ՀԱՅԻԶՄ – Telegram
ՀԱՅԻԶՄ
6.74K subscribers
309 photos
247 videos
54 links
Download Telegram
1 Սիրեցե՛ք արդարությունը, երկրի՛ դատավորներ: Բարի՛ խորհեցեք Տիրոջ մասին և պարզ սրտով փնտրեցե՛ք նրան:
2 Աստված պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, և պիտի երևա նրանց, ովքեր թերահավատ չեն նրա նկատմամբ:
3 Արդարև, անիրավ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զորությունը փորձելու համար Աստված հանդիմանում է անզգամներին:
4 Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում:
5 Իմաստուն և անբիծ հոգին փախչում է նենգությունից ու մերժում անմիտների խորհուրդները, և երբ անիրավություն է վրա հասնում, հանդիմանում է այն:
6 Իմաստուն և մարդասեր հոգին չի արդարացնում նրան, ով հայհոյում է իր բերանով, որովհետև Աստված վկա է նրա ներքին ցանկություններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է և նրա լեզվի ունկնդիրը:
7 Արդարև, Տիրոջ Հոգին լցնում է տիեզերքը, և նա, որ պահում է ամեն ինչ, գիտե, թե ով ինչ է բարբառում:

Իմաստ. 1.1-7
4🙏4
Հայ երեխաները օգնում են տեղափոխել զինամթերքը։

Հին Թաղեր, Հադրութի շրջան, Արցախ, 1993 թիվ։
8👍7
Ասում են․․․
ՄԻՋԱԴԵՊ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԵՏ

1968 թվականին մարշալ Բաղրամյանը հանդիպեց ԵՊՀ-ի ուսանողների հետ։
Զրույցի ժամանակ նրան հարցրին՝ արդյոք երբևիցե հանդիպե՞լ է Զորավար Անդրանիկին։

…1918թ. մարտին Սարիղամիշի Խորասան գյուղի մոտ մեր ջոկատը կանգ առավ կարճատև հանգստի։
Էրզրումից նահանջում էր Զորավար Անդրանիկը ավելի քան 15000 գաղթականներով։
Առավոտ շուտ ինձ դուրս կանչեցին։
…Զորավարը խոժոռ հայացքով նայեց ինձ ու ապտակեց.

-Կոռնետ Վանո՛, քո այդ երեսուն զինվորները իմ հույսն են… բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։
Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում… Հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով…
Գնա կարգի բեր քո էսկադրոնը…

Ցավալի էր, 1918թ. գարնանը ամենուրեք կարելի էր լսել «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է մենք ինչքան կռվեցինք»։

Զորավարի ապտակը ինձ մարշալ դարձրեց։
Ոչ մի պարագայում չի կարելի հայրենիքից նեղանալ…
Չէ՞ որ 1941-ին աքսորի մեջ գտնվող մեծ թվով խորհրդային գեներալներ վերադարձան պայքարելու ֆաշիզմի դեմ, ինչպես օրինակ, մարշալ Կոնևը…
👍98
Ինչպես «Գետաշեն» երգը փրկեց 43 երեխայի:

Շահումյանի ջոկատը ստանում է նահանջի հրաման։ Ջոկատի տղերքից մեկը մոտենում է հրամանատարին և ասում.
-Հրամանատա’ր, անտառում երեխայի լացի ձայն լսեցի, ու ինչ որ մեկն ասում էր՝ «Բալա, սուս ըրա»։
Հրամանատարը ասում է՝
-Դեռ ժամանակ ունենք, դուրս եկեք, կանչեք, գոռացեք գտնենք երեխուն, փրկենք էդ մարդու կյանքը ու դա կլինի մեր հաղթանակը։ Տղաները ձայն են տալիս, գոռում են.
- Հայ ենք, դուրս եկեք, հայ ենք, դուրս եկեք։
Ոչ մեկ դուրս չի գալիս, թուրքն էլ շատ հեշտությամբ կարող էր այդ բառերը ասել։ Հրամանատարը լացակումած ասում է.
- Տղե՜րք, ձեր հոգուն մատաղ, եկեք էնպիսի բան անենք, որ թուրքը մեռնի, չկարողանա անել։ Ու երգում են մի երգ, ու թփերի տակից դուրս են գալիս 43 երեխա ու մի ծերունի։ Երգը «Գետաշեն» երգն էր..

