ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը նոր կայք է գործարկել
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը նոր կայք է գործարկել։ Այս մասին դեսպանատունը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքի նոր տեսքն ու կառուցվածքը կդյուրացնի անհրաժեշտ տեղեկատվության (վիզաների, առաջիկա միջոցառումների, դեսպանատան նորությունների մասին) որոնման գործընթացը։

🤔2
Forwarded from Առաջին Լուրեր
🇦🇲🇷🇺
Այսօր «Սպայկա» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի ծննդյան օրն է։
Պարոն Ղազարյանը այն անձնավորություններից է, ում աշխատասիրությունը, տեսլականը և նպատակասլացությունը փոխել են բիզնեսի մասին ընկալումները Հայաստանում։
Նա ոչ միայն հաջողակ ձեռնարկատեր է, այլև օրինակելի առաջնորդ, ում գործունեությունը ներշնչում է բազմաթիվ մարդկանց հավատալ իրենց ուժերին և գնալ առաջ՝ անկախ փորձություններից։
«Սպայկա»-ն վաղուց վեր է ձևական բիզնեսի սահմաններից՝ այն դարձել է ազգի հպարտություն, զարգացման շարժիչ ուժ և ապագային միտված պատասխանատու կառույց։
Մաղթում ենք Ձեզ ամուր առողջություն, խաղաղություն, անձնական և մասնագիտական նոր նվաճումներ։ Թող Ձեր սկզբունքներն ու արժեքները շարունակեն ազդել նոր սերունդների վրա։
Հարգանքով՝
«Սպայկա» թիմ

❤5😁4👍1
«ՊԵԿ աշխատողներն Իջևանում մեծ տուգանքներ են կիրառում»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՊԵԿ աշխատողները Իջևանում մեծ տուգանքներ են կիրառում
Իջևան քաղաքից հայտնում են, որ Երևանից եկած հարկային տեսուչները փոքր խանութների տերերի վերաբերյալ մեծ տուգանքների արձանագրություններ են կազմել։ Նրանց բողոքների համաձայն՝ դեպք կա, երբ նորաբաց փոքր խանութում Երևանից ժամանած ՊԵԿ 2 աշխատակից միտումնավոր, տուգանքներ կիրառելու նպատակով 1 րոպեի ընթացքում երկու տարբեր գյուղմթերք են գնել և 2 դեպքում էլ տուգանքի արձանագրություն գրել։ Իջևանցիները հայտնում են, որ փոքր տնտեսվարող կա, որի վերաբերյալ մոտ 700 հազար դրամ տուգանքի արձանագրություններ են ձևակերպել։ Իջևանցի փոքր տնտեսվարողները լրագրողիս դժգոհեցին, որ իրենց համաքաղաքացի Նիկոլ Փաշինյանը իրենց հաշվին պետական բյուջե է լցնում, որ հետո պետական պարգևավճարներով այն մսխի»։

💯7👍5🤬1
Զելենսկիի և Պուտինի հանդիպումը հնարավոր է երկու երկրների պատվիրակությունների որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու դեպքում․ Պեսկով
➖Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել փոխանակել հրադադարի պայմանների ցանկերը․ աշխատանք է ընթանում։ Առաջին բանը, որ պետք է անել, Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելն է, ներառյալ 1 000-ը 1 000-ի դիմաց գերիների փոխանակումը:
➖Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև փաստաթղթեր ստորագրելիս Մոսկվայի համար գլխավորը և հիմնարարը ուկրաինական կողմի ստորագրողի թեկնածությունն է։
➖Կրեմլը կտեղեկացնի, եթե Պուտինը և Թրամփը նպատակահարմար համարեն հեռախոսազրույց ունենալը։

👍3❤1🤔1
🇷🇺🇺🇸🇺🇦 Թրամփը ծանուցել է Պուտինի, ապա Զելենսկիի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ ռուս-ուկրաինական հակամարտության թեմայով սպասվող հեռախոսազրույցների մասին:
Դրանք կկայանան երկուշաբթի օրը, նշել է ԱՄՆ նախագահը սոցցանցերի իր էջում։

