Էրդողանը ողջունել է Պուտինի առաջարկը Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։
Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմը։

🤔2🤡2
Զախարովան արձագանքել է Զելենսկու հայտարարությանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Կիևի հետ ուղիղ բանակցություններ վարելու առաջարկ անելով, ուրվագծել է կարգավորման շրջանակներում գործողությունների ընթացակարգը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պուտինը հստակ ասաց. նախ՝ բանակցություններ արմատական պատճառների վերաբերյալ, ապա կարող ենք խոսել հրադադարի մասին»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Այսպես է մեկնաբանել դիվանագետը Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, որն ասել էր, որ Կիևը կբանակցի, եթե Մոսկվան համաձայնվի մայիսի 12-ից սկսած հրադադարի։

👍4
Իրանի արտգործնախարարը քննադատել է Վաշինգտոնի անհետևողական դիրքորոշումը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Օմանում կայանալիք իրանա-ամերիկյան անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի նախօրեին հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է մնում իր սկզբունքային դիրքորոշումներին՝ միևնույն ժամանակ քննադատելով ԱՄՆ-ին անհետևողական և հակասական հայտարարությունների համար, հաղորդում է Mehr-ը։
«Տարածաշրջան կատարած իմ վերջին այցից և Սաուդյան Արաբիայի ու Քաթարի հետ խորհրդակցություններից հետո այժմ ուղևորվում եմ Օման։ Այսօր առավոտյան լրացուցիչ խորհրդակցություններ ենք ունեցել Թեհրանում, և մենք հուսով ենք այս փուլում վճռորոշ պահի հասնել, - հայտարարել է Արաղչին կիրակի առավոտյան - «Ցավոք, մենք բազմաթիվ հակասական հայտարարություններ ենք լսում մյուս կողմից։
Անհամապատասխանություններ կան ինչպես նրանց հարցազրույցներում, այնպես էլ այն դիրքորոշումներում, որոնք նրանք որդեգրում են։ Նրանց դիրքորոշումը բանակցությունների ընթացքում տարբերվում է նրանից, ինչ նրանք արտահայտում են բանակցություններից դուրս, և սա բանակցային գործընթացի առանցքային խնդիրներից մեկն է»։Նա ընդգծել է, որ ի տարբերություն ամերիկյան կողմի, Իրանը հավատարիմ է սկզբունքների վրա հիմնված իր հայտնի դիրքորոշումներին։
«Մենք ուղիղ ճանապարհով ենք շարժվում, և մեր դիրքորոշումները լիովին հստակ են։ Իրանի միջուկային ծրագիրը կառուցված է ամուր իրավական հիմքի վրա։ Դրա բոլոր ասպեկտները խաղաղ բնույթ են կրում, և այն միշտ գտնվել է և կմնա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության ներքո։ Սա իրանցի ժողովրդի իրավունքն է, որը ենթակա չէ ո՛չ բանակցությունների, ո՛չ էլ զիջումների», - ասել է Իրանի ԱԳ նախարարը։

👍3❤2
Ադրբեջանի հերթական թիրախն են դարձել Մայրաբերդի հուշահամալիրն ու տանկ-հուշարձանը
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը․ «2025 թվականի մարտի 12-ի արբանյակային լուսանկարներով արձանագրվեց, որ ադրբեջանական քաղաքականության հերթական թիրախը դարձան Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրը և Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ ու Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող՝ Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը։ Վանդալիզմի այս երկու դեպքը կատարվել է ծանր շինարարական տեխնիկայի օգտագործմամբ: Մայրաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվում էին Հայրենական Մեծ պատերազմին, Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձաններ և խաչքար՝ Հայոց ցեղասպանության ու Սումգայիթի հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին: Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրի լուսանկարը «Բերդ թերթ»-ի արխիվից»:

😢4❤1👍1
Որտեղ է հանգիստն անցկացնում Տիգրան Ավինյանը
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանգիստն անցկացնում է Տավուշի մարզում։ Նա ինստագրամի իր էջի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որում մեքենա է վարում։
«Դիմաց լեռ»,– հոլովակը մակագրել է Երևանի քաղաքապետը։

