«Շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու»․ Սոֆյա Հովսեփյան
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընկերներ, մի զարմացեք Մերձավանում տեղի ունեցածից, շուտով բոլոր դպրոցներն են էս վիճակում հայտնվելու:
Այն ինչ տեղի է ունենում դպրոցներում, սա ամբողջությամբ ԿԳՄՍՆ պատասխանատվության տակ է ու իրենք տարիներով քայքայում են դպրոցական մթնոլորտը` էս արդյունքին հասնելու համար:
Ուսուցիչները գերլարված, աշակերտների հիմնական մասը սանձարձակ, տնօրենները օդից հայտնված` սրա նրա ծանոթ բարեկամ, 300-ից ավել դպրոցներ առանց հիմնական տնօրենի` հյուրի կարգավիճակում (ԺՊ):
Աշակերտը հեռախոսը ձեռքին` ամեն վայրկյան շանտաժի պատրաստ, ուսուցիչը չգիտի ո՞նց հասցնի, որ նաև ապրի (մարդ է) , բացի վարչարարությունից նաև տուն հասնի ու իր երեխաներին էլ ժամանակ տա ու էսպե՜ս շղթայական ռեակցիայով ստանում ենք պատկեր...
Չեմ բացառում, որ ուսուցիչը իր մեեեծ մեղքի բաժինն ունի էս ամեն ինչում` չզանազանելով իր անձնական խնդիրները աշխատանքային խնդիրներից. տունը դպրոց է սարքել, դպրոցը` տուն․․․Լինում է այդպես, բայց...
Մի պահ պատկերացրեք է, էս տղաները վաղը ծառայելու են և ինչ է լինելու բանակի վիճակը․․․»։

👍13❤3🤔1
«Անձրևո՞ւմ է, մի՛ անհանգստացեք, «Ծովակալ Ավինյան»-ի առագաստանավերը ձեզ տեղ կհասցնեն». Մանուկ Սուքիասյան
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մանուկ Սուքիասյանի գրառումը. «Անձրևո՞ւմ է։ Մի՛ անհանգստացեք. Երևանի 2024թ. բյուջեով ջրահեռացման կոմունիկացիաների կառուցման վրա մսխվել է ավելի քան 1 միլիարդ 262 միլիոն դրամ։
Իսկ փողոցների հեղեղումները ձեր աչքին է թվում։ Բայց եթե այդուհանդերձ փողոցներում հորդառատ գետեր են հոսում, Երևանի քաղաքապետարանի «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ՀՈԱԿ-ի «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն։
Քաղաքապետարանի լրատվական ծառայություն»:

❤8👍1
Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում, կռվախնձոր է դարձել տնօրենի պաշտոնը. «Ժողովուրդ»
Արդեն 4-րդ օրն է` քոլեջում դասադուլ և գործադուլ է հայտարարվել։ Գործադուլավորներն ասում են` կառավարությունն իրենց համար անընդունելի որոշում է կայացրել։
Բանն այն է, որ Գորիսի պետական քոլեջը և Գորիսի գյուղատնտեսական քոլեջը պետք է միաձուլվեն: Խոսակցություններ կան, թե տնօրենի պաշտոնում հավակնություններ ունեցողն ուղիղ հովանավորչություն ունի ՔՊ-ականներից։

❤1👍1🤬1
❗️ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և հեռացել պաշտոնից, գրում է ArmLur–ը։
Նշվում է, որ առավոտյան նա եկել է վարչական շրջանի թաղապետարան և աշխատակիցներին հրաժեշտ է տվել։
📎Հիշեցնենք` ապրիլի 30-ին ակտիվիստ Արթուր Չախոյանը Նոր Նորքի թաղապետի և իր աշխատակիցների կողմից ծեծի էր ենթարկվել։ Տիգրան Տեր-Մարգարյանն անձամբ բռունցքներով հարձակվել էր Չախոյանին վրա։ Միջադեպից հետո մի շարք անձանց մեղադրանք էր առաջադրվել, այդ թվում և ծեծված ակտիվիստին։ Այս միջադեպը մեծ աղմուկ էր բարձրացրել հանրության մեջ և քաղաքական շրջանակներում։

