This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Աղոթել նշանակում է ինքնամաքրվել, մաքրվել, գնալ դեպի Աստված… 🙏🏻
🙏34👍15❤9👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Երևանի մասին ամենալավագույն երգը «Էրեբունի Երեւանն» է, որը առաջին անգամ հնչել է 1968 թվականին 2750 ձայնով: 2004 թվականից որպես Հայաստանի մայրաքաղաք Երևանի խորհրդանիշ սահմանված օրհներգն է: Օրհներգի բառերի հեղինակը Պարույր Սևակն է, երաժշտությունը' Էդգար Հովհաննիսյանի:
👍19❤11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔹 Հայկական ծագում ունեցող երգչուհիներ 🌸♥️
👍17❤4🔥1
Շնորհավոր Պետրոս և Պողոս առաքյալների տոնն այսօր։
🕊️ Հուլիսի 12-ին (նոր տոմարով) ուղղափառ քրիստոնյաները հիշատակում են սրբոց Պետրոս և Պողոս առաքյալներին՝ Եկեղեցու երկու սյուներին, ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրեցին Ավետարանի քարոզչությանը։
Պետրոս առաքյալը, ով նախկինում ձկնորս էր, դարձավ այն «վեմը», որի վրա Քրիստոս հիմք դրեց Իր Եկեղեցին.
«Եւ Ես ասում եմ քեզ. Դու ես Պետրոս, եւ այս վեմի վրա պիտի կառուցեմ Իմ Եկեղեցին, եւ դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն»։ (Մատթեոսի Ավետարան 16:18)
Պողոս առաքյալը, ով նախկինում հալածում էր քրիստոնյաներին, դարձավ մեծագույն միսիոնարը, ով Լավ Լուրն տարածեց ողջ աշխարհի ժողովուրդների մեջ։
Այս օրը հավատքի, փոխակերպման և հոգևոր ամրության տոն է։
Թող առաքյալների օրինակը զորացնի մեզ ճշմարտության մեջ, պարգևի իմաստություն, հոգու ուժ և ներելու կարողություն։

🙏21❤9🕊3👍2👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այնտեղ, ուր բաժանվում և միանում են Մեծ ու Փոքր Հայքերը Եփրատը
❤25👍11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տե՛ր, մեզ Աղոթել սովորեցրու 🙏🏻
👍20❤13🙏10
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բարի վարդավառ, հայե՜ր ջան 🙏🏻🕊️♥️💦
❤29🥰5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այվազովսկին իր հուշերում գրում է.
«Երբ ես ութ տարեկան էի, հայրս պատմեց, որ կա երկիր, որտեղ ծով չկա։ Ես սարսափելի վախեցա ու լաց եղա։ Ինչպե՞ս կարող է այդպիսի մղձավանջ, ապրել առանց ծովի…Իսկ նավե՞րը…նավերն առանց ծով ոչ մի կերպ չեն կարող լինել։ Իսկ մարդը՞։ Մարդն առավել ևս…»։
Չնայած իր օտար ազգանվանն ու գրեթե ամբողջ կյանքը օտար երկրում ստեղծագործելուն, Այվազովսկին շատ կապված է եղել հայությանը:
Ըստ ականատեսների, 1895 թ. Թուրքիայում հայերի կոտորածների մասին լուրերը ցնցել են մեծ նկարչին այնքան, որ նույնիսկ կտրուկ վատթարացել է նրա առողջությունը։ Ղրիմից նա փորձել է գումարով աջակցել հայ գաղթականներին, օգնել նրանցից շատերին հաստատվել Ղրիմում։ Նյութական օգնությունից բացի, Այվազովսկուն խնդրել են նաև վրձնով պայքարել արյունարբու մարդասպանների դեմ։ Նրան այս հարցով Էջմիածնից դիմել է Կաթողիկոս Խրիմյան Հայրիկը, ում ի պատասխան Այվազովսկին գրել է.
«Ձերդ սրբազնություն, ինձ համար մեծ պատիվ է կատարել Ձեր խորապես հուզումնալից առաջարկը. արյունոտ գույներով նկարել հայկական ջարդերը, կարմիր ներկված դաշտերն ու լեռները և հայրենի ավերակների վրա ողբացող Խրիմյան Հայրիկին։ Եթե աստված կամենա էլի կյանք պարգևել ինձ, ապա կգա օրը, երբ կկատարեմ իմ սիրտն այնքան հուզող Ձեր առաջարկը։ Այո, Ձերդ սրբազնություն, խոր վշտով է համակված իմ հոգին դժբախտ հայ ժողովրդի այս չլսված ու չտեսնված ջարդերի համար…»։
Այվազովսկին իր կյանքի ընթացքում ստեղծած հանճարեղ գեղանկարների համար պարգևատրվել է բազմաթիվ կայսերական ընտանիքների և բազմաթվ պետությնների գեղարվեստների ակադեմիաների կողմից, այդ թվում նաև` օսմանյան Թուրքիայի կողմից. Այվազովսկին նկարներ է նկարել նաև թուրք սուլթանի համար (այդ նկարներն այժմ թուրքական թանգարաններում են): Սակայն 1890-ականներին Թուրքիայում տեղի ունեցած հայկական կոտորածները շատ ծանր են ազդում Այվազովսկու վրա:
Մի առավոտ Այվազովսկին արթնանում է ծանր զգացումով: Մի քանի անգամ սենյակում շրջելուց հետո վերցնում է թուրքական շքանշաններն ու մեդալներն ու իր հավատարիմ շան հետ գնում դեպի ծովափ: Թեոդոսիայի ողջ բնակչությունը հետևում է այդ մեծ մարդուն: Հասնելով ափ` նկարիչը շքանշանները կախում է շան պարանոցից, նավակ է նստում և, բավականին հեռանալով ափից` հանում է դրանք շան վրայից և նետում ծովը: Ստիպում է շանը լողանալ ծովի մաքուր ջրում, որպեսզի հավատարիմ կենդանին էլ մաքրվի դրանցից: Լվանալով իր ձեռքերը` Այվազովսկին վերադառնում է ափ, անցնում ապշահար ամբոխի միջով, մտնում է իր արվեստանոցը և սկսում նկարել: Հաջորդ առավոտյան նրա արվեստանոցի պատին արդեն կախված էր «Հայ ժողովրդի ջարդը Տրապիզոնում» անմահ կտավը (1895 թ․): Այդ տրամադրությամբ նա նկարել է նաև «Հայերին կենդանի նետում են ծով», «Նավերի բեռնկումը», ինչպես նաև վերջին անավարտ կտավներից մեկը` «Թուրքական նավի պայթյունը» (1900թ):
Ուշագրավ է , որ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին Սառը պատերազմի տարիներին, Սպիտակ տանը Խրուշչովի հետ հանդիպման ժամանակ պատվիրել է սրահում, որտեղ տեղի էին ունենալու բանակցությունները, կախել Այվազովսկու կտավները։
Տաղանդաշատ նկարիչը Մահացել է 1900թ-ին․․․
Հենց իր մահվան օրը ավարտել է «Ծովածոց» կտավը և սկսել նոր կտավի ստեղծումը`«Թուրքական նավի պայթեցումը», որն անավարտ մնացել է նկարակալի վրա։
Նրա շիրիմին փորագրված է քերթողահայր Խորենացու խոսքերը` «Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ»։
Հովհաննես Այվազովսկին թաղված է Ղրիմի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։