👍1🥰1🤔1
«Ալեն Սիմոնյանը կարծես ծանր է տարել Քոչարյանի հարցազրույցը»․ Նարեկ Մանթաշյան
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալեն Սիմոնյանը կարծես ծանր է տարել նախագահ Քոչարյանի հարցազրույցը: Բնական է իրենց քաղաքական թիմի ազատ անկման մեջ գտնվող վարկանիշի ֆոնին Քոչարյանի ակտիվությունը բնավ իրենց սրտով չի: Բայց հետաքրքրականն այն է, որ սրանք, բովանդակային ասելիքի բացակայությունը լրացնում են, թե բա ընտրովի լրատվականներին է տրվել հարցազրույց... Հիշեցնեմ՝ մոտ երկու ամիս առաջ նախագահը հանդես եկավ մամլո ասուլիսով 50 լրատվամիջոցների ներկայությամբ, բայց բնական է, սա նրանց ևս դուր չեկավ: Ի վերջո Քոչարյանին մատնացույց անելուց մաքրեք մատներիդ կեղտը, դուք մի քաղաքական թիմի անդամ եք, ում ղեկավարը տալիս է ինքնաասուլիսներ, փակ մեկնաբանություններով, նախապես համաձայնեցված հարցերով, որոնց նպատակը՝ գոհացնել թշնամի պետության ղեկավարներին՝ ձեր տերերին, կամ հարցազրույց է տալիս թուրք լրագրողներին, կամ ադրբեջանցիներին՝ գիտակցելով, որ Հայաստանում, երբ երևում է էկրանին, մարդիք ստիպված են լինում թքել էկրանին...»։

👍5💯4👎2👏1
«Արաբական միապետությունները ստանձնում են Թրամփի «տնտեսական հովանոցի» դերը». Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ինչպես խոստացել էի, անդրադառնամ Թրամփի մերձավորարևելյան այցին: Ես մինչ այդ, խոսելով սպասվող այցի մասին, նկատել էի, որ Թրամփը օգտագործել է «պատմական այց» ձևակերպումը:
Նշել է, որ դա, թերևս, միայն տեղեկատվաքարոզչական մոտիվ չէ՝ հնչեղություն հաղորդել այցին: Ինչպես ցույց տվեց այցի, այսպես ասած, ֆինանսատնտեսական վիճակագրությունը, այն իրոք առնվազն ունի պատմականության մեծ պոտենցիալ:
Թրամփը Սաուդյան Արաբիայում, Կատարում և Էմիրություններում համախառն կնքել է ավելի քան 2 տրիլիոն դոլարի ներդրումային համաձայնագրեր, որոնք ներառում են ամերիկյան արդյունաբերությունը, ռազմաարդյունաբերությունը, նաև ինովացիոն ոլորտները, ընդ որում՝ երկարաժամկետ կտրվածքով:
Այլ կերպ ասած, դատելով այդ փաթեթներից, արաբական միապետությունները պայմանավորվում են Թրամփին «տնտեսական հովանոց» պարզելու մասին, ստանձնում են Թրամփի «տնտեսական հովանոցի» դերը:
Դա նշանակում է, որ նրանք դե ֆակտո, քաղաքական իմաստով ձեռք են բերում ամերիկյան քաղաքականության բավականին տպավորիչ «բաժնեմաս»: Ի՞նչ կարող է նշանակել դա իր հերթին: Նշանակել այն, որ արաբական այդ «բաժնեմասը» ըստ էության հակակշռելլու է հրեականին, բնականաբար՝ նաև լոբբիստական ներուժի իմաստով:
Կարծում եմ պատկերացնում եք, թե ինչ իրապես պատմական շրջադարձային պրոցեսի հետ կարող ենք գործ ունենալ այդ՝ առաջին հայացքից հերթական մի մերձավորարևելյան այցի պարագայում:
Եվ մի հատկանշական դետալ էլ․ Հիլարի Քլինթոնը անդրադարձել էր Թրամփին Բոինգ - 747 օդանավ նվիրելու՝ Կատարի քայլին, որի արժեքը մոտ 400 միլիոն դոլար էր: Քլինթոնը կոչ էր արել հանրությանը, թե այդպիսի նվերը հենց այնպես չեն անում:
Գործնականում, ձախուլտրալիբերալ-գլոբալիստական թևի վառ ներկայացուցիչ Հիլարի Քլինթոննին անհանգստացնողը թերևս հենց այն ուժերի բալանսի շրջադարձային մեկնակետն է, որի մասին խոսեցի վերևում: Ընդ որում, Կատարն էլ հայտարարել էր, որ օդանավը նվեր չէ, այլ գործարք: Թրամփը օդանավը հանձնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ենթակայությանը:
Բնականաբար, ուժերի բալանսի վերափոխման այդ տենդենցը լինելու է հայելային: Այսինքն, ստանձնելով Թրամփի քաղաքական իշխանության «տնտեսական հովանոցի» հանձնառություն, արաբական միապետությունները դրա դիմաց անշուշտ ստանալու են Թրամփի ավելի մեծ աջակցություն իրենց ռեգիոնալ դերի առումով:
Այստեղ ուզում եմ վերստին հիշեցնել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ Թրամփի մերձավորարևելյան այցին անմիջապես նախորդող խոսքը, որ Իսրայելին գուցե ժամանակն է հրաժարվել ամերիկյան անվտանգային աջակցությունից:
Ըստ էության, այս խորքային վերափոխման միտումն է, որ առավել ուշագրավ է դիտվել ԱՄՆ նախագահի մերձավորարևելյան այցի համատեքստում: Բնականաբար, այն ունեցել է նաև ընթացիկ օրակարգային կարևոր բաղադրիչներ, ինչպես օրինակ Սիրիան: Բայց դրանք, թերևս, լայն իմաստով տեղավորվելու են վերը նշածս գլոբալ բալանսի վերափոխման տրամաբանության մեջ»:

❤1🤔1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նորակառույց հայկական եկեղեցին օծվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-ի հանդիսապետությամբ
Գմբեթի խաչն օծվել էր երեկ։
Գմբեթի խաչն օծվել էր երեկ։
🙏4👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հռոմի Պապ Լևոն XIV-ի գահակալության արարողությունն է Վատիկանում
Պապը հավատացյալների առջև հայտնվեց Սուրբ Պետրոսի հրապարակում, այնուհետև կարդինալների երթի հետ մտավ սուրբ Պետրոսի տաճար՝ պապականության երկու խորհրդանիշները ստանալու համար։ Դա ձկնորսի ոսկե մատանին է, որն անվանվել է Սուրբ Պետրոսի (առաջին Հռոմի Պապի) անունով, ինչպես նաև ոչխարի բրդից պատրաստված ժապավենը, որը խորհրդանշում է պապի դերը որպես հովիվ և նետվում է նրա ուսերին պատարագի մեկնարկից առաջ։
Արարողությանը մասնակցելու համար հավաքվել է առնվազն 250 հազար ուխտավոր։ Հանդիսությանը ներկա են նաև 156 օտարերկրյա պատվիրակություններ և երկրների առաջնորդներ:

🙏5❤1
Իրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին «Թեհրանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ։ Ֆորումին մասնակցել են Իրանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Իրանը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին և երբեք չի ձգտել միջուկային զենք արտադրել՝ հիմնվելով իր կրոնական և բարոյական սկզբունքների վրա։
👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը
«Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

👍6🤔1
«Եվրասիա»-ի կամավորները և ռուսական բուհերի ուսանողները բարեկարգել են Հայաստանի պատմության մեջ առանցքային դեր ունեցած գեներալ Պասկևիչի բլուրը
«Հիշողության պահպանումը հատկապես կարևոր է այսօր, երբ մենք բախվում ենք վերաշարադրման փորձերի։ Նման միջոցառումները, որտեղ կողք-կողքի են մեծերն ու երեխաները, միավորում և լուսավորում են։ Վաղը մեծ զորավար Իվան Ֆյոդորովիչ Պասկևիչի ծննդյան օրն է։ Նրա ներդրումը հայկական պետականության մեջ դժվար է գերագնահատել», - նշել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» փոխտնօրեն Եկատերինա Անդրեևան։
1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմում Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռուսական զորքերի հաղթանակի շնորհիվ հայ ժողովուրդը ստացավ պաշտպանություն, պատմական հողեր վերադառնալու հնարավորություն և պետական համակարգ ձևավորելու հիմքեր, հիշեցնում է «Ռուսական տան» տելեգրամյան ալիքը։

