This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հռոմի Պապ Լևոն XIV-ի գահակալության արարողությունն է Վատիկանում
Պապը հավատացյալների առջև հայտնվեց Սուրբ Պետրոսի հրապարակում, այնուհետև կարդինալների երթի հետ մտավ սուրբ Պետրոսի տաճար՝ պապականության երկու խորհրդանիշները ստանալու համար։ Դա ձկնորսի ոսկե մատանին է, որն անվանվել է Սուրբ Պետրոսի (առաջին Հռոմի Պապի) անունով, ինչպես նաև ոչխարի բրդից պատրաստված ժապավենը, որը խորհրդանշում է պապի դերը որպես հովիվ և նետվում է նրա ուսերին պատարագի մեկնարկից առաջ։
Արարողությանը մասնակցելու համար հավաքվել է առնվազն 250 հազար ուխտավոր։ Հանդիսությանը ներկա են նաև 156 օտարերկրյա պատվիրակություններ և երկրների առաջնորդներ:

🙏5❤1
Իրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին «Թեհրանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ։ Ֆորումին մասնակցել են Իրանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Իրանը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին և երբեք չի ձգտել միջուկային զենք արտադրել՝ հիմնվելով իր կրոնական և բարոյական սկզբունքների վրա։
👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը
«Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

👍6🤔1
«Եվրասիա»-ի կամավորները և ռուսական բուհերի ուսանողները բարեկարգել են Հայաստանի պատմության մեջ առանցքային դեր ունեցած գեներալ Պասկևիչի բլուրը
«Հիշողության պահպանումը հատկապես կարևոր է այսօր, երբ մենք բախվում ենք վերաշարադրման փորձերի։ Նման միջոցառումները, որտեղ կողք-կողքի են մեծերն ու երեխաները, միավորում և լուսավորում են։ Վաղը մեծ զորավար Իվան Ֆյոդորովիչ Պասկևիչի ծննդյան օրն է։ Նրա ներդրումը հայկական պետականության մեջ դժվար է գերագնահատել», - նշել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» փոխտնօրեն Եկատերինա Անդրեևան։
1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմում Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռուսական զորքերի հաղթանակի շնորհիվ հայ ժողովուրդը ստացավ պաշտպանություն, պատմական հողեր վերադառնալու հնարավորություն և պետական համակարգ ձևավորելու հիմքեր, հիշեցնում է «Ռուսական տան» տելեգրամյան ալիքը։

👍5
🇦🇲🇦🇿 Ադրբեջանը հերթական նախապայմանն է առաջ քաշում, որը վերաբերվում է ՀՀ տարածքում այլ երկրի ռազմական ներկայությանը մերժմանը. Տիգրան Աբրահամյանը` Հաջիևի հայտարարության մասին
Նշել է` Ադրբեջանն ու Թուրքիան աստիճանաբար վերաձևակերպում են իրենց ռեգիոնալ դերը, որտեղ Հայաստանին վերապահված է բացառապես կցորդի կարգավիճակ:
«Պարզ ասած, Բաքվում համարում են, որ խաղաղության հասնելու նախապայմաններից մեկը ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրս բերումն է, ինչն, ի դեպ, այս իշխանության համար ոչ միայն խնդիր չէ, այլ չի բացառվում, որ հանրայնացումից առաջ նախապես դիրքորոշումների ներդաշնակեցում է եղել»,–գրել է ընդդիմադիր պատգամավորը:
Նշել է` Ադրբեջանն ու Թուրքիան աստիճանաբար վերաձևակերպում են իրենց ռեգիոնալ դերը, որտեղ Հայաստանին վերապահված է բացառապես կցորդի կարգավիճակ:
👎7❤2👍1💯1
ՀԱՊԿ-ն ակնկալում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում, Բիշքեկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում ասել է գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Կովկասում որոշակի դրական զարգացումներ կան։ Դա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունն է բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական փաստաթղթի տեքստի շուրջ համաձայնության գալու վերաբերյալ»։

