ՀԱՅԻԶՄ – Telegram
ՀԱՅԻԶՄ
6.9K subscribers
292 photos
228 videos
54 links
Download Telegram
Պաշտոնանկություն

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանզադյանն ազատվել է պաշտոնից
👍15❤‍🔥33
Forwarded from DOMUS / ԴՈՄՈՒՍ
#ԳտելեմԴոմուսում 🔥Ծալվող սեղան և աթոռներ 𝐃𝐎𝐌𝐔𝐒-ում։🤩

Այս ծալովի պլաստիկե սեղանն ու աթոռները կարող են բացօթյա հանգիստը դարձնել ավելի հարմարավետ և հաճելի:🌳

Սեղան - 244x75x74 սմ 35 900 դրամ
Աթոռ - 10 500 դրամ

Հավաքածու սեղան+8 աթոռ՝ 119 900 դրամ

❗️Շտապե՛ք քանակը սահմանափակ է։❗️

Արի՛ Դոմուս, գնի՛ր ԱՄԵՆ ԻՆՉ մեկ վայրից💙💛
👍82🌭1
🔹Վարդան Ղուկասյանի անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է։
👍24😢112
Forwarded from ArmInfo
‼️‼️‼️ԶԳՈՒՇԱՑՈՒՄ։ Signal մեսենջերի վրա հարձակում է գնում։

Թիրախներին նայելիս, կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում։ Ընդ որում, հստակ չարակամ։ Տենց շատ երկիր չկա, նենց որ մոտավորապես պատկերացնում եք։

Գալիս է հաղորդագրություն Սիգնալից, իբր իրենց սպասարկումից։ Վախեցնում են, որ չարագործների փորձում են կոտրել հաշիվը։

Ընդ որում, մի մասի մոտ նշվում է, որ Բաքվից է մուտքը։ Որպեսզի մարդ կտրուկ անհանգստանա ու հետ կապնվի։ Հետո կփորձեն հաշիվը մարդու վրայից տանել։ Ինչ անել։

1. Խուճապի չտրվել
2. Չպատասխանել
3. Ակտիվացնռլ երկփուլայինը։ Settings>>Account>>Registration Lock. Մուտքագրեք թվային պին-կոդ, դա երբեք ոչ մեկի չտաք, նույնիսկ զոքանչին։ Ու չմոռանաք հանկարծ։

Սամվել Մարտիրոսյան
👍246🍌1🖕1
Հայրենիքի ճակատագիրը հեչ, Լավրովի ծնունդը` մեջ, կամ ինչպես հայրենասիրությունը սարքել բիզնես

ՌՀՄ և Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար Արա Աբրահամյանը շնորհավորել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովին՝ 75-ամյակի առթիվ, մաղթել է քաջառողջություն և անսպառ եռանդ՝ ի բարօրություն հայրենիքի՝ նման օրհասական դարաշրջանում։

Շատ լավ է, որ Արա Աբրահամյանը ոչ մի կերպ հետ չի մնում ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների ականջը շոյելու մրցավազքից, հատկապես, իր խոսքերով ասած, նման օրհասական դարաշրջանում։

Սակայն պակաս ուշագրավ չէ, որ Հայաստանի համար ոչ պակաս օրհասական դարաշրջանում իրեն Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար հռչակած անձը ձայն ֊ ծպտուն չի հանում, օրինակ, Հայաստանի գլխին դամոկլյան սրի նման կախված Խաղաղության պայմանագիր կոչվող ստորացուցիչ փաստաթղթի մասին։ Մինչդեռ նրա սուրբ պարտքը պետք է լիներ կանխել Հայրենիքի նմանօրինակ ստորացումը, որովհետև անձը իրեն հռչակել է ոչ ավել, ոչ պակաս ... Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար։

Հակառակ պարագայում ստացվում է, որ դա նրա հերթական բիզնեսն է, որտեղ կոնին... Հայրենիքն է դրված։
👎34🤬26😢23🤮22😱18🤔17💩16👍15🤯15😁111
Ի՞նչ է Նիկոլը զիջել Ադրբեջանին

Իր վերջին հարցազրույցում Փաշինյանը ասում է. «Իսկ ի՞նչ ենք մենք զիջել Ադրբեջանին», մեր կառավարությունը որևէ միակողմանի զիջում չի իրականացրել։

Կարիք կա հերթով և փաստերով հանրությանը հիշեցնել բոլոր միակողմանի բանավոր և գրավոր զիջումները, որոնք իրականացվել են 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո։

