ՀԱՅԻԶՄ – Telegram
ՀԱՅԻԶՄ
6.76K subscribers
306 photos
245 videos
54 links
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ինչով է պայմանավորված հայ ժողովրդի հաղթանակները ջնջելու մոլուցքը. Հայկ Մամիջանյանը` ՔՊ–ին

«Պատիվ ունեմ»–ի ղեկավարը հիշեցրեց, որ ամեն երկիր Երկրորդ համաշխարհայինում հաղթանակը տոնում է իր ծիրից։ Նշեց` հարց ունենալ, թե ինչի համար է այս հայտարարությունը կապվում նաև Շուշիի ազատագրման հետ, անհասկանալի է։ 2 հաղթանակն էլ հայ ժողովրդի համար փառահեղ են։

«Տեղյակ չեք, բայց մինչև 2018–ը կյանք է եղել, և այս տոնը կոչվում էր եռատոն, դուք էլ մի 2 տարի նշեցիք, պարեցիք»։

Անդրադառնալով ՔՊ–ական Մարիա Կարապետյանի ելույթին, թե ՀՀ–ն չպետք է իրեն նույնացնի այն հաղթանակի հետ, որի համար 300 հազար զոհ է տվել, այն հիմքով, որ այդ երկրում եղել են բռնաճնշումներ, Մամիջանյանը նշեց, որ կասկած ունի, որ այդ ելույթը ուղղված էր հաճոյանալու այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին։

📎Նշենք, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց «Պատիվ ունեմ»–ի բերած հայտարարությունը` Հաղթանակի 80–ամյակի մասին։
👍4💯1
🇦🇲🇷🇺 Լավրովի այցը Հայաստան մշակվում է. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է այն հարցին, թե արդյոք նախարարը մտադիր է մայիսին այցելել Երևան: «Գերատեսչությունը մանրամասն տեղեկատվություն կտրամադրի այս հարցի վերաբերյալ իր ժամանակին»:
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ողորմելի մարդ է, բոլորն էլ հասկանում են` բացի հենց իրենից ու իրեն կառավարողներից». Լավրովն այսպես է մեկնաբանել Զելենսկու այն պահանջը, որ Պուտինն անձամբ մեկնի Ստամբուլ

Զելենսկին Թուրքիա հասնելուն պես ԶԼՄ–ների հետ զրույցում «բուտաֆորիկ» է անվանել ռուսական պատվիրակությանը:
👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մարմարիկում կորած 2-ամյա Տիգրանին գտնելու համար նույնիսկ ուսումնասիրվել են տիեզերքից արված լուսանկարները. Մխիթար Հայրապետյան։

«Վերջին 7-8 օրերի ընթացքում ինտենսիվ աշխատանքներ ենք ունեցել շուրջ 2 տասնյակ միջազգային ընկերությունների հետ։ Սակայն տխրությամբ պետք է նշեմ, որ մինչ այս պահը ընկերություններից մեզ հայտնել են, որ այդ տեղանքում արված ամենավերջին լուսանկարները ապրիլի 26-ի են, ինչը բնականաբար ավելի վաղ ժամկետ է, քան դեպքն է տեղի ունեցել»,- լրագրողներին ասաց ԲՏԱ նախարարը։
👍3
Խաշթառակում իր մանկահասակ երեխաներին բռնության ենթարկած մայրը հղի է և չի ներկայանում դատարան, գրում է «Հետքը»

Խաշթառակ գյուղում մանկահասակ երեխաների նկատմամբ մոր և պապի կողմից բռնության գործադրման վերաբերյալ քրեական գործը 2023թ․ ապրիլից քննվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ «Մոտ 5 տարի առաջ տեղի ունեցած այս ողբերգական դեպքի քննությունը, չնայած հանրային լայն հնչեղությանը, իրավապահ մարմինները չէին շտապում ավարտել։ Չի շտապում նաև դատարանը»,–գրում է պարբերականը։