😁2❤1
Forwarded from Առաջին Լուրեր
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇷🇺 ՀՀ–ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարցն այսօր. Ալեն Սիմոնյան
Լրագրողն անդրադարձավ Ադրբեջանի պահանջին 3–րդ ուժերի բացակայության մասին և հարցրեց կարո՞ղ է Ադրբեջանն այդ կետի տակ դիտարկել ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու հարցը։
«Խոսքը գնում է սահմանների մասին։ Դա աբսուրդ է, նման բան չի քննարկվում և չի կարող քննարկվել»,–ասաց ԱԺ նախագահը լրագրողներին։

👍5❤1😍1
Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կժամանի Երևան. ՌԴ ԱԳՆ
Նախատեսվում են բանակցություններ ՀՀ նախագահի, վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ։

👎4
🇦🇲🇦🇿Չեմ բացառում, որ խաղաղության գործընթացի շուրջ քննարկումները մոտ ապագայում կշարունակվեն երկրի ղեկավարների, ԱԳ նախարարների ձևաչափով, լրագրողներին ասաց Ալեն Սիմոնյանը
«Ես սա ենթադրում եմ։ Դա լավ նորություն է»,– ասաց ՀՀ ԱԺ նախագահը։

👍1🤬1
Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Նովոլենովկան և Սումիի մարզի Մարինոն, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
👍3❤2
Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը դիմում է գրել և ազատվել աշխատանքից:
Արարատի մարզպետարանից լրատվամիջոցին հայտնել են, որ 2 ժամից դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակված կլինի։
📎Հիշեցնենք` դպրոցի անունը կապվում է վերջերս գրանցված սկանդալի հետ, երբ բարձր դասարանի աշակերտները 4–րդ դասարանի 2 աշակերտի ստիպողաբար թմրանյութ էին տվել ու կախվածության մեջ գցել։

🤔2
🇷🇺🇺🇸🇺🇦 Պուտինն այսօր ժամը 18-ին հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ. Պեսկով
ՌԴ և ԱՄՆ նախագահների հնարավոր հանդիպումը կախված է առաջնորդների անձնական պայմանավորվածություններից, նշել Է Պուտինի մամուլի քարտուղարը:

Անընդունելի է տեսնել մարդու հիմնարար իրավունքների նման խախտում 21-րդ դարում. Կիպրոսի խորհրդարանի խոսնակ Անիտա Դիմիտրիուն` Բաքվում գտնվող հայ բանտարկյալների մասին
Երևանում իր հայ գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ նա զուգահեռ անցկացրեց Կիպրոսի հետ՝ խոսելով զգայուն հարցերի մասին: Դիմիտրիուն հավելեց, որ միջազգային հանրությունը պետք է միասնական մոտեցում ցուցաբերի դրանց նկատմամբ և չառաջնորդվի երկակի չափանիշներով:

👍11
Հատուկ ռազմական գործողության գոտում զոհվել է մոտոհրաձգային բրիգադի մայոր Վիտալի Ղասումյանը
Ռուսաստանի ԶՈւ 44-րդ բանակային կորպուսի մոտոհրաձգային բրիգադի մայոր Վիտալի Ղասումյանը հերոսաբար զոհվել է հատուկ ռազմական գործողության գոտում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը:
Ղասումյանը բնակվում էր Գեորգիևսկում, ծնունդով արցախցի էր՝ Հադրութից։

😢7❤4👍1
38-ամյա օտարերկրացին Շիրակի մարզի տարբեր հատվածներում տեղադրել է թմրանյութի փաթեթներ
Շիրակի մարզի պարեկները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ, ստացել են օպերատիվ տեղեկություններ, որ շենքերից մեկի շքամուտքի տարբեր հատվածներում մի քաղաքացի տեղադրել է թմրանյութի փաթեթներ։
Համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 15-ին՝ ժամը 19։35-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա մի օտարերկրացի։ Նրա վարած «ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 15 տարբեր փաթեթ՝ ընդհանուր մոտ 18 գրամ քաշով։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը «Մեֆեդրոն» տեսակի թմրանյութ է, որի մի մասը գնել է «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ ընկերոջը փոխանցելու համար, մնացածը՝ գտել շքամուտքից:
Կազմված փաստաթղթերն ու օտարերկրացին ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

