ՀԱՅԻԶՄ – Telegram
ՀԱՅԻԶՄ
6.76K subscribers
307 photos
245 videos
54 links
Download Telegram
Forwarded from ArmInfo
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երևանում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Աարարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը նախ առանձնազրույց կունենան, ապա հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով։
👍4🤔1
Forwarded from Առաջին Լուրեր
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️ՀՀ–ն տրամադրված է երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ՌԴ–ի հետ բոլոր ուղղություններով. Արարատ Միրզոյան

«Թիմերն արդեն ավարտել են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների նոր՝ 2-ամյա ծրագրի մշակումը, որը հույս ունեմ՝ այսօր կստորագրենք։ Դրական դինամիկա է նկատվում նաև հումանիտար համագործակցության զարգացման ուղղությամբ»,–ասաց ՀՀ ԱԳ նախարարը ՌԴ իր պաշտոնակցի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։

Միրզոյանն ընդգծեց, որ նախարարների միջև հանդիպումն արդյունավետ է եղել և հույս հայտնեց, որ ընդլայնված ձևաչափով ևս հանդիպումն արդյունավետ կլինի։
👍4🤔1
2020 թվականի եռակողմ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ջենտլմենական համաձայնության էին եկել` թողել այն հետոյի, սակայն Պրահայում արված հայտարարությամբ ամեն ինչ այլ ուղղությամբ գնաց. Լավրով

Երևանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նշեց, որ Պրահայում 2022–ի հոկտեմբերի 6–ին ստորագրված հայտարարությունը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար համաձայնության եկան, որ խնդիրը կլուծվի Ալմա Աթայի հռչակագրի համաձայն, իսկ Արցախը կճանաչվի որպես Ադրբեջանի մաս, բավականին անսպասելի էր։
👍2🤬2
Հայաստանի «ուկրաինացման» պատճառ չկա․ Սերգեյ Լավրով

«Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ընկերը, Հայաստանը օրենքից դուրս չի հայտարարում ռուսերենն ու ռուսական մշակույթը, օրինական իրավունքներից չի զրկում էթնիկ ռուսներին և նրանց, ովքեր պարզապես ցանկանում են ռուսերեն խոսել»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը Երևանում կայացած ասուլիսի ժամանակ։
👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Իսկ դահլիճն առաջվա պես կա». Լավրովը կատակել է Հայաստանի ռուսական համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը հիշեց, որ Լավրովն իրենց համալսարանում էր այն օրը, երբ բացվեց դահլիճը` 2005 թվականի փետրվարի 17-ին։

-20 տարի անց կրկին հանդիպել ենք, այն օրից երկար ժամանակ է անցել, մենք մեծացել ենք,–ասաց Սանդոյանը։
-Իսկ դահլիճը նույն տեսքով կանգնած է,–ասաց Լավրովը։
👍71
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ես հակված չեմ անձնական զրույցները հանրայնացնել. Սերժ Սարգսյանը` Ռոբերտ Քոչարյանի 2018թ–ի հեռախոսազանգի մասին

«Զանգ եղել է, սակայն դրանից առաջ էլ է զանգ եղել, դրանից առաջ էլ է թեմա եղել։ 10–15 տարի է՝ հետևում եք, երբևէ լսե՞լ եք ինձնից այդպիսի բառ՝ «կոնտրոլի տակ» պահել»,–դատական նիստից հետո լրագրողներին ասաց նա։
5😁3👍1🤮1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փաշինյանը՝ Լավրովի հետ հանդիպմանը․ այս տարի դրական եմ գնահատում մեր հարաբերությունների դինամիկան

«Դինամիկ երկխոսություն է տեղի ունենում իմ և Վլադիմիր Վլադիմիրովիչի միջև, մեր փոխվարչապետները շատ սերտորեն աշխատում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում և երկկողմ հարաբերությունների հարցերում»,-ասել է Հայաստանի վարչապետը:
👎72👍1🤬1
Ռուսաստանի օդային տարածքում գիշերը խոցվել է 105 ուկրաինական ԱԹՍ, հայտնել է ՌԴ ՊՆ–ն։

