Forwarded from Առաջին Լուրեր
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՌԴ ԱԳ նախարարին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպրիկինը և ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։
Կադրերում երևում է, թե ինչպես է Սերգեյ Լավրովը մի քանի վայրկյան զրուցում Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ։

❤2👍1👎1
Forwarded from Առաջին Լուրեր
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սերգեյ Լավրովն արդեն Երևանում է
Նրան դիմավորող ավտոշարասյունն արդեն «Զվարթոց» օդանավակայանից մտավ քաղաք։

👎3❤1👍1
Forwarded from ArmInfo
ԵՄ-ն 5.5 միլիոն եվրո է հատկացրել «Ազատություն» ռադիոկայանին*` ԵՄ-ին հարակից տարածաշրջաններում՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հեռարձակումը աջակցելու համար։
Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
* ՌԴ-ում ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ լրատվամիջոց և ներառվել է անցանկալի կազմակերպությունների ցանկում։

👍5
Forwarded from Առաջին Լուրեր
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🌦️Կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում Հայաստանի առանձին շրջաններում
Երևանում կլինի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +29°C-ի։
Ծանոթացեք եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ⤴️
Երևանում կլինի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +29°C-ի։
Ծանոթացեք եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ⤴️
👍5
Forwarded from ArmInfo
🇦🇲🇮🇷Թեհրանը ոտնձգություններ թույլ չի տա Հայաստանի և Իրանի սահմանի նկատմամբ. Երևանում հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ պաշտպանության նախարարը
«Տարածաշրջանում տարածքային ամբողջականության և սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։ Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապի ուղի է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանի նկատմամբ»,– ասել է բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն:

❤5👍2
Forwarded from Առաջին Լուրեր
«Նիկոլն ու իր հովանավորներն արտահերթ ընտրությունների հնարավորություն են ստացել»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատմության փիլիսոփայության մասին իրենց մտորումներում Հեգելն ու Մարքսը հանգել են շատերի համար ընդունելի եզրահանգման. «Պատմությունը կրկնվում է երկու անգամ. առաջին անգամ՝ որպես ողբերգություն, երկրորդ անգամ՝ որպես ֆարս»։
Այս արտահայտությունը հիշեցի Նախագահ Քոչարյանի՝ այսօր հրապարակված հարցազրույցը լսելուց հետո։ Անկեղծ պետք է ասեմ՝ դառը զգացողությունները չեն լքում ինձ։ Պատճառները մի քանիսն են։ Բայց ամենակարևորը, թերևս, այն գիտակցումն է, որ մոտ ապագայում նորից կանգնելու ենք մեծ խնդիրների առջև. պատմությւնը կրկնվելու է որպես ողբերգություն։
Ցավոք, այլ կերպ չի կարող լինել։ Եվ կրկին պատճառը պարզ է. անցյալից դասեր չենք քաղում։ Ավելին՝ նախագահ Քոչարյանն անցյալը շատ յուրովի է մեկնաբանում՝ հարմարեցնելով այն այսօրվա քաղաքական կոնյուկտուրային։
Վերցնենք, օրինակ, 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ ՀՀ երկրորդ նախագահն ասում է, որ իրեն զգուշացնում էին, թե մասնակցելով այդ ընտրություններին, ընդդիմությունը կլեգիտիմացնի Նիկոլի իշխանությունը։ Ճիշտ չի ասում Քոչարյանը։ Այդ զգուշացնողներից մեկն էլ ես էի։ Բայց 2021թ. նախընտրական շրջանի իմ բազմաթիվ մեկնաբանություններում, հարցազրույցներում ու հոդվածներում ես խոսում էի ոչ թե Նիկոլի իշխանությունը, այլ մեր պարտությունը լեգիտիմացնելու վտանգի մասին։ Եվ դա էր իրականությունը։ Նիկոլն այդ ժամանակ շատ լեգիտիմ էր աշխարհի աչքին (ի դեպ, հիմա էլ)։ Բայց, այսպես կոչված, միջազգային հանրությանը (իսկ իրականում՝ Ալիևին) պետք էր, որպեսզի հայ ժողովուրդն ընդուներ 44-օրյա պատերազմի պարտությունը։ Եվ դա արվեց հենց 2021թ. խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Ահա, թե ինչն է իրականում լեգիտիմացրել երկիրն այն ժամանակ և այն պայմաններում ընտրության տարած ընդդիմությունը։
Ընդ որում, Քոչարյանին ուրիշ բան էլ էին զգուշացնում։ Այն, որ ընտրություններում ընդդիմությունը պարտվելու է։ Չի կրելու։ Ցավոք, այդ զգուշացումները նա արժանահավատ չհամարեց։ Իսկ այսօր Քոչարյանը կրկին խոսում է ընտրություններով իշխանափոխություն անելու հնարավորության մասին։
Կստացվի՞։ Թող այս անգամ ես սխալ լինեմ (երանի 2021-ին էլ սխալ լինեի), բայց գրեթե համոզված եմ, որ հաջորդ ընտրություններին մեր ժողովրդին ստիպելու են «լեգիտիմացնել», օրինակ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը։ Այո, պատմությունը կրկնվելու է։ Եվ դա արդեն շատ տեսանելի է։ Որովհետև… Որովհետև Նիկոլի իշխանության ամեն օրը ողբերգություն համարող ընդդիմության զգալի հատվածը հրաժարվում է իմպիչմենտի գործիքն օգտագործելու՝ թեկուզ և մշուշոտ հնարավորությունից ու համաձայնվում ևս մեկ տարի հանդուրժել դավաճաններին։ Մինչդեռ և կրկին մեծ վստահության զգացումով եմ ասում՝ ոչ Նիկոլը, ոչ էլ նրա հովանավորները ձեռքերը ծալած չեն նստելու։ Նրանք արդեն այսօր նոր արտահերթ ընտրություններ կազմակերպելու և այդպիսով մեր ժողովրդի վզին նոր կապիտուլյացիա պարտադրելու հնարավորություն են ստացել։ Այնպես որ գործը 2026-ին չի հասնի...»:

👍2💯2
Forwarded from Առաջին Լուրեր
«Ջալալ Հարությունյանը և Օնիկ Գասպարյանը տիրապետում են այնպիսի տեղեկությունների, որոնց մասին հնչեցնելը կարող էր մեծ փոփոխությունների բերել»․ Տիգրան Աբրահամյան
«Երբ իշխանությունը զինծառայողին դիտարկում է որպես սոսկ աշխատավարձ ստացող, իսկ հերոս՝ հարկ վճարողին, ոչնչացնում է այն հիմքերը, որի վրա կառուցված է բանակը»,- այս մասին «168»-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայության համակարգում նոր նախագծով նախատեսվող օրենսդրական փոփոխություններին։
Պատգամավորի դիտարկմամբ՝ նախընտրական տրամադրությունների մեջ է տեղավորվում այն, որ ՔՊ-ն մարդկանց խոստանում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում և հնարավորություն առհասարակ ազատվել՝ գումար մուծելու միջոցով։
«Առկա է Հայաստանի գոյության խնդիրը․ քաղաքական առումով դա այս իշխանության հեռացումն է, իսկ ռազմական տեսանկյունից՝ ուժեղ բանակի, ուժեղ պետության կառուցումն է։ Եթե այդ ֆունդամենտը քանդում ենք, հետո դրա հետևանքը կատաստրոֆիկ է լինելու։ Սա մեր անվտանգային համակարգին այնպիսի հարված է հասցնելու, որ հետո տասնամյակներով հնարավոր է չկարողանանք վերականգնել․․․ Դա թույլ չտալու համար սրանց պետք է վռնդել իշխանությունից, ունենալ այնպիսի Զինված ուժեր, որոնք ՀՀ անվտանգությունն ու խաղաղությունը կկարողանան հնարավորինս արժանապատիվ ձևով պահպանել»,- նշեց Աբրահամյանը՝ ընդգծելով, որ այս իշխանությունն իր առաջ դրված անվտանգային խնդիրները չի լուծելու։
Անդրադառնալով Ջալալ Հարությունյանի դատապարտվելու հանգամանքին, Աբրահամյանը նշեց․ «Ջալալ Հարությունյանը մինչև 2020թ․ ուրիշ մարդ է եղել, 2020-ից հետո բոլորովին այլ մարդ։ Նա այն մարդն է, ով տիրապետում է հսկայական տեղեկատվության, առաջին հերթին նաև քաղաքական ղեկավարության քայլերի ու հանձնարարությունների վերաբերյալ, բայց մինչև այս պահը չի խոսել։ Կան տարբեր խնդրահարույց թեմաներ՝ սկսած հրամանատարական կետում չթույլատրված անձանց ներկայությունից, վերջացրած հազար ու մի օպերացիաներից, բայց Ջալալ Հարությունյանը մինչև հիմա չի խոսել դրա մասին»։
Անդրադառնալով դիտարկմանը, որ լռում է նաև Օնիկ Գասպարյանը, Աբրահամյանը նշեց․ «Կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանը մտածում է՝ ինքն ինչ էլ ասի, դա Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ խնդիր չի լուծելու, դրա համար էլ չի խոսում»։
«Բայց ես կարծում եմ, որ և՛ Ջալալ Հարությունյանը, և՛ Օնիկ Գասպարյանը տիրապետում են այնպիսի տեղեկությունների, որոնց մասին հնչեցնելը քաղաքական և հանրային դաշտում կարող էր մեծ փոփոխությունների բերել․․․ Մի օր այս իշխանությունը փոխվելու է, և հասարակության համար շատ ու շատ բաներ ավելի հասկանալի են դառնալու»,- ընդգծեց Աբրահամյանը։