🤔4❤2🤬2👎1
Forwarded from Առաջին Լուրեր
Media is too big
VIEW IN TELEGRAM
❗️Պուտինը հայտնել է, որ Թրամփի հետ զրույցը տևել է ավելի քան 2 ժամ
ՌԴ նախագահը Թրամփի հետ զրույցն անվանել է բովանդակալից, անկեղծ և շատ օգտակար:
Գլխավորը հեռախոսազրույցից.
🔹Ռուսաստանը հանդես է գալիս ռազմական գործողությունների դադարեցման օգտին, սակայն անհրաժեշտ է մշակել դեպի խաղաղություն շարժման ամենաարդյունավետ ուղիները։
🔹Ռուսաստանը կողմ է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը։
🔹Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ուկրաինայի հետ հուշագրի վրա, որը ներառում է նաև հրադադար։
🔹Ռուսաստանին և Ուկրաինային անհրաժեշտ է գտնել փոխզիջումներ, որոնք կբավարարեին բոլոր կողմերին։

❤5👍1🥰1🤔1
Forwarded from Առաջին Լուրեր
🇺🇸🇷🇺Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել. նա գրառում է արել «Truth Social» սոցցանցում
➖Ռուսաստանն ու Ուկրաինան կշարունակեն հրադադարի շուրջ բանակցությունները։
➖Հրադադարի պայմանները կարող են քննարկել միայն հակամարտության երկու կողմերը։
➖Ռուսաստանը շահագրգռված է հակամարտության ավարտից հետո ԱՄՆ-ի հետ լայնածավալ առևտրով:
➖Վատիկանը պատրաստակամություն է հայտնել ընդունել հակամարտության դադարեցման շուրջ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները։

🔥3👍1🤔1
❗️Խուզարկություններ են ընթանում Երևանի քաղաքապետարանում, կան ձերբակալվածներ
«Քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»,– ասաց ՀՀ ՔԿ խոսնակը։
❤4😁2🤡1
ՀՀ–ում ուզում են խստացնել զինվորական ծառայությունից և վարժական հավաքներից խուսափելու պատիժը
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացված նախագծի համաձայն՝ զինծառայությունից խուսափելու համար ազատազրկման ժամկետն առաջարկվում է 2-5 տարուց դարձնել 3-6 տարի։ Հավաքներից խուսափելու համար տուգանքն առաջարկվում է նվազագույն աշխատավարձի 20-ապատիկից բարձրացնել մինչև 15-30-ապատիկի, իսկ մինչև 2 տարվա ազատազրկումը փոխարինել 1-3 տարով։
Կբարձրացվի նաև նշված հանցագործությունների ծանրության աստիճանը. ծառայությունից խուսափելը միջին ծանրությունից կդառնա մինչև ծանր, իսկ վարժական հավաքներից խուսափելը՝ փոքր ծանրությունից մինչև միջին ծանրության:

👍3😁2❤1
🇦🇲🇮🇳🇫🇷Հայաստանը Հնդկաստանի հետ 1.5 միլիարդ դոլարի և Ֆրանսիայի հետ 250 միլիոն դոլարի պաշտպանական պայմանագրեր է կնքել, ասվում է միջազգային հարցերով ռուսական խորհրդի վերլուծական զեկույցում
Նյու Դելիի հետ կնքված պայմանագրերը ներառում են Pinaka բազմակի կրակի հրթիռային համակարգերի, Konkurs հակատանկային հրթիռների, ականանետների և տարբեր զինամթերքի մատակարարում։ Երևանը նաև գնել է կամ պլանավորում է գնել 155 մմ ATAGS հաուբիցներ, ինքնագնաց և քարշակվող հաուբիցներ, ZADS հակաօդային համակարգեր և Akash 1S հակաօդային պաշտպանության համակարգեր։ Նախատեսվում է նաև MR-SAM հրթիռների և Akash-NG22 միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի ձեռքբերում։
Հայաստանը Ֆրանսիայից գնել կամ գնում է Bastion զրահատեխնիկա և Safran գիշերային տեսողության սարքերի խմբաքանակ, 3 GroundMaster 200 ռադար և Mistral 3 ԶՀՀ։ 2024 թվականին պայմանագրեր են կնքվել նաև PGM հարձակողական հրացանների և Caesar ինքնագնաց հաուբիցների մատակարարման համար։

🤔3👍2