📎Հիշեցնենք՝ 2020թ․ օգոստոսին դաժան ծեծի հետևանքով Տավուշի Խաշթառակ գյուղից Երևանի հիվանդանոցներ տեղափոխվեցին 1-9 տարեկան 7 երեխաներ։ Նրանցից 6-ամյա Սերգեյ Հակոբջանյանը, գիտակցության չգալով,մահացավ։ Պարզվեց, որ երեխաներին ֆիզիկական բռնության են ենթարկել նրանց պապը՝ Սամվել Հակոբջանյանը և նրա դուստրը՝ Մարիաննա Հակոբջանյանը։
🤬3👍21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երևի մրցանակ է սահմանվել, թե ով ավելի հուժկու հայհոյանքներ կարտաբերի. Արմեն Ռուստամյանն ասում է` այսպիսի խայտառակ մակարդակի խորհրդարան երբեք չենք ունեցել

ԱԺ–ում, պատասխանելով լրագրողների` երեկ ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի մասին հարցին, երբ Հակոբ Արշակյանն ու Լևոն Քոչարյանը լեզվակռիվ ունեցան, «Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց, որ այս ամենը խորհրդարանական մշակույթի հետ որևէ կապ չունի։

«Իշխանություններն անգամ չեն հասկանում, որ սա բացի մեզնից, դրսում էլ են տեսնում։ Նրանք պիտի ամեն ինչ անեն սանձելու, բայց երևի հրահանգ են ստացել` ընտրությունները մոտենում են, երևի մրցանակ է սահմանվել հայհոյախառն ձևակերպումների համար։ Մտածում են, որ սա իրենց էլեկտորատ է ապահովում»։
Ռուստամյանը նշեց, որ Լևոն Քոչարյանը իրեն շատ կոռեկտ է պահել։ Որովհետև այն, ինչ իր հասցեին ասում են, ամեն մարդ չի կարող համբերել։
5💯2👍1
Դիանա Գասպարյանի ամուսնուն կարող են ձերբակալել. «Ժողովուրդ»

Թերթը նշում է, որ Գասպարյանի ընտանիքի շուրջ նոր զարգացումներն անխուսափելի են` հիշեցնելով վերջերս Դիանա Գասպարյանի ՔՊ-ական ամուսնու` Վաղարշապատի ավագանու անդամ Արամ Միրզոյանի անվան հետ կապված հերթական աղմկահարույց պատմությունը։ Նրան պատկանող գազալցակայանում կրակոց էր հնչել, մարդ էր սպանվել։

«Աղմկահարույց սպանության գործի վերաբերյալ իրավապահները խիստ կասկածներ ունեն Դիանա Գասպարյանի ամուսնու հետ կապված։ Ավելին՝ իրավապահ համակարգը այնպես է տրամադրված նախկին քաղաքապետի ամուսնու դեմ, որ չի բացառվում անգամ՝ նրան ձերբակալեն»,- գրում է թերթը։
👍63
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Ստամբուլ, հաղորդում է AFP–ն

ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը նախատեսվում է սկսել ժամը 10:45-ին, իսկ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը՝ ժամը 12:30-ին։
🤬2
Ի՞նչ է պատրաստվում առաջարկել Թրամփի թիմը Երևանին ու Բաքվին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և օգնական Սթիվ Ուիթքոֆը, որը Թրամփի ներկայացուցիչն է գլոբալ խաղաղ բանակցություններում ամբողջ աշխարհում, Սպիտակ տանը Breitbart News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Աբրահամյան համաձայնագրերին: Ըստ նրա՝ սպասվում է, որ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում Աբրահամյան համաձայնագրերը կընդլայնվեն։