👍5😁1
Գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Կորյունի, Մաշտոցի, Ամիրյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի, Ա. Պետրոսյան, Ա.Խանջյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լուկաշին փողոցի, Շահումյան 16-րդ փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

ՆԳՆ–ից արձագանքել են ոստիկանների կողմից լրագրող Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու վերաբերյալ ահազանգին
Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակման հետ կապված, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ», հայտնում եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, գրում է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների ներկայությամբ, առանց տեսախցիկների անձնական խուզարկություն են կատարել։
Արդեն Ձերբակալվածների պահման վայրում՝ մինչ ձերբակալվածին պահման վայրում տեղավորելը ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ հրավիրվել է Շտապօգնության խումբ ձերբակալվածին բուժզննության ենթարկելու նպատակով։ Բժիշկը՝ առանց ոստիկանների ներկայության և առանց տեսախցիկների, բուժզննության է ենթարկել ձերբակալվածին, ինչից հետո նա տեղավորվել է ՁՊՎ-ում։
Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ, ինչպես նաև չհնչեցնել անհիմն մեղադրանքներ ոստիկանության ծառայողների հասցեին, որոնք կատարում են օրենքով իրենց վերապահված լիազորությունները»,– գրել է նա։

❤10🤬3👍2👀1
Թուրքիան պատրաստ է ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև hրադադարի վերահսկման առաքելությունը, եթե այն հաստատվի․ Ֆիդան
Թուրքիան պատրաստ է հետևել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ առցանց մասնակցելով Ուկրաինայի հարցով «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։
Միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ նա շեշտել է Թուրքիայի հավատարմությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և հայտարարել, որ Թուրքիան աջակցում է անվերապահ հրադադարի հաստատմանը և այդ ուղղությամբ ջանքերին։
Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել հրադադարի պահպանման մոնիթորինգի առաքելությունը, եթե այն հաստատվի։

🤬4❤1👍1🥴1
Իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանի կողմից արցախցիների հասցեին արված վիրավորական հայտարարությունների և գրառումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել
«Քրեական գործ է հարուցվել «Ռոման Բաղդասարյան» ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում ատելության, խտրականության, անհանդուրժողականության և թշնամանք հրահերելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու առերևույթ հանցանքի դեպքի առթիվ», - հայտնել են ՔԿ–ից:
Նշվում է, որ բլոգերը որևէ դատական կարգավիճակ չունի։