1.Փաշինյանի հրամանով (իր բացատրությամբ՝ «բանավոր ըմբռնումով») Հայաստանի զինված ուժերը 2020 թվականի դեկտեմբերին հետ քաշվեցին զբաղեցրած դիրքերից՝ Ադրբեջանի վերահսկողության տակ թողնելով գերիշխող դիրքերը Սյունիքում ։ Այս զիջումը հետագայում պատճառաբանվեց պատերազմի սպառնալիքով։

2. 2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերն առանց դիմադրության ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի, ապա Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասեր և գրավեցին մոտ 41 քառակուսի կիլոմետր տարածք։ Կրկին առանց դիմադրության ռամավարական դիրքերը հանձնեցիր,ասելով թե բա ձյունոտ սարերը մեզ պետք ե՞ն:

3. 2021 թ. նոյեմբերին արդեն Ադրբեջանին հանձնվեց Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն ու Շուռնուխ գյուղի մի մասը։

4. 2021 թ. նոյեմբեր 15-ին Կապան-Ճակատեն ավտոճանապարհի հատվածում ադրբեջանական կողմն անցակետ տեղակայեց. ճանապարհն այդպիսով հանձնվեց թշնամուն՝ կտրելով հարակից 6 գյուղերի և Կապանի միջև կարճ և հարմարավետ կապը։

5. 2022 թ. մարտին ադրբեջանական ստորաբաժանումները, առանց կրակոցի, խաղաղ պայմաններում շուրջ մեկ կիլոմետր ներխուժեցին Ներքին Հանդի վարչական տարածք ու հինգ վրան տեղադրեցին այնտեղ՝ վերահսկողություն հաստատելով նոր տարածքներում։

6. 2022 թ. ապրիլին Փաշինյանը հայտարարեց Արցախի հարցով նշաձողն իջեցնելու մասին՝ կատարելով ադրբեջանական նախապայմանը, ըստ որի ՀՀ-ն հրաժարվեց Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից։
👍234🍾2🤝2🔥1🎃1
7. 2022 թ․ օգոստոսի 25-ին Բերձորը, Աղավնոն և Սուսը հանձնվեցին Ադրբեջանին։ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ հարակից բնակավայրերով Ադրբեջանին հանձնելը նախատեսված չէր 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Բնակավայրերի հանձնումով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան նաև Արցախը սնուցող գազատարն ու էլեկտրահաղորդման գիծը, ինչն իր կործանարար հետևանքներն ունեցավ Արցախի շրջափակման օրերին։ Ավելին, այս ամենի հետևանքով թշնամին դուրս եկավ Գորիսի Տեղ գյուղի մատույցներ` զավթելով գյուղի հողատարածքներն ու արոտավայրերը։

8. 2022 թ. սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի ուղղություններով՝ օկուպացիայի ծավալը հասցնելով արդեն 220 քառ. կմ։Ունեցանք 200-ից ավելի զոհ, դրա հիմնական պատճառը մինչ այդ տվյալ ուղությամբ ռազմավարական դիրքերի հանձնումն էր:

9. 2022 թ. Պրահայում բանավոր, ապա 2023 թ. Գրանդայում գրավոր համաձայնությամբ Փաշինյանը կատարեց Ադրբեջանի հերթական պահանջը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում։ Փաշինյանը Գրանդայում անգամ միակողմանի փաստաթուղթ ստորագրեց, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեց 86.6 քառ.կ մ. ճշտությամբ։ Փոխարենը, մինչև օրս Ալիևը որևէ կերպ չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը հստակ տարածքով և սահմաններով։ Հետագայում հենց այս հայտարարություններին հղում անելով Ադրբեջանն արգելափակեց Լաչինի միջանցքը՝ պաշարելով Արցախը։

10. 2023 թ. սեպտեմբերին՝ Արցախի վրա հարձակման և Արցախում էթնիկ զտում իրականացնելու օրերին Փաշինյանը կատարեց Ադրբեջանի հաջորդ պահանջը՝ մենակ թողնելով արցախահայությանը,հրապարակային հրաժարվելով ՀՀ քաղաքացի հանդիսացող շուրջ 120,000 մարդու անվտանգության ապահովման հարցից։

11. 2024 թվականի փետրվարի 28-ին Տեղ համայնքի հատվածում շփման գիծը հատած Ռուսլան Փենախովին հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, վերադարձրեց Ադրբեջանին, առանց դրա դիմաց գերիների վերադարձնելու։ Նույնը տեղի ունեցավ նաև Սիսիանի հատվածից ՀՀ տարածք ներխուժած ադրբենջանցիների պարագայում, ովքեր Կապանում սպանեցին ՀՀ քաղաքացու։ Նրանք ևս Ադրբեջանին վերադարձվեցին առանց փոխանակաման։