❤6👍3
ՀՀ–ում կսահմանվի պատասխանատվություն վարժական հավաքներից խուսափելու համար, որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ըստ այդմ` վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով՝ աշխատավարձի առավելագույնը քսանապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով:
Անձը կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայանա և ներգրավվի վարժական հավաքին:

🤬4👍2
ՀՀ–ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության գումարը կրկնապատկվեց, որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Աջակցության գումարի շեմը 250 մլն դրամից բարձրացվում է 500 մլն դրամ, որը ֆերմերներին հնարավորություն կտա ավելի շատ գյուղատնտեսական տեխնիկա ձեռքբերել։
📎Այս պահին կա 2 854 լիզինգառու, որոնց տրամադրվել է 4 333 միավոր գյուղատնտեսական տեխնիկա։

😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ինչո՞ւ պետք է նա գնա, եթե ես չեմ գնում». այսպես է Թրամփը պատասխանել Ստամբուլի բանակցություններին Պուտինի չմասնակցելու մասին հարցին։
Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է՝ ՌԴ նախագահի օգնական Մեդինսկու գլխավորությամբ։ Ուկրաինայի առաջնորդ Զելենսկին որոշել է, որ ինքը պետք է գլխավորի պատվիրակությունը, ինչը Ֆրանսիայի արտգործնախարար Բարոյին առիթ է տվել հայտարարելու «դատարկ աթոռի» մասին, որին պետք է նստեր ՌԴ նախագահ Պուտինը։ Բայց Մոսկվան չի հաստատել Պուտինի մասնակցությունը այս բանակցություններին։

👍3❤1
ՀՀ–ում կուսակցականը կամ պաշտոնյան չեն ներգրավվի բուհերի կառավարման պաշտոններում. որոշում
Ըստ նախագծի` անձանց՝ կուսակցական դառնալը հիմք կհանդիսանա բուհերում պաշտոններից ազատման համար:
Ըստ նախագծի` անձանց՝ կուսակցական դառնալը հիմք կհանդիսանա բուհերում պաշտոններից ազատման համար:
😁1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բժշկական կենտրոնների տնօրենների համար բժշկական կրթության պարտադիր լինելու հարցը առաջիկայում կվերանայվի, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարը Անահիտ Ավանեսյանը։
«Մեր խորին համոզմամբ, ինչպես նաև ուսումնասիրելով միջազգային փորձը, պարզ է դառնում, որ բժշկական կենտրոնների կառավարման ֆինանսական հատվածը և բուժական հատվածը պետք է որոշակիորեն տարանջատվի»,–ասաց Անահիտ Ավանեսյանը։
Արդեն իսկ ներկայացրել են օրենքի նախագիծ, որով էլ նախատեսված են վերոնշված փոփոխությունները։

🤬3👍2❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ինչով է պայմանավորված հայ ժողովրդի հաղթանակները ջնջելու մոլուցքը. Հայկ Մամիջանյանը` ՔՊ–ին
«Պատիվ ունեմ»–ի ղեկավարը հիշեցրեց, որ ամեն երկիր Երկրորդ համաշխարհայինում հաղթանակը տոնում է իր ծիրից։ Նշեց` հարց ունենալ, թե ինչի համար է այս հայտարարությունը կապվում նաև Շուշիի ազատագրման հետ, անհասկանալի է։ 2 հաղթանակն էլ հայ ժողովրդի համար փառահեղ են։
«Տեղյակ չեք, բայց մինչև 2018–ը կյանք է եղել, և այս տոնը կոչվում էր եռատոն, դուք էլ մի 2 տարի նշեցիք, պարեցիք»։
Անդրադառնալով ՔՊ–ական Մարիա Կարապետյանի ելույթին, թե ՀՀ–ն չպետք է իրեն նույնացնի այն հաղթանակի հետ, որի համար 300 հազար զոհ է տվել, այն հիմքով, որ այդ երկրում եղել են բռնաճնշումներ, Մամիջանյանը նշեց, որ կասկած ունի, որ այդ ելույթը ուղղված էր հաճոյանալու այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին։
📎Նշենք, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց «Պատիվ ունեմ»–ի բերած հայտարարությունը` Հաղթանակի 80–ամյակի մասին։