Ամենամեծ թվով՝ 35 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Մոսկվայի շրջանի մոտակայքում։ Տուլայի շրջանում, որտեղ խոցվել է 10 անօդաչու թռչող սարք, վիրավորվել է երկու մարդ, հայտնել է նահանգապետ Միլյաևը։
🤬3👍1
Հայաստանում սեփականաշնորհման կհանվի բուժիչ աղի քարանձավների հայտնի կենտրոնը, որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում

Քարանձավներում` 235 մ խորության վրա, հնարավոր է միաժամանակ բուժել բրոնխյալ ասթմա և այլ հիվանդություններով մինչև 60 պացիենտի:
🤬62👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Իմ` Վրաստան այցի դուռը դեռևս փակված չէ. Գևորգ Պապոյանը` կոնյակագործների խնդիրների մասին

«Մենք շատ ակտիվ քննարկումների մեջ ենք վրացական կողմի հետ, այս պահին չունենք այնպիսի իրավիճակ, որ իմ այցը ավելի կարող է իրավիճակը փոխել, քանի օնլայն քննարկումներն են»,–ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը` պատասխանելով հարցին, թե խոստացել էիք գնալ Թբիլիսի` քննարկելու կոնյակի արտահանման արգելքի խնդիրները։

Վրաստանի հետ խնդիրները լուծելու փոխարեն, ՀՀ կառավարությունն արդեն մշակում է ֆերմերներին, կոնյակագործների աջակցության ծրագրեր։ Իսկ կոնյակագործները շարունակում են իրենց ակցիաները Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ։
🤬5
Իրանը կողմ է տարածաշրջանում երթուղիների ապաշրջափակմանը, բայց դրանք պետք է լինեն ՀՀ ինքնիշխանության ներքո, այս մասին Ագարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին

Նրա խոսքով` ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է իր հետ բերել խաղաղություն և նպաստել դարաշրջանի բարգավաճմանը։ «Իրանը աջակցում է խաղաղության համաձայնագրին, և կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է 2 երկրների և տարածաշրջանի շահերից։ Մենք պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ համաձայնագրի ստորագրմանը, որը կարող է պատճառ դառնալ տարածաշրջանում երթուղիների ապաշրջափակման»։
👍81
2025 թ. 4 ամսում ՀՀ ՊԵԿ–ը ստուգել է 6 124 տնտեսվարողի, մինչդեռ անցած տարի նույն ժամանակահատվածում նրանց թիվը եղել է 10 138, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ-ի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Հարկային մուտքերի առումով ունենք բավականին տպավորիչ արդյունքներ. 2025 թ. հունվար–ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 14.5 տոկոսանոց աճ, որը ենթադրում է 120 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ»,–ասաց նա։
👍4🤬4
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Կուրսկի Լգով բնակավայրին, տուժել է 12 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա, հայտնել Է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի Պանտելեյմոնովկա բնակավայրի գնդակոծության հետևանքով զոհվել է 2, վիրավորվել է 8 մարդ:
2👍2🤬2
«Սա ոչ միայն բանակի, սա պետության վախճանն է». Գարեգին Խումարյան

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փողով բանակից ազատվելու, կամ ծառայության տևողությունը կրճատելու քննարկվող կարգավորումը երբևիցե լսածս ամենազազրելի բաներից մեկն է։ Հազարապատիկ ավելի զազրելի, քան կաշառքով կամ քաղաքացիություն փոխելով մամայի բալեքին բանակից թռցնելու պրակտիկան։ Եթե այս օրինագիծն ընդունվում է, ապա մենք` որպես պետություն, պաշտոնապես ասում ենք, որ մեր երկրում մահվան առաջ մարդիկ այլևս հավասար չեն։ Այնպես չէր, որ առաջ էլ առանձնապես հավասար էին, բայց սա վերջնական լեգիտիմացումն է կործանարար այդ անհավասարության։ Սա նվաստացուցիչ, մարդկային արժանապատվություն ոչնչացնող վերաբերմունք է։ Սա ոչ միայն բանակի, սա պետության վախճանն է, որ է»։
👍20💯4
Ո՞վ է ՔԿ-ի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով ձերբակալվածը․ մանրամասներ

