ՀԱՅԻԶՄ – Telegram
ՀԱՅԻԶՄ
6.74K subscribers
309 photos
247 videos
54 links
Download Telegram
Տարին մեկ կարողանում եմ գնալ Լոռի: Ավելի հաճախ չեմ հասցնում լինել, բայց Լոռին ամեն օր է սրտիս մեջ:
Ես մեկ էլ կարոտում եմ Քյավառը: Վեր եմ կենում գնում:
Մեկ էլ հանկարծ կարոտում եմ Զանգեզուրը, վեր եմ կենում գնում:
Ես անընդհատ կարոտում եմ Հայաստանը, չեմ կշտանում:
80 տարի սիրեցի Հայաստանը և չհագեցա, չկշտացա իմ երկրից...

Սոս Սարգսյան
34🥰1
Մեր տառապած հողի սիրույն, չլքեք մեր հայրենիքը: Հնարավոր է, որ հեռուներում ապահով լինեք, բայց օտարության մեջ կուշտ ապրելը լեղի է, իմացե՛ք: Լիքը ախոռը, ուր անասունները կուտեն ու կապրեն, Հայրենիք չէ: Չլքե՛ք Ձեր ՀԱՅՐԵՆԻՔԸ: Երբեք չմոռանաք Առաքելոց վանքի կարոտած կանչը...

Անդրանիկ Օզանյան
19
Տունն ու ընտանիքը մի փոքրիկ թագավորության երկիր ու սահման են, որի նահապետական աթոռի վրա նստում են ծնողները, հայրն ՝ իբրև թագավոր, մայրն ՝ իբրև թագուհի, ու կառավարում են հպատակ ընտանիքը։
Այս ընտանեկան պալատում և թագավորությունում ո՛չ ոստիկան կա, ո՛չ սուր , ո՛չ բռնություն, ո՛չ գավազան, ամեն տեղ սեր ու մայրական գորով է, դաստիարակողն ու խրատողը՝ ծնողների կենդանի օրինակը։

Խրիմյան Հայրիկ
《Դրախտի ընտանիք》
28🥰2
Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի Ձեզի ընծայ. հայ մարտիկներ
Գրիչս եղաւ անդրոց սրտերու հնոցի... Ձեզի ընծա՛յ, քաջ մարտիկներ
Եղեգնեայ գրչով վրէժ երգեցի,
Ընդ եղեգան փող բոց ելանէր:

Դանիէլ Վարուժան
15
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տերունական աղոթք-ՎԱԶԳԵՆ Ա ՀԱՅՐԱՊԵՏ 🙏🏻
🙏27
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հազար ու մի եկեղեցիների քաղաքը
16
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔹Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26 տարին

📌1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8 հոգի վիրավորվեց։
😭83
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Վախենում եմ երկիրը կորցնել չվախեցողներից»
Վազգեն Սարգսյան «Վերջին սպարապետ»
👍169
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Աղոթք. Սուրբ Իսահակ Ասորի. Զրույց Աստծո հետ
🙏83
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Առաջին անգամ աշխարհում տեսած
իմ առավոտն է այնտեղ մնացել —
երկինք ու բարդի,
ճառագայթ ու կայծ...

Պարույր Սևակ
25
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📍Տաթևի վանական համալիր
23
Պահիր պատիվը մարդկանց,
Պահիր քո տունը՝ պատվով,
Եվ ընդունիր վաստակած
Քո այս աշունը՝ պատվով։

Պահիր կոչումը փնտրած
Եվ նախընտրած քո ուղին,
Եվ քո անխառն ինքնության
Իշխանությունը՝ պատվով։
Համո Սահյան
26👍11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ոչ մի չարիք հավերժ չէ, ոչ մի վախ անպարտելի չէ…
19
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սպարապետին…
Մեր Հայաստանի 2.5 մետրանոց հսկան: (Սպիտակագլուխ անգղ)
16
Շիրազը գիշերը չէր քնել: Սպիտակեցրած պատի վրա կարմիր մատիտով ոչ թե գրել, այլ դաջել էր վեցտողանոց անմոռաց Էքսպրոմտը, որը շուտով պիտի մտներ համաշխարհային գրականության ոսկե ֆոնդ:

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ,
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ,
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