👍4💯1
🇦🇲🇷🇺 Լավրովի այցը Հայաստան մշակվում է. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է այն հարցին, թե արդյոք նախարարը մտադիր է մայիսին այցելել Երևան: «Գերատեսչությունը մանրամասն տեղեկատվություն կտրամադրի այս հարցի վերաբերյալ իր ժամանակին»:

👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ողորմելի մարդ է, բոլորն էլ հասկանում են` բացի հենց իրենից ու իրեն կառավարողներից». Լավրովն այսպես է մեկնաբանել Զելենսկու այն պահանջը, որ Պուտինն անձամբ մեկնի Ստամբուլ
Զելենսկին Թուրքիա հասնելուն պես ԶԼՄ–ների հետ զրույցում «բուտաֆորիկ» է անվանել ռուսական պատվիրակությանը:

👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մարմարիկում կորած 2-ամյա Տիգրանին գտնելու համար նույնիսկ ուսումնասիրվել են տիեզերքից արված լուսանկարները. Մխիթար Հայրապետյան։
«Վերջին 7-8 օրերի ընթացքում ինտենսիվ աշխատանքներ ենք ունեցել շուրջ 2 տասնյակ միջազգային ընկերությունների հետ։ Սակայն տխրությամբ պետք է նշեմ, որ մինչ այս պահը ընկերություններից մեզ հայտնել են, որ այդ տեղանքում արված ամենավերջին լուսանկարները ապրիլի 26-ի են, ինչը բնականաբար ավելի վաղ ժամկետ է, քան դեպքն է տեղի ունեցել»,- լրագրողներին ասաց ԲՏԱ նախարարը։

👍3
Խաշթառակում իր մանկահասակ երեխաներին բռնության ենթարկած մայրը հղի է և չի ներկայանում դատարան, գրում է «Հետքը»
Խաշթառակ գյուղում մանկահասակ երեխաների նկատմամբ մոր և պապի կողմից բռնության գործադրման վերաբերյալ քրեական գործը 2023թ․ ապրիլից քննվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ «Մոտ 5 տարի առաջ տեղի ունեցած այս ողբերգական դեպքի քննությունը, չնայած հանրային լայն հնչեղությանը, իրավապահ մարմինները չէին շտապում ավարտել։ Չի շտապում նաև դատարանը»,–գրում է պարբերականը։
📎Հիշեցնենք՝ 2020թ․ օգոստոսին դաժան ծեծի հետևանքով Տավուշի Խաշթառակ գյուղից Երևանի հիվանդանոցներ տեղափոխվեցին 1-9 տարեկան 7 երեխաներ։ Նրանցից 6-ամյա Սերգեյ Հակոբջանյանը, գիտակցության չգալով,մահացավ։ Պարզվեց, որ երեխաներին ֆիզիկական բռնության են ենթարկել նրանց պապը՝ Սամվել Հակոբջանյանը և նրա դուստրը՝ Մարիաննա Հակոբջանյանը։

Երևի մրցանակ է սահմանվել, թե ով ավելի հուժկու հայհոյանքներ կարտաբերի. Արմեն Ռուստամյանն ասում է` այսպիսի խայտառակ մակարդակի խորհրդարան երբեք չենք ունեցել
ԱԺ–ում, պատասխանելով լրագրողների` երեկ ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի մասին հարցին, երբ Հակոբ Արշակյանն ու Լևոն Քոչարյանը լեզվակռիվ ունեցան, «Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց, որ այս ամենը խորհրդարանական մշակույթի հետ որևէ կապ չունի։
«Իշխանություններն անգամ չեն հասկանում, որ սա բացի մեզնից, դրսում էլ են տեսնում։ Նրանք պիտի ամեն ինչ անեն սանձելու, բայց երևի հրահանգ են ստացել` ընտրությունները մոտենում են, երևի մրցանակ է սահմանվել հայհոյախառն ձևակերպումների համար։ Մտածում են, որ սա իրենց էլեկտորատ է ապահովում»։
Ռուստամյանը նշեց, որ Լևոն Քոչարյանը իրեն շատ կոռեկտ է պահել։ Որովհետև այն, ինչ իր հասցեին ասում են, ամեն մարդ չի կարող համբերել։