12. 2024 թ. պատերազմի սպառնալիքով մյուս միակողմանի զիջումը տեղի ունեցավ Տավուշում, որտեղ հայկական զորքերը ետ քաշվեցին իրենց զբաղեցրած դիրքերից՝ Ադրբեջանական վերահսկողությանը հանձնելով 4 գյուղերի տարածքներ։

13. Ադրբեջանի պահանջով Փաշինյանը հրաժարվեց բանակցություններում քննարկել արցախահայերի իրավունքների պաշտպանության և վերադարձի հարցերը՝ փակված համարելով Արցախի հարցը, դրանով փորձելով լիգիտիմացնել Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանությունը Արցախում ։

14. Բանակցային գործընթացում Ադրբեջանը նախապայման հնչեցրեց ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ, մի քանի ամիս անց՝ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ին հարկավոր է նոր Սահմանադրություն՝ նախանշելով հանրաքվեի անցկացման հստակ ժակետներ։

15. Բանակցային գործընթացում Իլհամ Ալիևը պահանջ ներկայացրեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար համատեղ դիմում ներկայացնելու վերաբերյալ։ Իր գրառումով Նիկոլ Փաշինյանը համաձայնեց կատարել այդ պահանջը։

16. Տևական ժամանակ բանակցվող փաստաթղթում անհամաձայնեցված էին մնում միջազգային դատարաններից հայցերի ետ քաշման և սահմանի երկայնքով ուժերի չտեղակայման վերաբերյալ Ադրբեջանական պահանջները։ 2025 թ. մարտին Ադրբեջանը հայտարարեց, որ այս Հայաստանը համաձայնություն է տվել նաև այս կետերին։ Այսպիսով մասամբ իրականություն դարձավ նաև ՀՀ ապառազմականացման Ադրբեջանի պայմանը։

17. Ադրբեջանի պահանջով Հայաստանի հետ համաձայնագրում ամրագրվեց կետ, որով կողմերը պարտավորվում են պայքարել երկրի ներսում «խաղաղության օրակարգի դեմ» գործողների նկատմամբ, այդպիսով Ադրբեջանին ընձեռելով ՀՀ ներքին գործերին միջամտելու հնարավորություն։

18. Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ադրբեջանին է փոխանցել Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։ 2024 թ. հունվարին, ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան է հանձնել Բաքվին։Դրանք բացառիկ կարևորության քարտեզներ էին,քանի որ ականապատ տարածքները առանց այդ քարտեզների՝ ականազերծելու համար անհրաժեշտ էր 10-15տարի:
👍225👎1🥰1😁1
Այս զիջումների ցանկը չի ներառում քառասունչորսօրյա պատերազմի արդյունքները, որի հետևանքով մենք կորցրեցինք մեր հաղթանակը, հայկական երկրորդ պետականությունը՝ Արցախը՝ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, հազարամյա պատմամշակությանի ժառանգությամբ, հուշարձաններով, հանքերով և ողջ հարստությամբ։

Սրանք այն հիմնական զիջումներն են, որ իրականացվել են միակողմանի՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում։

Այսքանով Բաքվի պահանջները, սակայն, չեն ավարտվում. Ադրբեջանը փաստացի պահանջում է Մինսկի խմբի լուծարում, ՀՀ Սահմանադրության փոփոխություն, ինչպես նաև «միջանցքի» տրամադրում (իհարկե անունը կդնեն ճանապահրով ապահովում), ադրբեջացիների բնակեցում Հայաստանում, «անկլավների» հանձնում:

Հետևաբար կապիտուլյանտի՝ փաստերը կեղծելու, ստելու, իրականությունը խեղաթյուրելու, իր ազգակործան դերակատարությունը քողարկելու բոլոր փորձեր այլևս սպառված են:
👍15💯6👎5👏52
Forwarded from ՕրաԹԵՐԹ
Գելլափը հրապարակել է Գյումրիի թեկնածուների վարկանիշները

🔹21.8 %- «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն» (Սարիկ Մինասյան), 18. 3%-Հայաստանի կոմունիստական կուսակցություն (Վարդան Ղուկասյան), 8.9%-«Մեր քաղաքը» Կուսակցությունների դաշինք (Մարտուն Գրիգորյան), 6.4%-«Մայր Հայաստան» Կուսակցությունների դաշինք (Կարեն Սիմոնյան), 5.8 տոկոս՝ «Իմ հզոր համայնք» Կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան )

📌GALLUP-ը ներկայացրել է հարցումների արդյունքներ, թե որ կուսակցությանը կամ դաշինքին գյումրեցիները ձայն կտան առաջիկա կիրակի օրը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան
👍9🤬9😈31🔥1🙉1
Forwarded from InfoLur
❗️❗️❗️Արգելել են Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան

Past.am-ի տեղեկություններով, Երևան է ժամանել Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են նրա մուտքը Հայաստան:

Մանրամասները՝ քիչ ավելի ուշ:
👍348👎3
Forwarded from DOMUS / ԴՈՄՈՒՍ
⚡️🛍𝐃𝐎𝐌𝐔𝐒-ի գործող ակցիաները․👇🏼

Teka գնիջեցում՝ մինչև 08․04
Lg , Electrolux տեխնիկայի գնիջեցում ՝ 28.03 - 30.03
Samsung սաունդբարերի գնիջեցում՝ մինչև 08․04
Samsung հեռուստացույց + նվեր՝ մինչև 08․04
Մանր կենցաղային տեխնիկայի գնիջեցում ՝ մինչև 07․04
JBL գնիջեցում՝ մինչև 07.04
Hausberg լիկվիդացիա ՝ մինչև 07․04
Օդորակիչների գնիջեցում՝ մինչև 07․04
Bosch տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 07․04
Panasonic և Philips տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 07․04
Գազի կաթսայի գնիջեցում՝ մինչև 07․04
Կահույքի cashback` մինչև 13․04
DeLonghi, Braun տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 07.04
Լամինատե հատակի գնիջեցում՝ մինչև 10․05
Korting տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 09․04
Սալիկների 10% cashback՝ մինչև 31․03
Rikon հեռուստացույցների գնիջեցում՝ մինչև 07․04
7% գնիջեցում ներքնակների ամբողջ տեսականու համար՝ մինչև 07․04
Գնիջեցում անկողնային պարագաների համար՝ մինչև 07․04
Սերմերի, տան դեկորի և խոհանոցային սպասքի գնիջեցում՝ մինչև 07․04
Hisense, Toshiba տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 07․04
System բռնակների գնիջեցում՝ մինչև 30․04
Winning Star տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 08.04

Արի՛ Դոմուս, գնի՛ր ԱՄԵՆ ԻՆՉ մեկ վայրից💙💛

Դոմուսի բոլոր ակցիաները Telegram-ում։
Գրանցվի՛ր հիմա😃


❗️ Ակցիաների ամբողջ տեսականին ❗️
👍75
Forwarded from ՕրաԹԵՐԹ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հանրահավաքը՝ թռչնի թռիչքից
😡23👍15👎1
Forwarded from ՕրաԹԵՐԹ
❗️Մարտուն Գրիգորյանն ապտակե՞լ է Սարիկ Մինասյանին

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Գյումրիի թատրոնում Մարտուն Գրիգորյանն ապտակել է Սարիկ Մինասյանին։
👍25👎211
Forwarded from InfoLur
ՔՊ-ն պարտվում է Փարաքար համայնքի բոլոր 9 գյուղերում՝ Նորակերտում, Բաղրամյանում, Այգեկում, Մերձավանում, Պտղունքում, Արևաշատում, Մուսալեռում, Թաիրովում և Փարաքարում։
👍60👎5
Forwarded from ՕրաԹԵՐԹ
ՔՊ-ն Գյումրիում խայտառակ պարտություն է կրում
👍598👎4😁2
Forwarded from InfoLur
Բաժանորդագրվեք «Փաստ» օրաթերթի տելեգրամյան ալիքին

https://news.1rj.ru/str/pastlratvakan
👍52
Իհարկե, ոչ մի հարցի պատասխան չստացանք. ջուր էին ծեծում փնթիները. անհետ կորածների ծնողներ
👍51
Forwarded from Փաստ
❗️Մարտուն Գրիգորյանը վաղը հայտարարություն կանի

Որոշումը շատ բարդ է եղել, երկար բանակցություններ են ընթացել և ի վերջո, գտել են կոմպրոմիսային լուծում:

Մարտուն Գրիգորյանի ավագանու անդամներից մի քանիսը կողմ կքվեարկեն Ղուկասյանի թեկնածությանը, բայց կոալիցիա չի կազմվի:
👍8👏74🤬1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Նիկոլին սիգնալ տալու համար փռում են ասֆալտին
🤬34👍28👎156😈1🗿1
Forwarded from Փաստ
Վարդան Ղուկասյանը կընտրվի Գյումրիի քաղաքապետ

🔹‹‹Մեր քաղաքը›› դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության,֊ գրել է Մարտուն Գրիգորյանը

📌«Եվ հետագա ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքի հետագա ճակատագիրը՝ ՔՊ-ին տալու, չտալու մասով, այսուհետ թեև վերցնում են իրենց վրա երեք ուժերը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ, բոլորդ էլ գիտեք՝ ես ձեռքերս ծալած չեմ նստելու և շարունակելու եմ անել ամեն ինչ, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա»,-գրել է նա:
👍31👎146😁4👏2