«Գետաշեն» երգի հեղինակն է Գուսան Հայկազուն-ը:

Նկարում.
Շահումյանի ինքնապաշտպանական ջոկատ, 1991 թ.
Սիլվա Սողոմոնյան_ի էջից
17
Շարան որդին էր Արամայիսի: Հայկի թոռնորդին էր։
Հոր հրամանով նա իր ընտանիքով ու մարդկանցով գնաց բնակվելու ոչ հեռու մի դաշտում, որ արգավանդ էր ու բերրի և շատ ջրեր ուներ։ Դաշտը գտնվում էր հյուսիսային լեռան՝ Արագածի թիկունքում:
Շարայի անունով ամբողջ գավառը կոչվեց Շիրակ:
Շարան սերունդների հիշողության մեջ մնաց շատակերի իր համբավով: Ժողովրդի մեջ դարեր շարունակ ասել են. «Դու Շարայի որկորն ունես, բայց մենք
Շիրակի ամբարները չունենք»:
Մի եզակի ածական ևս պահպանվել է Շարայի համար՝ հոլովածին, այսինքն՝ բազմազավակ։
Լ. Միրիջանյան
Հայկյաններ
11
Մեծ հոգիները տանջվում են լռության մեջ...
***
Որքա՜ն շատ են ճշմարտության թշնամիները։
Սարսռում է հոգիս,
Լույսն, ավա՜ղ, սկսել են խեղդել կույր չղջիկները...
***
Արդարացիության չափանիշ չի կարող լինել ձայների մեծամասությունը...

✍️ Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր
📸 Նորավանք
7👍7
ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ՆԻԿՈՂԱՅՈՍ ՍՔԱՆՉԵԼԱԳՈՐԾԻՆ

Սուրբ Նիկողայոս Հրաշագործ, Քեզ Սուրբ Երրորդությունից տրվեց Իշխանություն ու Զորություն չարին հալածելու համար, ինչպես որ գրված է, թե՝ «ահա ձեզ իշխանությո՛ւն տվի կոխելու օձերի, կարիճների և թշնամու ամբողջ զորության վրա. և ձեզ բոլորովին չե՛ն վնասելու» (Ավ. ըստ Ղուկասի 10:19), նաև՝ «Ճշմարի՛տ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի Երկնքում. և ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի Երկնքում (Ավ. ըստ Մատթեոսի 18:18), ուստի ըստ այս խոսքի, թե՝ «հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի՛ Եկեղեցու Երեցներին, և նրանք նրա վրա թող աղո՛թք անեն, թող յուղով օծե՛ն նրան Տիրոջ Անունով. և հավատով եղած աղոթքը կփրկի՛ հիվանդին, ու Տերը նրան ոտքի՛ կկանգնեցնի. և եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի՛» (Հակոբոս 5։14-15), ես էլ, աղերսելով, հոգատար Հայրապետիդ միջնորդությո՛ւնն եմ խնդրում, որպեսզի Քո Սուրբ աղոթքներով և երանելի խնդրվածքներով Աստծուց ի՛նձ էլ շնորհվի մեղքերի թողություն, հոգևոր ու մարմնավոր ցավերի Երկնահրաշ բժշկում՝ Սուրբ Հոգու Զորության Հրեղեն Մաքրագործման Օծումով:

Թող որ Քո բարեխոսությամբ կարողանամ առանց ամաչելու կանգնել մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջ, Ում՝ Իր Գթառատ Հոր և Ամենասուրբ Հոգու հետ՝ Փա՜ռք, Պատի՜վ և Երկրպագությո՜ւն հավիտյանս։ Ամեն»:
🙏93
"Իսկ եթե մեկը չարության ձեռքը
Հանդգնի պարզել վերին արքայության
Եվ մարմնավոր գյուտ, մարդկային հնարք,
Կամ երկրակենցաղ արվեստ համարի
Ձեռակերտ տաճարի վերաբերյալ ավանդները
Եվ ոչ՝ առավել կյանքի մի շնորհ և աստվածային ակնկալություն,
Եվ կամ Սուրբ Հոգու հայտնած նորալույս նախագրություն,
Եվ բարձրյալի երախտիքի ամենատուր լրիվություն,
Եվ խնկարկված խորհրդարան արարչական
կամքի, Առաքյալների աջի բարեհանճար հիմնարկություն,
Կարճ՝ երկնքի դուռ և կենդանի Աստծու քաղաք,
Եվ անպարտ ողջերի մայր՝ ճշգրիտ պատկեր բանական կերպիս, Հոգուս խորհուրդն իմանալի,
Իսկ շոշափելին՝ պատկերը մարմնիս,
Այնտեղի անճառ սրբությունները գերազանցող
Մի նոր սրբություն.
Եվ Քրիստոսի փառաշուք նշանով պսակված,
Այդպիսի չխոստովանողներին զրկում է իր տեսությունից
Հայրն ամենակալ իր էակից Բանի ձեռքով,
Վերցնելով նրանից և փառակից Հոգու շնորհի ավանդը,
Եվ փակվելու է կյանքի առագաստի դուռը նրա առջև:
Իսկ մենք վկայում ենք այն՝ որ գրեցինք,
Հավատալով մեր ասածին
Ի փառս և հանուն ամենակալ Երրորդության255,
Եվ մեկ աստվածության,
Հավիտյանս հավիտենից, ամեն:"
(Մատյան Ողբերգության֊Բան ՀԵ)
3
«զԱստված փնտրելու ճամբին ես գտայ Ս. Էջմիածինը և իմ հայրենիքը և խոնարհվեցի ճակատագրի առջև»:
«Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում»:
«Ցնծա, հայ ժողովուրդ, զի նահատակված Քրիստոսի նման դատարկ է գերեզմանդ»:
«Լեզուն և մտածումը միատեղ կաճեն ու կզարգանան և զիրար կպայմանավորեն»:
Վազգեն Ա
27👍5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սիփան Լեռ-Արևմտյան Հայաստան
8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Անձրևը, շողը, հավատը… ամեն ինչ աշխարհում սկսվում է սիրուց..
14
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Աստված իմ, տուր ինձ այս ժամին նաև այն, ինչ արժանի ես համարում խեղճ էությանս համար…
🙏236
Զարմանալի բան է․․․
Մեզնից միլլիոնավոր կիլոմետր հեռու մոլորակի վրա չեղած մարդկություն ենք փնտրում, իսկ մեր կողքի հարազատին, բարեկամին շատ ժամանակ մոռանում․․․

Վազգեն Սարգսյան
25
Ես հայրենիքիս սոխակն եմ անբիծ,
Երբ նա խաղաղ է մորս խղճի պես,
Երբ աշխարհների աչքերը հեռվից
Նրան են նայում հաշտ աստղերի պես։

Բայց երբ որ նրա ընկած թշնամին
Նորից որոնի դավերի ճամփան,
Երբ ոտքը մեկնի, ես այդ վայրկյանին
Իմ հայրենիքի շունն եմ պահապան։

Հովհաննես Շիրազ
9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
1992-ի պատմությունը կրկնվում է մեր օրերում: Վազգենը սա 1992-ին էր ասում. «Մենք մեր ժողովրդի հերոս հոգեբանությունն ենք փչացրել...»
12