Լրագրողը հիշեցրել է, որ Աբրահամյան համաձայնագրերը համարվում են Թրամփի առաջին պաշտոնավարման դիվանագիտական նվաճումը: Նրան հաջողվել է տասնամյակների ընթացքում առաջին անգամ պաշտոնապես կարգավորել մի շարք արաբական երկրների հարաբերություններն Իսրայելի հետ։ Այժմ, երբ Թրամփը վերադարձել է ԱՄՆ նախագահի պաշտոնին, ըստ Ուիթքոֆի, վերադարձել է նաև «մեծ էներգիան», և նրա համոզմամբ՝ շուտով ավելի շատ երկրներ կարող են միանալ համաձայնագրերին։
Ուիթքոֆը կանխատեսել էր այնպիսի երկրների միացումը, ինչպիսիք են Լիբանանը, Սիրիան, Լիբիան: Նա չի բացառել նաև Հայաստանի ու Ադրբեջանի ներգրավումը:


Նրա կարծիքով՝ «իրենք շատ-շատ մոտ են այդ երկրներում հակամարտությունների կարգավորմանը՝ վերջնական կարգավորմանը»։

«Կարծում եմ, որ երկու երկիրն էլ պատրաստ է միանալու Աբրահամյան խաղաղ համաձայնագրերին։ Այնպես որ, սա նախագահի հսկայական նախաձեռնությունն է, և նա հավատում է դրան: Այն նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Մենք աշխատում ենք, և ես շատ, շատ լավ թիմ ունեմ, շատ լավ համագործակցում ենք Պետքարտուղարության հետ: Ես իսկապես վստահ եմ, որ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում չորս կամ հինգ կամ գուցե վեց երկիր կստորագրի Աբրահամի խաղաղության համաձայնագրերը, և դա կարևոր ազդանշան կլինի աշխարհին՝ նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- ասել էր Ուիթքոֆը:
👍8🤔1🤬1
Գազայի Խան Յունիս քաղաքում գիշերվա ընթացքում ավիահարվածների հետևանքով 54 մարդ է զոհվել

Գիշերը մի քանի ավիահարվածներ են հասցվել Գազայի հարավային Խան Յունիս քաղաքին՝ խլելով ավելի քան 50 մարդու կյանք:

Այս մասին հայտնում է Associated Press–ը: 
Խան Յունիսում Associated Press-ի օպերատորը  գիշերը ֆիքսել է քաղաքի վրա իրականացված 10 ավիահարված և տեսել է բազմաթիվ մարմիններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոցի դիահերձարան։ Ստացված վնասվածքների ծանրության պատճառով որոշ դիերի նույնականացման համար ժամանակ է պահանջվել: Հիվանդանոցի դիահերձարանը հաստատել է, որ 54 մարդ է զոհվել։
Զոհերի թվում է մի լրագրող՝ Կատարի Al Araby  հեռուստաընկերությունից: 
😢61
Ցավալի լուր. մահացել է ավանգարդ նկարիչ Արման Գրիգորյանը


Արման Գրիգորյանը Հայաստանում 80-ականների ավանգարդիստական շարժման հիմնադիրներից է, իր ընկերների հետ 87-ին կազմակերպել էր այն ժամանակ աղմուկ հանած «Երրորդ հարկ» ժամանակակից արվեստի խմբի ցուցահանդեսը, որ հեղափոխություն էր ակադեմիական արվեստի միջավայրում: «3-րդ հարկ» ժամանակակից արվեստի խմբի ցուցահանդեսները շարունակվեցին մինչև 1994 թվական:
Արման Գրիգորյանի արվեստը ներկայացվել է աշխարհի տարբեր ցուցասրահներում, մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, ունեցել է անհատական ցուցահանդեսներ: Եղել է մի շարք ցուցահանդեսների համադրող։
😢62👍1
Ինչ ցանել եք, այն հնձում եք, ու պետք չէ գերդոզավորել հետևանքը՝ անտեսելով պատճառը. կամ՝ ինչպես Մերձավանի դպրոցի աղմուկի մեջ կորավ բովանդակությունը



Օրեր առաջ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավանի դպրոցում խայտառակ իրավիճակ էր ստեղծվել: Տեսախցիկների ներկայությամբ, ուղիղ եթերում մի ամբողջ դպրոցի աշակերտական, ուսուցչական ու ծնողական համայնքներ դուրս էին եկել մեկ ուսուցչի դեմ: Դուրս էին եկել դաժանաբար՝ ուսուցչին մեղադրելով տարատեսակ՝ մանկավարժին ոչ վայել արարքների ու մասնագիտական խնդրահարույց պահվածքի մեջ:

Աշակերտները սուլում էին, գոռում, ծնողները ծափահարում էին, ուսուցիչներն իրենց պահվածքով համաձայնում էին այդ գործողությունների հետ, «հանցագործ» ուսուցիչն էլ պաշտպանվում էր, ինչպես կարողանում էր:
Ուսուցիչ չսիրող հայ հանրությունը տարօրինակ կերպով համախմբվեց ուսուցչի շուրջ՝ գրառումներ, աջակցության խոսքեր, անգամ դրամական նվիրատվություններ եղան՝ ի աջակցություն ուսուցչի:


Միահամուռ կերպով աշակերտներին ու նրանց ծնողներին դատապարտող հայտարարություններով հանդես եկան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարը, ՔՊ-ական պատգամավորներ: Հատկանշական է, որ վերջիններս շեշտում էին՝ ուսուցիչը թիրախավորվել է, որովհետև Նիկոլ Փաշինյանի և ՔՊ համակիր է եղել:

«Դպրոցը բազմաթիվ խնդիրներ ունի, այո, բազմաթիվ խնդիրներ կան ուսուցիչների որակի, հմտությունների, ցանկացած այլ ուղղություններով։ Բայց ոչ ոք երբեք չպետք է ուսուցչի հետ վարվի այնպես, ինչպես տարածված տեսագրության մասնակիցները։
💯6
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը կընդունվի մայիսի 20-ին. Մերց


Պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է։ Մենք այն կընդունենք Բրյուսելում երեքշաբթի օրը: Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ խոսելով Ռուսաստանի դեմ ԵՄ նոր՝ 17-րդ պատժամիջոցների փաթեթի ընդունման մասին: 

Մերցը նշել է, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին Ստամբուլ չժամանելով՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն իրեն անբարենպաստ դրության մեջ է դրել։
«Այն փաստը, որ նախագահ Զելենսկին այնուամենայնիվ գնաց Ստամբուլ, մեծ զիջում է։ Պուտինը չեկավ՝ նա իրեն դրեց անբարենպաստ վիճակում», - նշել է Մերցը։
6👍4🤬2
Էդմոն Մարուքյանը վարչապետի թեկնածու է առաջադրվել Հակոբ Ասլանյանի ու Հովիկ Աղազարյանի կողմից, այդ մասին գրառում է արել Աղազարյանը

Որպես ՄԱՍԿ վարչության անդամ լիազորված եմ հայտարարել, որ վարչության որոշմամբ հանձնարարվեց Ազգային Ժողովի պատգամավորներ Հակոբ Ասլանյանին և Հովիկ Աղազարյանին ՀՀ Վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել... Էդմոն Մարուքյանին։
🤬9😁3
Իշխանության ծավալած խոսույթը ԶՈւ-երի ապագայի վերաբերյալ ցույց է տալիս, որ եթե նույնիսկ բանակ կառուցվի, ապա այն որևէ լուրջ մարտական խնդիր լուծելու հնարավորություն չի ունենա․ Աբրահամյան

Զրոյական գիտելիքներով ու նեղ աշխարհայացքով մարդիկ խոսում են բանակի զարգացման և դրանում իրենց նախաձեռնությունների մասին` չհասկանալով, որ իրադարձությունների ներկայիս դինամիկան գրեթե ամբողջապես փոխել է 20, 15, 10 և նույնիսկ 5 տարի առաջվա դասական մոտեցումները:  Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ներկայիս ռազմական ագրեսիաներն իրենց բնույթի և մասշտաբի մեջ լրիվ այլ առաջնահերթություններով են վարվում ու ով դա չի հասկանում և դրան համարժեք չի գործում, անկախ զորքերի թվից ու սպառազինության ծավալներից, հաջողելու շանս չունի:
Հայաստանում իշխանության ծավալած խոսույթը զինված ուժերի ապագայի վերաբերյալ ցույց է տալիս, որ եթե նույնիսկ այդ տեսլականի մեջ բանակ կառուցվի, ապա այն որևէ լուրջ մարտական խնդիր լուծելու հնարավորություն չի ունենա:

