին: Նախքան երեխաներին թույլ կտաք մենակ խաղալ դրսում, նրանց հետ անվտանգության զրույցներ անցկացրեք: Այս խոսակցությունները պետք է ներառեն ձեր մտքերը անծանոթ մարդկանց, հնարավոր վտանգների, արտաքին սահմանների և բացօթյա վարքագծի ցանկացած այլ կանոնների մասին, որոնք ցանկանում եք հաստատել նրանց մոտ: Եթե երեխան բավականաչափ մեծ է, խնդրեք նրան արտակարգ իրավիճակների դեպքում հիշել Ձեր հասցեն և հեռախոսահամարը:
Երբ երեխան մեծանա, հավանական է, որ նա կցանկանա ավելի ինքնուրույն լինել: Նա կարող է ցանկանալ ընկերների հետ զբոսնել այգում կամ գնումներ կատարել կամ ինքնուրույն գնալ դպրոց: Օրենքը չի սահմանում այն տարիքը, որից կարելի է երեխային առանց հսկողության թողնել, բայց նրան մենակ թողնելը, եթե դա նրան վտանգի տակ է դնում, անօրինական է: Երեխային մենակ թողնելը անվտանգ է, թե ոչ, կախված է իրավիճակից, նրա տարիքից և զարգացման փուլից:
👍62🥰2
«Նիկոլը պիտի գնա, որ հետ գան մեր հաղթանակները». Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «31 տարի առաջ այս օրը կնքվեց հրադադարի պայմանագիրը՝ եռակողմ՝ Արցախի մասնակցությամբ։
2016 թվականին, ապրիլյան պատերազմը սանձազերծելիս, Ադրբեջանի նպատակներից էր նաև ստանալ նոր փաստաթուղթ, նոր հրադադարի պայմանագիր, որը կլիներ երկկողմ, առանց Արցախի, և կունենար 1994թ. մայիսի 12-ի այս պայմանագրի ուժը։
Սրանով Ադրբեջանն ուզում էր չեզոքացնել Արցախի ստորագրությունը և զրոյացնել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը։
Այս հարցում ևս Ադրբեջանին ոչինչ չհաջողվեց, մենք հաղթեցինք նաև այստեղ։
Հետո եկավ Նիկոլը… Սկսվեցին կորուստները:
Եվ մայիսի 12-ը սկսեցինք հիշել որպես Սև լճում թշնամու զորքերի դիրքավորման տարելից, Շուշիում Ալիևների ընտանիքի մուղամ լսելու տարելից, և սա դեռ սկիզբն էր:
Հետո Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի վրա, Ներքին Հանդի, Սոտքի, Վերին Շորժայի…
Հետո շրջափակվեց և 10 ամիս աշխարհից կտրվեց Արցախը, հետո նորից հարձակվեց թշնամին, դատարկեց և գրավեց այն…
Իսկ Նիկոլն այս ողջ ընթացքում մի բրոշուր/ֆլայեր ձեռքին խաղաղություն է քարոզում:
Նիկոլը պիտի գնա, որ հետ գան մեր հաղթանակները:
Նիկոլն ուղղակի պիտի գնա»:
💯7🤮3👍1