❤5💯2👍1
Դիանա Գասպարյանի ամուսնուն կարող են ձերբակալել. «Ժողովուրդ»
Թերթը նշում է, որ Գասպարյանի ընտանիքի շուրջ նոր զարգացումներն անխուսափելի են` հիշեցնելով վերջերս Դիանա Գասպարյանի ՔՊ-ական ամուսնու` Վաղարշապատի ավագանու անդամ Արամ Միրզոյանի անվան հետ կապված հերթական աղմկահարույց պատմությունը։ Նրան պատկանող գազալցակայանում կրակոց էր հնչել, մարդ էր սպանվել։

«Աղմկահարույց սպանության գործի վերաբերյալ իրավապահները խիստ կասկածներ ունեն Դիանա Գասպարյանի ամուսնու հետ կապված։ Ավելին՝ իրավապահ համակարգը այնպես է տրամադրված նախկին քաղաքապետի ամուսնու դեմ, որ չի բացառվում անգամ՝ նրան ձերբակալեն»,- գրում է թերթը։
👍6❤3
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Ստամբուլ, հաղորդում է AFP–ն
ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը նախատեսվում է սկսել ժամը 10:45-ին, իսկ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը՝ ժամը 12:30-ին։

🤬2
Ի՞նչ է պատրաստվում առաջարկել Թրամփի թիմը Երևանին ու Բաքվին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և օգնական Սթիվ Ուիթքոֆը, որը Թրամփի ներկայացուցիչն է գլոբալ խաղաղ բանակցություններում ամբողջ աշխարհում, Սպիտակ տանը Breitbart News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Աբրահամյան համաձայնագրերին: Ըստ նրա՝ սպասվում է, որ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում Աբրահամյան համաձայնագրերը կընդլայնվեն։
Լրագրողը հիշեցրել է, որ Աբրահամյան համաձայնագրերը համարվում են Թրամփի առաջին պաշտոնավարման դիվանագիտական նվաճումը: Նրան հաջողվել է տասնամյակների ընթացքում առաջին անգամ պաշտոնապես կարգավորել մի շարք արաբական երկրների հարաբերություններն Իսրայելի հետ։ Այժմ, երբ Թրամփը վերադարձել է ԱՄՆ նախագահի պաշտոնին, ըստ Ուիթքոֆի, վերադարձել է նաև «մեծ էներգիան», և նրա համոզմամբ՝ շուտով ավելի շատ երկրներ կարող են միանալ համաձայնագրերին։
Ուիթքոֆը կանխատեսել էր այնպիսի երկրների միացումը, ինչպիսիք են Լիբանանը, Սիրիան, Լիբիան: Նա չի բացառել նաև Հայաստանի ու Ադրբեջանի ներգրավումը:
Նրա կարծիքով՝ «իրենք շատ-շատ մոտ են այդ երկրներում հակամարտությունների կարգավորմանը՝ վերջնական կարգավորմանը»։
«Կարծում եմ, որ երկու երկիրն էլ պատրաստ է միանալու Աբրահամյան խաղաղ համաձայնագրերին։ Այնպես որ, սա նախագահի հսկայական նախաձեռնությունն է, և նա հավատում է դրան: Այն նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Մենք աշխատում ենք, և ես շատ, շատ լավ թիմ ունեմ, շատ լավ համագործակցում ենք Պետքարտուղարության հետ: Ես իսկապես վստահ եմ, որ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում չորս կամ հինգ կամ գուցե վեց երկիր կստորագրի Աբրահամի խաղաղության համաձայնագրերը, և դա կարևոր ազդանշան կլինի աշխարհին՝ նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- ասել էր Ուիթքոֆը:

👍8🤔1🤬1
Գազայի Խան Յունիս քաղաքում գիշերվա ընթացքում ավիահարվածների հետևանքով 54 մարդ է զոհվել
Գիշերը մի քանի ավիահարվածներ են հասցվել Գազայի հարավային Խան Յունիս քաղաքին՝ խլելով ավելի քան 50 մարդու կյանք:
Այս մասին հայտնում է Associated Press–ը:
Խան Յունիսում Associated Press-ի օպերատորը գիշերը ֆիքսել է քաղաքի վրա իրականացված 10 ավիահարված և տեսել է բազմաթիվ մարմիններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոցի դիահերձարան։ Ստացված վնասվածքների ծանրության պատճառով որոշ դիերի նույնականացման համար ժամանակ է պահանջվել: Հիվանդանոցի դիահերձարանը հաստատել է, որ 54 մարդ է զոհվել։
Զոհերի թվում է մի լրագրող՝ Կատարի Al Araby հեռուստաընկերությունից:

😢6❤1
Ցավալի լուր. մահացել է ավանգարդ նկարիչ Արման Գրիգորյանը
Արման Գրիգորյանը Հայաստանում 80-ականների ավանգարդիստական շարժման հիմնադիրներից է, իր ընկերների հետ 87-ին կազմակերպել էր այն ժամանակ աղմուկ հանած «Երրորդ հարկ» ժամանակակից արվեստի խմբի ցուցահանդեսը, որ հեղափոխություն էր ակադեմիական արվեստի միջավայրում: «3-րդ հարկ» ժամանակակից արվեստի խմբի ցուցահանդեսները շարունակվեցին մինչև 1994 թվական:
Արման Գրիգորյանի արվեստը ներկայացվել է աշխարհի տարբեր ցուցասրահներում, մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, ունեցել է անհատական ցուցահանդեսներ: Եղել է մի շարք ցուցահանդեսների համադրող։

😢6❤2👍1
Ինչ ցանել եք, այն հնձում եք, ու պետք չէ գերդոզավորել հետևանքը՝ անտեսելով պատճառը. կամ՝ ինչպես Մերձավանի դպրոցի աղմուկի մեջ կորավ բովանդակությունը
Օրեր առաջ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավանի դպրոցում խայտառակ իրավիճակ էր ստեղծվել: Տեսախցիկների ներկայությամբ, ուղիղ եթերում մի ամբողջ դպրոցի աշակերտական, ուսուցչական ու ծնողական համայնքներ դուրս էին եկել մեկ ուսուցչի դեմ: Դուրս էին եկել դաժանաբար՝ ուսուցչին մեղադրելով տարատեսակ՝ մանկավարժին ոչ վայել արարքների ու մասնագիտական խնդրահարույց պահվածքի մեջ:
Աշակերտները սուլում էին, գոռում, ծնողները ծափահարում էին, ուսուցիչներն իրենց պահվածքով համաձայնում էին այդ գործողությունների հետ, «հանցագործ» ուսուցիչն էլ պաշտպանվում էր, ինչպես կարողանում էր:
Ուսուցիչ չսիրող հայ հանրությունը տարօրինակ կերպով համախմբվեց ուսուցչի շուրջ՝ գրառումներ, աջակցության խոսքեր, անգամ դրամական նվիրատվություններ եղան՝ ի աջակցություն ուսուցչի:
Միահամուռ կերպով աշակերտներին ու նրանց ծնողներին դատապարտող հայտարարություններով հանդես եկան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարը, ՔՊ-ական պատգամավորներ: Հատկանշական է, որ վերջիններս շեշտում էին՝ ուսուցիչը թիրախավորվել է, որովհետև Նիկոլ Փաշինյանի և ՔՊ համակիր է եղել:
«Դպրոցը բազմաթիվ խնդիրներ ունի, այո, բազմաթիվ խնդիրներ կան ուսուցիչների որակի, հմտությունների, ցանկացած այլ ուղղություններով։ Բայց ոչ ոք երբեք չպետք է ուսուցչի հետ վարվի այնպես, ինչպես տարածված տեսագրության մասնակիցները։

💯6