ՀԱՅԻԶՄ – Telegram
ՀԱՅԻԶՄ
6.75K subscribers
307 photos
246 videos
54 links
Download Telegram
«Սա ոչ միայն բանակի, սա պետության վախճանն է». Գարեգին Խումարյան

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փողով բանակից ազատվելու, կամ ծառայության տևողությունը կրճատելու քննարկվող կարգավորումը երբևիցե լսածս ամենազազրելի բաներից մեկն է։ Հազարապատիկ ավելի զազրելի, քան կաշառքով կամ քաղաքացիություն փոխելով մամայի բալեքին բանակից թռցնելու պրակտիկան։ Եթե այս օրինագիծն ընդունվում է, ապա մենք` որպես պետություն, պաշտոնապես ասում ենք, որ մեր երկրում մահվան առաջ մարդիկ այլևս հավասար չեն։ Այնպես չէր, որ առաջ էլ առանձնապես հավասար էին, բայց սա վերջնական լեգիտիմացումն է կործանարար այդ անհավասարության։ Սա նվաստացուցիչ, մարդկային արժանապատվություն ոչնչացնող վերաբերմունք է։ Սա ոչ միայն բանակի, սա պետության վախճանն է, որ է»։
👍20💯4
Ո՞վ է ՔԿ-ի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով ձերբակալվածը․ մանրամասներ

«ԱրմԼուր»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով ձերբակալվածը Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է, որը իրավապահներին պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի։ Լրատվականը գրում է․ «Ինչպե՞ս են գողացել իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլարը։ ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքում աշխատում են ինչպես ՊԵԿ-ի, այնպես էլ Կոմիտեի քննիչները։ Ենթադրյալ հանցագործը քննիչի անցագրով մտել է շենք։ Պահնորդը, որևէ կասկածելի բան չի նկատել։ Ավելին, ենթադրյալ հանցագործը գիշերը ուշ մտնել է շենք ու ողջ գիշեր մնացել Կոմիտեի շենքում։ Ըստ էության՝ ենթադրյալ հանցագործը հանգիստ ողջ գիշեր մնացել է շենքում, փողը դասավորել ու միայն առավոտյան աշխատանքային ժամի սկսելուց առաջ է շենքից դուրս եկել։
Հիմա ամենագլխավոր պատմության մասին․
Մինչ 590 հազար դոլարը հափշտակելը Տնտեսական հանցագործության վարչությունից քննիչի անցագիր է կորում։ Շենքում խառնվում են իրար ու մեկ օր անց անցագիրը հայտնվում է։ Անցնում է մի քանի օր, սեյֆի բանալի է կորում ու նորից հայտնվում։ Տնտեսական հանցագործների քննության վարչությունում կրկին անհանգստանում են, թե ինչ է կատարվում վարչությունում։
Արդյունքում, քննիչները նկատում են, որ շենք անծանոթ մարդ է մտնում դուրս գալիս, նրան բռնում կանգնեցնում հարցուփորձ են անում, թե դու ում մոտ ես գալիս ու ինչ կապ ունես վարչության հետ, անծանոթը տալիս է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանի անունը ու այդ կապի պատճառով էլ այս պահին Թադևոսյանը ձերբակալված է»։
👍6😁21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երևանի Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը 2025 թվականի ապրիլի 30-ին դրվել են մրցույթի, սակայն մրցույթին հայտ չի ներկայացվել, գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն։

Այսօր առավոտյան մոտ 2 ժամ մի խումբ քաղաքացիներ փակել էին փողոցը բնակչությանը հայտնի «Տեցի կռուգում»՝ բողոքելով քարուքանդ ճանապարհից։ Թաղապետի հետ հանդիպումից հետո, որը նույնպես հայտնեց չկայացած մրցույթի մասին ու խոստացավ ժամանակավորապես խորը փոսերը գոնե «տաշվածքով լցնել», բողոքի ակցիան դադարեցվեց։
🔥32🤬2
Թրամփը պնդում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան «մեծ թվով գերիների փոխանակում» են կատարել։

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ կողմերը փոխանակվել են ցուցակներով, սակայն նման լայնածավալ փոխանակումը որոշակի ժամանակ կպահանջի։
👍2💯1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Օրյոլի շրջանում ուղղաթիռ է կործանվել, նախնական տվյալներով` կա երկու զոհ։

Վթարի վայրում հրդեհ է բռնկվել, լսվել են պայթյուններ, հայտնում են տեղի բնակիչները: Պաշտոնական տվյալներ դեռևս չկան:
👍2🤔1
Սերժ Սարգսյանը մեղադրվում է մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը 2008 թվականին կաշառքի դիմաց աջակցել է մի գործարարի, որ իր ընկերության բաժնեմասը արտասահմանյան ընկերության վաճառի։

Սերժ Սարգսյանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել պաշտոնատար անձի կողմից խոշոր կաշառք ստանալը հոդվածով։
7😁2
Ռուսաստանը պատրաստ կլինի ճգնաժամի կարգավորման մասին փաստաթղթի նախագիծը փոխանցել Ուկրաինային, հենց որ ավարտվի գերիների փոխանակումը. Սերգեյ Լավրով
👍2
Channel photo removed
Channel photo updated
Channel name was changed to «ՀԱՅԻԶՄ»
«Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակիր խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»,- ասել է Մարտիրոս Սարյանը:

Ժամանակակիցների հիշողությունից չեն ջնջվել 1970 թ. կրակոցները Մինասի արվեստանոցի լուսամուտներին։ Կրակել էին շինարարական մեծ մեխերով, որոնք, բարեբախտաբար, չէին վնասել նկարները։
Հիշում են 1972 թ. հունվարի 2-ին նրա արվեստանոցում բռնկված հրդեհը, որին ճարակ դարձան Մինասի 100-ից ավելի գեղանկարներ։ Լավագույններն էին` ընտրված անհատական մեծ ցուցահանդեսի համար։ Բարեբախտաբար, «Ջաջուռ» ,«Իմ ծնողները» կտավները մոսկովյան ցուցահանդեսում էին եւ պահպանվեցին։
Ասում են՝ այդ օրերին նրա տան դուռը կրնկի վրա բաց էր` սգատան նման; Մարդիկ գալիս էին « ցավակցում» գնում․․․․
Ընկերները՝ նկարիչներ եւ ոչ միայն, շտապեցին Մինասի մոտ։
Պատմում են, որ Մարտիրոս Սարյանն, այդ ժամանակ` մահվան մահճում, բռնել է Մինասի ձեռքը, իմաստուն հայացքն ուղղել նրան եւ հայրաբար հորդորել․ «Միակ փրկությունը օր ու գիշեր աշխատելն է»։
Վարպետին ծանոթ էր այդ հոգեվիճակը, չէ՞որ ժամանակին իր նկարներն էլ այդ բախտին էին արժանացել։ Վարպետը կիսում էր Մինասի վիշտը եւ ոգեւորում նրան՝ աշխատելու։ Հրեշավոր հրդեհից հետո Սարյանը Մինասին վրձիններ ու ներկեր ուղարկեց եւ մաղթեց նոր խիզախումներ։ Դեպքից հինգ ամիս անց` 1972 թ. մայիսին, Վարպետը՝ Մարտիրոս Սարյանը, ընդմիշտ հեռացավ մեզնից։
Իրոք, Մինասը չընկճվեց եւ շարունակեց աշխատել...

Նկարում՝ Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան․․․
👍2715👏1
Հայաստանը՝ որպես կայուն, հզոր և զարգացող պետություն, կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ երկրում կգործեն իրավական ու հանրային պատասխանատվության ինստիտուտները։ Հայաստանը կարող է դառնալ իսկական երկիր միայն այն ժամանակ, երբ վերջ դրվի անպատժելիությանը։ Երբ առաջին նախագահից սկսած մինչ օրս պաշտոնավարած և հանրային ռեսուրսները վատնած բոլոր պատասխանատուները կրեն պատասխանատվություն, միայն այդ դեպքում կհաստատվի օրենքի գերակայությունը, և պետությունը կսկսի զարգանալ՝ հենված վստահության, արդարության և ժողովրդավարության վրա։


ՌՀՄ նախագահի լիիրավ ներկայացուցիչը Մոսկվայում և Մոսկվայի մարզերում, Պետական Դումայի Ազգությունների հարցերով կոմիտեին առընթեր Փորձագիտական խորհրդի անդամ Արտյոմ Մնացականի Վարդանյանը
211🤔1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Սասուն, Արևմտյան Հայաստան
18
Ադրբեջանը զանգվածաբար քանդում է օկուպացված Արցախի Հանրապետության  մայրաքաղաք Ստեփանակերտում, Իվանյանում և Մարտակերտում կառուցված հայկական շինությունները, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
🤬112🥰1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վազգեն Ա Կաթողիկոսը 🙏🇦🇲
60
Կոմիտաս և Տիրայր Վարդապետը` 1901թ, Էջմիածին
27
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կարեն Դեմիրճյան ✊🏻
35👍14
18
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վանի բերդի բացառիկ սեպագիր արձանագրությունը Մ. թ. ա. 5-րդ դարով թվագրվող Աքեմենյան տերության արքա Քսերքսես 1-ի եռալեզու սեպագիր արձանագրությունը քանդակված է Վանի բերդաժայռի հարթեցված հատվածում: Արձանագրությունը տեղակայված է գետնից 20 մետր բարձրության վրա և գտնվում է ամրոցի մոտ, նրանից ներքև' Վան քաղաքի պատմական Քաղաքամեջն է: Որմնախորշն ի սկզբանե հարթեցվել էր Քսերքսեսի հոր' Դարեհ 1-ին արքայի Որամանով: Արձանագրությունը լավ պահպանվել է և բաժանված է երեք սյուների, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է 27 տողերի: Արձանագրությունը եռալեզու է և գրված է հին պարսկերեն, աքքադերեն և էլամերեն (ձախից աջ): Սա միակ հայտնի աքեմենյան արձանագրությունն է, որը գտնվում է Իրանի սահմաններից դուրս:
17