Վատնված գումարներ, ռեֆորմների տակ ներկայացվող անարդյունավետ ծրագրեր և ամենավտանգավորը` նպատակաուղղված քայլեր անվտանգության համակարգի ֆունդամենտի ոչնչացման ուղղությամբ»,-գրել է նա։
3🤡2💯1
🇦🇲🇷🇺
Այսօր «Սպայկա» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի ծննդյան օրն է։
Պարոն Ղազարյանը այն անձնավորություններից է, ում աշխատասիրությունը, տեսլականը և նպատակասլացությունը փոխել են բիզնեսի մասին ընկալումները Հայաստանում։

Նա ոչ միայն հաջողակ ձեռնարկատեր է, այլև օրինակելի առաջնորդ, ում գործունեությունը ներշնչում է բազմաթիվ մարդկանց հավատալ իրենց ուժերին և գնալ առաջ՝ անկախ փորձություններից։

«Սպայկա»-ն վաղուց վեր է ձևական բիզնեսի սահմաններից՝ այն դարձել է ազգի հպարտություն, զարգացման շարժիչ ուժ և ապագային միտված պատասխանատու կառույց։

Մաղթում ենք Ձեզ ամուր առողջություն, խաղաղություն, անձնական և մասնագիտական նոր նվաճումներ։ Թող Ձեր սկզբունքներն ու արժեքները շարունակեն ազդել նոր սերունդների վրա։

Հարգանքով՝
«Սպայկա» թիմ
1
Պաղեստինցի փախստականների թիվը գերազանցել է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս

Պաղեստինցի ներգաղթյալների թիվը երկրի ներսում և այլ երկրներում գերազանցում է 7 միլիոնը։ Այս մասին ասվում է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ելույթում՝ արաբա-իսրայելական առաջին պատերազմում արաբական կողմի պարտության հիշատակի օրը, փոխանցում է  ՏԱՍՍ-ը։

«Այն, ինչ իսրայելական օկուպացիոն ուժերն անում են արդեն 19 ամիս ողջ աշխարհի աչքի առաջ, ցեղասպանության հանցագործություններն են, ավերածություններն ու սովի օգտագործումը Գազայի հատվածից մեր ժողովրդին դուրս մղելու նպատակով»,-ասել է նա:
«Պաղեստինցի փախստականների թիվը Պաղեստինի ներսում, հարեւան երկրներում եւ ամբողջ աշխարհում կազմում է ավելի քան 7 մլն.»,-նշել Է Աբասը։
😢4
Սպիտակ տունն ակնկալում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով

ԱՄՆ վարչակազմն ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հանդիպումը տեղի կունենա շատ շուտով: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գործարքներն ամբողջությամբ կախված են ժամանակից։ Երբ ճիշտ ժամանակը գա, այդ ժամանակ նախագահ Թրամփը  Պուտինի հետ կլինի նույն սենյակում։ Եվ ես ակնկալում եմ, որ դա տեղի կունենա շատ մոտ ապագայում»,-նշել է նա Politico թերթի կազմակերպած միջազգային անվտանգության հարցերով խորհրդաժողովում։
👍31
ԶՊՄԿ-ն առաջինը Հայաստանում կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ հաշվետվություն


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP-17) կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ միջազգային հաշվետվվվություն՝ TNFD: Այս մասին հաղորդել է ԶՊՄԿ-ի Կայուն զարգացման գծով տնօրեն  Արմեն Ստեփանյանը՝ մայիսի 15-ին Երևանում Կայուն զարգացման համաժողովի հարթակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Նշելով, որ ԶՊՄԿ-ն առաջինն է լինելու Հայաստանում, որ նման հաշվետվություն կներկայացնի, նա նշել է, որ, ամենայն հավանականությամբ, նաեւ՝ միակը: Ստեփանյանի խոսքով, ընդհանուր առմամբ, Հայաստանի բիզնեսը չունի կենսաբազմազանության կառավարման հաջողված քեյս, որը կարելի էր ներկայացնել առաջիկա COP-17-ում: <Սա հոռետեսություն չէ: Սա է իրականությունը>, - ափսոսանքով ասել է կոմբինատի կայուն զարգացման գծով ղեկավարը։

