ՀԱՅԻԶՄ – Telegram
ՀԱՅԻԶՄ
6.75K subscribers
307 photos
247 videos
54 links
Download Telegram
🇦🇲 Տոլորսի ջրամբարում ջրասույզ դարձած Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Սյունիքի մարզի Տոլորս գյուղում գտնվում է բացառիկ հուշարձան՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին (19-րդ դար), որը տարվա մի քանի ամիսների ընթացքում մասնակիորեն ջրի տակ է անցնում Տոլորսի ջրամբարի պատճառով։ Որոշ ժամանակներում նրան կարելի է հասնել միայն նավակով, սակայն երբեմն ջրի մակարդակը այնքան է իջնում, որ հնարավոր է մոտենալ եկեղեցուն ոտքով, մուտք գործել ներս և աղոթել այս զուսպ ու հնագույն պատերի ներքո։

Հնագույն ժամանակներում Տոլորսը եղել է Սիսական նահանգի Ցխուկ գավառի գյուղերից մեկը։ Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ այս շրջանը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Դրա մասին է վկայում նաև տեղի հնագույն գերեզմանատունը, որը նույնպես ջրի տակ է անցել։ Գյուղացիները պատմում են, որ ջրի մակարդակի նվազման ժամանակ հաճախ մարդկային ոսկորներ են հայտնաբերում։

Ներկայիս Տոլորսի բնակիչների նախնիները այստեղ հաստատվել են մոտ երեք հարյուր տարի առաջ։ Գյուղը տեղակայված էր Այրի և Սիսիան գետերի միախառնման վայրում։ 1960-ականներին Խորհրդային իշխանությունները որոշում ընդունեցին տեղափոխել գյուղը և նրա տեղում կառուցել ջրամբար։ Գյուղացիներին առաջարկվել էին տարբեր նոր բնակավայրեր, սակայն տոլորսցիները որոշեցին հեռու չգնալ հայրենի վայրերից ու բնակվել մոտակա բարձունքում։

Երբ ջրամբարը կառուցված էր, և պետք էր արդեն ջուրը բաց թողնել, Խորհրդային Հայաստանի հուշարձանների պահպանության հիմնադրամի միջնորդությամբ և գյուղացիների համառությամբ, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակից խաչքարերն ու մուտքի վերին քարը (եկեղեցու «անձնագիր»-ը) տեղափոխվեցին գյուղի գերեզմանատուն։

Բարերարների օգնությամբ ջրամբարին հարող բարձունքում՝ նախկին Սուրբ Հռիփսիմեի մոտ, կառուցվեց նույնանուն նոր եկեղեցի։

Թեև նոր եկեղեցին գործում է, հին եկեղեցին մոռացության չի տրվել։ Երբ ՀԷԿ-ը աշխատում է, ջրի մակարդակը իջնում է, իսկ ձմռանը այն գրեթե չորանում է, և Տոլորսի բնակիչները կարողանում են այցելել եկեղեցին։ Նրանք հույսը չեն կորցնում, որ եկեղեցին կդիմանա այնքան ժամանակ, մինչև հնարավորություն ու միջոցներ կլինեն այն վերջնականապես փրկելու։ Գյուղացիների ամենախորը ցանկությունն է՝ «հանել Սուրբ Հռիփսիմեն ջրից»՝ համարակալել քարերը, տեղափոխել և վերակառուցել եկեղեցին նոր վայրում։
30👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հարութ Փամբուկչյան 1989թ.
👍226
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մի վախեցիր, այլ միայն…
👍21🙏151
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📍Նորավանք
🙏38👍138🥰1👏1
🙏🏻🕊️Վերափոխումն Սուրբ Աստվածածնի

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:



Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:

Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից:
Ս. Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևում Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Ս. Տիրամորը, որպեսզի նա փայտեղեն այդ անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով և իր դեմքին դնելով:

Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի:
Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո՝ առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:

Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին և մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալները ահուդողով աղոթք են անում ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացում են գերեզմանը և այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները:
Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն և կամենալով մխիթարել իրենց եղբորը՝ Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչև այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»: Քանզի Ս. Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առջև:



Խաղողօրհնեք

Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):
Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:
Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:
16👍9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի 🙏🏻
🙏27👍8🥰1
Հպարտ եմ ես նրա համար,
Որ փառահեղ՝ պատմությունդ,
Եվ անունդ այնքան հին է:
Հպարտ եմ ես նրա համար,
Որ փլվել է թեպետ տունդ,
Բայց չի խախտվել նրա հիմը:

Հպարտ եմ ես, որ քեզ համար
Որդիներդ դարեր ընկան,
Որ սուրբ պահեն քո անունը:
Հպարտ եմ ես, որ քեզ համար
Թանկ է եղել թանաքն այնքան,
Որքան կարմիր քո արյունը:

Հպարտ եմ ես քո մատների
Ճարտարությամբ անհատնելի,
Քեզ թարգմանող քո գրքերով:
Հպարտ եմ ես անվամբ քո սուրբ,
Լեզվով, որով երբ չես խոսում՝
Նույնն ես ասում քո երգերով:

Հպարտ եմ ես քո անցյալի
Մաքառումով ու պայքարով,
Տոկունությամբ, կամքով համառ:
Հպարտ եմ ես քո պանծալի,
Քո լուսավոր այս ներկայով,
Որ… գալիք է այլոց համար:

Պարույր Սևակ
👍2611🥰1
5👍1🥰1
ՀԱՅԻԶՄ
Photo
Թուրինյան Պատանքը

Այդ խորհրդավոր մասունքը մոտ 4 մետր երկարությամբ և մեկ մետր լայնությամբ կտավե սավան է, որի վրա երևում է ինչ-որ տղամարդու պատկեր: Եվ հավատացյալներից շատերը համոզված են, որ հենց այս սավանով է Հովսեփ Արիմաթացին փաթաթել Հիսուս Քրիստոսի մարմինը, երբ այն հանել են խաչից:
Կաթոլիկ եկեղեցին վերապահումներով է վերաբերվում այս վարկածին:

Հանրությունը սկսեց աշխուժորեն քննարկել այս մասունքը 1898 թվականին, երբ իտալացի իրավաբան Սեկոնդո Պիան լուսանկարեց այս սավանը, և նեգատիվի վրա հստակ երևաց տղամարդու պատկերը, որի ձեռքերին ու ոտքերին վերքեր կային, վերք կար նաև մարմնի աջ մասում: Այսինքն` մարդիկ ակամայից հիշում էին, որ Քրիստոսը խաչվել է, հռոմեացի զինվորն էր հետո նիզակով խոցել է նրա մարմնի հենց աջ մասը:

Հետագայում Թուրինյան Պատանքը բազմիցս լուսանկարահանվել է սպեկտրի տարբեր ճառագայթներով՝ ռենտգենից մինչև ինֆրակարմիր ճառագայթում: Այն ուսումնասիրել են քրեագետները, դատաբժշկական փորձագետները, բժիշկները, արվեստագետները, պատմաբանները, քիմիկոսները, ֆիզիկոսները, բուսաբանները, պալեոկենսաբանները, դրամագետները։ Գումարվել են միջազգային սինդոլոգիական համագումարներ (sindone բառից, որը նշանակում է պատանք, սավան)։ Այն համոզմունքը, որ Թուրինի Սավանը ձեռքով չի արված, նկարչի գործ չէ և հնության նշաններ է կրում, համընդհանուր է դարձել տարբեր հայացքների և ազգությունների գիտնականների համար։ Կասկածամիտ քրեագետները պատանքի վրա չգտան ոչինչ, որը կհերքեր Քրիստոսի տառապանքի, խաչելության, մահվան, թաղման և Հարության մասին Ավետարանի պատմությունը։ Նրանց ուսումնասիրությունները միայն լրացնում և ճշգրտում էին չորս ավետարանիչների պատմությունները:
Ինչ-որ մեկը Թուրինի Պատանքն անվանել է «Հինգերորդ Ավետարան»:

Մարմնական տառապանքի սարսափելի հետքերը հրաշքով տպվել են Սուրբ Պատանքի վրա։ Քրիստոսին շատ են ծեծել։
Դատաբժշկական փորձաքննության շնորհիվ Հիսուս Քրիստոսի տանջանքների մասին ավելի շատ մանրամասներ են բացահայտվել, քան ասվում է Ավետարանում։
Փայտերով հարվածել են գլխին, կոտրել քիթը։ Ուսումնասիրելով Պատանքը՝ գիտնականները կարողացել են նույնիսկ որոշել այն փայտի հաստությունը, որով վնասել են Տառապողի քիթը։
Մտրակներով էլ են ծեծել։ Ինչպես վկայում է Պատանքը, Նրան խարազանել են երկու զինվոր՝ մեկը բարձրահասակ, մյուսն՝ ավելի ցածրահասակ։ Նրանց ձեռքում գտնվող յուրաքանչյուր մտրակ ուներ հինգ ծայր, որոնցում ներդիրներ էին կարված, որպեսզի մտրակները ավելի ամուր գրկեն մարմինը և, հանելով այն, պատռեն մաշկը։ Ըստ դատաբժշկական փորձագետների՝ Քրիստոսին շրջված ձեռքերով կապել են սյունից և հարվածել նախ մեջքին, իսկ հետո՝ կրծքին ու որովայնին։ Ծեծն ավարտելուց հետո Հիսուս Քրիստոսի վրա ծանր խաչ են դրել և հրամայել Նրան տանել գալիք խաչելության վայրը՝ Գողգոթա։ Այդպիսին էր ավանդույթը. դատապարտյալներն իրենք էին կրում իրենց մահապատժի գործիքը։

