Ինչպես «Գետաշեն» երգը փրկեց 43 երեխայի:
Շահումյանի ջոկատը ստանում է նահանջի հրաման։ Ջոկատի տղերքից մեկը մոտենում է հրամանատարին և ասում.
-Հրամանատա’ր, անտառում երեխայի լացի ձայն լսեցի, ու ինչ որ մեկն ասում էր՝ «Բալա, սուս ըրա»։
Հրամանատարը ասում է՝
-Դեռ ժամանակ ունենք, դուրս եկեք, կանչեք, գոռացեք գտնենք երեխուն, փրկենք էդ մարդու կյանքը ու դա կլինի մեր հաղթանակը։ Տղաները ձայն են տալիս, գոռում են.
- Հայ ենք, դուրս եկեք, հայ ենք, դուրս եկեք։
Ոչ մեկ դուրս չի գալիս, թուրքն էլ շատ հեշտությամբ կարող էր այդ բառերը ասել։ Հրամանատարը լացակումած ասում է.
- Տղե՜րք, ձեր հոգուն մատաղ, եկեք էնպիսի բան անենք, որ թուրքը մեռնի, չկարողանա անել։ Ու երգում են մի երգ, ու թփերի տակից դուրս են գալիս 43 երեխա ու մի ծերունի։ Երգը «Գետաշեն» երգն էր..
«Գետաշեն» երգի հեղինակն է Գուսան Հայկազուն-ը:
Նկարում.
Շահումյանի ինքնապաշտպանական ջոկատ, 1991 թ.
Սիլվա Սողոմոնյան_ի էջից

❤17
Շարան որդին էր Արամայիսի: Հայկի թոռնորդին էր։
Հոր հրամանով նա իր ընտանիքով ու մարդկանցով գնաց բնակվելու ոչ հեռու մի դաշտում, որ արգավանդ էր ու բերրի և շատ ջրեր ուներ։ Դաշտը գտնվում էր հյուսիսային լեռան՝ Արագածի թիկունքում:
Շարայի անունով ամբողջ գավառը կոչվեց Շիրակ:
Շարան սերունդների հիշողության մեջ մնաց շատակերի իր համբավով: Ժողովրդի մեջ դարեր շարունակ ասել են. «Դու Շարայի որկորն ունես, բայց մենք
Շիրակի ամբարները չունենք»:
Մի եզակի ածական ևս պահպանվել է Շարայի համար՝ հոլովածին, այսինքն՝ բազմազավակ։
Լ. Միրիջանյան
Հայկյաններ

❤11
ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ՆԻԿՈՂԱՅՈՍ ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾԻՆ
Սուրբ Նիկողայոս Հրաշագործ, Քեզ Սուրբ Երրորդությունից տրվեց Իշխանություն ու Զորություն չարին հալածելու համար, ինչպես որ գրված է, թե՝ «ահա ձեզ իշխանությո՛ւն տվի կոխելու օձերի, կարիճների և թշնամու ամբողջ զորության վրա. և ձեզ բոլորովին չե՛ն վնասելու» (Ավ. ըստ Ղուկասի 10:19), նաև՝ «Ճշմարի՛տ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի Երկնքում. և ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի Երկնքում (Ավ. ըստ Մատթեոսի 18:18), ուստի ըստ այս խոսքի, թե՝ «հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի՛ Եկեղեցու Երեցներին, և նրանք նրա վրա թող աղո՛թք անեն, թող յուղով օծե՛ն նրան Տիրոջ Անունով. և հավատով եղած աղոթքը կփրկի՛ հիվանդին, ու Տերը նրան ոտքի՛ կկանգնեցնի. և եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի՛» (Հակոբոս 5։14-15), ես էլ, աղերսելով, հոգատար Հայրապետիդ միջնորդությո՛ւնն եմ խնդրում, որպեսզի Քո Սուրբ աղոթքներով և երանելի խնդրվածքներով Աստծուց ի՛նձ էլ շնորհվի մեղքերի թողություն, հոգևոր ու մարմնավոր ցավերի Երկնահրաշ բժշկում՝ Սուրբ Հոգու Զորության Հրեղեն Մաքրագործման Օծումով:
Թող որ Քո բարեխոսությամբ կարողանամ առանց ամաչելու կանգնել մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջ, Ում՝ Իր Գթառատ Հոր և Ամենասուրբ Հոգու հետ՝ Փա՜ռք, Պատի՜վ և Երկրպագությո՜ւն հավիտյանս։ Ամեն»:

🙏9❤3
"Իսկ եթե մեկը չարության ձեռքը
Հանդգնի պարզել վերին արքայության
Եվ մարմնավոր գյուտ, մարդկային հնարք,
Կամ երկրակենցաղ արվեստ համարի
Ձեռակերտ տաճարի վերաբերյալ ավանդները
Եվ ոչ՝ առավել կյանքի մի շնորհ և աստվածային ակնկալություն,
Եվ կամ Սուրբ Հոգու հայտնած նորալույս նախագրություն,
Եվ բարձրյալի երախտիքի ամենատուր լրիվություն,
Եվ խնկարկված խորհրդարան արարչական
կամքի, Առաքյալների աջի բարեհանճար հիմնարկություն,
Կարճ՝ երկնքի դուռ և կենդանի Աստծու քաղաք,
Եվ անպարտ ողջերի մայր՝ ճշգրիտ պատկեր բանական կերպիս, Հոգուս խորհուրդն իմանալի,
Իսկ շոշափելին՝ պատկերը մարմնիս,
Այնտեղի անճառ սրբությունները գերազանցող
Մի նոր սրբություն.
Եվ Քրիստոսի փառաշուք նշանով պսակված,
Այդպիսի չխոստովանողներին զրկում է իր տեսությունից
Հայրն ամենակալ իր էակից Բանի ձեռքով,
Վերցնելով նրանից և փառակից Հոգու շնորհի ավանդը,
Եվ փակվելու է կյանքի առագաստի դուռը նրա առջև:
Իսկ մենք վկայում ենք այն՝ որ գրեցինք,
Հավատալով մեր ասածին
Ի փառս և հանուն ամենակալ Երրորդության255,
Եվ մեկ աստվածության,
Հավիտյանս հավիտենից, ամեն:"
(Մատյան Ողբերգության֊Բան ՀԵ)

❤3
«զԱստված փնտրելու ճամբին ես գտայ Ս. Էջմիածինը և իմ հայրենիքը և խոնարհվեցի ճակատագրի առջև»:
«Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում»:
«Ցնծա, հայ ժողովուրդ, զի նահատակված Քրիստոսի նման դատարկ է գերեզմանդ»:
«Լեզուն և մտածումը միատեղ կաճեն ու կզարգանան և զիրար կպայմանավորեն»:
Վազգեն Ա

❤27👍5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Անձրևը, շողը, հավատը… ամեն ինչ աշխարհում սկսվում է սիրուց..
❤14
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Աստված իմ, տուր ինձ այս ժամին նաև այն, ինչ արժանի ես համարում խեղճ էությանս համար…
🙏23❤6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
1992-ի պատմությունը կրկնվում է մեր օրերում: Վազգենը սա 1992-ին էր ասում. «Մենք մեր ժողովրդի հերոս հոգեբանությունն ենք փչացրել...»
❤12
Ով երկնային մեծ իշխան, Աստծո Եկեղեցու հավատարմագույն պաշտպան, Սուրբ Միքայել Հրեշտակապետ, տես, մենք օրեցօր ավելի ու ավելի ենք ընկնում նեղությունների մեջ: Այն պայքարը, որը դու սկսեցիր Երկնքում, շարունակում է մոլեգնել նաև այս երկրի վրա: Աստծուց հրաժարումը ավելի ու ավելի շատ հոգիներ է ձգում դեպի դժոխային անդունդը: Սուրբ Եկեղեցին հալածվում է ոչ միայն դրսից, այլև ներսի թշնամիների կողմից, ինչն ավելի վտանգավոր է: Տիրոջ այգին ամայացել է: Պաշտպանի՛ր մեզ չար թշնամու բոլոր հարձակումներից և առաջնորդիր դեպի Երկնավոր Հոր բնակարան: Ամեն:
❤8