Այդ համատեքստում նա դժգոհել է, որ ԶՊՄԿ-ի եւ Lydian Armenia ոսկու կորզման ընկերության գործելաոճը, չգիտես ինչու, վարակիչ չի դառնում, չի տարածվում ամբողջ երկրով մեկ, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Մասնավորապես, նա հիշեցրել է Ամուլսարի հանքի շահագործման շրջանակներում Lydian Armenia -ի առաջարկած և ՀՀ կառավարության հետ համաձայնեցված նախագծի մասին: Խոսքը Ջերմուկում ազգային պարկի կառուցման մասին էր ՝ կենսաբազմազանության կորուստները փոխհատուցելու նպատակով։ Սակայն տարբեր պատճառներով Շրջակա միջավայրի նախարարության հետ կապի բացակայության հետեւանքով Հայաստանը զրկվել է դեռևս 2021 թվականին միջազգային չափանիշներին համապատասխան ազգային պարկ ստեղծելու հնարավորությունից։ "Եվ սա իրականում մեծ կորուստ է Հայաստանի հանքարդյունաբերության ճյուղի համար", - ասել է Ստեփանյանը:
Համաժողովի շրջանակում տեղի ունեցած "Կամուրջ Բրազիլիայում COP-30-ի և Հայաստանում COP -17-ի միջև" թեմայով պանելային քննարկման ժամանակ Ստեփանյանը նաև նշել է, որ երկար տարիների ընթացքում ձևավորվել է կարծրատիպային մտածողություն, որ հանքարդյունաբերությունն անխուսափելի կորուստներ է կրում կենսաբազմազանության համար: "Հնարավոր է, որոշակի դեպքերում, այդպես էլ կա, բայց արդեն ապացուցված է, որ դա լիովին կառավարելի գործընթաց է, ինչի մասին վկայում է անվիճելի վիճակագրությունը", - ասել է Ստեփանյանը: Որպես օրինակ ԶՊՄԿ - ի կայուն զարգացման պատասխանատուն վկայակոչել է աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերական կորպորացիաներից մեկի ՝ Vale-ի նախագահի հայտարարությունը, որում վերջինս նշել է, որ ըստ ազդեցության այդ ցուցանիշի աշխարհում հանքարդյունաբերությանը բաժին է ընկնում ընդամենը 0,5% - ը, մինչդեռ, շուրջ 40-50% - ը բաժին է ընկնում ուրբանիզացման գործընթացներին և մարդու գյուղատնտեսական գործունեությանը:
Այս համատեքստում Ստեփանյանը նշել է, որ հանքարդյունաբերության հատվածը հսկայական ֆինանսական ռեսուրսներ է ուղղում տարբեր ուսումնասիրությունների, որպեսզի գնահատվի հնարավոր կորուստների մակարդակը, դրա համար ներգրավվում են միջազգային մասնագետներ և այլն: "Բերեք գոնե մեկ գյուղատնտեսական ծրագիր, որը նման խորացմամբ  և գիտատար մոտեցմամբ է անդրադառնում  կենսաբազմազանության պահպանման խնդրին, ինչպես հանքարդյունաբերական նախագծերը", - ասել է փորձագետը:
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի հանքարդյունաբերությունը առաջատար է պատասխանատու գործունեություն ծավալելու համատեքստում, ինչը հետևանք է այն լուրջ խնդիրների լուծման, որոնց արդյունաբերությունը բախվել է երկար տարիների ընթացքում: Այսպիսով, ինչպես նշե է Ստեփանյանը, ձևավորվել է հանքարդյունաբերության ոլորտի ստանդարտ՝ այն դարձնելով գրեթե անխոցելի: <Այսօր հանքարդյունաբերական այնպիսի ծրագրեր են նախագծվում, որոնք, կարելի է ասել, խնդիրներ չունեն։ Եվ դա սխալների վրա երկար տարիների աշխատանքի արդյունք է։ Եվ հանքարդյունաբերության ոլորտն այսօր, իմ կարծիքով, այս առումով օրինակելի է մնացած բոլոր ոլորտների համար>, - ընդգծել է Ստեփանյանը, նկատելով, որ պետությունը, ֆինանսական հատվածը եւ տեղական համայնքները պետք է իրենց պահանջները ներկայացնեն ճյուղային ձեռնարկություններին։
Նշենք, որ "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ - ն (Zangezur Copper Molybdenum Combine CJSC) (ԶՊՄԿ) Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունն է: Կոմբինատը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Կոմբինատի հանքաքարով ապահովվածությունը կազմում է շուրջ 150 տարի ։
👍21🤔1
Այսօր իշխանությունը կրթությունը փոխարինել է քարոզչությամբ, արժեքները՝ էժան պոպուլիզմով, իսկ երիտասարդներին մղում է հիասթափության ու արտագաղթի ճանապարհով․ Արմեն Հարությունյան