👍4❤1👎1🥴1😈1
«Նախքան երեխային թույլ կտաք դրսում լինել առանց մեծահասակների, սովորեցրեք ինքնապահովման հմտություններ»․ Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի ծնողներ, նախքան ձեր երեխային թույլ կտաք դրսում լինել առանց մեծահասակների ուղեկցության, սկսեք սովորեցնել երեխային ինքնապահովման հմտություններ, որպեսզի նա աստիճանաբար ավելի ինքնավստահ դառնա:
Եվ այսպես, քանի՞ տարեկան պետք է լինի երեխան, որպեսզի կարողանաք թողնել նրան մի քանի րոպե մենակ․
Այս հարցի պատասխանը կախված է բազմաթիվ գործոններից, ուստի հնարավոր չէ որոշել այն տարիքը, երբ երեխային պետք է թույլ տալ միայնակ խաղալ դրսում: Հաշվի առեք հետևյալ գործոնները, երբ որոշում կայացնեք, թե երբ է ձեր երեխայի համար անվտանգ դրսում մենակ խաղալը:
4 գործոն, որոնք պետք է հաշվի առնել․
Շրջակա միջավայր
Ձեր բակը ցանկապատվա՞ծ է: Եթե բակը պարսպապատ է, ապա 5-ից 6 տարեկանը ճիշտ տարիքն է, երբ երեխան կարող է մի քանի րոպե մենակ խաղալ դրսում: Եթե բակը ցանկապատված չէ, սպասեք, մինչև երեխան մոտ 8 տարեկան լինի, նախքան թույլ տալը, որ նա ամբողջովին մենակ մնա դրսում: Անկախ երեխայի տարիքից, պարբերաբար ստուգեք երեխայի վիճակը: Միշտ տեղյակ եղեք երեխային առանց հսկողության մենակ թողնելու հնարավոր վտանգների մասին: Առանց պարսպապատ բակի, ստիպված կլինեք զգուշանալ բանուկ փողոցներից և մեքենաներից, որոնք շատ արագ են վարում կամ անվտանգ չեն շրջում տարածքում: Նույնիսկ եթե վստահում եք երեխային, անհնար է միշտ տեղյակ լինել նրան այնտեղ սպասվող վտանգների մասին, ուստի վերահսկումը հաջողության բանալին է:
Տեսանելիություն
Կարո՞ղ եք իրականում տեսնել և լսել երեխային դրսում՝ տան ներսում գտնվող պատուհանի կամ դռան միջով: Ավելի անվտանգ է համոզվել, որ երեխան լսելի և տեսանելի է: Վտանգները կարող են տարբեր լինել՝ բակի կոտրված նստարանից կամ ապակուց մինչև անսարք խաղային սարքավորումներ, խաղալիքներ և այլն:
Հասունության մակարդակ
Որքա՞ն հասուն է երեխան: Որպես ծնողներ և դաստիարակներ՝ մենք ծանոթանում ենք մեր երեխայի բնավորությանը: Ուշադիր եղեք որոշ հարցերի նկատմամբ, ինչպիսիք են՝ արդյո՞ք ձեր երեխան ունի պատասխանատվության մասին պատկերացում և իրեն պատասխանատու զգում է, թե ոչ: Արդյո՞ք նա կհեռանա ձեր բակից հարևանի բակ կամ տուն՝ առանց ձեզ նախազգուշացնելու: Երեխան իմպուլսի՞վ է: Նա մտածու՞մ է գործելուց առաջ: Արդյոք երեխան հանգիստ է խաղում, թե ագրեսիվ պահվածք է դրսևորում: Երեխաները պետք է անհատապես գնահատվեն՝ որոշելու նրանց հասունության մակարդակը` դրսում միայնակ խաղալու համար: Արդյո՞ք երեխան հասկանում է, որ չպետք է խոսել անծանոթների հետ կամ գնալ նրանց հետ որևէ պարագայում: Գիտե՞ն, որ փողոցը վազելով չպետք է անցնեն։ Սրանք այն բոլոր հարցերն են, որոնք դուք պետք է ինքներդ ձեզ հարցնեք՝ նախքան ձեր երեխային թույլ տաք խաղալ դրսում մենակ, հատկապես երկար ժամանակ:
Խաղընկերներ
Երեխան ունի՞ եղբայրներ կամ քույրեր կամ ընկերներ, որոնց հետ կարող է խաղալ: Երբ այլ երեխաներ են լինում շրջապատում, նրանք կարող են միմյանց պահվածքին նայել, հետևել կամ ընդօրինակել: Երեխաները ավելի քիչ խոցելի են և ավելի ապահով, երբ խաղում են խմբում, քան երբ խաղում են միայնակ: Եթե ինչ-որ բան պատահի, մեկ այլ երեխա կարող է օգնություն խնդրել և մեծահասակներին պատմել հանգամանքների մասին: Նախքան երեխաներին թույլ կտաք մենակ խաղալ դրսում, նրանց հետ անվտանգության զրույցներ անցկացրեք: Այս խոսակցությունները պետք է ներառեն ձեր մտքերը անծանոթ մարդկանց, հնարավոր վտանգների, արտաքին սահմանների և բացօթյա վարքագծի ցանկացած այլ կանոնների մասին, որոնք ցանկանում եք հաստատել նրանց մոտ: Եթե երեխան բավականաչափ մեծ է, խնդրեք նրան արտակարգ իրավիճակների դեպքում հիշել Ձեր հասցեն և հեռախոսահամարը:
Երբ երեխան մեծանա, հավանական է, որ նա կցանկանա ավելի ինքնուրույն լինել: Նա կարող է ցանկանալ ընկերների հետ զբոսնել այգում կամ գնումներ կատարել կամ ինքնուրույն գնալ դպրոց: Օրենքը չի սահմանում այն տարիքը, որից կարելի է երեխային առանց հսկողության թողնել, բայց նրան մենակ թողնելը, եթե դա նրան վտանգի տակ է դնում, անօրինական է: Երեխային մենակ թողնելը անվտանգ է, թե ոչ, կախված է իրավիճակից, նրա տարիքից և զարգացման փուլից:

👍6❤2🥰2
«Նիկոլը պիտի գնա, որ հետ գան մեր հաղթանակները». Նաիրա Կարապետյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «31 տարի առաջ այս օրը կնքվեց հրադադարի պայմանագիրը՝ եռակողմ՝ Արցախի մասնակցությամբ։
2016 թվականին, ապրիլյան պատերազմը սանձազերծելիս, Ադրբեջանի նպատակներից էր նաև ստանալ նոր փաստաթուղթ, նոր հրադադարի պայմանագիր, որը կլիներ երկկողմ, առանց Արցախի, և կունենար 1994թ. մայիսի 12-ի այս պայմանագրի ուժը։
Սրանով Ադրբեջանն ուզում էր չեզոքացնել Արցախի ստորագրությունը և զրոյացնել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը։
Այս հարցում ևս Ադրբեջանին ոչինչ չհաջողվեց, մենք հաղթեցինք նաև այստեղ։
Հետո եկավ Նիկոլը… Սկսվեցին կորուստները:
Եվ մայիսի 12-ը սկսեցինք հիշել որպես Սև լճում թշնամու զորքերի դիրքավորման տարելից, Շուշիում Ալիևների ընտանիքի մուղամ լսելու տարելից, և սա դեռ սկիզբն էր:
Հետո Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի վրա, Ներքին Հանդի, Սոտքի, Վերին Շորժայի…
Հետո շրջափակվեց և 10 ամիս աշխարհից կտրվեց Արցախը, հետո նորից հարձակվեց թշնամին, դատարկեց և գրավեց այն…
Իսկ Նիկոլն այս ողջ ընթացքում մի բրոշուր/ֆլայեր ձեռքին խաղաղություն է քարոզում:
Նիկոլը պիտի գնա, որ հետ գան մեր հաղթանակները:
Նիկոլն ուղղակի պիտի գնա»:

💯7🤮3👍1
«Շիրակի մարզի գյուղերը վերածվել են աղքատության և արտագաղթի օջախների»․ Մհեր Մելքոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյբուքյան գրառումը․ «Շիրակի մարզն այսօր կանգնած է խորքային սոցիալ-տնտեսական ճգնաժամի առաջ։
Մարզի գյուղական բնակավայրերը տարիներ շարունակ դուրս են մնացել պետական և ներդրումային քաղաքականության առաջնահերթություններից՝ վերածվելով աղքատության, արտագաղթի և անտեսվածության օջախների։
Այսօր էլ Շիրակի մարզի շատ ու շատ գյուղերում իրավիճակը շարունակում է վատթարանալ։
1. Ճանապարհային և ենթակառուցվածքային քանդված համակարգ
Շատ գյուղեր դեռ չունեն ասֆալտապատ ճանապարհներ կամ վերանորոգված կապուղիներ։ Տրանսպորտի բացակայությունը խոչընդոտում է գյուղացիների՝ շուկա դուրս գալու հնարավորությունները, իսկ դպրոց ու հիվանդանոց հասնելը՝ երբեմն դառնում է օրվա հիմնական մարտահրավերը։
2. Ոռոգման համակարգերի փլուզում
Ջրի սակավությունը և անմխիթար ոռոգման ցանցերը էապես կրճատել են հողագործության ծավալները։ Շատ համայնքներ պարզապես հրաժարվել են գյուղատնտեսությամբ զբաղվելուց՝ չունենալով հողի արդյունավետ մշակման միջոցներ։
3. Առողջապահության ու կրթության ծառայությունների անկում
Տեղական բուժկետերը հաճախ չունեն բժիշկներ կամ անհրաժեշտ դեղամիջոցներ։ Դպրոցները՝ հատկապես հեռավոր գյուղերում, թերի են կադրային առումով կամ ունեն ֆիզիկապես անմխիթար շենքային պայմաններ։
4. Միգրացիա և ծերացում
Երիտասարդները լքում են գյուղերը՝ աշխատանք, կրթություն կամ թեկուզ նվազագույն կենսապայմաններ փնտրելով։ Արդյունքում՝ մի շարք բնակավայրերում բնակչության ճնշող մեծամասնությունը տարեցներ են, իսկ որոշ գյուղեր արդեն մոտ են ամբողջական դատարկման շեմին։
5. Գյուղատնտեսական մթերքի վերամշակման բացակայություն
Արտադրված քիչ քանակությամբ ապրանքն էլ չի վերամշակվում տեղում, ինչը խոչընդոտում է տեղական տնտեսության զարգացմանը։ Մթերքի վաճառքը հիմնականում սահմանափակվում է հարևան համայնքներով կամ սեզոնային շուկաներով։
Այս խորը խնդիրների պատճառն ուղղակիորեն կապված է տարիներ շարունակ համայնքների նկատմամբ պետական քաղաքականության անտարբերության, անարդյունավետ բյուջետային բաշխման և որոշ տեղերում՝ տեղական իշխանությունների անգործության կամ չարաշահումների հետ։ Բացի այդ, կոռուպցիոն ռիսկերն ու ծրագրերի իրականացման ոչ թափանցիկ գործընթացները ավելի են խորացնում ճգնաժամը։
Շիրակի մարզի գյուղերը պետք է դիտարկվեն որպես ռազմավարական նշանակության բնակավայրեր՝ երկրի պարենային անվտանգության, տարածաշրջանային կայունության և համաչափ զարգացման տեսանկյունից։ Անհրաժեշտ է համակարգված մոտեցում՝ ներառյալ՝ ենթակառուցվածքների զարգացում, ներդրումային խթանում, կրթության և առողջապահության արդիականացում, ինչպես նաև միգրացիոն գործընթացների զսպում։
Առանց գյուղերի կայունացման՝ մարզը դատապարտված է դանդաղ, բայց անդառնալի անկման»։

❤3👍1😁1
«Ի վերջո, ի՞նչ եղավ մեկ տոննա կոկաինի գործը»․ Ագնեսա Խամոյան
«Ի վերջո, ի՞նչ եղավ այդ մեկ տոննա կոկաինի գործը»,- հարցն ուղղելով ՔԿ նախագահ Արթուր Պաղոսյանին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ «Իշխանական պատգամավորներն ընդդիմության վրա մուննաթ են գալիս, ասում են՝ ո՞նց ա Միհրան Պողոսյանը 1 տոննա կոկաին անցկացրել Հայաստան։ Հիմա ես եմ ձեր վրա մուննաթ գալիս, ո՞նց է ստացվել, որ նախկին իշխանական ներկայացուցիչը, որը գտնվում է հետախուզման մեջ, 1 տոննա կոկաին է անցկացնում ՀՀ։ Բա ձեզնից ի՞նչ իշխանություն։ Մաքսայինի որևէ պաշտոնյա անցնո՞ւմ է այդ գործով, չի անցնում, որևէ մեկը կալանքի տակ չի գտնվում այդ գործով։ Մինչդեռ լրագրող Լիլիթ Աղեկյանին, դատավորին կոռուպցիոներ ասելու համար, կալանավորել են։ Սա է ձեր իշխանությունը»,- նշեց Խամոյանը։

