Սերժ Սարգսյանը մեղադրվում է մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը 2008 թվականին կաշառքի դիմաց աջակցել է մի գործարարի, որ իր ընկերության բաժնեմասը արտասահմանյան ընկերության վաճառի։
Սերժ Սարգսյանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել պաշտոնատար անձի կողմից խոշոր կաշառք ստանալը հոդվածով։

❤7😁2
Ռուսաստանը պատրաստ կլինի ճգնաժամի կարգավորման մասին փաստաթղթի նախագիծը փոխանցել Ուկրաինային, հենց որ ավարտվի գերիների փոխանակումը. Սերգեյ Լավրով
👍2
«Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակիր խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»,- ասել է Մարտիրոս Սարյանը:
Ժամանակակիցների հիշողությունից չեն ջնջվել 1970 թ. կրակոցները Մինասի արվեստանոցի լուսամուտներին։ Կրակել էին շինարարական մեծ մեխերով, որոնք, բարեբախտաբար, չէին վնասել նկարները։
Հիշում են 1972 թ. հունվարի 2-ին նրա արվեստանոցում բռնկված հրդեհը, որին ճարակ դարձան Մինասի 100-ից ավելի գեղանկարներ։ Լավագույններն էին` ընտրված անհատական մեծ ցուցահանդեսի համար։ Բարեբախտաբար, «Ջաջուռ» ,«Իմ ծնողները» կտավները մոսկովյան ցուցահանդեսում էին եւ պահպանվեցին։
Ասում են՝ այդ օրերին նրա տան դուռը կրնկի վրա բաց էր` սգատան նման; Մարդիկ գալիս էին « ցավակցում» գնում․․․․
Ընկերները՝ նկարիչներ եւ ոչ միայն, շտապեցին Մինասի մոտ։
Պատմում են, որ Մարտիրոս Սարյանն, այդ ժամանակ` մահվան մահճում, բռնել է Մինասի ձեռքը, իմաստուն հայացքն ուղղել նրան եւ հայրաբար հորդորել․ «Միակ փրկությունը օր ու գիշեր աշխատելն է»։
Վարպետին ծանոթ էր այդ հոգեվիճակը, չէ՞որ ժամանակին իր նկարներն էլ այդ բախտին էին արժանացել։ Վարպետը կիսում էր Մինասի վիշտը եւ ոգեւորում նրան՝ աշխատելու։ Հրեշավոր հրդեհից հետո Սարյանը Մինասին վրձիններ ու ներկեր ուղարկեց եւ մաղթեց նոր խիզախումներ։ Դեպքից հինգ ամիս անց` 1972 թ. մայիսին, Վարպետը՝ Մարտիրոս Սարյանը, ընդմիշտ հեռացավ մեզնից։
Իրոք, Մինասը չընկճվեց եւ շարունակեց աշխատել...
Նկարում՝ Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան․․․

👍27❤15👏1
Հայաստանը՝ որպես կայուն, հզոր և զարգացող պետություն, կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ երկրում կգործեն իրավական ու հանրային պատասխանատվության ինստիտուտները։ Հայաստանը կարող է դառնալ իսկական երկիր միայն այն ժամանակ, երբ վերջ դրվի անպատժելիությանը։ Երբ առաջին նախագահից սկսած մինչ օրս պաշտոնավարած և հանրային ռեսուրսները վատնած բոլոր պատասխանատուները կրեն պատասխանատվություն, միայն այդ դեպքում կհաստատվի օրենքի գերակայությունը, և պետությունը կսկսի զարգանալ՝ հենված վստահության, արդարության և ժողովրդավարության վրա։
ՌՀՄ նախագահի լիիրավ ներկայացուցիչը Մոսկվայում և Մոսկվայի մարզերում, Պետական Դումայի Ազգությունների հարցերով կոմիտեին առընթեր Փորձագիտական խորհրդի անդամ Արտյոմ Մնացականի Վարդանյանը

❤21⚡1🤔1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վանի բերդի բացառիկ սեպագիր արձանագրությունը Մ. թ. ա. 5-րդ դարով թվագրվող Աքեմենյան տերության արքա Քսերքսես 1-ի եռալեզու սեպագիր արձանագրությունը քանդակված է Վանի բերդաժայռի հարթեցված հատվածում: Արձանագրությունը տեղակայված է գետնից 20 մետր բարձրության վրա և գտնվում է ամրոցի մոտ, նրանից ներքև' Վան քաղաքի պատմական Քաղաքամեջն է: Որմնախորշն ի սկզբանե հարթեցվել էր Քսերքսեսի հոր' Դարեհ 1-ին արքայի Որամանով: Արձանագրությունը լավ պահպանվել է և բաժանված է երեք սյուների, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է 27 տողերի: Արձանագրությունը եռալեզու է և գրված է հին պարսկերեն, աքքադերեն և էլամերեն (ձախից աջ): Սա միակ հայտնի աքեմենյան արձանագրությունն է, որը գտնվում է Իրանի սահմաններից դուրս:
❤17