❤6👍2👎1💯1
Forwarded from Առաջին Լուրեր
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇷🇺ՌԴ արտգործնախարարն իր աշխատանքային այցը սկսեց «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով
Սերգեյ Լավրովն ու պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին: Այնուհետև նախարարը պետք է գնա հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ հանդիպման:

👍4
Forwarded from ArmInfo
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երևանում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
Աարարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը նախ առանձնազրույց կունենան, ապա հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով։

👍4🤔1
Forwarded from Առաջին Լուրեր
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️ՀՀ–ն տրամադրված է երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ՌԴ–ի հետ բոլոր ուղղություններով. Արարատ Միրզոյան
«Թիմերն արդեն ավարտել են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների նոր՝ 2-ամյա ծրագրի մշակումը, որը հույս ունեմ՝ այսօր կստորագրենք։ Դրական դինամիկա է նկատվում նաև հումանիտար համագործակցության զարգացման ուղղությամբ»,–ասաց ՀՀ ԱԳ նախարարը ՌԴ իր պաշտոնակցի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։
Միրզոյանն ընդգծեց, որ նախարարների միջև հանդիպումն արդյունավետ է եղել և հույս հայտնեց, որ ընդլայնված ձևաչափով ևս հանդիպումն արդյունավետ կլինի։

2020 թվականի եռակողմ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ջենտլմենական համաձայնության էին եկել` թողել այն հետոյի, սակայն Պրահայում արված հայտարարությամբ ամեն ինչ այլ ուղղությամբ գնաց. Լավրով
Երևանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշեց, որ Պրահայում 2022–ի հոկտեմբերի 6–ին ստորագրված հայտարարությունը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար համաձայնության եկան, որ խնդիրը կլուծվի Ալմա Աթայի հռչակագրի համաձայն, իսկ Արցախը կճանաչվի որպես Ադրբեջանի մաս, բավականին անսպասելի էր։

👍2🤬2
Հայաստանի «ուկրաինացման» պատճառ չկա․ Սերգեյ Լավրով
«Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ընկերը, Հայաստանը օրենքից դուրս չի հայտարարում ռուսերենն ու ռուսական մշակույթը, օրինական իրավունքներից չի զրկում էթնիկ ռուսներին և նրանց, ովքեր պարզապես ցանկանում են ռուսերեն խոսել»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը Երևանում կայացած ասուլիսի ժամանակ։
👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Իսկ դահլիճն առաջվա պես կա». Լավրովը կատակել է Հայաստանի ռուսական համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը հիշեց, որ Լավրովն իրենց համալսարանում էր այն օրը, երբ բացվեց դահլիճը` 2005 թվականի փետրվարի 17-ին։
-20 տարի անց կրկին հանդիպել ենք, այն օրից երկար ժամանակ է անցել, մենք մեծացել ենք,–ասաց Սանդոյանը։
-Իսկ դահլիճը նույն տեսքով կանգնած է,–ասաց Լավրովը։