👍8❤1
Ինչու՞ համար են Վրաստանի կողմից արգելափակել, սադրանք է։ Իսկ մենք թույլ ենք, մենք չենք կարողանում ասենք, ինչու՞ եք սադրանք անում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին՝ ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան առաջ:
«Ինչու՞ չեք թողնում մեր ֆուռերը գնան Ռուսաստան հասնեն։ Ինձ թվում է մենք չունենք բարեկամներ։ Թույլի կողքը ոչ մեկ չի կանգնում։ Թույլ երկրի կողմը ոչ մեկ բարեկամ չի ունենում, ուժեղ երկրներn ունենում են լիքը բարեկամություն։ Հիմա, օրինակ, էկոնոմիկայի նախարարությունը չպե՞տք է բանակցի վրացական կողմի հետ այս հարցը լուծելու համար», -ասաց բողոքի ակցիայի մասնակիցը:
Նրա խոսքով՝ ոչ միայն էկոնոմիկայի նախարարը, վարչապետը պետք է բանակցեր. «Պետք է վերցներ հեռախոսը, զանգեր, ասեր ախպեր ջան, վրացի ջան, ընկեր ջան, ինչու՞ չեք թողնում մեր ֆուռերը գնան, հասնեն իրենց տեղ, որտեղ որ պիտի գնան, ինչի՞ չեք թողնում, հարց, պարզ հարց, ինչի՞ չեք թողնում, պատճառը ասեք, մի թողեք, այսինքն վարչապետն է թուլություն դրսևորում: Վարչապետ եկավ, նախագահ եկավ, ասեցին մենք իրար ախպերներ ենք, ինքը գնաց Վրաստան, բայց ոչ մի բան, այդ գնալ-գալը շփումները նրա համար է, որ այսօր այսպիսի բաներ չլինեն», -ասաց բողոքի ակցիայի մասնակիցը:

👍4❤3💯1
Եվրոպական խորհրդարանը հետաքննություն է սկսել Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների Մոսկվա կատարած այցի վերաբերյալ, հայտնել է կիպրոսցի Եվրախորհրդարանի անդամ և բլոգեր Պանայոտուն։
Եվրախորհրդարանի 5 անդամ՝ Սլովակիայից, Գերմանիայից, Չեխիայից և Կիպրոսից, այցելել են ՌԴ մայրաքաղաք՝ արտահայտելով իրենց անհամաձայնությունը Ռուսաստանի նկատմամբ վարած ԵՄ-ի և Եվրախորհրդարանի քաղաքականության հետ։