Այսօր՝ բարդ ու քաոսային Հայաստանի պայմաններում, Ուսանողի օրը պարզապես տոն չէ։ Դա հիշեցում է, որ արժեքները, կրթությունը և ազատ միտքը պետք է պաշտպանել։ Հատկապես հիմա, երբ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հետևողականորեն քանդում է ոչ միայն պետական ինստիտուտները, այլև կրթական համակարգը՝ վերածելով այն ճնշման, ոչ թե զարգացնող մտածողության գործիքի։

Մեկ երկրում, որտեղ քննադատական մտածողությունը դիտարկվում է որպես «հաճախ տհաճ» երևույթ, իսկ համակրանքը՝ իշխանության հանդեպ՝ որպես անցագիր, դուք՝ ուսանողներդ, շարունակում եք մնալ սփոփանք ու հույս։ Մի երկրում, որտեղ հռչակվում է, թե «նորաձեւ է կրթված լինել», կրթությունը դարձել է մակերեսային մի բան՝ իրական բովանդակության լիակատար բացակայությամբ։ Իրականում, երբ կրթության անունից խոսում են նրանք, ովքեր քանդում են բուհական ինքնավարությունը, արհամարհում գիտական միտքը և վախենում մտավորականությունից, «նորաձեւությունը» վերածվում է քողարկված անդունդի։

Դուք եք հիշեցնում, որ, ի հեճուկս քաոսի, հնարավոր է պահել սկզբունքները։

Այսօր իշխանությունը կրթությունը փոխարինել է քարոզչությամբ, արժեքները՝ էժան պոպուլիզմով, իսկ երիտասարդներին մղում է հիասթափության ու արտագաղթի ճանապարհով։ Բայց հենց այստեղ է պայքարի տեղը՝ համալսարանում, լսարանում, փողոցում։

Մի մոռացեք՝ Հայաստանը չի վերակառուցվելու լռող, հարմարվող «ուսանողների» շնորհիվ։ Այն կկառուցեն նրանք, ովքեր դեռ համարձակվում են հակառակվել, մտածել և բարձրաձայնել։

Սիրելի ուսանողներ, մաղթում եմ անսպառ եռանդ, նոր գիտելիքների ձգտում և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում։ Թող ուսանողական տարիները լինեն ոչ միայն ուսման, այլ նաև անձնական աճի, ընկերության և հիշարժան պահերի շրջան։ Շարունակեք ձեր ճանապարհը վստահ և նպատակասլաց։

Հ.Գ. Այսօր դուք սովորում եք, վաղը՝ կղեկավարեք։ Իսկ ինչ արժեքներով՝ կախված է հենց այսօրվա ձեր ընտրություններից։
👍4🙏21
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։

Վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
👍2