👍5
🇦🇲🇦🇿 Ադրբեջանը հերթական նախապայմանն է առաջ քաշում, որը վերաբերվում է ՀՀ տարածքում այլ երկրի ռազմական ներկայությանը մերժմանը. Տիգրան Աբրահամյանը` Հաջիևի հայտարարության մասին
Նշել է` Ադրբեջանն ու Թուրքիան աստիճանաբար վերաձևակերպում են իրենց ռեգիոնալ դերը, որտեղ Հայաստանին վերապահված է բացառապես կցորդի կարգավիճակ:
«Պարզ ասած, Բաքվում համարում են, որ խաղաղության հասնելու նախապայմաններից մեկը ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրս բերումն է, ինչն, ի դեպ, այս իշխանության համար ոչ միայն խնդիր չէ, այլ չի բացառվում, որ հանրայնացումից առաջ նախապես դիրքորոշումների ներդաշնակեցում է եղել»,–գրել է ընդդիմադիր պատգամավորը:
Նշել է` Ադրբեջանն ու Թուրքիան աստիճանաբար վերաձևակերպում են իրենց ռեգիոնալ դերը, որտեղ Հայաստանին վերապահված է բացառապես կցորդի կարգավիճակ:
👎7❤2👍1💯1
ՀԱՊԿ-ն ակնկալում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում, Բիշքեկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում ասել է գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Կովկասում որոշակի դրական զարգացումներ կան։ Դա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունն է բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական փաստաթղթի տեքստի շուրջ համաձայնության գալու վերաբերյալ»։

😁2❤1
Forwarded from Առաջին Լուրեր
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇷🇺 ՀՀ–ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարցն այսօր. Ալեն Սիմոնյան
Լրագրողն անդրադարձավ Ադրբեջանի պահանջին 3–րդ ուժերի բացակայության մասին և հարցրեց կարո՞ղ է Ադրբեջանն այդ կետի տակ դիտարկել ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու հարցը։
«Խոսքը գնում է սահմանների մասին։ Դա աբսուրդ է, նման բան չի քննարկվում և չի կարող քննարկվել»,–ասաց ԱԺ նախագահը լրագրողներին։

👍5❤1😍1
Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կժամանի Երևան. ՌԴ ԱԳՆ
Նախատեսվում են բանակցություններ ՀՀ նախագահի, վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ։

👎4
🇦🇲🇦🇿Չեմ բացառում, որ խաղաղության գործընթացի շուրջ քննարկումները մոտ ապագայում կշարունակվեն երկրի ղեկավարների, ԱԳ նախարարների ձևաչափով, լրագրողներին ասաց Ալեն Սիմոնյանը
«Ես սա ենթադրում եմ։ Դա լավ նորություն է»,– ասաց ՀՀ ԱԺ նախագահը։

👍1🤬1
Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Նովոլենովկան և Սումիի մարզի Մարինոն, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
👍3❤2
Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը դիմում է գրել և ազատվել աշխատանքից:
Արարատի մարզպետարանից լրատվամիջոցին հայտնել են, որ 2 ժամից դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակված կլինի։
📎Հիշեցնենք` դպրոցի անունը կապվում է վերջերս գրանցված սկանդալի հետ, երբ բարձր դասարանի աշակերտները 4–րդ դասարանի 2 աշակերտի ստիպողաբար թմրանյութ էին տվել ու կախվածության մեջ գցել։

🇷🇺🇺🇸🇺🇦 Պուտինն այսօր ժամը 18-ին հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ. Պեսկով
ՌԴ և ԱՄՆ նախագահների հնարավոր հանդիպումը կախված է առաջնորդների անձնական պայմանավորվածություններից, նշել Է Պուտինի մամուլի քարտուղարը:

Անընդունելի է տեսնել մարդու հիմնարար իրավունքների նման խախտում 21-րդ դարում. Կիպրոսի խորհրդարանի խոսնակ Անիտա Դիմիտրիուն` Բաքվում գտնվող հայ բանտարկյալների մասին
Երևանում իր հայ գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ նա զուգահեռ անցկացրեց Կիպրոսի հետ՝ խոսելով զգայուն հարցերի մասին: Դիմիտրիուն հավելեց, որ միջազգային հանրությունը պետք է միասնական մոտեցում ցուցաբերի դրանց նկատմամբ և չառաջնորդվի երկակի չափանիշներով:

👍11