👍3
Սեպտեմբերից երեխաները դպրոց կհաճախեն նոր օրենքով. ի՞նչ դժվարություններ են նրանց սպասվում. պարզաբանում է հոգեբանը
Սեպտեմբերից երեխաները դպրոց կհաճախեն նոր օրենքով: Եթե երեխան այդ տարիքում դպրոց չգնա, ապա յոթ տարեկանում դպրոց գնալու դեպքում գնալու է երկրորդ դասարան ու ստիպված կյուրացնի միանգամից երկու տարվա կրթական ծրագիրը:
«Որոշ երեխաներ, իրենց լավագույն շահից ելնելով, հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարին լրանալու դեպքում»։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հարգելի՛ ծնողներ, դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում», -նշել է նախարարը:
Որքանո՞վ են երեխաները կարող այդ տարիքում թե՛ հոգեբանորեն, թե՛անհատական առանձնահատկությամբ պայմանավորված պատրաստ հաճախել դասերի:
Կան քիչ երեխաներ, որոնք տարիքից շուտ են զարգանում, բայց դա բնորոշ չէ բոլորին: Պատճառն այն է, որ ներառական կրթություն ստանալու դեպքում երեխան պատրաստ չի լինելու սովորելու նման համակարգում: Որքանո՞վ է երեխան մոտիվացված լինելու սովորել, կիրառել դասերը արտասանել բոլոր հնչյունները, չի՞ դժվարանա նույնիսկ տառերը գրել սովորել, եթե բանավոր խոսքը տուժած է:
Հոգեբան Աննա Գալստյանի խոսքով՝ մեր դպրոցներում երեխային մեխանիկական զարգացման դասեր են տալիս:
«Երեխայի զարգացումը բոլորովին կապ չունի իր տարիքի հետ: Երեխային պետք է ընդունել դպրոց ոչ թե իր տարիքի, այլ` համաձայն իր ընդունակությունների: Արտերկրում շատ դպրոցներ կան, որ երեխաներին ընդունում են խառը դասարաններ, երեխան ինչ հաջողություն գրանցում է, համաձայն դրա էլ՝ ընդունում են համապատասխան դասարաններ: Ինչի՞ համար են երեխայի զարգացումը կասեցնում՝ տարիքով սահմանափակելով: Իրականում այս բոլոր օրենքները հանում են մարդիկ, ովքեր կրթությունից, մարդու զարգացման առանձնահատկություններից շատ հեռու են, քանի որ բացարձակ հաշվի չեն առնում մարդու անհատական զարգացման առանձնահատկությունը»- ասում է հոգեբանը:
Նրա խոսքով՝ դպրոցներում բացարձակ չկան ծրագրեր, որոնք կնպաստեն դրան. «Եթե մենք ուզում ենք լավ սերունդ ունենալ, պետք է չորս ուղղություններով երեխային զարգացնենք, առաջինը՝ ինքն իրեն դրսևորել կարողանալն է, ինքնուրույն լինելու համար, այսինքն կրթական համակարգը չպետք է սահմանափակվի միայն կրթություն տալով, քանի որ ընտանիքը միշտ չէ, որ ամեն ինչ կարող է տալ, հույսը դնում է դպրոցի վրա, որն էլ երեխային դարձնում է քառակուսի: Հիշողություն, ուշադրություն ու տրամաբանություն. Ահա դրանք են այն կարևոր գործոնները, որոնք պետք է զարգացնեն երեխայի մոտ, որպեսզի կարողանա ամբողջությամբ նյութն ընկալել, տրամաբանել, վերլուծել ու պահպանել»,-ասում է հոգեբանը:
Հոգեբանի խոսքով՝ խնդրի լուծումը հետևյալն է, զարգացնել երեխայի մեջ այդ չորս ուղղությունները՝ հենց դպրոցում. «Մենք մոտ քսան տարի առաջ կրթության նախարարության հետ մի ծրագիր էինք անում, հատուկ թեստերով երեխաների ունակություններն էինք ստուգում, մի քանի դպրոցներում էքսպերիմենտալ արեցինք, հասկանալու՝ երեխայի ունակությունները որերրորդ դասարանին է համարժեք: Առաջին դասարան նստողները մի քիչ թույլ էին, որոնց հետ հատուկ աշխատանք էր արվում, որ իրենք մի տարվա ընթացքում հասնեին երկրորդ դասարանցիներին: Իսկ այդ ամենի համար պետք են հատուկ մասնագետներ, ձեռնարկներ, մասնագետների պատրաստվածություն, որին մեր դպրոցները պատրաստ չեն»,-եզրափակեց հոգեբանը:

👍10👎1
Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի
ООО Bayraktar Teknoloji Azərbaycan-ը ստացել է Սումգայիթի քիմիական-արդյունաբերական պարկի ռեզիդենտի կարգավիճակ: Արդյունաբերական պարկի տարածքում ընկերությունը կիրականացնի «Անօդաչու թռչող սարքերի արտադրություն» նախագիծը։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական «Բայքար» ընկերության միջև ստորագրված մտադրությունների արձանագրությունը նախատեսում է համագործակցություն Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության կազմակերպման հարցում։ Թուրքական արտադրության Bayraktar անօդաչուներն Ադրբեջանի կողմից լայնորեն կիրառվել են 2020-ին Արցախյան պատերազմի ընթացքում:

🤬6👍1
Թրամփը ժամանել է Սաուդյան Արաբիա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա է ժամանել Պարսից ծոցի երկրներ այցի շրջանակում։ Երկրորդ անգամ նախագահ ընտրվելուց հետո սա նրա առաջին արտասահմանյան այցն է, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Նա նախատեսում է նաև այցելել ԱՄԷ և Քաթար ու ԱՄՆ վերադառնալ՝ 1 տրիլիոն դոլար արժողությամբ գործարքներով: Այս մասին հայտնել էր Axios-ը՝ վկայակոչելով չորս ամերիկյան և երկու արաբական աղբյուրներ։
Նրանց խոսքով՝ Թրամփի այցը հիմնականում բիզնեսի վրա շեշտադրմամբ է լինելու, իսկ աշխարհաքաղաքական օրակարգը երկրորդ պլան է մղվելու:
Axios-ը հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանն ավելի վաղ խոստացել էր 600 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում չորս տարվա ընթացքում։ ԱՄՆ-Սաուդյան Արաբիա առաջիկա գործարքները, ըստ Axios-ի, կներառեն առնվազն 100 մլրդ դոլարի ռազմական մատակարարումներ, ինչպես նաև էներգետիկ և ռեսուրսների գործարքներ:
Axios-ի աղբյուրներից մեկը պարզաբանել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ սեփական առաջարկը կանի նաև Քաթարը։ Կատարի ներդրումները կարող են կազմել մինչև 300 մլրդ դոլար, ներառյալ երկրին Boeing առևտրային ինքնաթիռներ մատակարարելու և 2 միլիարդ դոլար արժողությամբ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր գնելու գործարքները: ԱՄԷ-ն մարտին հայտարարել էր,

👍1🤔1
ԱՄՆ դեսպանատունը մայիսի 30-ից կանցնի ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի
Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգ: Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:
«Մայիսի 18-ից հարցազրույցի ամրագրման մեր ներկայիս համակարգը կդադարի գործել։ Կայքէջը հասանելի կլինի միայն ընթերցման ռեժիմով, և դուք այլևս չեք կարողանա.
• հարցազրույցի օր ամրագրել,
• սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել,
• հարցազրույցին չներկայանալու մասին (no-show) հայտ ներկայացնել,
• հարցազրույցի՝ ավելի վաղ օր խնդրելու դիմում ներկայացնել։
Դիմորդների համար ընթացիկ համակարգով վճարման անդորրագիր ստանալու և վճարում կատարելու վերջնաժամկետը մայիսի 14-ն է:
Արդեն ունե՞ք ամրագրված հարցազրույցի օր։ Այցելեք նշանակված օրն ու ժամին սովորական կարգով։
Ցանկանու՞մ եք հարցազրույցի օր ամրագրել։ Եթե առկա են ազատ ամսաթվեր, որոնք համապատասխանում են ձեր ճանապարհորդական ծրագրերին, կարող եք ամրագրել հիմա ։
Ձեզ անհրաժե՞շտ է հարցազրույցի օր մայիսի 30-ից հետո։ Կարող եք ամրագրել հիմա և տեղափոխել ձեր օգտահաշիվը նոր համակարգ։
Առաջիկայում ճամփորդական ծրագրեր ունե՞ք։ Հետևե՛ք մեզ՝ նոր կոնտակտային տվյալների և կայքէջի վերաբերյալ թարմացումներին ծանոթանալու համար։
Շուտով կհրապարակենք լրացուցիչ ցուցումներ նոր համակարգում վճարումներ կատարելու և օր ամրագրելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

👍8❤3🤔1
Հաջորդ տարի Հայկական ԱԷԿ-ը կկանգնի երկարաժամկետ` 4,5 ամսվա վերանորոգման, լրագրողներին հայտնել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը՝ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի կայան այցելության ժամանակ։
Այս ընթացքում ռուս մասնագետների օգնությամբ նախատեսվում է փոխարինել կայանի արտակարգ սառեցման համալիրը։ Այս և այլ աշխատանքների արդյունքների հիման վրա 2031 թվականին կայանը պետք է ստանա նոր լիցենզիա՝ 10 տարի ժամկետով։

👍4❤2🤬1