Media is too big
VIEW IN TELEGRAM
Յուրաքանչյուր ՀԱՅ, կյանքում գեթ մեկ անգամ պետք է լսի Հովհաննես Շիրազի այս տողերը
❤16👍7
Տե՛ր, ներիր ինձ մեղավորիս իմ գործած բոլոր գիտակցված և անգիտակից մեղքերը։ Զղջում եմ երիցս։ Պահիր և պահպանիր ինձ ու իմ սիրելիներին չարից ու փորձանքից։
Հրաշք գործիր այս գիշեր իմ ու իմ սիրելի մարդկանց համար։ Հիվանդներին բժշկիր, տկարներին ամրացրու, դժբախտներին երջանկացրու...
Հրաշք իջեցրու մեզ վրա, և թող առավոտ զարթնենք քո հրաշագործ լույսով լցված... Ամեն 🙏

🙏25❤6❤🔥1
Երբեք մի թաքցրեք ձեր ազգային պատկանելությունը՝ կարիերայի կամ այլ բանի համար։
Ես այնքան անգամ եմ ասել «Ես հայ եմ», որ հիմա, երբ Ֆրանսիայում ինչ-որ մեկին հարցնում են՝ «Որտեղի՞ց ես» և նա պատասխանում է՝ «Հայաստանից», անմիջապես լսում է՝ «Ահա, դու Հայաստա՞նից ես, ինչպես Շառլ Ազնավուրը»։
Չի կարելի մոռանալ, որ ձեր երակներով հոսում է հայկական արյունը․ երբեք մի վաճառեք այն շահի համար։
Շառլ Ազնավուր

❤28👍3
Երբ մահվան այդ լուրը հասավ Հայոց արքա Խոսրովին՝ Պարսից տերության երկրորդ իշխանին, դա մեծ խռովություն առաջացրեց։ Ագաթանգեղոսը նշում է, որ այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր Պարսից գերիշխանության ներքո, հայոց թագավորը համարվում էր պետության երկրորդ դեմքը՝ անմիջապես պարսից արքայից հետո։ Այս փաստը վկայում է, որ մեր երկիրը ուներ առանձնահատուկ քաղաքական և իրավական դիրք Պարսից պետության շրջանակներում։
Սակայն այս կարևոր իրողությունը, որը խոսում է Հայաստանի պետական ինքնության և դերի մասին, գրեթե բացակայում է դասագրքերում։ Մինչդեռ այն հիմնարար հանգամանք է մեր միջնադարյան պետականության ընկալման համար։ Ժամանակն է վերանայել և ճշգրտել պատմության էջերը, որպեսզի անցյալի ճշմարտությունները արժանի տեղ գտնեն մեր ազգային հիշողության մեջ։

❤18👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Պիտի չկրնաս լման հոգի ըլլալ, եթե ուրանաս մաս մի: Ես ըսի չուրանամ պիտի իմ հայություն: Հոգ չէ, թե մենք հայ հողից հեռու էինք ապրում, Հայաստանը մեր մեջ էր, Բիթլիսը մեր մեջ էր: Ուրեմն ես ահագին պարտք ունիմ իմ ընտանիքիս, հայ ազգ ու պատմություն»:
Պատմում է ամերիկահայ մեծ գրող Վիլյամ Սարոյանը: Նա անգամ ամերիկյան բարքերի բովում չձուլվեց, անխախտորեն պահպանեց իր ազգային ինքնությունը և միշտ հիշեց ու հավատարիմ մնաց իր արմատներին հայոց:

❤15
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գարեգին Նժդեհ.
Խուստուփ լեռ
✍🏻Հովհաննես Գրիգորյան - «Հայրենի հող»
🎙️Կարդաց' Բաբկեն Չոբանյանը
Խուստուփ լեռ
✍🏻Հովհաննես Գրիգորյան - «Հայրենի հող»
🎙️Կարդաց' Բաբկեն Չոբանյանը
❤19👍6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վազգեն 1-ինը Էջմիածնի Մայր տաճարի նկուղում, 1959թ: Քչերին է հայտնի, որ Մայր տաճարը կառուցվել է Ստորգետնյա աստվածությանը' Սպանդարամետին կամ Սանդարամետին նվիրված տաճարի հիմքի վրա, որն ավերվել է քրիստոնեությունը որպես կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի ջանքերով: 1958-59 թթ Էջմիածնի տաճարի խորանում կատարված հնագիտական աշխատանքների արդյունքում բացվում է հեթանոսական տաճարի հիմքը, դեռ պահպավել են տաճարի քանդակների ու նախշազարդերի հատվածներ, բագինը և կրակի հետքերը։
❤11
Աղոթք Սուրբ Աստվածածնին
Աստվածածի՛ն, Քրիստոսի մայր և Հոր Միածնի ծնող, անեծքները վերացնող և մարդկային ցեղի պարծանք, Հորը հաշտեցնող արարածներիս հետ, կույսերի թագ ու պսակ և համարձակ բարեխոս մեղավորների համար:
Ամեն ինչով մեղավորս ընկնում եմ քո առջև և աղաչում իբրև նույն ինքը` քեզնից մարմնացածը, բարեխոսիր ինձ համար Բան Աստծու առջև, որին ծնեցիր մարմնով, որին կերակրեցիր` բոլորի և բոլոր կենդանյաց կերակրիչին:
… Աղաչում եմ քեզ, Լույսի մայր, ինձ համար մեղքի թողություն խնդրիր, նրա առջև դիր աղերս ու աղաչանք` (հիշեցնելով) նրա կրած չարչարանքները, որ ինձ համար կրեց բարերարն ու մարդասերը: Սուրբ կույս, հիշեցրո՛ւ այսքան չարչարանքս, որ թերևս ողորմի և ների բազմամեղիս, և ջնջի իմ հանցանքի գիրը, և իր անմեղ մատով ու սուրբ արյունով դրոշմի դեգերածիս անվախճան կյանքի մատյանում, իր բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ Ամենասուրբ Երրորդությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Հովհաննես վարդապետ Գառնեցի

❤10🙏5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ինչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի. ...» (Ղուկ. 9:25-26)
❤10
Նա տիրապետել է տասը լեզուների,
եղել է պատմաբան, գրող, թարգմանիչ, հրա-
տարակիչ... Փարիզում և Թեոդոսիայում հիմնել է կրթօջախներ, լույս ընծայել դասագրքեր,
ընտրվել է էջմիածնի Գևորգյան ճեմարանի
տեսուչ, Վրաստանի թեմի առաջնորդ։ Նրա
կյանքը եղել է նվիրում ազգաոգու դաստիարակման, նրան անվանել են լուսավորության առաքյալ։
🇦🇲 Հայ եկեղեցու նվիրյալ սպասավոր, XIX դարի մեծանուն մտավորական Գաբրիել արքեպիսկոպոս Այվազյան (Հովհաննես Այվազովսկու ավագ եղբայրը)։
🧑🎨Դիմանկարի հեղինակ` Հ. Այվազովսկի.
Գ. Այվազյանի դիմանկարը, 1876Թ
✨Ահա երկու մեջբերում Գաբրիել Այվազովսկու գրություններից.
🖋️«Մեր ազգին ներկայ և ապագայ երջանկութեան համար փափաքելի բաներ շատ կան, բայց ամէնուն ալ գլուխ պէտք է սեպել միաբանութեան հոգին՝ գիտնալով, որ իր անցեալն այժմու թշուառութեանցն ալ գլխաւոր պատճառը անմիաբանութիւն եղած է»։
🖋️«Եթէ մէկ բան մը կայ աշխարհիս վրայ, որ
մարդու մէջ ինչ ազգէ ըլալը յայտնի կը դարձնէ ամէն տեղ և ամէն ատեն, իր ազգային
լեզուն է. եթէ ազգ մը իր լեզուն կը պահէ,
ազգութիւն չի կորցներ»։

👍16❤10