👍28❤17🙏3👏1😁1
🇦🇲 Տոլորսի ջրամբարում ջրասույզ դարձած Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Սյունիքի մարզի Տոլորս գյուղում գտնվում է բացառիկ հուշարձան՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին (19-րդ դար), որը տարվա մի քանի ամիսների ընթացքում մասնակիորեն ջրի տակ է անցնում Տոլորսի ջրամբարի պատճառով։ Որոշ ժամանակներում նրան կարելի է հասնել միայն նավակով, սակայն երբեմն ջրի մակարդակը այնքան է իջնում, որ հնարավոր է մոտենալ եկեղեցուն ոտքով, մուտք գործել ներս և աղոթել այս զուսպ ու հնագույն պատերի ներքո։
Հնագույն ժամանակներում Տոլորսը եղել է Սիսական նահանգի Ցխուկ գավառի գյուղերից մեկը։ Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ այս շրջանը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Դրա մասին է վկայում նաև տեղի հնագույն գերեզմանատունը, որը նույնպես ջրի տակ է անցել։ Գյուղացիները պատմում են, որ ջրի մակարդակի նվազման ժամանակ հաճախ մարդկային ոսկորներ են հայտնաբերում։
Ներկայիս Տոլորսի բնակիչների նախնիները այստեղ հաստատվել են մոտ երեք հարյուր տարի առաջ։ Գյուղը տեղակայված էր Այրի և Սիսիան գետերի միախառնման վայրում։ 1960-ականներին Խորհրդային իշխանությունները որոշում ընդունեցին տեղափոխել գյուղը և նրա տեղում կառուցել ջրամբար։ Գյուղացիներին առաջարկվել էին տարբեր նոր բնակավայրեր, սակայն տոլորսցիները որոշեցին հեռու չգնալ հայրենի վայրերից ու բնակվել մոտակա բարձունքում։
Երբ ջրամբարը կառուցված էր, և պետք էր արդեն ջուրը բաց թողնել, Խորհրդային Հայաստանի հուշարձանների պահպանության հիմնադրամի միջնորդությամբ և գյուղացիների համառությամբ, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակից խաչքարերն ու մուտքի վերին քարը (եկեղեցու «անձնագիր»-ը) տեղափոխվեցին գյուղի գերեզմանատուն։
Բարերարների օգնությամբ ջրամբարին հարող բարձունքում՝ նախկին Սուրբ Հռիփսիմեի մոտ, կառուցվեց նույնանուն նոր եկեղեցի։
Թեև նոր եկեղեցին գործում է, հին եկեղեցին մոռացության չի տրվել։ Երբ ՀԷԿ-ը աշխատում է, ջրի մակարդակը իջնում է, իսկ ձմռանը այն գրեթե չորանում է, և Տոլորսի բնակիչները կարողանում են այցելել եկեղեցին։ Նրանք հույսը չեն կորցնում, որ եկեղեցին կդիմանա այնքան ժամանակ, մինչև հնարավորություն ու միջոցներ կլինեն այն վերջնականապես փրկելու։ Գյուղացիների ամենախորը ցանկությունն է՝ «հանել Սուրբ Հռիփսիմեն ջրից»՝ համարակալել քարերը, տեղափոխել և վերակառուցել եկեղեցին նոր վայրում։

❤30👍1