«ԱրմԼուր»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով ձերբակալվածը Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է, որը իրավապահներին պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի։ Լրատվականը գրում է․ «Ինչպե՞ս են գողացել իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլարը։ ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքում աշխատում են ինչպես ՊԵԿ-ի, այնպես էլ Կոմիտեի քննիչները։ Ենթադրյալ հանցագործը քննիչի անցագրով մտել է շենք։ Պահնորդը, որևէ կասկածելի բան չի նկատել։ Ավելին, ենթադրյալ հանցագործը գիշերը ուշ մտնել է շենք ու ողջ գիշեր մնացել Կոմիտեի շենքում։ Ըստ էության՝ ենթադրյալ հանցագործը հանգիստ ողջ գիշեր մնացել է շենքում, փողը դասավորել ու միայն առավոտյան աշխատանքային ժամի սկսելուց առաջ է շենքից դուրս եկել։
Հիմա ամենագլխավոր պատմության մասին․
Մինչ 590 հազար դոլարը հափշտակելը Տնտեսական հանցագործության վարչությունից քննիչի անցագիր է կորում։ Շենքում խառնվում են իրար ու մեկ օր անց անցագիրը հայտնվում է։ Անցնում է մի քանի օր, սեյֆի բանալի է կորում ու նորից հայտնվում։ Տնտեսական հանցագործների քննության վարչությունում կրկին անհանգստանում են, թե ինչ է կատարվում վարչությունում։
Արդյունքում, քննիչները նկատում են, որ շենք անծանոթ մարդ է մտնում դուրս գալիս, նրան բռնում կանգնեցնում հարցուփորձ են անում, թե դու ում մոտ ես գալիս ու ինչ կապ ունես վարչության հետ, անծանոթը տալիս է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանի անունը ու այդ կապի պատճառով էլ այս պահին Թադևոսյանը ձերբակալված է»։
👍6😁21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երևանի Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը 2025 թվականի ապրիլի 30-ին դրվել են մրցույթի, սակայն մրցույթին հայտ չի ներկայացվել, գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն։

Այսօր առավոտյան մոտ 2 ժամ մի խումբ քաղաքացիներ փակել էին փողոցը բնակչությանը հայտնի «Տեցի կռուգում»՝ բողոքելով քարուքանդ ճանապարհից։ Թաղապետի հետ հանդիպումից հետո, որը նույնպես հայտնեց չկայացած մրցույթի մասին ու խոստացավ ժամանակավորապես խորը փոսերը գոնե «տաշվածքով լցնել», բողոքի ակցիան դադարեցվեց։
🔥32🤬2
Թրամփը պնդում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան «մեծ թվով գերիների փոխանակում» են կատարել։

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ կողմերը փոխանակվել են ցուցակներով, սակայն նման լայնածավալ փոխանակումը որոշակի ժամանակ կպահանջի։
👍2💯1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Օրյոլի շրջանում ուղղաթիռ է կործանվել, նախնական տվյալներով` կա երկու զոհ։

Վթարի վայրում հրդեհ է բռնկվել, լսվել են պայթյուններ, հայտնում են տեղի բնակիչները: Պաշտոնական տվյալներ դեռևս չկան:
👍2🤔1
Սերժ Սարգսյանը մեղադրվում է մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը 2008 թվականին կաշառքի դիմաց աջակցել է մի գործարարի, որ իր ընկերության բաժնեմասը արտասահմանյան ընկերության վաճառի։

Սերժ Սարգսյանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել պաշտոնատար անձի կողմից խոշոր կաշառք ստանալը հոդվածով։
7😁2
Ռուսաստանը պատրաստ կլինի ճգնաժամի կարգավորման մասին փաստաթղթի նախագիծը փոխանցել Ուկրաինային, հենց որ ավարտվի գերիների փոխանակումը. Սերգեյ Լավրով
👍2