Առավոտյան պատին դաջածը արագ գրի է առնում, խնամքով դնում ծոցագրպանը և շտապում խմբագրություն: Տեղ չհասած` հանդիպում է գրող Նաիրի Զարյանին, որը մեծ հետաքրքրությամբ լսում է բանաստեղծությունը և Շիրազին առաջարկում հենց այդ էլ կարդալ նույն օրը Ֆիլհարմոնիայի դահլիճում կայանալիք միջոցառմանը:
Պատերազմի սկիզբն էր: Մարդիկ արյունահեղ կռվի էին գնում: Այդ էր պատճառը, որ դահլիճում ծափահարություններ չհնչեցին: Միայն լսելի էին բանաստեղծի անունը վանկարկող ձայները. «Շի՛-րազ», «Շի՛-րազ»:
Ժամանակ անց նրան իր մոտ է կանչում Ավետիք Իսահակյանը:
Շիրազը տեղավորվում է Վարպետի կողքին, թախտի վրա: Իսահակյանը գրկում է Շիրազի ուսը և փոքր-ինչ հուզված, բանաստեղծի ճակատից խնամքով հետ է տանում անհանգիստ մազափունջը, համբուրում, ապա բանաստեղծական տողերը ոչ թե արտասանում,այլ կարդում է զրույցի պես:
- Այո՛, մենք կմնանք մեր լեռների պես, նրանք կգնան վայրի հողմերի նման:
Գիտե՞ս, տղաս, - շարունակում է Վարպետը,- հայերս ռազմի շատ երգեր ունենք: Բայց դու նոր բան ասացիր, իմացի՛ր, Շիրա՛զ, դու հիմա գտնվում ես ռազմաճակատում` դիրքերի վրա: Այդպես է:
Երգդ անվանել ես էքսպրոմտ ,բայց սա պոեմ է իր էությամբ, ունի սկիզբ, վերջ, եզրահանգում: Եվ` ընդամենը վեց տող: Սա ևս նորույթ է: Մի խոսքով, լա՜վ բան ես ստեղծել:

Իսկ երբ Իսահակյանն իմանում է, որ բանաստեղծությունը Շիրազը գրել է գիշերը, պատի վրա, կարմիր, մեծ-մեծ տառերով, հուզմունքից, թե ուրախությունից`սկսում է հայրաբար խառնշտորել բանաստեղծի մազերը.
-Դու իմ Հովհաննես, Շիրա՛զ ջան, Շիրա՛զ...Գիտցի՛ր, տղա՛ս, քո էքսպրոմտը կմնա, քանի աշխարհում ուրիշի ունեցվածքին ու երկրներին աչք դնող թալանչիներ կան: Իզուր չէ, որ այս երգը գրել է հայորդին, ում թալանեցին, զավթեցին... բայց նա կա՛, կլինի՛..
22
Ինքնաճանաչում
Ո՛չ ոք չի կարող առանց սեփական փորձառության իրականում զգալ թե ինչ է Հայրենիքին մատուցած զինվորական ծառայությունը՝ Զինվորի կյանքը, քանի դեռ ինքը այն չի իրականացրել իր կամքով։
Զինվորի կամքը՝ ծառայել Հայրենիքին անմնացորդ, հայրենասիրության ամենաբարձր բարոյական դրսևորումն է, որ երբևե մարդը իրականացնում է իր կյանքում:
Թերևս Հայրենիքի իրական տերը կարող է լինել միայն նրա Զինվորը, ով վտանգում է իր կյանքը, որն անցնում է բոլոր դժվարությունների միջով և չի խոնհարվում հակառակորդի առաջ ու ոչ էլ որևէ պարգև է դրա համար ակնկալում:
Նա այնքն խորն է գիտակցել իր անբաժանելի կապը իր Հայրենիքի հետ, որ երբեք իր մտքով չի անցնում բաժանվել նրանից կամ թերի կատարել իր զինվորական ծառայությունը: Զինվորի ու հայրենիքի միջև միայն Աստված կարող է լինլ, որովհետև Աստված երկուսին կապում է միմյանց ու երկուսին էլ տալիս է միմյանց հոգալու և ծառայելու գիտակցությունը: Արդյունքում, Հայրենիքը ունենում է իրեն ծառայող նվիրյալը, գաղափարական ու հերոս Զինվորը, իսկ Հայրենիքը Զինվորին տալիս է երկնային մեծագույն նվերը՝ Անմահություն հանուն Հայրենիքի:
Գ.Վ.
12
Media is too big
VIEW IN TELEGRAM
Յուրաքանչյուր ՀԱՅ, կյանքում գեթ մեկ անգամ պետք է լսի Հովհաննես Շիրազի այս տողերը
16👍7
Մամ ջան, տուն ենք գալիս😍🇦🇲🙏
33🙏18👍11🕊1
Տե՛ր, ներիր ինձ մեղավորիս իմ գործած բոլոր գիտակցված և անգիտակից մեղքերը։ Զղջում եմ երիցս։ Պահիր և պահպանիր ինձ ու իմ սիրելիներին չարից ու փորձանքից։
Հրաշք գործիր այս գիշեր իմ ու իմ սիրելի մարդկանց համար։ Հիվանդներին բժշկիր, տկարներին ամրացրու, դժբախտներին երջանկացրու...
Հրաշք իջեցրու մեզ վրա, և թող առավոտ զարթնենք քո հրաշագործ լույսով լցված... Ամեն 🙏
🙏256❤‍🔥1