Քրիստոսի մարմնի վրա եղել են 600-700 վերքեր։

Պատանքը ցույց է տալիս Քրիստոսի աջ ուսին՝ ծանր խաչի դրոշմած խոր հետքը: Քրիստոսը, ֆիզիկապես հյուծված ու թուլացած, բազմաթիվ անգամներ ընկել է Իր բեռի ծանրության տակ: Անկման ժամանակ նրա ծունկը կոտրվել է, և խաչի ծանր փայտը հարվածել է մեջքին ու ոտքերին։ Այդ անկումների և հարվածների հետքերը, ըստ փորձաքննության ցուցմունքների, դրոշմված են Պատանքի գործվածքի վրա։

Դատաբժշկական փորձագետները եկել են այն եզրակացության, որ 40 ժամից քիչ ժամանակահատվածում է դադարել հետմահու գործընթացը, քանի որ հակառակ դեպքում արյան բծերի, ավշի և այլնի պատկերը զգալիորեն կտարբերվեր։ 40-րդ ժամում պատկերը անճանաչելիորեն լղոզված կլիներ։ Ավետարանից գիտենք, որ Քրիստոսը Հարություն է առել Իր թաղումից 36 ժամ հետո:
Յուրաքանչյուր բժիշկ, յուրաքանչյուր բուժքույր գիտի, թե որքան դժվար է վիրակապն առանձնացնել չորացած վերքերից։ Վիրակապը հեռացնելը կարող է շատ բարդ և ցավոտ գործընթաց լինել։ Քրիստոսը դուրս է եկել Պատանքից առանց բացելու այն: Նա դուրս է եկել այնպես, ինչպես Հարությունից հետո անցել է փակ դռներով։ Գերեզմանի քարը գլորվել էր ոչ թե Քրիստոսի համար, այլ որպեսզի մյուռոնակիր կանայք և Տիրոջ աշակերտները կարողանային մտնել գերեզման։
Ինչպե՞ս կարող էր տեղի ունենալ Մարմնի անհետացումը Պատանքից՝ առանց այն բացելու և կտորից վիրավոր մարմինը պոկելու: Հենց այս փաստ-հարցն էր, որ ստիպեց Համեմատական անատոմիայի ազատամիտ պրոֆեսոր աթեիստ Ի. Դելյաժեին և վիրաբուժության պրոֆեսոր աթեիստ Պ. Բարբյեին հավատալ Քրիստոսին։
13🥱3👍1🥰1👏1
ՀԱՅԻԶՄ
Photo
Ծանոթանալով հետազոտական նյութերին՝ Սորբոնի անհավատ պրոֆեսոր Օվելագը խորը մտորումների մեջ ընկավ և հանկարծ լուսավոր դեմքով շշնջաց. «Իմ ընկե՛ր, Նա իսկապես Հարություն է առել»:
Անհավատ անգլիացի Վիլսոնը, սկսելով ուսումնասիրել Պատանքը, իր հետազոտության ընթացքում դարձավ կաթոլիկ: Այսպիսով, Թուրինյան Պատանքի թե՛ դատաբժշկական, թե՛ իզոտոպային ուսումնասիրությունները հանգեցնում են Քրիստոսի Հարության փաստի ճանաչմանը։

Քրիստոսի պատկերը սավանի վրա առաջացել է ՀԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ, քանի որ քիմիական, ջերմային այրման և ճառագայթման մեխանիզմով անհնար է եղել ստանալ նույն արդյունքը, որի համար պահանջվող էներգիայի քանակը հսկայական է (մոտ 34․000 վատտ հզորություն) և անհավանական՝ բնական գործընթացի համար։

Պարզ է մեկ բան․ միջնադարյան տեխնոլոգիաներով նման մակերեսային, լուսանկարչական հստակությամբ պատկեր կրկնելը շատ դժվար է, քանի որ պատկերը՝
- ֆոտոնեգատիվ է, ինչը պարզվել է 1898-ին,
- եռաչափ է (3D), որը սովորական նկարչության կամ շփման մեթոդներով դժվար է ստանալ։
👍64🙏2🥰1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Աստված սեր է
21👍18🥰1👏1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Աչքերիս համար դրախտ
31👏5🥰1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ես հավատում եմ հոգու անմահությանը և հարությանը. Հավատում եմ, որ օրերից մի օր հարություն ես առնելու Սպարապետս.. Սպարապետի հուզված ելույթը Համլետ Քոչարյանի մասին
👍164