👍7❤1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ես հակված չեմ անձնական զրույցները հանրայնացնել. Սերժ Սարգսյանը` Ռոբերտ Քոչարյանի 2018թ–ի հեռախոսազանգի մասին
«Զանգ եղել է, սակայն դրանից առաջ էլ է զանգ եղել, դրանից առաջ էլ է թեմա եղել։ 10–15 տարի է՝ հետևում եք, երբևէ լսե՞լ եք ինձնից այդպիսի բառ՝ «կոնտրոլի տակ» պահել»,–դատական նիստից հետո լրագրողներին ասաց նա։

❤5😁3👍1🤮1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փաշինյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը․ այս տարի դրական եմ գնահատում մեր հարաբերությունների դինամիկան
«Դինամիկ երկխոսություն է տեղի ունենում իմ և Վլադիմիր Վլադիմիրովիչի միջև, մեր փոխվարչապետները շատ սերտորեն աշխատում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում և երկկողմ հարաբերությունների հարցերում»,-ասել է Հայաստանի վարչապետը:

👎7❤2👍1🤬1
Ռուսաստանի օդային տարածքում գիշերը խոցվել է 105 ուկրաինական ԱԹՍ, հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Ամենամեծ թվով՝ 35 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Մոսկվայի շրջանի մոտակայքում։ Տուլայի շրջանում, որտեղ խոցվել է 10 անօդաչու թռչող սարք, վիրավորվել է երկու մարդ, հայտնել է նահանգապետ Միլյաևը։

🤬3👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Իմ` Վրաստան այցի դուռը դեռևս փակված չէ. Գևորգ Պապոյանը` կոնյակագործների խնդիրների մասին
«Մենք շատ ակտիվ քննարկումների մեջ ենք վրացական կողմի հետ, այս պահին չունենք այնպիսի իրավիճակ, որ իմ այցը ավելի կարող է իրավիճակը փոխել, քանի օնլայն քննարկումներն են»,–ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը` պատասխանելով հարցին, թե խոստացել էիք գնալ Թբիլիսի` քննարկելու կոնյակի արտահանման արգելքի խնդիրները։
Վրաստանի հետ խնդիրները լուծելու փոխարեն, ՀՀ կառավարությունն արդեն մշակում է ֆերմերներին, կոնյակագործների աջակցության ծրագրեր։ Իսկ կոնյակագործները շարունակում են իրենց ակցիաները Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ։

🤬5
Իրանը կողմ է տարածաշրջանում երթուղիների ապաշրջափակմանը, բայց դրանք պետք է լինեն ՀՀ ինքնիշխանության ներքո, այս մասին Ագարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին
Նրա խոսքով` ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է իր հետ բերել խաղաղություն և նպաստել դարաշրջանի բարգավաճմանը։ «Իրանը աջակցում է խաղաղության համաձայնագրին, և կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է 2 երկրների և տարածաշրջանի շահերից։ Մենք պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ համաձայնագրի ստորագրմանը, որը կարող է պատճառ դառնալ տարածաշրջանում երթուղիների ապաշրջափակման»։

👍8❤1
2025 թ. 4 ամսում ՀՀ ՊԵԿ–ը ստուգել է 6 124 տնտեսվարողի, մինչդեռ անցած տարի նույն ժամանակահատվածում նրանց թիվը եղել է 10 138, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ-ի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Հարկային մուտքերի առումով ունենք բավականին տպավորիչ արդյունքներ. 2025 թ. հունվար–ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 14.5 տոկոսանոց աճ, որը ենթադրում է 120 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ»,–ասաց նա։

👍4🤬4
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Կուրսկի Լգով բնակավայրին, տուժել է 12 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա, հայտնել Է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի Պանտելեյմոնովկա բնակավայրի գնդակոծության հետևանքով զոհվել է 2, վիրավորվել է 8 մարդ:

❤2👍2🤬2